21:18 31.08.2018
Երևանի որոշ վարչական շրջաններում ու տարածքներում, որքան էլ զարմանալի է, կա դպրոցների պակաս։ Նույնպիսի պակաս կա նաև Աբովյան ու Նոյեմբերյան քաղաքներում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշել է, որ դպրոցները նույնպես ունեն սահմանափակումներ, քանի որ դրանց շենքային պայմաններն են սահմանափակ։ Դրա հարցի լուծումը հիմա փնտրում են […]
21:14 31.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ վարչապետը հարցազրույց է տվել վրացական առաջատար Հանրային, «Իմեդի» և «Ռուսթավի-2» հեռուստաընկերություններին։
21:01 31.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի […]
21:00 31.08.2018
Երբ Ֆրանսիայում դպրոցականներին արգելեցին հեռախոսներով մասնակցել դասերին, Հայաստանի շատ ծնողներ ԿԳ նախարարին դիմեցին այդ հարցով ու հիմնականում կողմ էին նման սահմանափակում մտցնելուն, քանի որ հեռախոսները շեղում են դպրոցականներին։ Այս մասին ԿԳՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հարությունյանի խոսքով՝ մինչ դրան հասնելը անհրաժեշտ կլինի ապահովել համապատասխան ենթակառուցվածք՝ դպրոցում ունենալ պահարաններ, որ աշակերտներն այնտեղ թողնեն […]
20:55 31.08.2018
Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել է «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսը: Թավշյա հեղափոխության օրերին արված պրոֆեսիոնալ և սիրողական մի շարք լուսանկարներ էին ներկայացված: Հիշեցնենք, որ Երևանում ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման բացառիկ հաղթանակը, այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Գյումրիում և Իջևանում։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:53 31.08.2018
Կալիֆոռնիայի բնակիչ, 68-ամյա Ռոբերտ Չեյնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սպառնացել է սպանել ամերիկյան Boston Globe պարբերականի խմբագրակազմի անդամներին հրապարակված հոդվածի բովանդակության համար: Բանն այն է, որ պարբերականի խմբագրականում հոդվածագիրը խորհուրդ էր տվել ամբողջ երկրով մեկ պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումների դեմ, հայտնում է Fox News-ը: Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ քաղաքացին մի քանի անգամ […]
20:46 31.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է: «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերն […]
20:45 31.08.2018
ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը […]
20:40 31.08.2018
Հայաստանի կրթության և գիտության նախարարը համարում է, որ դպրոցների տնօրենները պետք է ըստ իրենց շենքային պայմանների հատկացնեն համապատասխան քանակի հավաքարարներ, սակայն աշակերտների կողմից տարածքը մաքրելը նույնպես ընդունելի է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում իր կարծիքը հայտնեց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, պետք է ընդունել, որ իր դպրոցը, իր շրջակա միջավայրը մաքրելով […]
20:27 31.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները: 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից […]
20:26 31.08.2018
Կրթության և գիտության համար երանելի կլինի այն ժամանակը, երբ ուսման վարձ չլինի, բայց ուսանողի պատասխանատվությունը չի ընկնի դրա պատճառով։ Սակայն այս պահին դա հնարավոր չէ։ Այսպիսի կարծիք Արայիկ Հարությունյանը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Ինչ վերաբերում է ուսման վարձերը նվազեցնելուն, ապա դա հիմա չի քննարկվում։ Բայց երբ միջավայրը, ըստ Հարությունյանի, կարգի բերեն, այդ հարցին նույնպես կանդրադառնան։ […]
20:20 31.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ […]
20:08 31.08.2018
Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ: Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, որն անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին, քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է […]
20:07 31.08.2018
Սեպտեմբերի 3-ին Թուրքիայում ռազմաօդային ուժերի զորավարժության մասնակցելու համար այսօր թուրքական Քոնյա քաղաքի ավիաբազա են մեկնել Ադրբեջանի օդուժի օդաչուները։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց հետ Թուրքիա են տեղափոխվելու իրենց ռազմական ինքնաթիռները։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու […]
20:00 31.08.2018
Ղազախստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթի քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին այժմ տվյալներ չկան:
19:54 31.08.2018
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 11:50-ին, բաժին է ներկայացել 44-ամյա Մակիչ Ս.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է ս.թ. օգոստոսի 27-ին՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի տարածքից դաշտային ծաղիկներ հավաքելիս:
19:52 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:
19:47 31.08.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան […]
19:46 31.08.2018
3 մարդ է մահացել Ռուսաստանի Սամարա քաղաքի «Կուզնեցով» («Кузнецов») շարժիչաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նրանք մահացել են հեղուկ թթվածնի տարան մաքրելու կանոնները չպահպանելու պատճառով առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում են ռուսական կայքերը։ Գործարանը պատրաստում է հրթիռային և ինքնաթիռային շարժիչներ, որոնք կիրառվում են նաև ռազմական նպատակներով։ Սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդկանց մահացության […]
19:40 31.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է երկրի տարածքում ունենալ ռուսական ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազա։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ վստահեցնելով, որ այդ մասին իրեն անձամբ ասել է Թուրքիայի նախագահը։ «Անհրաժեշտ է անմիջապես Իրանում և Թուրքիայում պահանջել մեր ռազմաօդային ու ռազմածովային բազաները։ Թուրքիան պատրաստ է։ Ես անձամբ եմ խոսել Էրդողանի հետ։ […]
19:31 31.08.2018
Եվրամիությունում մտադիր են կառույցի արտաքին քաղաքականության հանձնակատարին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա լուծել Սերբիայի և Կոսովոյի միջև խնդիրը, որի միջնորդական առաքելությունն է իրականացնում։ Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով։ Սերբիայից անկախություն հռչակած Կոսովոն իր նախկին մետրոպոլիայի հետ կարող է համաձայնության հասնել առաջիկայում ու հողերի փոխանակում իրականացնել, սակայն դրա համար […]
19:25 31.08.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին և հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Աննա Կարին Օստին: Պաշտպանը շնորհավորել է տիկին Օստին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունն այդ բարձր պաշտոնում մեծապես կնպաստի Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման մակարդակի բարձրացմանը: Հանդիպմանը […]
19:22 31.08.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, […]
19:18 31.08.2018
Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների՝ Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել: Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու […]
19:16 31.08.2018
Օգոստոսի 30-ին Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Արտաշատ և Արմավիր քաղաքներում։ Միջոցառմանը ներգրավվել էին ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցող վաշտի ծառայողները։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց և պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց 19 վարորդի նկատմամբ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենան շահագործելու համար։ […]
19:11 31.08.2018
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։ Օգոստոսի 31-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Վալերի […]
19:07 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես […]
19:05 31.08.2018
BlackRock-ի ղեկավարման տակ գտնվող հիմնադրամը, որը Tesla-ի խոշորագույն բաժնետերերի տասնյակում է, կողմ է քվեարկել բաժնետերերի այն առաջարկին, ըստ որի՝ ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկին պետք է փոխարինի անկախ նախագահը, տեղեկացնում է Reuters-ը: Ընկերության վարչության անդամների մի մասն առաջարկել է Tesla-ում առանձնացնել գլխավոր տնօրենի և նախագահի լիազորությունները, որպեսզի ընկերության ներսում վերահսկողությունը կատարելագործվի: Քվեարկությունը ցույց է տվել, որ […]
18:57 31.08.2018
Plus-size մոդել Թեսս Հոլիդեյը նկարահանվել է Cosmopolitan-ի շապիկի համար: Նշենք, որ Հոլիդեյը ճանաչվել է մոդելային աշխարհի ամենագեր մոդել: Նրա նկարը կհայտնվի հեղինակավոր այս ամսագրի հոկտեմբերյան համարի վրա: Այս մասին նա պատմել է իր Instagram-ի էջում: Մոդելը խոստովանել է՝ միանգամից չի կարողացել հավատալ, որ իրեն ցանկանում են նկարահանել հենց ամսագրի շապիկի համար: https://www.instagram.com/p/BnEMllvBVXX/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control