TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

18:27 04.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]

̰
Մշակույթի ոլորտում օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա. Լիլիթ Մակունց

18:21 04.09.2018

Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա: Սա մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո: Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացել է կոնկրետ աշխատանք սկսել: Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացրել է իր  առաջարկները, այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել […]

̰
Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ

18:19 04.09.2018

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը, ըստ ամենայնի, այս տարվա ամենամասշտաբային հարձակումն են գործել Իդլիբի նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Այս մասին հայտնում է Al Masder-ը: Հաղորդվում է, որ գործողություններին մասնակցում են «Սուխոյ» ինքնաթիռները: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունների ընթացքում Իդլիբի հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 50 ավիահարված է հասցվել: Lenta-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գործողությունների […]

̰
Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն. վարչապետ

18:09 04.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում:  «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր […]

̰
«Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարը կօգնի 375 հազար ռոհինջա փախստականի

18:08 04.09.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375.000 ռոհինջա փախստական։ Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից […]

̰
Երբ գործադիրի նկատմամբ կա վստահություն, այն տարածվում է բոլոր մարմինների վրա. Իոաննիսյան

18:00 04.09.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ եղած վստահության մակարդակին: Հարցին` արդյո՞ք հեղափոխությունից հետո այդ վստահության մակարդակը բարձրացել է, նա պատասխանեց, որ դա ճշտելու համար կարելի է ընտրողների շրջանում մեծ հանրային հարցում անցկացնել: «Ես հարցում չեմ անցկացրել, կարծում եմ` ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում, […]

̰
Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեորեն պատժելի չէր, երբ տնօրենները զբաղվում էին դրանով. Դանիել Իոաննիսյան

17:53 04.09.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսեց նախորդ համապետական ընտրությունների ժամանակ մի շարք դպրոցների` ձայների հավաքագրմամբ զբաղված տնօրենների հետ կապված իրավական գործընթացի մասին: Նա նշեց, որ «վարչական ռեսուրսի չարաշահում»-ը քրեականացվել է միայն այս տարի, իսկ այն ժամանակ, երբ տնօրենները դրանով զբաղվում էին, դա քրեորեն պատժելի չէր: «Տնօրեններից միայն մի քանիսի դեպքում էր, […]

̰
ՊԵԿ-ի պարզաբանումը հարկային մուտքերի մասով ցուցանիշների վերաբերյալ

17:47 04.09.2018

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Հրապարակ» oրաթերթի հրապարակման վերաբերյալ, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների […]

̰
Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

17:40 04.09.2018

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։ Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 […]

̰
Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթն աննախադեպ է իր թափթփվածությամբ. հայտարարություն

17:37 04.09.2018

Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել՝ կապված Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնախմբի աշխատանքների հետ: «Բազմաթիվ հետաձգումներից, հանձնախմբի աշխատանքներին չմասնակցելու որոշումներից, հաստատված կազմի անդամների ինքնաբացարկներից և վերանշակումներից հետո, վերջապես հրապարակվել է ՀՀ մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով ստեղծված պետական […]

̰
Ռուսաստանը Google-ին մեղադրում է ընտրություններին միջամտելու մեջ

17:30 04.09.2018

Google ընկերությանը կասկածելով Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ՝ երկրի գլխավոր դատախազությունը նամակ է ուղարկել ընկերությանը՝ զգուշացրել ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին, հայտնում է ռուսական մամուլը։ Դատախազությունն այս եզրակացությանն է եկել «Ռոսկոմնադզոր» պետական հիմնարկի հայցի հիման վրա։ Նույն հարցով որոնողական հսկային դիմել է նաև Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ պահանջելով դադարեցնել որոնողական համակարգի միջոցով չարտոնված ցույցերին մասնակցելու կոչեր տարածելը։ […]

̰
Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն ստացել է դեռևս 2014թ.

17:20 04.09.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը սեպտեմբերի 4-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելուն: Նա ասաց, որ այդ իրադարձությունից հետո որոշակի բողոքի ալիք բարձրացավ, քանի որ որոշ քաղաքացիների կողմից պատկերացում էր, թե Բիլզերյանը եկավ, անմիջապես քաղաքացիություն ստացավ, երդվեց, գնաց: Բիչախչյանը հայտնեց, որ դեռ 2014թ. Դեն Բիլզերյանը […]

̰
Մրցութային գործընթաց է հայտարարված, որից հետո հին նմուշի անձնագրերը դուրս կգան

17:15 04.09.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է նոր որակի անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման մասին: Բիչախչյանը տեղեկացրել է, որ նոր անձնագրային համակարգի ձեռքբերման մրցութային գործընթաց է հայտարարված, 6 կազմակերպություն անցել է նախաորակավորման փուլ, հենց մրցույթն ավարտվի, ընտրված լինի նոր կազմակերպություն, կներդրվեն նոր որակի կենսաչափական անձնագրեր և նույնականացման […]

̰
Կահիրեում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

17:13 04.09.2018

Կահիրեում անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հաղորդվում է, որ սարքն ընկել է դեսպանատնից ոչ մեծ հեռավորության վրա, ինչից անմիջապես հետո պայթյուն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Կասկածյալը ձերբակալվել է: ԱՄՆ դեսպանատունն իր թվիթերյան էջում դիմել է այդ քաղաքում գտնվող ԱՄՆ […]

̰
Իսպանիայի ափերի մոտ ծովում խեղդվելուց փրկել են 600 փախստականների

17:12 04.09.2018

Միջերկրական ծովի ամենանեղ հատվածում՝ Ջիբրալթար նեղուցի մոտ, որտեղ Աֆրիկայի ու Եվրոպայի ցամաքներն ամենամոտն են իրար, իսպանացի նավաստիներն ավելի քան 600 փախստական են փրկել ծովի ջրերում խեղդվելուց։ Դրա համար ներգրավվել են փրկարար նավեր։ 192 փախստական ափ է հանվել հենց Ջիբրալթարի նեղուցի տարածքից, իսկ մյուսները՝ 374 հոգի, ափ են դուրս բերվել Իսպանիայի արևելքում գտնվող Ալբորան ծովից, որ […]

̰
ՀՔԾ-ն հատվածական ձևով է ներկայացնում հանրությանը գործի մանրամասները. Վիկտոր Սողոմոնյան

17:06 04.09.2018

«Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն հատվածական ձևով է ներկայացնում հանրությանը գործի մանրամասներն ու դետալները՝ տպավորություն ստեղծելով, թե Քոչարյանը մեղավոր է և ուրիշ կարծիք լինել չի կարող»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշել է, որ գործ ունենալով հնչեղություն ունեցող գործի հետ՝ […]

̰
Դատախազը չունի ինձ փոխադրելու իրավունք. կողմերը մեկնաբանում են Արթուր Դավթյանի դեմ դատական հայց ներկայացնելու որոշումը

16:50 04.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը SHANTNEWS.AM-ին պարզաբանում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»,- ասված է պարզաբանման մեջ: […]

̰
Հեղափոխությունից հետո հարյուրավոր մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Մնացական Բիչախչյան

16:43 04.09.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվն ավելացել է: Նա նշեց, որ դեռ ամփոփված թիվ չկա`դիմող քաղաքացիների վիճակագրությունն ամփոփելու համար, բայց շատ են քաղաքացիները, որոնք դիմել են, ու որոնք քաղաքացիություն ստանալը կապում են հեղափոխության հետ: Ճշտող հարցին` հարյուրավոր […]

̰
Հնդկաստանում ձեռքի և ոտքի 6-ական մատ ունեցող երեխային ցանկանում են զոհաբերել

16:35 04.09.2018

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում ծնված տղային թույլ չեն տալիս դուրս գալ տանից՝ իր իսկ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է ANI News-ը: Հաղորդվում է, որ երեխան ֆիզիկական մուտացիայի արդյունքում ունի ոտքերի ու ձեռքերի վեցական մատեր: Երեխային տանը փակելով՝ նրա ծնողները նպատակ ունեն պաշտպանելու նրան տեղի գուրուներից, որոնք շարունակ ասում են, որ երեխային զոհաբերելու դեպքում […]

̰
Երբ անհրաժեշտություն լինի, ցուցմունք կտամ Մարտի 1-ի գործով. Նիկոլ Փաշինյան

16:34 04.09.2018

Այսօր՝ ԱԻՆ նախարարության 27-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ավարտից հետո լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք նա այս օրերին ցուցմունք տվել է Մարտի 1-ի գործով: «Ո՛չ, ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ ցուցմունք»,- ասել է վարչապետը:

̰
Հայաստանում համաներում հայտարարելու մեծ անհրաժեշտություն կա. իրավապաշտպան

16:30 04.09.2018

Անկախացումից հետո Հայաստանում մինչ օրս իրականացվել է թվով 9 համաներում, որոնք բոլորը, իրավապաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի բնութագրմամբ, եղել են մեծամասամբ ընդհանուր բնույթի համաներումներ: Որոշակի բացառություն է կազմում 2009 թվականի համաներումը, որն ըստ էության վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի առիթով դատապարտվածների համաներմանն ու գործերի կարճմանը: Ի դեպ, 2013 թվականից հետո Հայաստանում համաներում չի հայտարարվել: […]

̰
«Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև աղբ են լցնելու. քաղաքացիները պատրաստվում են ակցիայի

16:30 04.09.2018

Երևան քաղաքի աղբահանության պատշաճ իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության դեմ սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիա կիրականացվի: Նշված ակցիային մասնակցելու է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնեց, որ ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներն են, իրենք պարզապես միացել են: Նա հիշեցրեց՝ օգոստոսին իրենք ակցիա էին արել, վերջնագիր էին ներկայացրել «Սանիթեք»-ին, որին հաջորդեց քաղաքապետարանի քայլը, այն […]

̰
ՌԴ-ում 77 կգ խնձոր ոչնչացնելու համար ներգրավել են անվտանգության ուժերին

16:29 04.09.2018

Ապօրինի ձևով Ռուսաստան ներմուծված 77 կգ խնձորը ոչնչացվել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության օգնությամբ։ Թարմ խնձորի խմբաքանակը, որն ապօրինի ներմուծվել էր անհայտ երկրից, առգրավվել է պահեստներից մեկից ու ԱԴԾ ծառայողների ուղեկցությամբ տարվել է Եկատերինբուրգից 70 կմ հեռու։ Այնտեղ՝ ամայի տարածքում, 6 արկղ խնձորը լցրել են գետնին, ճխլել տրակտորի շերեփով, ապա տրակտորով անցել դրանց վրայով, իսկ […]

̰
Խոսակցություններ կան իբր կաշառք բաժանել… ես որևէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ. Գագիկ Ծառուկյան

16:24 04.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հանդիպել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Ծառուկյանը, խոսելով առաջնային խնդիրների մասին, նշեց, որ նրանք շատ են կարևորում վերելակների, տրանսպորտի, ինչպես նաև բնակելի շենքերի կառուցման խնդիրները: «Մեր ժողովուրդն այսօր չնչին լավ բանը նկատում է, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ: Կոչ եմ […]

̰
Կառավարությունում այսօր քննարկել են խաղողի մթերման հետ կապված հարցերը

16:22 04.09.2018

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարությունում հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, քննարկել են խաղողի մթերման վերաբերյալ հարցերը: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական կենտրոնից ShantNews-ին փոխանցեցին, որ առանձին զրույց են ունեցել Երևանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ: Վերջիններս ներկայացրել են, որ այս տարի խաղողը մթերում են 1 կգ-ի դիմաց 140 դրամով և նշել, որ անցած տարվա համեմատ մթերման […]

̰
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կին վարորդը հոսպիտալացվել է

16:11 04.09.2018

SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենաները և «ԿամԱԶ» բեռնատարը: Ականատեսների վկայությամբ՝ ավտովթարի մեղավորը եղել է սպիտակ «Ֆոլքսվագենի» կին վարորդը, որին շտապօգնության մեքենան կոտրվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և ՃՈ աշխատակիցները:      

̰
Իրավապաշտպանը դժգոհ է արդարադատության փոխնախարարի պատասխանից

15:59 04.09.2018

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, փաստաբան Իննա Կարապետյանցը  պնդում է, որ այսօր հասարակությունը նոր իշխանություններից ակնկալում է մեծ փոփոխություններ, ու այդ փոփոխություններից մեկը, ըստ նրա, կարող է լինել  համաներումը: Փաստաբանն ընդգծել է, որ ինքն անձամբ անձնական որևէ շահագրգռվածություն չունի, քանի որ որևէ քրեակատարողական հիմնարկում հարազատ կամ բարեկամ չունի: Իրավապաշտպան գործունեություն իրականացնող կառույցի ղեկավարի պնդմամբ՝ հասարակության […]

̰
Երկարատև դադարից հետո Զեմֆիրան նոր երգ է թողարկել

15:45 04.09.2018

Ռոք երգչուհի Զեմֆիրան 2013 թվականից հետո այս տարի առաջին անգամ նոր սինգլ է թողարկել: Երգը կոչվում է «Ջոզեֆ»: Երգի հիմքում ընկած են հատվածներ Իոսիֆ Բրոդսկիի բանաստեղծություններից: Երգի ստեղծմանը մասնակցել են երաժիշտ Mujuice-ը, կիթառահար Դմիտրի Եմելյանովը: Հիշեցնենք, որ Զեմֆիրան մի քանի տարի շարունակ ոչ մի երգ կամ ալբոմ չի թողարկել: Նրա վերջին՝ «Жить в твоей голове» ալբոմը, […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

15:37 04.09.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս […]

̰
Մահացել է Ջեմմա Անանյանը. Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել

15:31 04.09.2018

«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, Սփյուռքի նախարարի նախկին խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ Ջեմմա Անանյանը: Միությունը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ջեմմա Անանյանի ընտանիքի անդամներին: Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով […]

̰
BACK_TO_TOP