Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալներին

19:34 27.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը։

Շնորհավորելով նոր նշանակումների կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ նոր նշանակումները կնպաստեն Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մասնագիտական հարուստ փորձ ու հմտություններ, բարոյական բարձր հատկանիշներ, որոնք, վստահ եմ, կծառայեցնեն Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների, սահմանադրական գործառույթների կատարմանը։ Արդարադատության իրականացման հիմքը նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են, և մեր առաջնային խնդիրն է հանցագործության յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը, ապացույցների պատշաճ ձեռքբերումը, որոնց համակցությամբ կտրվեն իրավական գնահատականներ։ Ինչպես մեր զինվորներն են դիրքերում օրը 24 ժամ պաշտպանում մեր երկրի սահմանները, այնպես էլ մենք՝ որպես այս ոլորտի զինվորներ, պարտավոր ենք պատշաճ ծառայել մեր ժողովրդին, պաշտպանել հանցագործությունից տուժած մեր քաղաքացիների իրավունքները, ապահովել պատժի անխուսափելիությունը»։

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ ՔԿ նախագահը ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP