17:00 11.09.2018
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համացանցում հրապարակված հեռախոսազրույցին: Վերջինս ձայնագրության հրապարակումը որակել է որպես «ուղիղ սպառնալիք»: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է […]
16:46 11.09.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]
16:45 11.09.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության պետերը համարում են, որ իրենց հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը նպատակ ունի խափանելու իրենց սկսած աշխատանքները։ Նրանց պնդմամբ՝ դա անում են նախկին իշխանությունները։ Այս մասին երկու պաշտոնյաները հայտնեցին ասուլիսի ընթացքում։ ՀՀ ԱԱԾ պետի խոսքերով՝ դա անում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք մինչև հիմա էլ մնացել են իշխանության որոշ կառույցներում։ […]
16:28 11.09.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել: «Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց. «Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` […]
16:27 11.09.2018
Ազգային անվտանգության ծառայությունը միակն է, որն ունի գաղտնալսման տեխնիկա, սակայն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը կարծում է, որ ծառայությունում չկան դավաճաններ, որոնք կօգտագործեին այդ ամենը ու կհրապարակեին ձայնագրությունը։ Այս մասին ինքը՝ Վանեցյանը, նշեց իր և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը հանրայնացնելու վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ ԱԱԾ պետին հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ իրեն և ՀՔԾ պետին ձայնագրել […]
16:20 11.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ապացույցներ, որ բանակը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ու կրակել է մարդկանց, շենքերի, պատշգամբների վրա այն բանից հետո, երբ շենքերից մեկի պատշգամբից այրվող շիշ են նետել։ Այս մասին Սասուն Խաչատրյանը նշեց իր և ԱԱԾ պետի խոսակցության՝ այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ […]
16:15 11.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Այս մասին Սասուն Խաչատրյանը հայտարարեց ԱԱԾ պետի հետ խոսակցության ձայնագրության հրապարակումը պարզաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա համարում է, որ այս ձայնագրության հրապարակումն ուղղված է իրենց կառույցները թուլացնելուն և արվում է նախկին իշխանությունների կողմից։ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ դա […]
16:07 11.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին: Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյո՞ք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների […]
16:01 11.09.2018
Հատուկ քննչական ծառայությունն իր և ԱԱԾ պետի խոսակցությունը մեկնաբանում է և նշում, որ այդ խոսակցության ընթացքում քննարկվել է իրավական պրոցեսը։ Սասուն Խաչատրյանն այս պահին ասուլիսի ընթացքում ներկայացնում է, որ ինքն իսկապես տեղյակ է պահել վարչապետին գործընթացի մասին։ Խաչատրյանի խոսքերով՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունն այս գործին կարող էր խոչընդոտել քննությանը, և ինքը ճիշտ է համարում կալանավորումը։ Ապա՝ […]
16:00 11.09.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]
15:40 11.09.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Պաշտպանը գրել է հետևյալը. «Ու համոզված եմ, […]
15:08 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]
15:05 11.09.2018
Համացանցում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA
15:00 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հերթական հարցման ժամանակ երևանցիները վերաբերմունք են արտահայտել նաև կուսակցությունների ու նրանց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուների նկատմամբ: «Որոշ կուսակցություններ բավականին մեծ տոկոս են գրանցել «դժվարանում եմ պատասխանել» պատասխանի դեպքում, քանի որ հարցվողները տեղյակ չեն այդ կուսակցություններից և դժվարացել են վերաբերմունք արտահայտել: Այդ թվին են պատկանում […]
14:56 11.09.2018
Հայաստանում մեկնարկել է «Շանթ» զորավարժությունը, որի շրջանակներում, սցենարի համաձայն, պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան պայմանական կորուստներ: Այս մասին զորավարժության վերաբերյալ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախարարությունները հիմա գործում են արտակարգ պայմաններում, որովհետև պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների […]
14:47 11.09.2018
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար […]
14:45 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն է: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/
14:43 11.09.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սեպտեմբերի 3-ից 9-ը կատարած հարցումների տվյալներով՝ հստակ կարող են ասել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հաջողություն կունենան 3 քաղաքական ուժեր. «Դրանք են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս» դաշինքը, բայց ունենք նաև կուսակցություններից […]
14:42 11.09.2018
Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողություններն այդ երկրին ավելի քան 1.5 տրիլիոն դոլար են արժեցել: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պենտագոնի հրապարակած տվյալներին: «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՊՆ-ն պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել է 1.501 տրիլիոն դոլար»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ: […]
14:32 11.09.2018
«Արդարություն և օրենք» կարգախոսով նախընտրական պայքարի մեջ մտած «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուներն այսօր քարոզարշավը մեկնարկել են Էրեբունի համայնքի Սասունցի Դավթի հրապարակից, քայլերթով շրջել երկաթգծի կայարանին հարակից թաղամասերով՝ ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրի հիմնական դրույթները: Աղբահանության ու հանրային տրանսպորտի խնդիրները «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ՝ ամենաարագ լուծվողներից են, ու ընտրություններում հաղթելու պարագայում նրանց թիմը խոստանում […]
14:30 11.09.2018
Քաղաքական համակարգում տարբեր գույներ կան և տարբեր ուժեր կան, ու այդ ուժերը չեն կարող սև ու սպիտակ լինել։ Հասարակությանը հեղափոխական-հակահեղափոխական, սև-սպիտակ ճամբարների բաժանելու միտումների մասին ShantNews.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Հակահեղափոխականները, եթե հանրապետականներն են, ապա հակահեղափոխության շանս չունեն։ Եթե Ռոբերտ Քոչարյանն է, էլի հակահեղափոխության շանս չունի։ Ես չգիտեմ […]
14:24 11.09.2018
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում: «Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցա Մայրցամաքային Եվրոպայի տնօրեն Ֆլորենս Մանջինի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև խոսքի ազատության, անհանդուրժողականության, ատելության խոսքի, իրավունքի գերակայության հետ կապված մոտեցումները»,- […]
14:10 11.09.2018
Հայաստանում հակահեղափոխական ուժերը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը, և այժմ նրանց միացել է Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս ուժերը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է մեզ, որ եկել, հարցնում եք, ապա ես կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել, […]
14:01 11.09.2018
Ազգային ժողովի կուլիսներում «հակահեղափոխական» գործիչները չեն մոտենում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին ու «բամբասում»։ Այս մասին ինքը՝ Մարուքյանը, այսօր ասաց ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքերով՝ դրա համար կան պատճառներ, և առաջին պատճառն այն է, որ կառավարության անդամների հետ իրենք համագործակցում են ու աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Չեն գալիս, կիսվում ինձ հետ, թե ինչպես անել […]
13:52 11.09.2018
Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է՝ ՀՀԿ-ի դեմ պայքարն է: Այս մասին այսօր ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: Լրագրողի հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, որ երեկ հայտարարեց՝ «իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ», Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պետք է ճշտել […]
13:44 11.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, որը նույնպես մահացել է։ Mercedes-ի վարորդը […]
13:40 11.09.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետականների հետ ռեստորաններում բանակցությունների մասին հայտարարությունը վերաբերում է իրենց։ Մարուքյանի խոսքերով՝ ճիշտ է այդ հարցն ուղղել նրան կամ իրենց կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանին։ Իրենք այդպիսի բանակցությունների չեն մասնակցում։ «Որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, որովհետև կոնկրետ մեզ հետ կապ չունի հայտարարությունը, չի էլ կարող […]
13:37 11.09.2018
ԱԺ նիստում այսօր ներկայացվել է Վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի ընտրությանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը ստացել է 10 անդամներից 7-ի կողմ ձայնը, և նրա թեկնածությունը այժմ պետք է ներկայացվի խորհրդարանին: ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը նշել է, որ Երվանդ Խունդկարյանը […]
13:36 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, խնդրել է նշել այն կուսակցությունների անվանումները, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին: «Հարկ եմ համարում նշել, որ մեր հարցազրուցավարները որևէ հուշում չեն իրականացրել և հարցվողներն իրենք են նշել այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են ընտրություններին: ԲՀԿ-ն նշվել է հարցվողների 54.6 տոկոսի […]
13:09 11.09.2018
GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն, հարցում անցկացնելով 810 երևանցիների շրջանում, հետաքրքրվել է, թե արդյոք գիտե՞ն հարցվողները՝ ովքեր են քաղաքապետի թեկնածուները: «ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանի անունը հարցվողների միայն 11.9 տոկոսի կողմից է ճիշտ նշվել: Բարձր ցուցանիշ է արձանագրել Զարուհի Փոստանջյանը: Հարցվողների 83.6 տոկոսը ճիշտ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուի անունը: […]