23:24 11.09.2018
Հայաստանը զինծառայողներ չի ուղարկելու Սիրիա։ Այնտեղ մեկնող մասնագետները լինելու են ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման մասնագետներ ու բժիշկներ, որոնք օգնելու են Հալեպի հայկական բնակչությանը։ Այս մասին այսօր պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Զորքի մասին խոսք չկա»,– ամփոփեց Բալայանը։
23:24 11.09.2018
NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: Թիմը մրցանակ է ստացել լավագույն օրիգինալ ինտերակտիվ ծրագրի համար՝ ի պատիվ Cassini զոնդի առաքելության հաջող ավարտի: Մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսում անցկացվող Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիայում՝ Creative Arts Emmy Awards-ի ժամանակ: Հիշեցնենք, որ 20 տարի տևած առաքելությունն ավարտվել է 2017 թվականի սեպտեմբեր 15-ին: Զոնդը ոչնչացվել […]
22:40 11.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Կալիֆոռնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետը ողջունել է ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքական […]
21:59 11.09.2018
Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտը շարունակվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե առավելագույնը 500 հոգի է, որ այդ մթնոլորտից դուրս է: «Հայաստանի Հանրապետությունում «սպիտակները» հաղթել են, և «սևերի» պարտությունն անշրջելի է: Հայաստանի Հանրապետությունում «սևերը» ջախջախված են և այլևս ոտքի չեն կանգնելու»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի […]
21:42 11.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
21:29 11.09.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ […]
21:16 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ հայտարարություններին, թե լծակներ է կիրառել դատարանների նկատմամբ: Նա ընդգծեց` ժողովուրդը հակառակն է ասում, դժգոհում է, որ ինքը չի միջամտում: Նա խոսեց անցումային արդարադատության մասին։ « «Անցումային արդարադատություն» բառից շատերը վախեցել են, նեղվել են, բայց դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որ գործում են սահմանադրությամբ և օրենքով»,- […]
21:00 11.09.2018
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը։ Ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ զենք-զինամթերքն ինքնակամ հանձնելն ազատում է այն ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։ Քաղաքացիների շրջանում այս ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 10-ին մի քաղաքացի ոստիկանության Մուշի բաժին է ներկայացրել առանց գործարանային համարի ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ։ Քաղաքացին հայտնել […]
20:45 11.09.2018
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]
20:17 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ խիտ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մանրամասներին է տիրապետում, ուստի ելույթին նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել: Նա խոսեց, իր գնահատմամբ, այսօրվա «թոփ» թեմայի մասին, այն է` գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը: «Ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, […]
20:10 11.09.2018
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Վանի հայամետ նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի գործին, Twitter-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրել է. «Իրավական պետություն չդարձանք, բայց նույնիսկ օրենքի երկիր չենք: Անգամ ցեղապետություններում նման դատավարություն չի լինում: Ամո՛թ»: Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Ծիծեռնակաբերդ այցելած Վանի նախկին քաղաքապետը […]
20:01 11.09.2018
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, այս մասին տեղեկանցում են Արցախի ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։ […]
19:54 11.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում: Գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի ընկերներ Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն […]
19:53 11.09.2018
Ռեփեր Քանյե Ուեսթը իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ սկսելու է դասավանդել Չիկագոյի արվեստի ինտիտուտում և Արվեստի ամերիկյան ակադեմիայում: Համացանցի օգտատերերն արդեն հասցրել են մի քանի մեմեր սարքել՝ Քանյեին դասախոսի դերում ներկայացնելով: pic.twitter.com/kIoUeOrfUZ — Kirby (@skirby97) September 10, 2018 Հիշեցնենք, որ 2015-ին Չիկագոյի արվեստի ինստիտուտում Քանյեին դոկտորի կոչում են շնորհել:
19:43 11.09.2018
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում բարեգործական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ […]
19:16 11.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունը համացանցում այսօր հրապարակված հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա: Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների […]
18:29 11.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման […]
18:25 11.09.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք պարզաբանել են համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային […]
18:20 11.09.2018
Հնդկաստանի հարավում ավտոբուսը գահավիժել է անդունդը. զոհերի թիվը հասել է 50-ի, այս մասին տեղեկացնում են Տելինգանա նահանգի իրավապահ մարմինները: Հայտնի է, որ զոհերի մեջ կան երեխաներ, սակայն հստակ տվյալներ չկան: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ 20 տուժածներից մի քանիսը գտնվում է ծանր վիճակում: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ավտոբուսում եղել է 62 ուխտավոր, որոնք ուղևորվում […]
18:13 11.09.2018
Այս պահին Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք հիմք չենք ընդունում նախորդ գործի որևէ տվյալ: Գործը զրոյից քննվում է, և բացահայտումները այդ քննության արդյունքն են: Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, կպարզենք նաև […]
18:11 11.09.2018
Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։ Բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան […]
18:03 11.09.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]
17:56 11.09.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր և ՀՔԾ պետի` համացանցում տարածում գտած հայտնի զրույցին, նշեց, որ այդ ժամանակ ինքը Ժնևում է եղել` կապված ՀՖՖ ընտրությունների հետ: Վանեցյանն ասաց, որ ՀՔԾ պետի հետ քննարկելու որոշակի հարցեր կային, իսկ կոնկրետ այդ խոսակցության ժամանակ ինքը եղել է մեքենայում՝ օդանավակայանի ճանապարհին: Ձայնագրության մեջ նշվում է, թե […]
17:54 11.09.2018
ԲՈԿ-ում գործունեություն ծավալող 60 մասնագիտական խորհուրդների մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Իր խոսքով՝ անցած ամիսների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ մասնագիտական խորհուրդներում առկա են կոռուպցիոն սխեմաներ ու հաճախ անտեսվում են որակն ու չափանիշները: «Մինչդեռ գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, թե […]
17:44 11.09.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 2-2.5 ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում կիսահումորային հայտարարություն է արել, որ իրենց փորձում են վնասազերծել: «Պարզ է, չէ՞, որ վնասազերծում են հանցագործներին: Դա վերաբերում էր նրան, որ մարդիկ, ովքեր պատրաստվում էին ինչ-որ գործողություններ անել, հասկանային, որ տեղյակ էինք, և չփորձեին ինչ-որ բան անել: Կար հստակ […]
17:25 11.09.2018
Վոլգոգրադի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը վաճառքի է հանել Վազգեն I կաթողիկոսի նվիրած հախճապակե, ձեռագործ, XIX-րդ դարի համրիչները: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: Նովիկովը նշել է, որ 1988 թ-ի մայիսից ծառայել է խորհրդային բանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում: Երբ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունն ուժեղացել է, կաթողիկոսն այցելել է էթնիկ բնակչությամբ, խառը կառուցվածքով գյուղերից մեկը, որպեսզի ելույթ […]
17:24 11.09.2018
Լիբանանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով այդ երկրում բազմաթիվ շինություններ են վնասվել, խոչընդոտվել է երթևեկությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բացի դրանից` աղբյուրը հայտնում է, որ 2015 թվականից հիմնական աղբավայրի փակ լինելու պատճառով ջրի հեղեղները մեծ աղբակույտեր են առաջացրել երկրում: Երկրի մի շարք փողոցներում պլաստիկե շշեր, ապակիներ ու այլ աղբ է կուտակվել: Հաղորդվում է, որ […]
17:13 11.09.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին`Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն այդ երեկո հրապարակավ հանդես եկավ և միտք հնչեցրեց, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը: Քաղաքացիների կողմից այդ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք նույնպես գնահատում ենք որպես հանցավոր […]
17:09 11.09.2018
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը՝ ապաքաղաքական կառույց է և նախընտրական որևէ գործընթացի չի մասնակցում: «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս ընտրական օրենսդրության խախտումների դեպքում խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք և զանգահարել 010 514 514 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:
17:06 11.09.2018
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ իր ղեկավարած ծառայությունում կան դավաճաններ, որոնք կարող են իրականացնել իրենց ղեկավարի գաղտնալսումը: Այս մասին նա նշեց սեպտեմբերի 11-ին` լրագրողների հետ հանդիպմանը: Վանեցյանը, սակայն, նշեց` քանի որ խոսում են մեծ հարստություն ունեցող մարդկանց մասին, չի բացառվում, որ նրանք կարողացել են գնել ինչ-որ հատուկ տեխնիկա և իրականացնել գաղտնալսում: ԱԱԾ […]