14:12 03.09.2018
«Մեր հարաբերությունները ԵՄ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ շատ լավ են, ունենք դրական առաջընթաց՝ հեճուկս այն վատատեսների, որ ասում են ԵՄ-ի հետ որևէ բան չի ստացվում»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ բավական ակտիվ գործողությունների մեջ են. այս պահին երկու նոր՝ առնվազն 50 մլն […]
13:58 03.09.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 10 և տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 […]
13:44 03.09.2018
Հոկտեմբերին Ռուսաստանում հացի գները կարող են բարձրանալ 10%-ով: Նման կանխատեսում են արել ռուսաստանցի հացարտադրողները, հայտնում է «Իզվեստիան»: «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ ցորենի գինը բարձրանում է, քանի որ արժույթի փոխարժեքն անփոփոխ է մնացել: Այսպես, ներկայումս երրորդ կարգի ցորենի 1 կգ արժեքը 12 ռուբլի է, իսկ օգոստոսի սկզբին այն 10 ռուբլի էր: Նշվում է, որ […]
13:22 03.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես կոչ է արվում ապահովել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատության հարցի վերաբերյալ Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, […]
13:20 03.09.2018
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է, որ Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցեն Քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը: «Բաստրիկինը հանձնարարել է փոխանցել քրեական գործը հետագա քննության համար: Հետաքննության շրջանակներում կքննարկվեն դեպքի բոլոր հանգամանքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննիչները հարցաքննել […]
13:07 03.09.2018
«2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 970 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.2 տոկոս: Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 610 900 մարդ՝ աճը կազմել է 7.1 տոկոս»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Հայաստան ժամանած և մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 75 […]
13:02 03.09.2018
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, որն աշխատանքային այցով Հայաստանում է առաջին անգամ, սեպտեմբերի 3-ին լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման արդյունքները: «Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է Հայաստան այցելել առաջին անգամ որպես Ճապոնիայի ԱԳ նախարար` 2015 թվականին Ճապոնիայի դեսպանատան հաստատումից և անցյալ տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշումից […]
12:59 03.09.2018
Ղրղըզստանում անցկացվող թուրքախոս երկրների գործակցության խորհրդի նախագահների 6-րդ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցին: Նա թուրքախոս երկրներին կոչ է արել պայքարել ընդդեմ գյուլենականների: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «FETÖ-ն (խմբ.-գյուլենական համայնք) ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում, իր գործունեությունը կազմակերպել է կրթական հաստատությունների միջոցով»,-ասել է […]
12:44 03.09.2018
ԱՊՊԱ ոլորտի չարաշահումների նոր բացահայտումներից են այսօր խոսել վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը: Բանախոսներն ասել են, որ առաջարկ են ներկայացրել ՀՀ ոստիկանությանը և Ապահովագրական բյուրոյին: «Առաջարկում ենք, որպեսզի բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական կենտրոն ստեղծվի: Դրական կողմն այն է, որ պատահարից հետո վարորդները մի քանի զանգ չեն […]
12:29 03.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ճապոնացի գործընկերոջ` Տարո Կոնոյի հետ հանդիպման ավարտին լրատվամիջոցներին որոշ մանրամասներ ներկայացրեց իրենց քննարկումներից: Մնացականյանը նշեց՝ Կոնոյի այցը հատկանշական է նրանով, որ առիթ ունեն ամփոփելու այն հսկայական և բավական հարուստ օրակարգը, որ ձևավորվել է նախկին 26 տարիների ընթացքում և ուրվագծել այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու բավական հարուստ և դինամիկ […]
12:24 03.09.2018
«2018թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով իր աշատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե որ երկրներից են ներդրումներ ուղղվել Հայաստան: Այսպիսով, Ջերսիից 42.8 մլն դոլար է ներդրվել, Կանադայից՝ 9.5 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 4.1 մլն դոլար, […]
12:13 03.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն […]
12:03 03.09.2018
«2018 թ.-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ կազմելով 8.3 տոկոս», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը: 2018-ի գրանցված աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է, որը կազմում է 5.3 տոկոս, շինարարությունը՝ 0.5 տոկոս, արդյունաբերությունն […]
11:53 03.09.2018
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումների ընթացքում բանտից ավելի քան 400 բանտարկյալ է փախել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ բանտում խռովություն է սկսել, որին բանտապահները չեն միջամտել՝ զգուշանալով իրենց կյանքի համար: Ուղղիչ հիմնարկում պահվում էին քրեական հանցագործներ, ինչպես նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմնակիցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում արտակարգ իրավիճակ է […]
11:52 03.09.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին: «Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ, չէ՞, հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000 դոլարն այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ […]
11:49 03.09.2018
Պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Վերջինս այստեղ է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով: ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։ Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Տարո Կոնոն Հայաստանից հետո […]
11:45 03.09.2018
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Սիրիայի ԱԳՆ-ն: «Մոհամմադ Ջավադ Զարիֆը քաղաքական պատվիրակության կազմում ժամանել է Դամասկոս Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հրավերով՝ իր գործընկերոջ, ինչպես նաև Սիրիայի նախագահի և Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ խորհրդատվությունների նպատակով»,- ասվում է Իրանի […]
11:11 03.09.2018
ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի ֆավորիտներից պայքարը շարունակում է Սերենա Ուիլյամսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենախաղի 4-րդ շրջանում Ուիլյամսը մրցում էր Էստոնիան ներկայացնող Կայա Կանեպիի հետ: 1 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երեք սեթերից հետո՝ 6:0, 4:6, 6:3: ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին:
21:58 01.09.2018
Յուվենթուսի հարձակվող Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է Թուրինում իր և ընտանիքի անվտանգության համար և 3 թիկնապահ վարձել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: Նշվում է, որ Ռոնալդուն անհանգստանում է Գրան Մադրեում գտնվող իր առանձնատան անվտանգության համար: Թիկնապահներից մեկը կհսկի տունը, մյուսը ընտանիքին, իսկ երրորդը՝ ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել այս տարվա ամռանը «Ռեալից» […]
21:31 01.09.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահը, որ եղել է ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, դավադրություն է՝ ուղղված մինսկյան համաձայնությունները չկատարելուն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարի խոսքով՝ այս պայմաններում չի կարող խոսք լինել «նորմանդյան քառյակի» հանդիպումների մասին։ Երկրների այս խումբն է, որ զբաղվում է Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ելքեր […]
21:10 01.09.2018
Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր ստանալու թեմային նորից անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ռազմաբազաներից մեկում հայտարարել է, որ իրենք այդ զինատեսակը ստանալու են հնարավորինս կարճ ժամկետում։ «Մի երկիր ենք, որը միայնակ է մնացել Սիրիայից մեր դեմ կատարվող հարձակումների դեմ հանդիման։ ՀՕՊ համակարգերը, որոնք մեզ անհրաժեշտ էին ինքներս մեզ պաշտպանելու համար, մեզ չտրամադրեցին»,– հայտարարել է Թուրքիայի […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
20:57 01.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոյի ԱՄՆ-ին ուղղված խիստ հայտարարությունները բացատրվում է նրանով, որ իրեն հարգող երկիր լինելով՝ չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ իրեն թելադրում է մեկ այլ երկիր: Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերությունները այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ Մակրոնը դիվանագետների մոտ սուր քննադատել է ԱՄՆ-ին և նշել, որ պետք է վերակառուցեն Ռուսաստանի […]
20:49 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են կուտակած անասնակեր (մոտ 1000 […]
20:40 01.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի երկարամյա ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը, որը պաշտոնավարում էր շուրջ 32 տարի, երեկ հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ ի՞նչն էր հրաժարականի պատճառը, արդյո՞ք նրան չեն պարտադրել նման քայլի դիմել: Մեզ հետ զրույցում Թևոսյանը պատասխանեց, որ իր որոշման պատճառն առողջական վիճակն է՝ սրտի վիրահատություն, երկու ինսուլտ է […]
20:34 01.09.2018
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք […]
20:32 01.09.2018
Մեծ Բրիտանայում ապրող տրանսգենդեր իրավաբան Սամանթա Քեյնը երրորդ անգամ է փոխել է սեռը։ Նա ծնվել է տղամարդ, հետո դարձել կին, ապա դարձյալ փոխել է սեռը: Վիրահատության համար նա ծախսել է ավելի քան 150 հազար ֆունտ սթերլինգ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տղամարդն առաջին անգամ սեռափոխության վիրահատության է ենթարկվել 1997 թվականին՝ դառնալով Սամանտա։ 2004 թվականին […]
20:15 01.09.2018
Մոսկվայի Տպագրիչների թաղամասում մարդատար Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է բետոնե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Ներքին գործերի նախարարությանը: «Վարելով Lada Vesta մակնիշի ավտոմեքենան՝ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է արգելապատնեշին»,- ասված է հաղորդագրության մեջ: Վարորդը տեղում մահացել է, ուղևորուհին տարբեր աստիճանի վնասվածքներով […]