15:28 01.09.2018
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաև սիրիահայ դպրոցականներ: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային և ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր […]
15:25 01.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի […]
15:18 01.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր դպրոցականների համար միջոցառում է կազմակերպվել նախագահական նաստավայրում: Գիտելիքի օրվա կապակցությամբ 6-14 տարեկան շուրջ 180 երեխաներ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, զրուցել, մասնակցել իրենց համար կազմակերպված ժամանցային և ուսուցողական միջոցառումներին: Երեխաները տարբեր ուսումնական հաստատություններ էին ներկայացնում, հրավիրված էին նաև սիրիահայ դպրոցականներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ: Դպրոցականների հետ […]
15:11 01.09.2018
Կրթության և գիտության նախարարն այսօր այցելեց Սարդարապատի միջնակարգ դպրոց, որը մարզի մյուս դպրոցների հետ այսօրվանից անցնում է ներառական կրթության։ Այստեղ աշակերտների գերակշիռ մեծամասնությունը սև-սպիտակ համազգեստով էր։ Մինչ այս նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դեմ է համազգեստ պարտադրելուն և այսօր մեկնաբանեց իր խոսքերը։ «Ինչպես չեն կարող սև ու սպիտակը պարտադրել, այնպես էլ չեն կարող պարտադրել, […]
15:00 01.09.2018
Սարդարապատի միջնակարգ դպրոց ընդունված առաջին դասարանցիների ծնողներն այսօր առաջին անգամ վիճակահանությամբ ընտրեցին իրենց զավակների սովորելու դասարաններն ու դասղեկներին։ Այս մեթոդը կիրառվեց առաջին անգամ՝ երեխաների բաշխումն ավելի հավասար դարձնելու, ուժեղ ու թույլ դասարաններ չունենալու համար։ Վիճակահանությանը ներկա էր նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որի համար վիճակահանության անցկացումն անակնկալ էր։ Մեթոդն արդեն փորձարկվում է Արցախի […]
14:51 01.09.2018
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ննախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ սեպտեմբերի 1-ի առիթով: «Այսօր մեր հանրապետությունում առաջին անգամ դպրոց ենք ճանապարհում մոտ 2500 աշակերտների, որը մի նոր սերունդ է, նոր համաստեղություն, որ գիտելիքներով զինված ապահովելու է Արցախի պայծառ ապագան: Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում բեղուն […]
14:44 01.09.2018
«Ընտրակաշառքը լատենտ հանցագործություն է: Որպես կանոն ոչ կաշառք վերցնողը, և ոչ էլ տվողը չեն թակի ոստիկանության դուռը և չեն պատմի հանցագործության մասին: Այստեղ հիմնական բացահայտման մեխանիզմները օպերատիվ հետախուզական միջոցառումներն են՝ օրինակ հեռախոս գաղտնալսելը: Նախկինում ոստիկանությունը իրավունք չուներ ընտրակաշառքի դեպք բացահայտել հեռախոսի գաղտնալսման միջոցով»,- ընտրկան օրենսգրքի փոփոխութուների մասին Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման եթերում խոսել է վարչապետին կից […]
14:13 01.09.2018
Թուրքիան և Նիդերլանդները խոսել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին, հաղորդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է aa.com -ը: Նա մեկնաբանել է նիդերլանդցի գործընկեր Ստեֆան Բլոկի հետ հանդիպումը և նշել, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շուտով երկու երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք կնշանակվեն: Չավուշօղլուն նշել է, որ հանդիպումը արդյունավետ է եղել: «Բլոկը հոկտեմբերի […]
14:07 01.09.2018
Արմավիրի մարզն այսօրվանից անցնում է համընդհանուր ներառական կրթության, ինչը նշանակում է, որ հատուկ կարիքներ, ֆիզիկական կամ այլ սահմանափակումներ ունեցող երեխաները սովորելու են ոչ թե հատուկ, այլ սովորական դպրոցներում՝ մյուս երեխաների հետ։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, կարծում է, որ դպրոցներն առայժմ հարմարությունների տեսանկյունից դեռ պատրաստ չեն։ «Այս խնդիրը բնորոշ է ոչ միայն Արմավիրին, […]
14:01 01.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ […]
13:55 01.09.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվել է առաջին դասարանցիների հետ:
13:47 01.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք են […]
13:10 01.09.2018
Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա են կազմակերպել: «Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին՝ Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են […]
13:02 01.09.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի դպրոցականնե՜ր, ուսուցիչնե՜ր, ծնողնե՜ր, Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի և ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերյան այս տոնը առանձնահատուկ է բոլորիս կյանքում, […]
12:54 01.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]
12:35 01.09.2018
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն օգոստոսի 31-ին իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատել է ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել […]
12:13 01.09.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ […]
11:57 01.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին Սարդարապատի միջնակարգ դպրոց այցի ժամանակ ոչ միայն դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցեց, այլև բաց դաս անցկացրեց ծնողների ու ուսուցիչների հետ: Բաց դասն իրականում վերածվեց նախարարի հետ հարցուպատասխանի: Ուսուցիչների մի մասը նախարարին հարց էր ուղղում ֆինանսավորման խնդիրների մասին, հարց բարձրացվեց ուսուցչի օգնականի հաստիքի հետ կապված խնդիրների վերաբերյալ. […]
11:28 01.09.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ […]
21:59 31.08.2018
Մոսկվայում Դոնեցկի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նա մահացել էր «Սեպար» ռեստորանում պայթյունի ժամանակ: «Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան: Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո անաչառ քննություն անցկացնել: «Միջազգային հանրությունը պետք է պահանջի և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել […]
21:50 31.08.2018
Եվրամիությունը ԵՄ-ի երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի հուլիսյան պայմանավորվածությունները, համաձայն որի՝ Վաշինգտոնը զերծ կմնա ավտոմեքենաների տուրքեր սահմանելուց: Նախօրեին Թրամփը հրաժարվել էր ավտոմեքենաների սակագները վերացնելու ԵՄ-ի առաջարկից և […]
21:32 31.08.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և այնտեղ նվաստացման որևէ փորձ չի եղել։ Հարությունյանը խնդիր չի տեսնում ներողություն խնդրելու մեջ, բայց դրա իմաստը չկա։ Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Նախարարը պնդում է, որ ինքը՝ միջադեպի մասնակից տնօրենը, գրառում է արել, ըստ որի՝ […]
21:25 31.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ քաղաքացին եկել է Հայաստան՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով: «Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրն ստացել է 12 տարեկան հասակում։ Հանդիպումը […]
21:18 31.08.2018
Երևանի որոշ վարչական շրջաններում ու տարածքներում, որքան էլ զարմանալի է, կա դպրոցների պակաս։ Նույնպիսի պակաս կա նաև Աբովյան ու Նոյեմբերյան քաղաքներում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշել է, որ դպրոցները նույնպես ունեն սահմանափակումներ, քանի որ դրանց շենքային պայմաններն են սահմանափակ։ Դրա հարցի լուծումը հիմա փնտրում են […]
21:01 31.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի […]
21:00 31.08.2018
Երբ Ֆրանսիայում դպրոցականներին արգելեցին հեռախոսներով մասնակցել դասերին, Հայաստանի շատ ծնողներ ԿԳ նախարարին դիմեցին այդ հարցով ու հիմնականում կողմ էին նման սահմանափակում մտցնելուն, քանի որ հեռախոսները շեղում են դպրոցականներին։ Այս մասին ԿԳՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հարությունյանի խոսքով՝ մինչ դրան հասնելը անհրաժեշտ կլինի ապահովել համապատասխան ենթակառուցվածք՝ դպրոցում ունենալ պահարաններ, որ աշակերտներն այնտեղ թողնեն […]
20:55 31.08.2018
Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել է «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսը: Թավշյա հեղափոխության օրերին արված պրոֆեսիոնալ և սիրողական մի շարք լուսանկարներ էին ներկայացված: Հիշեցնենք, որ Երևանում ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման բացառիկ հաղթանակը, այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Գյումրիում և Իջևանում։ Մանրամասները՝ տեսանյութում: