TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+16.09 oC
Admin

Admin

Նորվեգիայում ամենաբարձր փայտաշեն շենքի համար 12 հազ ծառ է հատվել

14:11 05.09.2018

Նորվեգիայում 85 մետր բարձրություն ունեցող 18 հարկանի փայտե շենք են կառուցել: Այս մասին հայտնում է TCH-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի կառուցման համար ավելի քան 12 հազար ծառ է հատվել: Առաջիկայում նախատեսվում է բնակեցնել նորակառույց շենքը: Նշվում է, որ այն հրակայուն է: Այն համարվում է աշխարհում կառուցված ամենաբարձր փայտաշեն կառույցը:

̰
Գյուղնախարարն արմավիրցի խաղողագործներին խոստացավ տեղ հասցնել նրանց մտահոգությունները

14:06 05.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Արմավիրում սեպտեմբերի 5-ին հանդիպեց խաղողագործների հետ: Վերջիններս նախարարին էին դիմում «մեր աշխատանքը տվեք մեզ» պահանջով: Նախարարը խոստացավ, որ այս հանդիպումից հետո հիմնական խաղող մթերողների հետ ևս մեկ անգամ կխոսեն, որովհետև նրանք հասկանում են` վաղը, եթե խաղողագործներն այգիները հանեն, թափեն, առաջին տուժողը հենց իրենք են լինելու: «Իրանց կոնյակը թանկանում է, մեր […]

̰
Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքը բուժապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին. Դավիթ Սանասարյան

14:01 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հարուցված միակ քրգործը «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի հանդեպ է: Նա ասաց, որ «Ուկրինվեստ»-ը 2018-ին պետբյուջեին մինչև հունիս հասցրել էր 30-35 մլն վնաս, հիմա ամփոփում են հուլիսը, սակայն վերջնական թիվը մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն: Նա հայտնեց, որ հեղափոխությունից հետո ևս […]

̰
ԱԺ-ն կառավարության ներկայացուցիչներին կստիպի մասնակցել իրենց նիստերին. նախագիծը կքննարկվի ԱԺ նիստում

13:48 05.09.2018

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց մի հարց, որին կառավարության ներկայացուցիչը դեմ էր։ Պատճառն այն է, որ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր մի նախագիծ, որի համաձայն՝ կառավարության անդամները, որոնք համազեկուցող են, պարտադիր պետք է մասնակցեն ԱԺ այն նիստին, որում քննարկվում է հարցը։ Պետաիրավական հանձնաժողովի այս նախագծին կողմ էին […]

̰
Հերթական բացառիկ վիրահատությունը Հայաստանում

13:39 05.09.2018

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հերթական բացառիկ վիրահատությունն է կատարվել՝ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ  Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում՝ աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը տվել է ավելի քան 7 ժամ: «Ինքը Թալինի շրջանից է բերվել այստեղ՝ Արագածոտնից: Երեկ՝ […]

̰
ՊԲ-ում մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքները

13:26 05.09.2018

Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ից մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, որոնց ներգրավված են կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարները, այս մասին տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:  Հնգօրյա պարապմունքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստանալու կատարելագործել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, իրականացնել փորձի փոխանակում, հստակեցնել այն առաջնահերթությունները, որոնք միտված են ամենօրյա […]

̰
Շիրակում կմեկնարկի կաթնարտադրության ոլորտի բարելավմանն ուղղված «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը

13:24 05.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ  ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է […]

̰
ԱԺ-ում հարգել են Չեխիայի խնդրանքն ու պատրաստվում են վավերացնել համաձայնագիրը

13:20 05.09.2018

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տվեցին Չեխիայի հետ հանցավորության դեմ պայքարի հարցերում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Սա կատարվել է չեխական կողմի խնդրանքով։ Խնդիրն այն է, որ հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը Հայաստանի և Չեխիայի միջև իրականացվում էր միայն Ինտերպոլի միջոցով։ 2014 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ է տալիս ընդլայնել համատեղ աշխատանքը, սակայն այն մինչև հիմա […]

̰
ՃՈ-ում ծառայության անցնելու համար դիմորդները քննություն են անցնում

13:15 05.09.2018

Ճանապարհային ոստիկանությունում այսօր կայացել է աշխատանքային թափուր տեղերի համար անցկացվող քննությունների երկրորդ փուլը: Ներկայացված 76 դիմորդներից առավոտյան ներկայացել էր 23-ը: Քննությունների բանավոր փուլի շարունակությունը տեղի կունենա վաղը, իսկ առաջին փուլը, որի ընթացքում դիմորդները համակարգչի դիմաց պատասխանել են ճանապարհային երթևեկության մասին հարցերին, կայացել էր օգոստոսի 27-ին: Լավագույն ցուցանիշներով աչքի ընկած դիմորդները հնարավորություն կստանան ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու: […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Նորաձևության շաբաթը

13:12 05.09.2018

Նյու Յորքում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Այն կանցկացվի սեպտեմբերի 6-12-ը: Բրենդերից ներկայացվել են Proenza Schouler-ը,  Eckhaus Latta-ն, Kozaburo-ն, Telfar-ը, Longchamp-ը և The Row-ը: The Row-ն այս տարի կներկայացնի տղամարդկանց զգեստների  հավաքածու, Proenza Schouler-ն՝ գարուն-ամառ-2019 հավաքածուն: Կոզաբուրո Ակասակին Kozaburo բրենդի ներքո կներկայացնի իր հավաքածուն սեպտեմբերի 10-ին: Նա ճանաչվել է երիտասարդ դիզայներների մրցույթի՝ LVMH Prize-ի հաղթող: Իսկ Longchamp բրենդի ցուցադրության մասին […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ոստիկաններին հրաման չի տվել. Արամ Օրբելյան

13:11 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր հայտարարել է, որ նախկին նախագահն իրեն մեղավոր չի համարում 2008թ. մարտի 1-2 դեպքերի համար, քանի որ ինքը որևէ մեկի վրա կրակելու հրաման չի տվել: Լրագրողների հարցին` ի վերջո, Քոչարյանը ոստիկանական ուժերին հրաման տվե՞լ է հատուկ գործողություններ սկսել Ազատության հրապարակում, Արամ Օրբելյանը պատասխանել է՝ «ոչ»:

̰
Տուգանքը 8 օրում վճարելու դեպքում դրա գումարը կնվազի. նախագիծն ԱԺ-ում է

13:05 05.09.2018

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով է ներկայացվել նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) նախագիծը, որով վարչական որոշ իրավախախտումների դեպքում առաջարկվում է սահմանված 8 օր ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը իջեցնել մինչև 50 տոկոս։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին։ Միհրան Պողոսյանն իր առաջարկած նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ լինելու […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խոսել են իրենց ուղղված սպառնալիքների մասին

13:01 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսեց իրենց նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին` նշելով, որ ինքը էլեկտրոնային փոստով է նամակներ ստացել, թե չպետք է մոռանա, որ ինքը երեխաներ ունի, որ մի օր շենքի նախամուտքում իր նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել: Արամ Օրբելյանը, սակայն, առավել վտանգավոր է համարում ոչ թե իրեն […]

̰
ՀՔԾ-ն թաքցնում է իր ոչ իրավաչափ գործողությունները. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

12:57 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախկին նախագահի տանը խուզարկություն կատարելու կամ հարուցված քրեական գործի մասին խոսելիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ընտրողական մոտեցում է ցուցաբերում թափանցիկության ու հրապարակայնության  առումով: Մասնավորապես, ըստ Քոչարյանի պաշտպանի, երբ լրագրողները Սասուն Խաչատրյանին հարցնում են Քոչարյանի տանը խուզարկություն կատարելու մասին, ՀՔԾ պետը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը երեկոյան «կամինի» մոտ նստած չի գրել հրամանները. փաստաբան

12:50 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այսօր հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են` իր լիազորություններից ելնելով կատարած գործողությունների համար նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել: Ըստ Օրբելյանի` ՀՀ նախագահը 2008թ. մարտի 1-2 դեպքերի և դրանց պատասխան գործողությունների համար երեկոյան չի նստել «կամինի» մոտ ու հրամաններ գրել: Այդ հրամանները մշակվել են նախագահի աշխատակազմում, դրանց վրա […]

̰
Դավիթ Սանասարյանը` պետբյուջե վերադարձվող գումարների մասին

12:41 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որը ոստիկանության ենթակայության տակ էր և լուծարման պրոցեսի մեջ, դրա համար շտապեցին, որ հետքերը չվերացնեն: Սանասարյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել նաև «Ուկրինվեստ»-ում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում, որի վերաբերյալ քրգործ է […]

̰
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացրած դատավորների ու քննիչների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի. պաշտպան

12:37 05.09.2018

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով դատարանների ինքնագրաքննությանը կամ իշխանության կողմից ճնշումների չենթարկվելու նկատառումներով Քոչարյանի հետ կապված գործերը վերահասցեավորելու համ ձգձգելու հնարավորությանը, հայտարարեց, որ խոսքը շատ կոնկրետ քրեական գործի շրջանակում արդարադատություն իրականացնելու մասին է, և դատարանների կողմից չպետք է լինեն Սահմանադրության խախտումներ: Ըստ Քոչարյանի փաստաբանների` դատարանն ու […]

̰
Facebook-ը մեղադրել է BlackBerry-ին ձայնային հաղորդագրությունների տեխնոլոգիան գողանալու մեջ

12:29 05.09.2018

Facebook-ը դատի է տվել BlackBerry ընկերությանը՝ մեղադրելով ձայնային հաղորդագրությունների տեխնոլոգիան գողանալու մեջ, տեղեկացնում է Bloomberg-ը: Բողոքը բաղկացած է 118 էջից: Այն վերաբերում է ձայնային հաղորդագրություններին առնչվող 6 արտոնագրի: Ընկերությունը մեղադրել է BlackBerry-ին նաև հեղինակային իրավունքների խախտման մեջ: Խախտումները նկատվել են աուդիո, վիդեո, գրաֆիկ կոնտենտի տեխնոլոգիաների ոլորտում: Մարտին ևս մեկ բողոք էլ դատարան էր ուղարկվել հաղորդագրությունների փոխանցման տեխնոլոգիայի անօրինական […]

̰
Ռոբերտ Քոչարյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը հակասահմանադրական է. փաստաբան

12:20 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանը չունի որևէ սահմանափակում ազատ տեղաշարժի համար, եթե համապատասխան կառույցները այդպիսի սահմանափակումներ դնեն, ապա կլինի օրենքի և մարդու իրավունքների խախտում: Ըստ Օրբելյանի` դեռևս 2017թ. ՄԻՊ ուսումնասիրության` քննիչի կողմից մարդու անձնագիրը վերցնելը ՀՀ Սահմանադրության խախտում է, դա հաստատել է նաև […]

̰
Ես ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ. Դավիթ Սանասարյանը` իրենց բացահայտումների մասին

12:15 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իրենք համալրվել են արհեստավարժ տարբեր մասնագետներով, որոնք աշխատել են տարբեր հիմնարկներում, իրականացրել տարբեր գործառույթներ: Նրանք, ըստ Սանասարյանի, նվիրյալներ են, ովքեր այստեղ պատրաստ են եղել ստանալ ավելի քիչ, քան կստանային մասնավոր հիմնարկներում: Ծառայության պետի խոսքով` իրենց անձնակազմն սկսել է համալրվել հուլիսի 3-ից, մոտ 2 տասնյակ […]

̰
Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են անձնական նույն տվյալներով տարբեր անձինք. Ոստիկանություն

12:03 05.09.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։ Ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Ճապոնիայում ավելացել է «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը

12:00 05.09.2018

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թվի ավելացման մասին: Վերջին տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Թայֆունը համարվում է վերջին 25 տարում ամենաուժեղը, հայտնում է NHK-ն: Նշվում է, որ 1 մարդ զոհվել է Օսակա պրեֆեկտուրայում, 7-ը՝ Սիգա: Թայֆունի մեկական զոհ է հայտնաբերվել Այթի և Միե պրեֆեկտուրաներում: Իշխանությունների տվյալներով՝ ևս 300 մարդ վիրավորվել է: Թայֆունի հետևանքով […]

̰
Ֆիլիպիններում աղջիկն ամուսնացել է դիակի հետ

11:59 05.09.2018

Ֆիլիպիններում աղջիկը հարսանեկան զգեստով եկել է իր սիրած տղայի թաղման արարողությանը, տեղեկացնում է Coconuts պորտալը: 19-ամյա Զարինը չի կարողացել հաղթահարել սիրած տղայի՝ Ջեյք Էնթոնի Մակադանգդանգայի մահվան վիշտը: Նշվում է, որ աղջիկը թաղման արարողությանը եկել է հարսի զգեստով, արտասանել հարսանեկան երդման արարողության համար նախատեսված տեքստը և մահացածի հետ ամուսնական մատանիներով փոխանակվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ «ամուսնությունը» տեղի է ունեցել […]

̰
Արմեն Ջիգարխանյանը որոշել է դատարանով նախկին կնոջից 3 մլն ռուբլի ստանալ

11:46 05.09.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանում բնակվող հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց էր ներկայացրել, որի համաձայն՝ Ջիգարխանյանը նախկին կնոջից մի քանի միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում է պահանջել: Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարության մեջ  չէր հստակեցրել գումարի չափը՝ նշելով, որ այն մի քանի միլիոն ռուբլի է: Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով հերթական […]

̰
Բրազիլիայի ազգային թանգարանի շենքի լուսանկարները` հրդեհից հետո

11:40 05.09.2018

Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի ազգային թանգարանում հրդեհն սկսվել էր սեպտեմբերի 2-ին։ Արդեն այսօր հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցուցադրում են թանգարանի շենքի մնացորդները՝ հրդեհից հետո։

̰
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները Աշխարհի ուսանողական առաջնության եզրափակչում են

11:34 05.09.2018

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Աշխարհի ուսանողական առաջնության եզրափակչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էլիստայում ընթացող Աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության է հասել ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել և բավարարվել բրոնզե […]

̰
Պայթյուն Փոթիում. կա զոհ, վիրավորներ

11:23 05.09.2018

Վրաստանի արևմտյան Փոթի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 3 մարդ: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Փոթիի կենտրոնական փողոցներից մեկում: Ոստիկանները շղթայել են պայթյունի վայրը, իրականացվում են քննչական միջոցառումներ: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը:

̰
Facebook-ը պատրաստ է դիմակայել առաջիկա ընտրություններին հնարավոր օտարերկրյա միջամտությանը

00:44 05.09.2018

Facebook-ը հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր օտարերկրյա միջամտությանը առաջիկա ընտրություններին, այդ թվում` ԱՄՆ-ի ընթացիկ ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին, տեղեկացնում է NBC News-ը։ Մասնավորապես, ընկերությունը նշել է, որ մտադիր է օպերատիվ շտաբ ստեղծել, որը կկորդինացնի ռեակցիան իրական ժամանակի ռեժիմով՝ ընթացիկ ընտրությունների ընթացքում վնասակար ինտերնետ ակտիվության վրա։ Նշվում է, որ հանձնարարականը կատարվելու […]

̰
Iphone-ը չի ներառվել թոփ 10 հզոր սմարթֆոնների ցանկում

00:32 05.09.2018

Iphone-ը չի ներառվել թոփ 10 հզոր սմարթֆոնների ցանկում, տեղեկացնում է korrespondent.net-ը։ Ոչ այդքան հայտնի «AnTuTu» ընկերությունը կազմել է 2018թ.-ի օգոստոսի թոփ 10 հզոր Android սմարթֆոնների ցանկը։ Նշվում է, որ Iphone-ը չի մասնակցել ընտրության` ОС ընտրական սկզբունքի պատճառով, սակայն պարզվել է, որ  Apple-ի վերջին սարքը չէր ներառվի ցանկում նաև այն պատճառով, որ թույլ է 10-րդ հորիզոնականում գտնվող սմարթֆոնից։ […]

̰
Հնդկաստանն օգոստոսին 36 %-ով կրճատել է Իրանից նավթի ներկրումը

23:59 04.09.2018

Հնդկաստանն օգոստոսին 36 %-ով կրճատել է Իրանից նավթի ներկրումը՝ նախորդ ամսվա համեմատ հասնելով օրական մինչև 488 հազար բարել, տեղեկացնում է Bloomberg-ը։ Հուլիսին Իրանից նավթի արտահանման ծավալը կազմել է 768 հազար բարել։ Նախորդ ամիս իրանական նավթից հրաժարվել են «Reliance Industries», «Chennai Petroleum» ընկերությունները։ Ընդ որում` «Hindustan Petroleum» ընկերությունը շուրջ երկու ամիս նավթ չի ներկրել Իրանից ։ Նշվում […]

̰
BACK_TO_TOP