20:54 27.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման […]
20:45 27.08.2018
Օգոստոսի 25-ին` ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները Օձուն գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Թումանյան համայնքի բնակիչ Սամվել Բ.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 3 խմ փայտանյութով: Սամվել Բ.-ն փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ փայտանյութը օգոստոսի 5-ին բենզասղոցով կտրել, մանրացրել է Մարց գյուղի […]
20:30 27.08.2018
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության կարգախոս «Դուխով»-ը դարձել է տարբեր ապրանքատեսակների շուկաներում հաճախ հանդիպող բառ: Շամպայն, հեռախոսի պատյան, բաժակներ, նաև հնաոճ գլխարկներ, շապիկներ, մեքենայի բույրեր, ժամացույց, վզնոցներ, կախազարդեր, թևնոցներ, փայտե և ոչ փայտե մագնիսներ, տետրեր, նոթատետրեր ու տակառ … «Դուխով»-ին հավասար՝ բաժակների, շապիկների և այլ իրերի տպագրության մեջ օգտագործվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
20:04 27.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 111 դեպք, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 38, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի 6, ապօրինի ծառահատման 5, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, ծեծի, […]
19:55 27.08.2018
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այն բանին, որ տեղեկություններ են տարածվել, թե Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ «Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, […]
19:52 27.08.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավելի քան 50 մարդ արագորեն ցատկում Իսպանիայի ափերին մոտեցած ռետինե նավակից ու վազքով ուղղվում դեպի մոտակա ժայռերը, որոնց հարևանությամբ հինգաստղանի հյուրանոց է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կոստա դե լա Լուս հանգստավայրի Բարոսա լողափում այդ պահին բազմաթիվ զբոսաշրջիկներ էին հանգստանում: Ականատեսներից մեկը տեսանկարահանել է […]
19:45 27.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին: Վարչապետը ողջունել է պրն Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: […]
19:39 27.08.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչպես է փոխվել երեխայի ծնվելուց հետո: Աշխարհի նախկին առաջին ռակետը շատ զարմացած է, որ իրեն համարում են US Open մրցաշարի ֆավորիտ: «Ես զգում եմ, որ ամեն ինչ առաջվա պես չէ, ես այլ կյանքով եմ ապրում, US Open-ում որպես մայր եմ խաղում: Ընդհանուր առմամբ, մայրանալուց հետո իմ մեջ ավելի […]
19:34 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը։ Շնորհավորելով նոր […]
19:30 27.08.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման են դրվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Տվյալ նախագծերի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն […]
19:27 27.08.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է «Բիզնես Արմենիայի» և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խոր […]
19:19 27.08.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով: Քիչ առաջ կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դաշինքը կոչվում է «Լույս»: Հայտնի է, որ «Լույս» դաշինքի առաջին համարը կլինի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ և երրորդ համարները կլինեն համապատասխանաբար Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Այս […]
19:15 27.08.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, որոնք առնչվում են […]
19:04 27.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը օգոստոսի 24-ին Տավուշի մարզում մասնակցել է «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի շենքի հանդիսավոր բացմանը: Շենքը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ: Կենտրոնը երեխաների իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված կրթական, սոցիալ-հոգեբանական և մշակութային տարաբնույթ ծառայություններ է տրամադրում Նոյեմբերյան համայնքի […]
18:58 27.08.2018
Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։ Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որը ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին սպասարկող «Գալակտիկա […]
18:52 27.08.2018
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: Ծանոթանալով կատարվող աշխատանքներին` նախարարը մտահոգություն է հայտնել նախատեսված վերջնաժամկետի և դրանով պայմանավորված էլ՝ շինարարության որակի վերաբերյալ: Համաձայն […]
18:45 27.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը և հասարակություն – բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար […]
18:44 27.08.2018
Splashleaks-ը հրապարակել է գնորդներին դեռևս չներկայացված Sony Xperia XZ3 սմարթֆոնի լուսանկարը: Նոր սարքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Բեռլինում կայանալիք IFA 2018 ցուցահանդեսի շրջանակում: Հրապարակված լուսանկարն ամբողջական պատկերացում է տալիս առաջիկայում հանրության դատին ներկայացվելիք նոր սմարթֆոնի արտաքին տեսքի մասին: Նշվում է, որ սմարթֆոնի վերջին մոդելը նախկին Xperia XZ2-ից շատ քիչ է տարբերվում: Միակ տարբերությունն այն է, […]
18:41 27.08.2018
Ավստրալացի նորապսակները ստիպված են եղել պատասխան տալ «ռոմանտիկ» քայլի համար: Իրենց մեղրամիսը Ֆլորենցիայում անցկացնող զույգը որոշել է հավերժացնել Իտալիա կատարած այցը: Զինվելով չմաքրվող մարկերով՝ 46-ամյա ավստրալացին Ֆլորենցիայի խորհրդանիշ հանդիսացող Պոնտե Վեկյո կամրջի վրա «հավերժացրել է» իր և հարսնացուի անունները, որից հետո անունները սրտիկի մեջ է վերցրել: Այդ ժամանակ նրանց նկատել է ոստիկանությունը: Նորապսակ զույգը հարցաքննվել […]
18:33 27.08.2018
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող, ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով […]
18:24 27.08.2018
Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները և հմտությունները կատարելագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում, զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Աթոյանի գլխավորությամբ, անցկացվելու են հավաքներ: Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման՝ Գորիսում տեղակայված զորամասում անցկացվելու են հատուկ նշանակության խմբերի միջև մրցումներ, որոնց մասնակցելու է 3 խումբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
18:23 27.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն, Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: […]
18:19 27.08.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
18:12 27.08.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ՝ ի պատասխան այն հարցադրումների, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին Արմեն Սարգսյանի գնահատականին: «Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող […]
18:08 27.08.2018
Օգոստոսի 27-28-ը, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, […]
18:01 27.08.2018
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին, տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական […]
17:54 27.08.2018
«Արմավիրի մարզում կլինի շտապօգնության 7 մեքենա և 2 ռեանիմոբիլ: Հավանաբար, բաշխումը կվերջացնենք մինչև սեպտեմբերի 1-ը և անխտիր բոլոր մարզերում կլինեն, այսինքն՝ մենք շտապօգնությունների և ռեանիմոբիլների պակաս ՀՀ-ում չենք ունենա»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում: Նախարարը շեշտել է, որ մինչ օրս շատ վատ է կանոնակարգված եղել, թե որ դեպքերում […]
17:52 27.08.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութան հետ կապերի վարչությունը: «Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլև իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարդ: […]
17:50 27.08.2018
«Պարտադիր բժշկական ապահովագրության վրա մենք աշխատում ենք: Ես հստակ տարի չեմ կարող նշել, բայց կարող եմ նշել դրա անցման ճանապարհը: Երբ շատ մեծ թվով քաղաքացիների արդեն պետական միջոցների հաշվին կտանք ապահովագրություն, հստակ կկարողանանք ֆիքսել, որ այդ մեխանիզմն աշխատում է և արդեն կկարողանանք անցում կատարել պետական պարտադիր բժշկական ապահովագրության»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը […]
17:46 27.08.2018
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԶՈՒ 5 զինծառայողների, որոնց վերջույթների պրոթեզավորումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու վարչության աջակցությամբ կազմակերպվել էր Հնդկաստանում, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը: Հանդիպմանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ […]