13:59 28.08.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությանը: Մելքումյանը նշեց՝ ամենատխուր փաստերից է այն, որ գրեթե յուրաքանչյուր տարի այս ամիսներին քննարկվում է օրենքով սահմանված չափաքանակից դուրս՝ լրացուցիչ ջրառի խնդիրը, ընդ որում՝ ամբողջական չեն քննարկում, ասում են՝ ժամանակ չկա, այգիները չորանում են: Մելքումյանի խոսքերով՝ կարևոր է անցյալ 10-15 տարիների […]
13:55 28.08.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանից հետաքրքրվեց՝ հուլիսի 1-ի դրությամբ 10 խոշոր ջրամբարներում որքա՞ն ջուր կա, բացի այդ՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառից որքա՞ն գումար է ստացվելու, որքա՞ն են նախատեսել: Պատգամավորին հետաքրքրում էր նաև՝ ջրի մաֆիա կա՞, թե՞ ոչ: Բաբուխանյանը հարցրեց՝ ինչո՞ւ այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվում, […]
13:36 28.08.2018
Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական […]
13:34 28.08.2018
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել «Սասնա ծռերի» և Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է […]
13:22 28.08.2018
Ազգային ժողովում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նազարյանը նշեց՝ կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանա լճից ոռոգման համար, քանի որ, ինչպես միշտ, ջուր չկա: Պատգամավորի խոսքերով՝ անցյալ և այս տարվա տարբերությունն […]
13:19 28.08.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: «Բոլոր իրավաբան, իրավապաշտպան, լրագրող ընկերներիս. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող […]
13:04 28.08.2018
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Բելգիայի թագավորական ընտանիքն ավարտել է իր մասնավոր այցը Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանից Բելգիայի միապետն ու նրա ընտանիքը տուն են վերադարձել 2 ինքնաթիռով: Այս մասին գրում է rusarminfo.ru կայքը՝ հղում անելով բելգիացի լրագրող Վիմ Դեհանդշուտերին: «Ֆիլիպ թագավորն օդանավ է բարձրացել փոքր երկու երեխաների՝ Էլեոնորի և Էմանուելի հետ։ Ավագ դուստրը՝ Էլիզաբեթը, մեկնել է առանձին, […]
12:54 28.08.2018
Օգոստոսի 27-ի առավոտյան Վերնիսաժի հարակից տարածքում ծառահատում է իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: https://www.facebook.com/anahit.bakhshyan.31/posts/2136641629929946?__xts__[0]=68.ARDlSiF5UIJQYXtYKiVVuo4p4ushJK1xur0GmHNQWVgLaQIJM_71ljNhN8u1vY8XIj4qSEjvbexzcqgEBQNA6lx5GJ6j0Qw1Te9zQw7mnGV10zLMc7PlK3e0i0r_rK6KXwUhQ0E&__tn__=-R Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ դեպքը բացահայտելու համար: «Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ, պարո՛ն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել այս ահազանգին […]
12:52 28.08.2018
Երկրորդ օրն է՝ ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստանում է և իր ընկերուհիների ու ընտանիքի անդամների հետ իր ժամանակն է անցկացնում Սևանում ու այլ վայրերում: Առավոտյան Բիլզերյանի ընկերուհին Instagram-ում հրապարակում էր արել՝ նշելով, որ հիացած է Հայաստանով: «Անկեղծ ասած ես սիրահարված եմ Հայաստանին: Հրաշալի երկիր է: Չի կարելի չնշել շքեղ խոհանոցը: Մարդիկ այնքան բարի են: Մոտ […]
12:45 28.08.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում դիմեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ չգրանցված հողատարածքների մասին, ապա հետաքրքրվեց՝ ո՞ր պահից իմացան դրանց մասին, ինչպես նաև՝ ո՞ր պահից իմացան, որ Սևանից լրացուցիչ ջրառ պետք է կատարվի: Գաբայանը նշեց, որ չգրանցված […]
12:38 28.08.2018
Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, բացահայտելով մեզ համար իրական խնդիրները թվերով, այլ ոչ թե փորձում է հարցը կոծկել: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Նշենք, որ […]
12:31 28.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, տեղեկացնում է […]
12:24 28.08.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ընդգծելով, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության մասին խոսելիս միաժամանակ չեն ներկայացնում մի շարք կարևոր մանրամասներ: Պատգամավորն ընդգծեց՝ չեն ներկայացնում, թե նախորդ 100 մլն խմ-ն ինչ նպատակով է օգտագործվել, իմաստ ունեցե՞լ է այդ ջրառը, թե՞ ոչ: Բագրատյանի […]
12:12 28.08.2018
Ֆրանսիայի Զինված ուժերը հայտարարել են, որ Աֆրիկայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում իրենց հաջողվել է ոչնչացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ հայտարարությունը: Գործողություններն ընթացել են Մալիում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչնչացվել է խմբավորման առաջնորդներից Մուհամեդ ալ Ալմուները, որը խմբավորման՝ Սահարայում հաստատված խմբի առաջնորդն է եղել: Հայտնի է դարձել նաև խմբավորման […]
12:00 28.08.2018
Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, որ իր համար էլ դժվար էր այս հարցի նախաձեռնող կողմ լինել՝ այն գիտակցությամբ, որ Սևանը մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է, և աչքի լույսի պես պետք է պահել այն: Գաբայանը կարծիք հայտնեց, որ ապագայում լճից ոչ միայն հավելյալ, այլև ոռոգման […]
11:58 28.08.2018
ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերին կայանալիք միջոցառումներն ու այցերը: Աննա Նաղդալյանը նշել է, որ սեպտեմբերին գործնական այցով այստեղ է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը: Նա ասել է, որ սեպտեմբերին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելելու է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին: Սեպտեմբեր ամսին նաև տեղի է […]
11:49 28.08.2018
Համացանցում տարածվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տիվայի Հանրապետությունում գտնվող «Սայանո-Շուշենսկի» արգելոցում անցկացրած հանգստի լուսանկարները: Ntv.ru-ի փոխանցմամբ՝ Պուտինի հետ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արգելոցի տնօրեն Գենադի Կիսելյովն ու Տիվայի ղեկավար Շոլբան Կարա-Օօլը։ Հրապարակել են մի քանի լուսանկարներ, թե ինչպես է ՌԴ առաջնորդը […]
11:43 28.08.2018
ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացին: «Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, և ամեն ինչ ընթանում է ըստ կարգի: Դեռ 2015թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրները որոշել են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ երկրները, և դա կլինի ռոտացիոն կարգով: Ըստ այդ կարգի՝ պաշտոնը […]
11:38 28.08.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հրադադար. մարդկային կորստի ցավ» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնց որդիները կամ ամուսինները զոհվել են զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին տեղեկացանք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: Կազմակերպության անդամները հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի հետ […]
11:35 28.08.2018
Առաջիկա կես տարում տարածքային կառավարման և զարգացման նախարարության դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար. մենք ինքնադրսևորվելու և պետական կառավարման համակարգի աշխատանքին ծանոթանալու հարթակ ենք ստեղծել նոր սերնդի համար: Այս մասին Facebook-ում գրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: https://www.facebook.com/papikyan.suren/posts/869371109938425?__xts__[0]=68.ARBq0R5scQ_caRUeFb5xcJPC3-8Slcazh16EylsUGuyOTVYo9TjkeuxXMVHBM0MDI9soJPzAlW1BVkGIbMFYZmESNHHHvX0d01pRPCksd9I_u5oVJtU3pu4gte-rV-kiOZYc6R4&__tn__=-R
11:33 28.08.2018
ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 28-ի արտահերթ նիստում քննվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` «Ծառուկյան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը փոխանցել «Ծառուկյան» դաշինքի համապետական ցանկի հերթական հաջորդ թեկնածուին՝ Այծեմնիկ Օհանյանին:
11:30 28.08.2018
ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին. «Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան […]
11:28 28.08.2018
Խորհրդարանի օգոստոսի 28-ի արտահերթ նիստում քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով անդրադարձավ իր քրոջ՝ Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրգործին: Ըստ Ֆարմանյանի՝ այդ գործն առնչվում է իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի: Նրա խոսքով՝ փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ անհիմն, շինծու գործ […]
11:20 28.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է ներկայացրել Արմավիր-Երևան երթուղու վարորդների գործադուլից հետո ստեղծված իրավիճակից: «Այժմ գտնվում եմ Արմավիրում: Հիշում եք` երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը , ըստ օրենքի, […]
21:53 27.08.2018
«Գահերի խաղը» հեռուստասերիալի տեսողական էֆեկտների բաժնի ղեկավար Ջո Բաուերը հայտնել է, թե երբ է լինելու վերջին սեզոնի պրեմիերան: Նրա հավաստմամբ՝ այն, ամենայն հավանականությամբ, կլինի 2019-ի հունիսից ոչ շուտ: Կինեմատոգրաֆիստի խոսքերով՝ վերջին եթերաշրջանը մեծ հավակնություններ ունի մրցանակներ ստանալու 2020 թվականի «Էմմի» մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությանն առաջադրվելու իրավունք ունենալու համար սերիալը պետք է թողարկվի 2019-ի հունիսի 1-ից մինչև 2020 […]
21:39 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկից դրամապանակ հափշտակած անձի ինքնությունը: 2018թ. հուլիսի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում […]
21:28 27.08.2018
ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում: Ըստ նախագծի՝ հիփոթեքային վարկը կարող […]
21:15 27.08.2018
Մասնագետները զբոսաշրջային ուղևորությունների համար կազմել են ամենաթանկ և ամենաէժան եվրոպական քաղաքների վարկանշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Post Office Travel Money-ն: Ուսումնասիրության համար օրինակ են վերցրել 10 զբոսաշրջային ապրանքներ և մատուցվող ծառայությունների ընդհանուր գումարային զամբյուղը: Հաշվարկվել են զբոսաշրջիկների ծախսը 2 գիշեր 3 աստղանի հյուրանոցում, տեղափոխությունը, զբոսաշրջային այցերը, 3 ճաշատեսակով ընթրիքը և տվյալ քաղաքի տեսարժան վայրեր […]
21:00 27.08.2018
Վերջին շրջանում շատ է խոսվում միրգ-բանջարեղենի գնաճի մասին: Այդ էր պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց «ԳՈՒՄ-ի շուկա»՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Վարչապետը համոզվեց՝ իրոք, շուկայում միրգ-բանջարեղենի որոշ տեսակների գները բարձրացել են: Թե որքան է միրգ-բանջարեղենի թանկացումը նախորդ տարվա համեմատ՝ հստակ պարզ կլինի մի քանի շաբաթից. Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ նոր է կազմում 2018-ի 3-րդ եռամսյակի […]