11:35 04.09.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱԺ լրատվության բաժնից: «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած համակարգ, […]
11:30 04.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը` ներկայացնելով այն ուղղությունները, որոնք այս ընթացքում ստացել են լուծումներ: Ըստ նախարարի՝ ամբողջությամբ ավարտվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 2-րդ տրանշի հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքը: Շարունակվում է հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ հողերի օտարումն ու փոխհատուցումը: «Կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր […]
11:24 04.09.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հայկական նոր իշխանությունները չեն պահում իրենց խոստումները, լուրջ խնդիր է: Այս մասին այսօր իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` այսպիսի արտահայտությունների կարելի էր սպասել, եթե ուշադրություն դարձվեր ռուսական մամուլին: Քաղտեխնոլոգի խոսքով` կան խոսակցություններ, որ Ռուսաստանում հայ գործարարներին հորդորել են առայժմ գումար չուղարկել Հայաստան, […]
11:18 04.09.2018
Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի օրն է: Տոնական շքերթին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ և նշեց, որ օրը սովորական չէ: «Առանց ԱԻՆ կառավարման համակարգի, փրկարարների, սարքավորումների ու տեխնիկայի, առանց բազմաթիվ իրավական կազմակերպչական, տեղեկատվական անհրաժեշտ բաղադրիչների, Սպիտակի երկրաշարժ ապրած ու փաստացի պատերազմի մեջ հայտնված […]
11:17 04.09.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի` «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունն անփորձության հետևանք է: Պատճառն այն է, որ թեև Մարությանն ունի կառավարչական, բանակցային հմտություններ, սակայն չունի քաղաքական գործունեության փորձ: Այս մասին Քոչարյանն իր կարծիքը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով` Մարությանն այս արտահայտությունն արել է իր կառավարչական թիմի մասին, և […]
01:00 04.09.2018
Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ խաբելը լավ է ազդում ուղեղի վրա, տեղեկացնում է Medical Xpress-ը: Ըստ գիտնականների` որքան շուտ երեխան սկսի ստել, այնքան ավելի լավ: Այն երեխաները, որոնք ստում են, կոգնիտիվ զարգացման առումով իրենց տարեկիցների հանդեպ առավելություն ունեն: Հետազոտությունը կատարել է բժիշկ Կանգ Լին Չինաստանի, ԱՄՆ-ի, Սինգապուրի իր գործընկերների հետ: Ուսումնասիրությանը մասնակցել է 3,5 […]
00:15 04.09.2018
Մահացել է «Nick Cave and the Bad Seeds» խմբի ստեղնահար Քոնվեյ Սևեջը, տեղեկացնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ 58 տարեկան Սևեջը շուրջ 30 տարի ելույթ է ունեցել Նիք Քեյվի հետ: «Քոնվեյը անարխիայի թել էր, որը ձգվում էր խմբի միջով: Նրան սիրում էին բոլորը՝ երկրպագուները, երաժիշտները: Նա բարի էր, սենտիմենտալ, բարյացակամ, արդար: Քոնվեյը ոսկե ձայն ուներ»,- […]
23:58 03.09.2018
«Պետք է պատրաստ լինենք, կարևոր խաղ է»,- անդրադառնալով Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանն` ասել է ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նա նշել է, որ հավաքականի հաղթանակի շանսերը մեծ են: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում անցկացրել է փակ մարզում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
23:50 03.09.2018
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը մի քանի ինքնաթիռներով մեկնել է Թուրքիա` մասնակցելու երկու երկրների օդուժերի «ԹուրԱզ Բազե-2018» համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է […]
23:40 03.09.2018
Մենք ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից, ուղղակի դա պետք է ապացուցել խաղադաշտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ֆուտոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը: Մարզիկն անդրադարձել է նաև այսօր անցկացված մարզումներին: «Մարզումները շատ բարձր տրամադրությամբ անցան, բոլորս կարոտել էինք միմիյանց, սակայն միևնույն ժամանակ մարզիչը նշեց, որ շատ կարճ ժամանակ ունենք, ժամանակ չկա կորցնելու՝ թեթև […]
22:40 03.09.2018
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվելիք անհատական պատժամիջոցները, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ անկախ նրանից պատժամիջոցները կընդունվեն, թե ոչ, Ռուսաստանը դրան ուշադրություն չի դարձնի և կշարունակի գնալ սեփական ճանապարհով: «Շատ երկրներ են ասում, որ պատժամիջոցները հարկավոր է կասեցնել: Կկասեցնեն, թե ոչ, Ռուսաստանը ուշադրություն չի դարձնի և կշարունակի […]
21:25 03.09.2018
Ուրալում կինը ոստիկանական մեքենա է առևանգել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Իրավապահ մարմինները նշել են, որ դեռ հայտնի չէ՝ կինը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում: Մեքենան գտել են առևանգումից կես ժամ անց, առևանգողը ևս հայտնաբերվել է: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ առևանգողը […]
21:10 03.09.2018
Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում սեպտեմբերի 4-ին ջուր չի լինի, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: «Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ու Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- գրել է ընկերությունը:
20:55 03.09.2018
«Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ իր մտահոգությունները հայտնելով առաջիկա Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ «Փաստ 1֊ին՝ Տիգրան Մուկուչյանը շարունակում է ղեկավարել ընտրական համակարգը։ Փաստ 2-րդ՝ Սերժ Սարգսյանը նշանակել է 475-ից 262 տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավարներին։ Փաստ 3-րդ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն հայտարարում է, որ իրենց հաղթանակը […]
20:40 03.09.2018
Փարիզի տրանսպորտի օպերատորներից մեկը նոր ծառայություն է թողարկել, որը նախատեսված է մետրոպոլիտենում կամ մերձքաղաքային գնացքներում գրպանահատների զոհ դարձած զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է Евро Пульс-ը: Վեց կայարաններում հայտնվել են կենտրոններ, որտեղ տուժածները կարող են գողության մասին հեշտացված կարգով դիմում գրել նաև անգլերեն լեզվով: Նշվում է, որ նախկինում միակ ձևը ոստիկանություն դիմելն էր, բայց դա շատ ժամանակատար էր, […]
20:28 03.09.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով ջրային ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, որոնք Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառն են, գրում է Ecolur-ը: «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների […]
20:20 03.09.2018
Ռուսաստանում կարող են նոր՝ «խելացի» ճանապարհային նշաններ հայտնվել, որոնք կարող են փոխել արագության ռեժիմը՝ կախված եղանակից: Նշվում է, որ այժմ մշակվում է համապատասխան չափորոշիչը: Այն նախատեսում է մայրուղիների վրա տեղադրված փոփոխվող ինֆորմացիայով նշանների տեղաշարժը: Ենթադրվում է, որ մեխանիզմը կաշխատի հետևյալ կերպ. եթե մայրուղու վրա լավ եղանակ է և լավ տեսանելիություն, ապա շարժման արագությունը կլինի թույլատրելի […]
20:06 03.09.2018
Հարավային Չինաստանի ավելի քան 1 միլիոն բնակիչ անձրևների պատճառով մնացել է առանց էլեկտրականության, տեղեկացնում է РИА Новости-ն: Ամենաշատը տուժել է Գուանդուն նահանգը, մինչ այդ հաղորդվել էր, որ ջրհեղեղի պատճառով, որը առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով, ավելի քան 100 հազար մարդ էր տարհանվել: Նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 800 հազար մարդ, իսկ Յունյան նահանգում՝ 155 […]
20:00 03.09.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է համապատասխան նախագիծ, որի ընդունման դեպքում սուպերմարկետներին կարգելվի զբաղվել իրենց կողմից արտադրված և ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով: «Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական […]
19:58 03.09.2018
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերականգնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համատեղ երկխոսությունը, սակայն այս հարցում առաջընթաց չի նկատվում, տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ ԱՄՆ և ՌԴ նախագահների՝ Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել էր սկսել համատեղ քննարկում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսում այնուհետև հաստատել էր, որ […]
19:50 03.09.2018
Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի հիմնական նպատակն էր ՀՀ Կառավարության պատվիրակության անդամների հետ մասնակցել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարելիցին նվիրված տոնական միջոցառումներին: ԱԻ նախարար Ռոստոմյանը ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու […]
19:44 03.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 անտառապահի: Ավելի վաղ տեղեկացրել […]
19:41 03.09.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, որտեղ 7 տարի դասավանդել է հայոց և համաշխարհային պատմություն առարկաները: Այս անգամ նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի թիվ 54 դպրոցում էր՝ ոչ թե որպես ուսուցիչ, այլ դասավանդող հյուր: Այցի նպատակը նախկին աշակերտներին հանդիպելը, ներկա անելիքները քննարկելն ու ապագա […]
19:38 03.09.2018
«Թղթե տնակը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Ռոբին Ռայթը Net-a-Porter ամսագրին տված հարցազրույցում, խոսելով Քևին Սփեյսիի մասին, նրան իր աջակցությունն է հայտնել: Այն բանից հետո, երբ Քևին Սփեյսին Էնթոնի Ռեպի կողմից մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ, Netflix-ի պրոդյուսերները որոշում կայացրին և խզեցին Սփեյսիի հետ բոլոր պայմանագրերը, իսկ «Խաղաքարտերի տնակը» հեռուստասերիալից հեռացրին: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու փոխվելու հնարավորություն […]
19:29 03.09.2018
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սեպտեմբերի 3-ին առաջարկել է հանրաքվե անցկացնել Կատալոնիային ավելի լայն ինքնավարություն տալու հարցով: Politico-ն հաղորդում է, որ, այնուամենայնիվ, Սանչեսը բացառել է անկախության համար քվեարկելու հնարավորությունը: Լրագրողների հետ զրույցում Իսպանիայի վարչապետը նշել է, որ Մադրիդի և Կատալոնիայի միջև երկխոսությունը, որն ինքը խրախուսում է, պետք է հանգեցնի տարածաշրջանի ինքնավարության ամրապնդման համար իրականացվող քվեարկությանը: «Սա ինքնավարության […]
19:14 03.09.2018
Անգլիական կիսապրոֆեսիոնալ «Սոլֆորդ Սիթի» ակումբը հայտարարել է, որ ակումբից տրակտոր են գողացել, տեղեկացնում է Советский спорт-ը: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ ակումբը դրսում խաղ է ունեցել (0:0) «Ռեբրիդջ» թիմի հետ: Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի համասեփականատերերն են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Գարի և Ֆիլ Նևիլները, ինչպես նաև Նիկի Բաթը, Փոլ […]
19:07 03.09.2018
Մի շարք դժգոհությունների հիման վրա՝ այսօր Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ պարզելու աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու մասին տեղեկատվության իսկությունը. այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի էջը: Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 […]
18:59 03.09.2018
Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015 թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել […]
18:54 03.09.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը կասկածի տակ չի դնում Մինսկի համաձայնության շրջանակներում երկու կողմերի ստանձնած պարտավորությունները, հաղորդում է RIA Novosti-ն: Ըստ նրա՝ Ֆրանսիայում չեն կարծում, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումները ինչ-որ կերպ կասկածի տակ են դնում Մինսկի համաձայնագրերի շրջանակներում երկու կողմերի […]