TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC
Admin

Admin

Հովիկ Աբրահամյանի ներկայության հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին. վարչապետն իր՝ Արցախում չլինելու մասին

14:42 04.09.2018

ՀՀ ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու Արցախի Անկախության օրն Արցախում չէր, որն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: «Գիտեք, ես դրանից մի շաբաթ առաջ էի այնտեղ, և Արցախի նախագահն իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող ղեկավարը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում […]

̰
Արտակ Զեյնալյանը ՔՀԿ-ների պետերի փոփոխություն է կատարել

14:18 04.09.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն է իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:  […]

̰
Քաղաքացին անզգուշորեն կրակել է իր ոտքին

14:15 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի օտար մարմին» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Հենրիկ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հենրիկ Մ.-ն իրենց բակում իր «ARAL MOD AR-449» տիպի օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը: […]

̰
ՀՀ վարչապետն անդրադարձել է այն լուրերին, թե ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին

14:14 04.09.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե վարչապետը նախատեսում է  նախագահի պաշտոնում նշանակել Լևոն Տեր-Պետրոսյանին: Վարչապետը հարցին արձագանքելուց առաջ ծիծաղել է: «Գիտեք, եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա փետրվար-մարտին և 7 տարի էլ դեռ պետք է պաշտոնավարի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Շանթ Հարությունյանը շփվի լրագրողների հետ

14:11 04.09.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները հիշեցրել են, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է լրագրողների հետ հանդիպման, ասուլիսի հնարավորություն տալու մասին: «Ես ասել եմ,  հանձնարարել եմ արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տա, որ եթե Շանթ Հարությունյանն ուզում է լրագրողների հետ շփվել, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, […]

̰
Փաշինյանը Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու մասին

13:47 04.09.2018

Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները հիշեցրել են, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Հարց է հնչել՝  արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չկա դրա մեջ. «Ոչ, դա անձնական հարաբերությունների խնդիր է: Ընդհանրապես հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին ՝ ես կարող եմ […]

̰
Արմավիր-Երևան ճանապարհը փակ է. խաղողագործները պահանջում են մթերման գինը բարձրացնել

13:43 04.09.2018

Արմավիրցի խաղողագործներն այսօր վաղ առավոտից փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տեղում հավաքված են 100 հոգի` տարբեր գյուղերից` Բամբակաշեն, Մրգաշատ: Վերջիններս հինգ րոպե առաջ բացել են ճանապարհը, տեղափոխվել այլ վայր: Նրանք նշեցին` ճանապարհի այդ հատվածը փակելն արդյունավետ չէր, մեքենաներն այլ ճանապարհներով տեղաշարժվում էին, ուստի որոշեցին փակել կամուրջի տակ գտնվող ճանապարհահատվածը, […]

̰
Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի. վարչապետն անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը

13:36 04.09.2018

Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն ձևակերպումներին, թե «կան սպիտակ և սև ուժեր․․․ Մեր թիմի դեմ խաղ չկա ․․․»։ «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ […]

̰
Միջազգային համաժողովում քննարկում են Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխումները

13:35 04.09.2018

Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար: Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, […]

̰
Արթուր Դավթյանը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ վետերանների

13:32 04.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով: ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը, ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության […]

̰
Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում. Տաթևիկ Ռևազյան

13:06 04.09.2018

Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է հայկական ավիաընկերություններից և նշել է, որ շատ ցավոտ խնդիր է այն, որ Հայաստանից մեկնում են Վրաստան, որպեսզի ավելի էժան չվերթով մեկնեն ուրիշ այլ երկիր: «Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում: Ես այսօր մեկնում եմ Լոնդոն, որտեղ […]

̰
Կամաց-կամաց սովորեք, ես էլ ինտերվյու չեմ տալու. ԱԱԾ տնօրեն

13:04 04.09.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ում թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ ղեկավարի պաշտոնում, սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` ինչո՞ւ է ԱԱԾ-ն պասիվացել վերջին օրերին: «ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, ուղղակի չի հրապարակում արված բացահայտումները: Ես ի սկզբանե ասել եմ` ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը […]

̰
Ցանկալի է, որ հայկական ավիաընկերությունները մրցակցեն հայտնի ու հզոր ավիաընկերությունների հետ. Տաթևիկ Ռևազյան

12:43 04.09.2018

«Ցանկալի է, որ հայկական ավիաընկերությունները մրցակցեն հայտնի ու հզոր ավիաընկերությունների հետ: Մենք միշտ պետք է ուղևորի տեսանկյունից նայենք: Ուղևորին պետք է լավ գին, լավ սպասարկում ու հետաքրքիր ուղղություններ: Իսկ եթե մի ավիաընկերությունն ամբողջ վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում, ապա նա չի կարողանա այդ ամենն ապահովել: Ամբողջ աշխարհի փորձը դա է ցույց տալիս»,- այս մասին Շանթ […]

̰
Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը. Տաթևիկ Ռևազյան

12:35 04.09.2018

«Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը: Մենք հիմա ունենք նոր գրանցված հայկական ավիաընկերություններ: Եթե նայենք աշխարհում տենդենցները, ապա կտեսնենք, որ կառավարություններն այլևս ներդրումներ չեն անում ավիաընկերություններում»,- ասել է Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Տաթևիկ Ռևազյանը նաև նշել է, որ ամեն ինչ կախված է ավիաընկերության առաջարկած պայմաններից: […]

̰
Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

12:22 04.09.2018

ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց` առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Հարցին` արդյո՞ք հնարավոր կլինի համատեղել աշխատանքը ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում, նա պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը: Ծրագրերն ընտրությունների օրը` սեպտեմբերի 22-ին կներկայացնեմ: Նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթ եմ համարում […]

̰
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը գոհ է իր նախորդների աշխատանքից

12:22 04.09.2018

ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր խոսել է առաջիկա անելիքների մասին` շեշտելով, որ իրենք ձգտում են սպորտի և երիտասարդության դերը ամբողջ ՀՀ տարածքում օրենքի տեսքով իրականացնել, որպեսզի նախարարությունը կարողանա դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հետ ավելի արդյունավետ աշխատել: Հարցին, թե ինչ կցանկանար նախարարը փոխել այս ոլորտում, Լևոն Վահրադյանը պատասխանել […]

̰
Ավանդները բանկային համակարգում ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով 2.7 տրլն դրամը

12:18 04.09.2018

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]

̰
Սպորտի նախարարի կառավարման 100 օրվա ընթացքում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ

12:17 04.09.2018

ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ այս շրջանում հայ մարզիկները նվաճել են 93 մեդալ, որից 37-ը՝ ոսկե, 22-ը՝ արծաթե և 34-ը՝ բրոնզե: Նախարարի խոսքով՝ անցկացվել է ՀՀ 38 առաջնություն, մարզաձևերի հավաքական թիմերը մասնակցել են 45 ուսումնամարզական հավաքի և 73 միջազգային մրցաշարի, այդ թվում` Եվրոպայի և աշխարհի […]

̰
Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը

12:13 04.09.2018

Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը, գրում է ТАСС-ը: Ընկերությունը, որպես մասնավոր սեփականություն, պաշտոնապես գրանցվել է 1998թ.-ի սեպտեմբերի 4-ին: Այդ ընթացքում ընկերությունը հասցրել է երկար ճանապարհ անցնել, սակայն Google-ի պաշտոնական ծննդյան օրվա առթիվ մինչև օրս վեճեր կան: 1996 թվականին էր, երբ Սթենդֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը թողարկեցին գիտահետազոտական նախագիծ: Ի սկզբանե այն կոչվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատողներին մաղթեց քիչ աշխատանք, մեծ բարեկեցություն

12:12 04.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: ԱԻՆ աշխատողներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորելով՝ վարչապետը մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: «Ըստ էության՝ ԱԻՆ աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն: Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, ՀՀ-ում […]

̰
Տրանսպորտի բնագավառում ունենք շատ տխուր վիճակ. նախարար

11:57 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած ոլորտում` հատկապես տրանսպորտի առումով կան շատ բացեր: «Շատ տխուր վիճակ ենք մենք ժառանգել, կան բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նախարարը` մատնանշելով օրերս Արմավիրի մարզում սկսված դժգոհությունների ալիքը, երբ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններից որոշներն իրականացնում են անօրինական գործունեություն: […]

̰
Փաշինյանի վարկանիշն այնքան բարձր է, որ բարձրացնելու է Մարությանի վարկանիշը. քաղտեխնոլոգ

11:56 04.09.2018

Նիկոլ Փաշինյանը սատարում է Հայկ Մարությանին ու մասնակցելու է քարոզարշավին, և սա շատ մեծ ազդեցություն է ունենալու Մարությանի վարկանիշի վրա: Այս մասին իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով`«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն միակն է, որ կարող է հավակնել մեծամասնության: Քաղաքական ուժի իմաստն այն է, որ ուզում է վերցնել նաև Երևանը: Սակայն, Մարությանից բացի, որոշ չափով […]

̰
Եթե Քոչարյանն իր դեմքով մասնակցի ընտրություններին, կստանա զրո. քաղտեխնոլոգ

11:51 04.09.2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին արդեն իսկ քաղաքական դաշտի բևեռ է, և դա փաստ է: Սակայն այս պահին Քոչարյանը չի կարող իր դեմքով հանդես գալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` ընտրություններում հաջողությունը կախված է լինելու թիմից: Այլ խոսքերով` քաղտեխնոլոգը կարծում է, որ երկրորդ նախագահը կարող է իր շուրջը […]

̰
Paypal-ը կարող է Հայաստան գալ

11:47 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ նախարարությունն այժմ բանակցություններ է վարում Paypal վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներդնելու ուղղությամբ: Paypal ընկերության ղեկավարության հետ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում այդ համակարգով վճարումներ կատարելու համապատասխան միջավայր ստեղծվի, նշել է նախարարը: Միաժամանակ Հայաստանը ներառվել է Merchant account […]

̰
Վրաստանից Հայաստան ուղարկվող ցորենի բեռների համար երկաթուղին 52% զեղչ կանի. նախարար

11:37 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 52%-ով զեղչել Հայաստան ներկրվող ցորենի տեղափոխումը: Լրագրողների հարցին, թե դա հնարավորություն կտա՞ արդյոք, որ հացամթերքի գների բարձրացում Հայաստանում չլինի: Նախարարը պատասխանել է, որ մեկ տոննա ցորենի գինը նվազել է 24 […]

̰
Դուք միշտ առաջինն եք օգնության հասնում. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ԱԻ աշխատակցի օրվա առթիվ

11:35 04.09.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱԺ լրատվության բաժնից: «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած համակարգ, […]

̰
Աշոտ Հակոբյանը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի վիճակի մասին

11:30 04.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը` ներկայացնելով այն ուղղությունները, որոնք այս ընթացքում ստացել են լուծումներ: Ըստ նախարարի՝ ամբողջությամբ ավարտվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 2-րդ տրանշի հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքը: Շարունակվում է հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ հողերի օտարումն ու փոխհատուցումը: «Կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր […]

̰
Լավրովի հայտարարությունը լուրջ հարց է. Կարեն Քոչարյան

11:24 04.09.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հայկական նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումները, լուրջ խնդիր է: Այս մասին այսօր իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` այսպիսի արտահայտությունների կարելի էր սպասել, եթե ուշադրություն դարձվեր ռուսական մամուլին: Քաղտեխնոլոգի խոսքով` կան խոսակցություններ, որ Ռուսաստանում հայ գործարարներին հորդորել են առայժմ գումար չուղարկել Հայաստան, […]

̰
Հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունենք. Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցների տոնը

11:18 04.09.2018

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի օրն է: Տոնական շքերթին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ և նշեց, որ օրը սովորական չէ: «Առանց ԱԻՆ կառավարման համակարգի, փրկարարների, սարքավորումների ու տեխնիկայի, առանց բազմաթիվ իրավական կազմակերպչական, տեղեկատվական անհրաժեշտ բաղադրիչների, Սպիտակի երկրաշարժ ապրած ու փաստացի պատերազմի մեջ հայտնված […]

̰
Հայկ Մարությանի` «մեր դեմ խաղ չկա» հայտարարությունն անփորձության հետևանք է. քաղտեխնոլոգ

11:17 04.09.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի` «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունն անփորձության հետևանք է: Պատճառն այն է, որ թեև Մարությանն ունի կառավարչական, բանակցային հմտություններ, սակայն չունի քաղաքական գործունեության փորձ: Այս մասին Քոչարյանն իր կարծիքը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով` Մարությանն այս արտահայտությունն արել է իր կառավարչական թիմի մասին, և […]

̰
BACK_TO_TOP