01:03 12.09.2018
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն խնդրել է Դոնալդ Թրամփին ուսումնասիրել Թբիլիսիում գտնվող Ռիչարդ Լուգարայի անվան վրաց-ամերիկյան լաբորատորիայի աշխատանքը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Գիորգաձեն հայտարարել է, որ Վրաստանի «ընկերներից» ստացել է փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լաբորատորիայում կարող էին իրականացվել գաղտնի փորձարկումներ Վրաստանի քաղաքացիների վրա:
Նրա խոսքով՝ փորձարկումներից մի քանիսը կարող էին մահվան ելքով ավարտվել:
Գիորգաձեն ներկայացրել է 30 մարդկանց տվյալներ, ովքեր, ենթադրաբար, մահացել են 2015-ի դեկտեմբերին՝ տվյալ լաբորատորիայում հեպատիտ С-ից բուժվելիս:
2016-ի ապրիլին մահացել է ևս 43 մարդ, իսկ մահվան պատճառների համար նախատեսված տեղում լրացված է՝ «անհայտ» է, սակայն մահվան պատճառների հետաքննություն չի անցկացվել:
Նախկին նախարարի խոսքով՝ մարդկանց անունները նշված չեն` միայն ծննդյան տարեթվեր են և սեռական պատկանելություն:
««Վրաստանը արտերկրում» շարժման անունից դիմում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Դիմում եմ Ձեզ համոզիչ խնդրանքով` հետազոտություն նշանակել Վրաստանում անցկացվող փորձարկումների օրինականության վերաբերյալ: Լաբորատորիան գործել է ԱՄՆ նախկին նախագահի աշխատակազմի և Վրաստանի նախկին նախագահի թույլտվությամբ»,- ասել է նա:
Նա նշել է, որ վրաց ժողովուրդը շնորհակալ կլինի Թրամփին, եթե նա ազատի առանց այն էլ տանջված երկիրը տարբեր տեսակի սպառնալիքներից։
Գիորգաձեն մտածում է, թե որտեղ կարող է հանրայնացնել փաստաթղթերը, որպեսզի պատմությունն ավելի մեծ հնչեղություն ստանա:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...