20:01 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի […]
19:50 01.09.2018
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Սերգեյ Կոզլովը լքել է երկիրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով նա հաղորդել է այսօր: «Ստեղծված իրավիճակի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով որոշ ժամանակով լքում եմ երկրի տարածքը: Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել: Թշնամին պարտված կլինի, մենք վրեժ կլուծենք մեր մտերիմների մահվան համար»,- գրել է նա: Նշվում է, […]
19:39 01.09.2018
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները այսօր հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Երևանում՝ ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Երևանի Սուրբ Աննա եկեղեցու սպասավորները և այցելուները բողոքի ցույցին զուգահեռ բացօթյա ֆիլմի դիտում են անում, ինչը, ըստ ցուցարարների, խանգարում է իրենց: Փոխադարձ մեղադրանքները վերածվել են վիրավորանքների: Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները շարունակում են պահանջել Ամենայն […]
19:18 01.09.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:05 01.09.2018
«Ամեն 6 ամիսը մեկ Եվրոպայում չփոխել ժամացույցի սլաքների տեղերը»: Նման նախագծով է հանդես եկել Եվրահանձնաժողովը: ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը նման նախագծի ընդունման համար որպես փաստարկ նշում է առցանց իրականացված հարցումը, որին մասնակցել է 4.5 մլն եվրոպացի: Հարցվածների 80%-ը չի ցանկանում ժամացույցը հետ կամ առաջ տալ ամառային ժամանակից ձմեռային ժամանակին անցելու ժամանակ: Այս մասին հաղորդում […]
18:43 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք է գնել և այդ թիվը դեռ շարունակելու է աճել, տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք այսօր քննարկել ենք ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը, ռազմական նշանակություն ունեցող գնված արտադրանքը […]
18:38 01.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ Արցախ Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս արիության և խիզախության, մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար ԱՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների են արժանացել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, […]
18:30 01.09.2018
Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ: Հաղորդում է Tass լրատվական գործակալությունը: «Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող կարծիքներ: Մասնավորապես, իհարկե, քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Որպես Մինսկի խմբի համանախագահող՝ Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել հակամարտության […]
18:25 01.09.2018
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավոր միտինգներով և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում սեպտեմբերի 1 ին կայացել է կրթօջախի կուրսանտների, ինչպեսնաև տեխնոլոգիական վաշտի ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչները և կրթահամալիրի սպաները, հորդորել ամենայնպատասխանատվությամբ վերաբերել զինվորական մասնագիտությանը՝ ջանք ու եռանդ չխնայելով ռազմական գործիառանձնահատկությունները տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու համար:
18:19 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց է այցելել և հանդիպել իր ուսուցչուհի Անժելա Յակովլևնային, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվել է Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդել է պետական օրհներգը։ Ոստիկանության պետը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական […]
18:10 01.09.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ առաջադիմություն է ունեցել դպրոցում: «Ամաչելով պետք է ասեմ՝ բոլոր 10 տարիները, հետո համալսարանի բոլոր 5 տարիները ոսկե մեդալ եմ ունեցել, լենինյան թոշակառու էի»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով կատակել, որ ինքը երևի լավ օրինակ չէ:
18:02 01.09.2018
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունել ու բարի երթ են մաղթել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: «Ակադեմիայում պատրաստում են երկրի և քաղաքացու անվտանգությունն ապահովող մասնագետներ, ուստի պետության անվտանգության հարցում ձեր պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է: Դուք գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ, […]
17:53 01.09.2018
Այսօր առավոտյան ՀՀ ԿԳ նախարարը եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում և մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրառում են տեղադրել և կից հրապարակել լուսանկարներ: Նախարարը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում, մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն օրվա առթիվ եղել է նաև Պտղունքի և […]
17:45 01.09.2018
Իսրայելական «7-րդ ալիք» գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը վերջերս գաղտնի առաքելությամբ Իրան է այցելել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան այնտեղ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլոր պաշտոնական աղբյուրները հրաժարվել են հաստատել հանդիպման փաստը և նպատակը: Ենթադրվում է, որ րաբբիի այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Իսրայելի դիրքերը Սիրիայում ամրապնդելու փորձերի հետ: […]
17:36 01.09.2018
Ինչպես արդեն հայտնել էինք, Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Մարդիկ, ովքեր այդ պահին գտնվել են ինքնաթիռում, դեպքից մանրամասներ են ներկայացրել: «Հանկարծ ցնցում եղավ, ծուխ, ես մտածեցի, որ ինքնաթիռը հիմա կպայթի: Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ այս ամենից»,- նշել է ուղևորներից մեկը: […]
17:16 01.09.2018
«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»,- Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադառնալու և ԲՀԿ-ի հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին այսօր պատասխանել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին և նշել, որ ամենակարևորը այն է, որ ներկայացնելու են իրենց թեկնածուին ու ծրագիրը. «Մենք չենք խոսելու՝ 10 կամ 20 […]
17:03 01.09.2018
Կառավարության նիստում ընդունվել է քրեական և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է պատիժների խստացում ընտրական հանցագործությունների, այդ թվում՝ նաև ընտրակաշառք տալու և վերցնելու համար: Նախագծով առաջարկվում է որոշ հոդվածներ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից տեղափոխել Քրեական օրենսգիրք: Կառավարության ներկայացրած նախագիծը քննարկվելու է սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում: Այս թեմայի մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» […]
16:57 01.09.2018
Չինաստանի հարավում գիտնականները մշակել են Զիկա վիրուսի դեմ պայքարող արդյունավետ միջոց՝ դա իրագործելով արու մոծակների միջոցով: 3 մլն արու մոծակների միտումնավոր վարակել են վիրուսով, որը փոխանցվում է էգ մոծակներին և ոչնչացնում նրանց: Այդպիսով չինացի գիտնականները արդյունավետ պայքար են մղում Զիկա վիրուսի տարածման դեմ: Չինաստանի տարբեր տարածաշրջաններում փորձարկված ծրագրի շնորհիվ Զիկա վիրուս կրող մոծակների համատարած անկում […]
16:55 01.09.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]
16:51 01.09.2018
7 մարդ զոհվել է, ևս 50-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Հնդկաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալոությունը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավոր ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի, ապա բախվել մեկ այլ ավտոբուսի: Մասնավոր ավտոբուսը Սալեմ քաղաքից ուղևորվում էր Դհարմապուրի քաղաք: Դեպքից […]
16:51 01.09.2018
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան և այլք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի […]
16:48 01.09.2018
Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել: Նա Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Բեգիյանն է: Այս մասին հայտում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանին: Նա նաև հայտնել է, որ վթարված ինքնաթիռի տուժած ուղևորների թվում ազգությամբ հայեր չեն եղել: Ավելի վաղ […]
16:42 01.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է դպրոցների տնօրեններին և աշակերտների ծնողներին: «Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։ Այս հարցում ծնողական խորհուրդների […]
16:33 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]
16:30 01.09.2018
Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ: «Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: […]
16:12 01.09.2018
Ուկրաինացի ուժայինները կարող են Դոնբասում հարձակման անցնել սեպտեմբերի 14-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է news.rambler.ru-ն, հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայինները Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո սկսել են պատրաստվել հարձակման: Բասուրինը պնդել է, որ իրենց աղբյուրներն իբրև հնարավոր հարձակման ամսաթիվ են նշել […]
15:47 01.09.2018
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Մարտիկ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս […]
15:45 01.09.2018
«Երբ պատիժը 5 տարուց շատ է, ապա դա արդեն դառնում է ծանր հանցագործություն: Քրեական օրենսգրքի փոփոխությունների հիմանական ծավալը հենց պատժամիջոցներն են, բայց նշեմ, որ մենք բոլոր դեպքերի համար ուղղակի չենք գնացել միայն պատիժների խստացման: Մենք խստացրել ենք միայն այն դեպքերը, երբ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքում, ըստ էության, ձևավորվում է […]
15:37 01.09.2018
Հայաստանի կառավարությունում այս օրերին ընթանում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումները, և քննարկումների առանցքում է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս այսօր հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը վստահեցրեց, որ իրենց գերատեսչությունը, որպես հարցի «շահառու», կուզենար նման բարձրացում, սակայն դրա համար պետք է հաշվի առնել տնտեսական ցուցանիշները։ Բայց անկախ դրանից՝ […]