TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

18:49 03.09.2018

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղադրել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ցուցակները կարելի է նաև ներբեռնել: Նշվում է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

18:46 03.09.2018

ԵՄ դիվանագետները որոշել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Ռիկարդ Յոզվիակը: eu diplomats have today decided to prolong the visa ban and asset freezes by another six months of politicians […]

̰
Նախագահն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

18:33 03.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից: Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների […]

̰
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22.198.652 դրամ

18:28 03.09.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22.198.652 դրամ։ «Երեկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22.198.652 դրամ։ Ունենք նաև ևս 20 միլիոն դրամի նվիրատվության խոստում»,- գրել է նա:

̰
Սևանից արդեն բաց է թողնվել 178 մլն խմ ջուր

18:26 03.09.2018

Սեպտեմբերի 3-ի դրությամբ այս տարվա ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 178. 303 մլն խմ ջուր: Նշենք, որ միայն այսօր բաց է թողնվել 1.224 մլն խմ ջուր: Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով նախատեսվում է այս տարի Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Ընդհանուր ջրառը այս տարի կհասնի մինչև 210 մլն […]

̰
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

18:13 03.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ «Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ճանապարհի այդ հատվածում փլուզում էր […]

̰
Աստղիկ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

18:12 03.09.2018

Ռիգայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության է հասել Աստղիկ Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունն արդեն 3-րդն է Աստղիկի […]

̰
Ադրբեջանը զորավարժություն է սկսել Ս-300 համակարգերով

18:07 03.09.2018

Հայաստանի կողմից բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ գնելու նորություններից հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը Ս-300 զենիթահրթիռային համակարգերով զորավարժություն են սկսել։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, նշվում է, որ զորավարժությունը նախապես ծրագրված է եղել։ Զորավարժության մեկնարկից հետո Ս-300 «Ֆավորիտ» համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության աստիճանի են բերվել, ապա երթով ուղարկվել են պայմանական մարտական կիրառման շրջաններ՝ «հակառակորդի» օդուժին հակազդելու […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել. ՀՔԾ

17:59 03.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չհաղորդեցին:

̰
Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթականությունը քվեաթերթիկների վրա

17:57 03.09.2018

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում գրանցվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 13 կուսակցություններից 12-ը, ՀԺԱՄ-ը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին: ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ […]

̰
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին կմեկնի Իրան

17:56 03.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այնտեղ կմասնակցի սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Եռակողմ հանդիպմանը մասնակցելու են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշվում է, որ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի նաև […]

̰
Արամ Աթեշյանը հանդիպել է Էրդողանի հետ

17:42 03.09.2018

Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այս օրերին Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է իր ֆեյսբուքյան էջում։ Աթեշյանի ու Էրդողանի զրույցի բովանդակության և հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Ավելացնենք, որ Դումլուփընարի ճակատամարտը եղել […]

̰
Ադրբեջանում 35 հազար հայ է ապրում. թուրք գործիչ

17:36 03.09.2018

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000 հայ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել: «1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից […]

̰
Կատալոնիայում չեն բացառել հանրաքվեի կրկնության հնարավորությունը

17:34 03.09.2018

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է կրկնակի հանրաքվե անցկացնել թագավորության  հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար համայնքի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, հաղորդում է Regnum գործակալությունը: «Անկախությունը չէ, որ վտանգված է, հարցը համակեցության խնդիրն է: Անկախ այն բանից, թե ինչ է ասում ազգային կառավարության ղեկավարը, իսպանական կառավարությունը բանակցային սեղանը չի լքի»,- ասել է Իսպանիայի վարչապետը: […]

̰
ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

17:33 03.09.2018

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի գրանցման և հերթական համարների տրամադրման կարգն է: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միություն» կուսակցությունը փաստաթղթերը նախապես ներկայացրել էր, բայց նիստից րոպեներ առաջ գրություն է ներկայացրել ԿԸՀ, որով տեղեկացնում են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ […]

̰
Մեծ Բրիտանիայում նորածնին հիվանդանոցից դուրս են գրել կես տարի անց

17:30 03.09.2018

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում ծնված ամենափոքր երեխան այժմ միանգամայն առողջ է, այնինչ ընդամենը կես տարի առաջ բժիշկները հույս չէին տալիս նրա ծնողներին: Այս մասին հայտնում է News.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվելու պահին կշռել է ընդամենը 340 գրամ: Հաղորդվում է, որ այդ ժամանակ բժիշկները երեխայի 24-ամյա մորն ասել են, որ երեխան երկար կյանք չի ունենա: Փոքրիկը […]

̰
«Քաթար Էյրվեյզ» ընկերությանը գույքային և գործարար համբավի հետ կապված վնաս է հասցվել. հարուցվել է քրգործ

17:25 03.09.2018

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար ալ-Բաքերից ստացված գրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և […]

̰
Ավտովթար Արշակունյաց պողոտայում

17:21 03.09.2018

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով պողոտայում խցանում է առաջացել:

̰
Մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցած հայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը

17:10 03.09.2018

Ստամբուլում մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 87-ամյա հայազգի երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը: «Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է […]

̰
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

17:02 03.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Խ.) դուրս […]

̰
Երևանի քաղաքապետի թեկնածուներից ովքեր են բնակվում էլիտար թաղամասերում

16:59 03.09.2018

Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակները գլխավորող թեկնածուներից շատերը, պարզվում է, ապրում են Երևանի կենտրոնի էլիտար թաղամասերում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է նրանց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերից: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրում է Այգեձոր թաղամասում, որը գտնվում է Ազգային ժողովի մոտակայքում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության («Իմ քայլը» […]

̰
Ավստրալական լողափին կետերի լեզուներ են հայտնաբերվել

16:15 03.09.2018

Ավստրալիայի Դարվին քաղաքի գիտնականների համար մեծ գլուխկոտրուկ են դարձել Կազուարինի ափերին հայտնաբերված  հսկայական լեզուները, հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ կենդանական մնացորդները հայտնաբերվել են իրարից 200 մետր հեռավորության վրա: «Եթե դրանց ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ լեզուների կտրված հատվածում արյունատար անոթները դեռ թարմ են: Հանելուկն այն է, թե ինչ է պատահել այս կենդանիների հետ»,- […]

̰
Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույններից մեկը. նախագահը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին

16:04 03.09.2018

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին: Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների և ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներին հանդիպման կոչ է արել

16:00 03.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկ՝ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել իր մրցակիցներին՝ քաղաքապետի մյուս թեկնածուներին: Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, […]

̰
Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային

15:54 03.09.2018

Չինաստանը  60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային՝ որպես ֆինանսական օգնություն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեպտեմբերի 3-ին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարությանը: «Չինաստանը պատրաստ է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,- ասել է Ցզինպինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացմանը: Մասնավորապես, այդ […]

̰
Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի մասին

15:46 03.09.2018

«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամում տնօրենի թափուր տեղի համար ներկայացվել է 42 հայտ

15:40 03.09.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան): Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ընտրող հանձնաժողովը կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ. սեպտեմբերի 10-ին՝ Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի […]

̰
Ստեփանավանում մի բնակիչ կամավոր ինքնաձիգներ է հանձնել

15:37 03.09.2018

Օգոստոսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության և վետերանների խորհրդի ու Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Ստեփանավանի մի բնակիչ ոստիկանությանն է կամավոր հանձնել 2 ինքնաձիգ, որոնցից մեկը՝ AK-74 տեսակի: Քաղաքացին նշել է, որ զենքերը պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից, ներկայումս հանգուցյալ իր ընկերոջը, որը ինքնաձիգները ձեռք էր բերել մարտական […]

̰
Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ. Արծվիկ Մինասյան

15:30 03.09.2018

«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում […]

̰
ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետին. նրանք աշխատավարձի բարձրացում են ակնկալում

15:20 03.09.2018

ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց աշխատավարձի չափը վերանայելու համար: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգարժա՛ն պարոն վարչապետ Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարևորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա: Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել […]

̰
BACK_TO_TOP