16:08 31.08.2018
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ պատրաստվում են ներդնել մի համակարգ, որով հնարավոր կլինի առաջին դասարանի համար հերթագրում կատարել առցանց։ Նախարարի խոսքերով՝ հիմա շատ դպրոցներում հրաժարվում են երեխաների ընդունել ու հիմնավորում են, թե տեղ չունեն։ Բայց այդ ժամանակ հնարավոր չէ ստուգել՝ տեղ կա ու պահված է ծանոթների […]
16:05 31.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Դուք գիտեք, որ երկար տարիների ընթացքում Պուտինը և Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանել: Այդ հարաբերությունները չեն ազդել Հայաստանում տիրող իրադարձությունների […]
16:04 31.08.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ասատրյանի պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը: Նա նշել է, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն առանց ստանալու էլ, իրենց կարծիքով, դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ […]
15:59 31.08.2018
Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի առաջարկից հետո համացանցում սկսեցին շրջանառվել տեսակետներ, որ վարչապետը, հետևելով իր նախորդների վատ օրինակին, այս անգամ էլ ինքն է փորձում Սահմանադրությունը կարել իր «հագով»: Փորձագետ Թևան Պողոսյանը, սակայն, չի կիսում այդ կարծիքը՝ պնդելով, որ Փաշինյանը, եթե նման մտադրություն ունենար, ապա կաշխատեր, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի ունենային այս տարվա հուլիս […]
15:57 31.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ֆինանսավորման ներկայացված մի շարք հայտեր հաստատվել են: «Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր»,- գրել է նա: Ծրագրերի ցանկը ներկայացնում ենք ստորև. Գեղաշեն – համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում, Ակունք – Զառ […]
15:49 31.08.2018
Ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնագիտական ու հումանիտար այլ առարկաների միջազգային օլիմպիադաների մրցանակակիր հայ դպրոցականներն այսօր հյուրընկալվել էին ՀՀ վարչապետի նստավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նվերներ հանձնեցին նրանց՝ իբրև խրախուսում այդ օլիմպիադաներում Հայաստանի անունը բարձր պահելու համար։ Մինչ այդ վարչապետն ու նախարարը մրցանակներ էին հանձնել նաև «Կենգուրու» դպրոցական մրցույթի հաղթողներին ու դպրոցը գերազանցությամբ ավարտածներին։
15:33 31.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում […]
15:30 31.08.2018
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արսեն Բաբաջանյանը, իր ֆեյսբուքյան էջում ամերիկահայ գրող-հրապարակախոս Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է կատարել: «Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է, ակամա հիշեցի այս նկարը, որն արվել է մեր տանը՝ 1960-ին: Հայրս երաժշտություն էր գրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսի համար, և Վիլյամ Սարոյանին այն շատ էր դուր եկել: Երբ նա Մոսկվայում […]
15:26 31.08.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլին դիմելու փաստը: «Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Օգոստոսի 30-ին Ադրբեջանի […]
15:19 31.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Московский комсомолец-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված իր անձնական տեսակետը: Լրագրողի այն հարցին, թե Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին ի՞նչ կարծիք ունի Ջիգարխանյանը և արդյոք ճանաչո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանել է. «Ճանաչում եմ, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, հայերն ուրիշ են, […]
15:15 31.08.2018
Բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կբերի էկոլոգիական աղետի, կթունավորի օդը, ջուրը և շրջակա միջավայրը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս մասին ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայն է բնապահպանների բերած փաստարկների և մտահոգությունների հետ: «Ես՝ որպես պետական գերատեսչության ղեկավար, պետք է առաջնորդվեմ մեր բացահայտումներով: Այլ […]
15:12 31.08.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ մասնակցություն կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետի ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «100 տոկոսով չեմ կարող ասել՝ ՀՀ երկրորդ նախագահը Երևանի ավագանու ընտրություններում կփորձի՞ իր առանձին խաղը տանել, թե՞ ոչ, բայց գաղտնիք չէ, որ եթե կալանավորվի էլ, նա փորձելու […]
15:09 31.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիսավոր պայմաններում մրցանակներ ու նվերներ հանձնեցին դպրոցականների «Կենգուրու» մրցույթի, միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներին ու դպրոցական գերազանցության մեդալներ ստացողներին։ «Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է։ Ինչ, որ դուք տեսնում եք այստեղ, և ինչի հետ առնչվում եք, այդ ամենը կապված է կրթության հետ։ Եթե […]
15:07 31.08.2018
Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշենք, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ Մարտի 1-ի քրեական գործով ԱՊՀ տարածքում միջազգային հետախուզում է հայտարարված: «ՌԴ իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին Երևանի պաշտոնական հարցումը: Ներկայում […]
15:02 31.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Ներկայումս երգիչը գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: «Մոսկվայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է անձամբ դերասանը: Հաղորդվում է, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները կապ են հաստատել Կիկաբիձեի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստվում է մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորման արարողությանը և տեղեկացել, որ այդ պահին նա հիվանդանոցում […]
14:58 31.08.2018
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպում է նախատեսված Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ ShantNews.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին հետևյալը. «Նման հայտարարությունները, որպես կանոն, արվում են համաձայնեցված ձևով միաժամանակ՝ հանդիպման մասնակիցների կողմից։ Պահելով կոռեկտության սահմանը՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում […]
14:51 31.08.2018
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն այդ ընթացքում Ռուսաստանում է լինելու պաշտոնական այցով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի նախագահի կայքում։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ օրակարգի հարցերը, որոնց թվում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։ Սպասվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի […]
14:45 31.08.2018
«Հայաստանին անհրաժեշտ է կոնսեսուսի կառուցման, բանակցային սեղան ձևավորել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ արված հայտարարությանը: Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու և իրենց ստորագրություններով վավերացնելու փոխզիջումային մի փաստաթուղթ, թե երբ է տեղի […]
14:42 31.08.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ խոսելով նաև այն մասին, թե քննադատության ինչ թիրախ են ընտրելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: «Որպես թիրախ լինելու են նախկին իշխանությունները, այսինքն՝ մարտավարության հիմքում լինելու է մոտավորապես այս՝ չէին կառավարում, վատ էին կառավարում և այլն: Ասելու են՝ մենք սա չենք անում, դրա փոխարեն […]
14:42 31.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գերազանցության մեդալներ են հանձնում դպրոցը գերազանցությամբ ավարտած աշակերտներին։ Մեդալակիրների մեծ մասը մասնագիտացած վարժարանների շրջանավարտներ են, սակայն կան նաև սովորական հանրակրթական ավագ դպրոցների աշակերտներ։
14:29 31.08.2018
«Սեպտեմբեր ամիսը կլիմայական ցուցանիշներով կլինի ամառային ամիս»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը նաև ամռան ընթացքում գրանցված ջերմաստիճանի մասին ամփոփ տվյալներ ներկայացրեց: Հունիսը տեղումնառատ ամիս էր, հուլիսը սովորականից բարձր ջերմաստիճանով է աչքի ընկել․ գրանցվել է 40-42 աստիճան, որը պահպանվել է 13-14 օր, […]
14:21 31.08.2018
«Լիդիան Արմենիա»-ի իրավական բանավեճի, թիթեռի ու շրջակա միջավայրի կենսական բազմազանությունն ապահովող մյուս կենդանիների վերացման և Ամուլսարի տարածքում էկոլոգիական աղետի մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համեմատելով փաստերն ու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրները՝ Գրիգորյանը նշել է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք դե յուրե և […]
14:17 31.08.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս Վրաստանում արգելվել էր հացահատիկի տեղափոխումը բեռնատար մեքենաներով, որը կարող էր խոչընդոտել դեպի Հայաստան […]
14:14 31.08.2018
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի թաղման արարողությանը ներկա կլինի նրա 106 տարեկան մայրը՝ Ռոբերտան: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ին: Նշվում է, որ Ռոբերտա Մակքեյնը իրեն լավ է զգում՝ չնայած այն բանին, որ օգոստոսի 29-ին Արիզոնայում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը ներկա չի գտնվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի սենատոր […]
14:11 31.08.2018
Հայաստանի վարչապետի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մրցանակներ են հանձնում դպրոցականների «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներին։ Հաղթողները որոշվել են ըստ տարիքային խմբի և մարզի։
14:08 31.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հորդորում է զարգացնել տեղական բրենդները: «Շուտով 2400 այսպիսի համակարգիչ կհամալրեն մեր երկրի բուժհիմնարկները՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը ներդնելու և զարգացնելու նպատակով։ Հ.Գ. զարգացնում ենք տեղական բրենդերը»,- գրել է նախարարը:
14:02 31.08.2018
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում քաղցրավենիքի ամենամյա փառատոնի ընթացքում պատրաստել են 70 մետր երկարություն ունեցող ահռելի սենդվիչ, հաղորդում է ТСН-ը: Մեծ սենդվիչը պատրաստել են շուրջ 100 խոհարարներ, այն պատրաստվել է ընդամենը 2 րոպե 29 վայրկյանում: Նշվում է, որ սենդվիչն ունի 865 կգ քաշ: Թեև սենդվիչը չի ընդգրկվել «Գիննեսի» ռեկորդների գրքում, սակայն այցելուները գոհ են մնացել:
13:53 31.08.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի այս ընտրությունները առանձնանում են ոչ միայն նրանով, որ առաջինն են հետհեղափոխական շրջանում, այլև նրանով, որ ընդդիմություն ձևավորված չէ: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է քաղտեխնոլոգից, թե արդյոք խնդիրներ կարող է հարուցել ընդդիմության բացակայությունը: «Եթե ֆորմայի մեջ ենք նայում, վատ ընտրություն չի կարող լինել, իրավիճակը դրա մասին […]
13:48 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի կարող ինքնաբավ դառնալ հացահատիկով: «Ինչո՞ւ պետք է Հայաստանը հացահատիկով ինքնաբավ լինի: Եթե այդ հողատարածքի վրա կարելի է աճեցնել ցորեն կամ ավելի բարձրարժեք մշակաբույս, և այդ հողը պատկանում է մասնավորին, ինչո՞ւ պետք է նա ավելի նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Նա կցանկանա […]
13:33 31.08.2018
Ռուսաստանի Նիժեգորոդսկի շրջանի ռազմական գործարաններից մեկում եղած պայթյունի և դրանից հետո սկսված հրդեհի պատճառով մահացել է 3 մարդ, ևս 3 մարդ հոսպիտալացված է։ 3 այլ մարդու ճակատագիրն անհայտ է, հնարավոր է՝ նրանք մնացել են փլատակների տակ։ Անհայտ կորածների որոնումներին խանգարում է պայթյունից հետո սկսված հրդեհը, որը դեռ չի մարվել, տարածվել է մոտ 100 քառակուսի մետր […]