TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC
Admin

Admin

̰
Բրիտանական զրահամեքենաները չեն դիմացել Աֆղանստանի շոգին ու փչացել են

22:15 04.09.2018

Աֆղանստանի տապն այնտեղ ծառայություն իրականացնող բրիտանացի զինվորականներին հաճախ վտանգի է ենթարկում։ Զրահապատ մեքենաները չեն դիմանում բարձր ջերմաստիճանին ու փչանում են։ Արդյունքում` զինծառայողները ստիպված դուրս են գալիս մեքենաներից, ինչը մեծ վտանգ է այդ երկրում գտնվող արտասահմանցի զինծառայողների համար։ Այս մասին հայտնում է Times բրիտանական պարբերականը։ Foxhaund մեքենաները, որ նախագծվել են հատուկ շոգ եղանակին ծառայություն իրականացնելու համար, […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ժամանեց Երևան և բերման ենթարկվեց ոստիկանություն

22:00 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո`ժամը 15։45-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1954 թ. ծնված Նադեժդա Մ.-ն, որը 2011 թ.-ի հունիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի ՆԳՎ Կրասնոդար քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի […]

̰
Ադրբեջան-Վրաստան անցակետում ադրբեջանցի սահմանապահ է մահացել

21:30 04.09.2018

Սեպտեմբերի 3-ի երեկոյան միջադեպ է եղել Վրաստան-Ադրբեջան սահմանի «Շիխլի» անցակետում, որի պատճառով մահացել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Վրաստանի քաղաքացին, որ եղել է բեռնատար մեքենայի ղեկին, անցակետի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել անցակետի դարպասներին։ Արդյունքում` այնտեղ ծառայություն իրականացնող ադրբեջանցի սահմանապահ Ալյանուր Սուլեյմանովը (ծնված 1994 թ.) տեղում մահացել է։ […]

̰
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:00 04.09.2018

YouTube-ի աշխատանքում տեղի է ունեցել գլոբալ խափանում, տեղեկացնում է Downdetector-ը, որն զբաղվում է համացանցային հայտնի ռեսուրսների աշխատանքի ուսումնասիրմամբ։ Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին։ Օգտատերերի մեծամասնությունը, որը խնդրի է բախվել, հայտնում է կայքի աշխատանքում խնդիրների մասին (60% բողոք), 28%-ը չի կարողացել գործարկել տեսանյութ, իսկ 12%-ը չի կարողացել մուտք գործել անձնական օգտահաշիվ: Նշվում է, որ ամենաշատը խնդրին […]

̰
Մոսկվայում թոշակառուի մումիա է հայտնաբերվել

20:55 04.09.2018

Մոսկվայի հարավարևմտյան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է թոշակառուի դի, որն այդ բնակարանում է գտնվել շուրջ 5 տարի: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Նշվում է, որ օրերս տեղի բնակիչները ոստիկանություն են կանչել՝ նշելով, որ իրենց հարևանությամբ գտնվող բնակարանում դի կա: «Նշված բնակարանում հայտնաբերվել է մումիայի վերածված 1946 թվականին ծնված քաղաքացու դի: Նշվում է, որ թոշակառուն մահացել […]

̰
Մոնիկա Լևինսկին ընդհատել է հարցազրույցը Բիլ Քլինթոնի մասին հարցի պատճառով

20:45 04.09.2018

Ամերիկուհի, Բիլ Քլինթոնի հետ սիրային կապով հայտնի դարձած Մոնիկա Լևինսկին ընդհատել է Երուսաղեմում երեկ տված հարցազրույցը և լքել բեմը, տեղեկացնում է The Mirror-ը։ Նշվում է, որ խնդիրը Channel 2 News-ի՝ հաղորդավարուհու հետ նախօրոք չհամաձայնեցրած հարցերն են, որոնք վերաբերել են Բիլ Քլինթոնին, ում հետ Լևինսկին սիրային կապ է ունեցել Սպիտակ տանն անցկացրած վերապատրաստման ժամանակ։ Հաղորդավարուհին հարցրել է, թե […]

̰
Քեյթ Միդլթոնը օնլայն վաճառքի հարթակում Մեգան Մարքլից ազդեցիկ է

20:39 04.09.2018

Ebay-ի առցանց վաճառքի պատվերների տարեկան հաշվետվության տվյալները ցույց են տվել, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ավելի շատ ազդեցություն ունի սպառողների վրա, քան Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը: Այս մասին գրել է Harpers BAZAAR ամսագիրը: Քեյթ Միդլթոնի համար զգեստներ մոդելավորող դիզայներների անունները ավելի շատ են հարցումների մեջ: Դրանից բացի՝ Քեյթ Միդլթոնով հետաքրքրվել են նաև հղի […]

̰
Իրանը կողմ է կիբերանվտանգության ոլորտում միջազգային ջանքերը միավորելուն

20:29 04.09.2018

Կիբերհանցագործների կողմից պետությունների զինված համակարգերի նկատմամբ վերահսկողություն թույլ չտալու, կիբերտարածություն նրանց մուտքն արգելափակելու համար Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը մեկտեղել ջանքերը այս խնդրի լուծման ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին։ Հաշվի առնելով այն, որ կիբերտարածությունը սահմաններով սահմանափակված չէ, ինչպես նաև գնահատելով կիբերհանցագործների վտանգավորությունը միջազգային հանրության վրա՝ Իրանը կոչ է […]

̰
Սննդի ընդունման ժամանակացույցը չխախտելու դեպքում օրգանիզմը առողջ կլինի

20:11 04.09.2018

Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում: Մասնագետները նման եզրահանգման  […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

20:06 04.09.2018

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի […]

̰
Մեծ Բրիտանիայում կարող են ընդլայնել իրավապահների իրավունքների շրջանակը

19:57 04.09.2018

Մեծ Բրիտանիայում ցանկանում են ընդլայնել իրավապահների իրավունքները: Այս մասին հայտնում է Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկրի ներքին գործերի նախարարն այս գաղափարը բացատրում է նրանով, որ այդ դեպքում ոստիկանները հնարավորություն կունենան հարցաքննել ծծումբ տեղափոխելու մեջ կասկածվող յուրաքանչյուր անձի՝ չունենալով որևէ փաստարկ: Նշենք, որ նման գործողության դիմելու համար այժմ անհրաժեշտ է հստակ փաստարկներ ներկայացնել այն մասին, […]

̰
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել

19:43 04.09.2018

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մոտակայքում կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Հաղորդվում է, որ տեղի փրկարար ծառայության աշխատակիցները դեպքի վայր կարողացել են հասնել 17 ժամ անց միայն: Պատճառն այն է եղել, որ այստեղ ճանապարհներն այդ պահին աննախադեպ ծանրաբեռնված են եղել և մեքենաները հնարավորություն չեն ունեցել ժամանակին հասնելու: Նշվում է, որ փլուզված կամրջի փլատակների […]

̰
Նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը․ Արմեն Ուլիխանյան

19:27 04.09.2018

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ նպատակահարմար է գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: «Հարգելի երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի բնակիչներ. Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն […]

̰
Չինաստանում սմարթֆոնով լուսանկարել են Ծիր կաթինը

19:24 04.09.2018

Չինական Weibo սոցիալական կայքում Ծիր կաթին համաստեղության լուսանկարներ են հայտնվել, որոնք արվել են սմարթֆոնի 24 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկով: Հաղորդվում է, որ լուսանկարներն արվել են գնորդներին դեռևս վերջերս ներկայացված Nubia Z18 սմարթֆոնով, չինական գիտատեխնոլոգիական ընկերության ավագ գիտաշխատող դոկտոր Դենգ Լիչայի կողմից: Սմարթֆոնը գնորդներին պաշտոնապես կներկայացվի մոտ ապագայում: Աղբյուրը հայտնում է, որ այն ունի երկու ֆոտոխցիկ՝ 24 […]

̰
ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Տրիպոլիում 60-ից ավելի զոհի պատճառ դարձած բախումների առթիվ

19:18 04.09.2018

Լիբիայի տարբեր զինված խմբավորումների ակտիվացման, նրանց հրահրած բախումների հետևանքով փաստացի մի քանի մասի բաժանված երկրի մայրաքաղաք Տրիպոլիում վերջին օրերին մի քանի տասնյակ մարդ է սպանվել։ Սպանվածների թիվը 60-ից ավելի է, բայց շարունակում է ավելանալ: ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել Տրիպոլիում և դրանից դուրս իրավիճակի սրումը։ Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ քաղաքացիական պատերազմի վտանգից չի խոսի, բայց […]

̰
Պորոշենկոն Ավստրիայի կանցլերին առաջարկել է հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը

19:08 04.09.2018

Պաշտոնական Կիևը դիմել է Ավստրիայի ղեկավարությանը՝ առաջարկելով հովանավորել Դոնբասում գտնվող բնակավայրերից մեկը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցությունների արդյունքում: «Մենք Ավստրիայի ղեկավարությանը հնարավորություն ենք տալիս հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը: Մենք այսօր ուշադիր ուսումնասիրել ենք այդ դիրքերը»,- հայտնում է УНН լրատվական գործակալությունը: Բացի դրանից՝ Պորոշենկոն Սեբաստիան Կուրցի միջոցով […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

19:05 04.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ […]

̰
ԱՀ ԱԻՊԾ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթին

19:00 04.09.2018

Սեպտեմբերի 4-ը նշվում է որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: Օրվա հետ կապված՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել տոնական շքերթ: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ եկել է` շնորհավորելու ՀՀ գործընկերներին: ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարել է շքերթի սկիզբը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ […]

̰
Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

18:56 04.09.2018

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն: Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի […]

̰
Բանգլադեշի մայրաքաղաքի հայկական եկեղեցում հայկական հոգևոր երգեր կհնչեն

18:55 04.09.2018

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գտնվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու ծխականները և այցելուները այսուհետ կկարողանան լսել հայկական հոգևոր երաժշտությունը: «Երբ հաջորդ անգամ կայցելեք Դաքքայի հայկական եկեղեցի, կարող եք հանգիստ մտորել հայկական հոգևոր երգերի հնչյունների ներքո»,- գրված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ եկեղեցում տեղադրված նոր ձայնային համակարգի շնորհիվ հայկական հոգևոր երգերն ավելի լավ են հնչում: […]

̰
Որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել. ՊԵԿ

18:46 04.09.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊԸ-ի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները […]

̰
Շաբաթօրյակին պետք է մասնակցեն ոչ միայն պետական և համայնքային կառույցների աշխատակիցները, այլև ողջ բնակչությունը. փոխնախարար

18:40 04.09.2018

Կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար […]

̰
Նաիրի Հունանյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում. ՔԿԾ-ն պարզաբանում է ներկայացրել

18:36 04.09.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր […]

̰
Թուրքիան զինտեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանային հատվածում

18:30 04.09.2018

Թուրքական զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայում Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ Քիլիսով, Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ տրանսպորտային 8 միջոց է շարժվել, որոնց միջոցով տեղափոխվել են տանկեր ու հաուբիցներ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունները կատարվում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: M60 տանկերը սահման են տարվել՝ կանխելու փախստականների […]

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

18:27 04.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]

̰
Մշակույթի ոլորտում օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա. Լիլիթ Մակունց

18:21 04.09.2018

Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա: Սա մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո: Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացել է կոնկրետ աշխատանք սկսել: Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացրել է իր  առաջարկները, այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել […]

̰
Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ

18:19 04.09.2018

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը, ըստ ամենայնի, այս տարվա ամենամասշտաբային հարձակումն են գործել Իդլիբի նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Այս մասին հայտնում է Al Masder-ը: Հաղորդվում է, որ գործողություններին մասնակցում են «Սուխոյ» ինքնաթիռները: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունների ընթացքում Իդլիբի հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 50 ավիահարված է հասցվել: Lenta-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գործողությունների […]

̰
Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն. վարչապետ

18:09 04.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում:  «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր […]

̰
«Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարը կօգնի 375 հազար ռոհինջա փախստականի

18:08 04.09.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375.000 ռոհինջա փախստական։ Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից […]

̰
BACK_TO_TOP