18:57 05.09.2018
Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շնորհավորական ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն Գրիգորյան Շնորհավորում եմ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, բարեկամ երկիր Հայաստանի կառավարությանը և ժողովրդին անվտանգություն, հաջողություններ և բարգավաճում»:
18:45 05.09.2018
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության հիման վրա Ոստիկանության ՊՊԳ վարչությունում իրականացված ծառայողական քննության շրջանակում կատարված հիշյալ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ստուգման արդյունքում պարզվել է, […]
18:35 05.09.2018
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանը սպասելու է անկեղծ և լուրջ խոսակցություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «Հայկական և ռուսական կողմերի մոտ շատ հարցեր են կուտակվել, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք անկեղծ և լուրջ զրույց բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը: Հանդիպման ընթացքում […]
18:32 05.09.2018
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով: Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները: Հանրապետության […]
18:24 05.09.2018
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսին՝ հանդես գալով պարզաբանմամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի […]
18:22 05.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Զինված ուժերի Գլխավոր […]
18:10 05.09.2018
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Նադալը մրցել է Դոմինիկ Տիմի հետ։ Աշխարհի առաջին ռակետը հաղթել է 0:6, 6:4, 7:5, 6:7 (4:7), 7;6 (7;5) հաշվով։ Հանդիպումը տևել է 4 ժամ 49 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար պայքարում իսպանացին կմրցի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։ Նշենք, որ US Open-ն ավարտվում է […]
18:09 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում: «Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»,- ասված է […]
18:00 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին՝ Երևանում ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Դեսպան Միլսին խնդրել են անդրադառնալ վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: Հարցին` արդյո՞ք դա ճնշում չէ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին, դեսպանը […]
17:59 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով կարգավորում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Թրամփն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ և այդ կերպ լուծել ներքաղաքական խնդիրները: Նրա դիրքն ԱՄՆ-ում դժվար է համարել կայուն և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է […]
17:51 05.09.2018
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվման էր դրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ներկայացված նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԻՆ` 2011 թվականից գործող «911» ծառայությունը, որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված […]
17:43 05.09.2018
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը համաձայն է, որ պետք է խստացնել ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունները, սակայն ընդունելի չի համարում կառավարության ներկայացրած նախագիծը, որը խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ խոցելի է։ Խնդիրն այն է, որ սա կարող է պատճառ դառնալ քաղաքացիներին հանիրավի մեղադրելու համար։ «Այստեղ, փաստորեն դրված է երկու խնդիր՝ վատամարդ լինել հասարակության մեջ, եթե մենք հանկարծ […]
17:41 05.09.2018
Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է լույսից և ջրից վառելիք ստանալ: Այս մասին հաղորդում է Nature Energy գործակալությունը: Նշվում է, որ էներգիայի ստացման նման եղանակն անվանում են բիոքիմիական կատալիզատոր, որն օգտագործվել է ջրիմուռների ֆոտոսինթեզի համար: Որոշ ժամանակ անց այս մեթոդը մուտացիայի հետևանքով վերացել է: Այժմ գիտնականները գտել են դրա վերարտադրման եղանակը: Այս պահին, […]
17:33 05.09.2018
Հայաստանի հավաքականի երիտասարդ հրաձիգները մասնակցում են Հարավային Կորեայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությանն ու ներկա պահին միջին արդյունքներ են ցույց տալիս: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից: Հրաչիկ Բաբայանը հրացան մրցաձևում գրանցել է 58-րդ արդյունքը, Քրիստիան և Իրինա Լաուերները միքս թիմում 51-րդն են, իսկ Իրինան հրացան մրցաձևում 91-րդ տեղում է:
17:26 05.09.2018
Արդեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարող է գործել այն օրենքը, ըստ որի՝ քրեական պատիժ (մինչև ազատազրկում) է նախատեսվում ընտրակաշառք առաջարկելու, այն վերցնելու խոստում տալու և նման արարքների համար։ Նախագիծն այսօր ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ բուռն քննադատության է արժանացել անհաջող ձևակերպումների ու անհստակության համար։ «Կարո՞ղ եք գոնե հուշել՝ քարոզիչը, որ գնում է քարոզելու […]
17:15 05.09.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագիծը, նշեց, որ այն անհրաժեշտ է, որպեսզի արդեն իսկ կիրառվող օրենքի բացերը, թերությունները վերացվեն, հիմնական թյուրըմբռնումները՝ հստակեցվեն: Մինասյանի խոսքերով` ԵԱՏՄ ազատ, հատուկ տնտեսական գոտիների և մաքսային միության դրույթներ կան, որոնք պետք է իրացվեն մեր օրենսդրության մեջ, որ առավել […]
17:12 05.09.2018
Shantnews. am-ն արդեն հայտնել է այն մասին, որ այսօր Հայաստանում հերթական՝ բացառիկ վիրահատությունն է կատարվել: Վիրահատությունը կատարվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում աշխատելիս: Վիրահատությունը տևել է […]
17:06 05.09.2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ, հայտնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան քաղաքի […]
17:05 05.09.2018
Կառավարության ներկայացրած նախագիծը, որով քրեական պատիժ է սահմանվում ընտրակաշառք առաջարկելու կամ այն վերցնելու խոստման, այլ նմանատիպ արարքների համար, անհաջող ձևակերպումներ ունի ու շտապողականությամբ է ներկայացվել։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ընթացքում իր կարծիքն ասաց պատգամավորներից Ռուստամ Մախմուդյանը։ Մախմուդյանի խոսքերով՝ թեև հնարավորություն կա օրենքներում նախատեսել, որ դրանք կիրառվեն ընդունվելու հաջորդ օրվանից սկսած, բայց չի կարելի […]
17:00 05.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են հասարակական մոնիթորինգի խմբի գործունեությանը և ձևաչափին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան գրառումից: Նախաձեռնության նպատակն է ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի վիճահարույց քրեական գործերը, որոնց քննության […]
16:46 05.09.2018
«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և նշում, որ ինչ-որ խաղադրույքների հետ կապ չի ունեցել: Խոսքը վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած «Ուլիս»-«Արարատ» ֆուտբոլային հանդիպմանը, որը հետագայում, ինչպես պարզ դարձավ, գնված խաղ էր և ըստ ներկայացված փաստերի՝ մեղադրյալներից մեկն էլ հենց Գագիկ Սիմոնյանն էր: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
16:38 05.09.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անհաջող է համարում ընտրակաշառք տալու, վերցնելու, պահանջելու դեպքերը քրեականացնելու նախագիծը, որն այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորը կողմ է պատիժները խստացնելուն, սակայն օրինագծում թերություններ է տեսնում։ Մասնավորապես օրինակներով Արփինե Հովհաննիսյանը բացատրում է, որ նախագծում ներկայացված չէ, թե ինչպես է ապացուցվելու՝ մարդը ընտրակաշառք պահանջե՞լ է, թե՞ ոչ։
16:37 05.09.2018
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ կառավարությունը մտադիր է հասնել նրան, որ ընտրակաշառք պահանջելն ու քվեարկելու մասին խոստում տալը, նմանատիպ այլ արարքներ քրեորեն պատժելի լինեն։ Համապատասխան ծրագիրն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորները, թեև կողմ են պատժի խստացմանը, սակայն անհաջող են համարում ձևակերպումները։ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ […]
16:36 05.09.2018
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ոչ բոլոր շնաձկներն են գիշատիչ և դրանց շարքերում կան նաև բուսակերներ: Դրանք շնաձկների շարքին դասվող «մուրճ-ձկներն» են, որոնք հանդիպում են ամերիկյան մայրցամաքի գրեթե բոլոր ափերին: Դրանք կարող են ունենալ մինչև 1 մետր երկարություն և 10 կգ քաշ: Այս մասին հայտնում է ScienceAlert-ը: Հաղորդվում է, որ թեև այդ կենդանիները սնվում […]
16:19 05.09.2018
Գործունեության 15 տարիների ընթացքում Skype-ը նորամուծություն է կատարել: Այսուհետ ծառայության միջոցով կատարված զանգերը հնարավոր կլինի տեսաձայնագրել: Այս մասին հայտնում է Uber Gizmo-ն: Հաղորդվում է, որ տեսաձայնագրության մեկնարկին զուգահեռ զրուցակիցը հաղորդագրություն է ստանում այդ մասին: Նորամուծությունը գործում է Skype-ի բոլոր տարբերակներում, բացի Windows 10-ի համար նախատեսված տարբերակից: Տեսաձայնագրությունը համակարգում մնում է 30 օր, որից հետո ինքնաոչնչացվում […]
16:13 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց ընտրակաշառք տալու, առաջարկելու, պահանջելու և այլ դեպքերի համար քրեական պատիժ սահմանող նախագիծը: Սկզբունքորեն դեմ չլինելով պատժի խստացմանը՝ պատգամավորները խիստ քննադատեցին նախագծի անհստակ ու անհաջող ձևակերպումները։ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հերթով անցավ կետերի վրայով՝ առաջինը կանգ առնելով ընտրակաշառքի առաջարկին համաձայնություն տալու վրա։ «Ենթադրենք ընտրակեղծարարը որևէ […]
16:12 05.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը մտադիր է քրեական պատիժ սահմանել ընտրակաշառք տվողների ու վերցնողների նկատմամբ։ Նախագծերի այս փաթեթն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ խիստ քննադատության է արժանացել։ Պատգամավորները կողմ են քրեական պատիժ սահմանելուն, սակայն նախագիծը թերի են համարում, քանի որ մեխանիզմները հստակեցված չեն։ Քննարկմանը ակտիվ մասնակցած հանրապետականները, պնդում են, որ […]
16:03 05.09.2018
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ընտրակաշառք տալու, վերցնելու, պահանջելու դեպքերի համար քրեական պատիժ սահմանող նախագիծ, որը կազմել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի անդամները: Բուն կարգավորմանը՝ հանցանքի այս տեսակի համար պատիժը խստացնելուն, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ է, սակայն համարում է, որ նախագիծն անհաջող ձևակերպումներ ունի, շփոթություն կարող է առաջացնել։ Հովհաննիսյանի […]
15:50 05.09.2018
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում: Մասնավորապես, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազության ու ոստիկանության համատեղ հայտարարությունում, տղամարդիկ, որոնք կասկածվում են Սոլսբերիում «Նովիչոկ» թունավոր […]
15:35 05.09.2018
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԱՄՆ հարցերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հայտնել է ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա պարզաբանել է, որ Ուիլյամ Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նոտա` կապված այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած «ապօրինի» այցի հետ: Հաջիևը նշել […]