TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

ԿԳ նախարարը մասնակցել է Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

17:40 28.08.2018

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: Նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն […]

̰
ԿԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից առաջադրման փաստաթուղթ չի ստացել

17:39 28.08.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ դեռևս ոչ մի քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ: SHANTNEWS.AM-ը փորձեց կապ հաստատել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչու մինչ այս պահը չի ներկայացվել: «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ մինչ այս պահը փաստաթղթերը չներկայացնելը զուտ տեխնիկական հարց […]

̰
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց փոխհատուցում կտրամադրվի. «Ելք»-ի պատգամավորների նախագիծը

17:32 28.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է պատգամավոր Լենա Նազարյանի հետ  ձեռնարկած նոր նախագծի մասին: «Տեղյակ եք, որ օրերս ես և պատգամավոր Լենա Նազարյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին՝ դրանով փորձելով ինչ-որ կերպ փոխհատուցել, ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել՝ և՛ պետության […]

̰
Սուրենավան գյուղի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

17:31 28.08.2018

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1963 թ., Վայոց ձորի մարզի Զառիթափ […]

̰
Գերմանական քաղաքում կանգնեցված Էրդողանի ոսկեզօծ արձանը դժգոհություն է առաջացրել

17:28 28.08.2018

Գերմանական Վիսբադեն քաղաքում  տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]

̰
Էջմիածնում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

17:22 28.08.2018

Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ օգոստոսի 25-ից Էջմիածնում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին մասնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մովսես Գորգիսյան (նախկին` Կույբիշև) փողոցում: Ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Դիանա Գասպարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մովսես Գորգիսյան փողոցում՝ հետևելով ընթացքին և որակի պահպանմանը: Վաղն ասֆալտապատման աշխատանքեր կմեկնարկեն Կրուպսկայա և Մեխակ Մեխակյան փողոցներում:

̰
Ռոբերտ Քոչարյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

17:16 28.08.2018

168.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի։ «Ռոբերտ Քոչարյանը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից և դրան հետևած գործողություններից հետո նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն: Հարցին, թե վերադառնո՞ւմ է նա արդյոք քաղաքականություն, թե՞ […]

̰
Տեղի են ունեցել ՀՀ ՊՆ ռազմակրթարաններն ավարտած սպաների պաշտոնների նշանակումները

17:13 28.08.2018

Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]

̰
Դեն Բիլզերյանը հյուրընկալվել է Արցախի ԱԱԾ աշխատակիցներին

17:04 28.08.2018

Համացանցի աստղ Դեն Բիլզերյանին հյուրընկալել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը: Արշավիր Ղարամյանը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»:

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

17:00 28.08.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները. 1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների […]

̰
Ծեծկռտուք Մոսկվայում. բերման ենթարկվածներից 7-ը ՀՀ քաղաքացիներ են

16:58 28.08.2018

Մոսկվայում բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակից Հայաստանի քաղաքացիների: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի երեկոյան, տեղեկացնում է Rusarminfo-ն: Բերման ենթարկվածներից 7-ը Հայաստանի, 8-ն Ադրբեջանի, 2-ը Չեչնիայի  և 1-ը Վրաստանի քաղաքացիներ են: Ծեծկռտուքի պատճառը եղել է ՃՏՊ-ն: Նշվում է, որ մեքենաների բախումից հետո վարորդները դուրս են եկել և սկսել վիճել: Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ․ […]

̰
Աննա Հակոբյանը դստեր բլոգից տեսանյութ է հրապարակել

16:50 28.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է դստեր՝ Շուշանի բլոգում հրապարակված տեսանյութը: «Շուշանը իր բլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ Արփին իրեն պահում է իսկական կրկեսի վարժեցրած կապիկի նման»,- նշել է նա:

̰
Հայաստանի Մ-17 ֆուտբոլի հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

16:44 28.08.2018

Հայաստանի և Չեռնոգորիայի Մ-17 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը պարտվեցին 1:4 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ռոման Միքայելյանը: Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին: Այս մասին փոխանցում է Հայաստանի […]

̰
Դեն Բիլզերյանն Արցախում զենքեր է փորձարկում

16:38 28.08.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դեն Բիլզերյանը մեկնել է Արցախ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հետ միասին: Հայտնի է, որ նա այնտեղ այցելել է Շուշիի վանք, «Տատի ու Պապի» հուշարձան, ինչպես նաև տեղի ռազմական բազան: Արդեն տեսանյութեր են հրապարակվել այն մասին, թե ինչպես է Դենը զենքեր փորձարկում: https://www.facebook.com/arshavir.gharamyan.54/posts/153824735520724?__xts__[0]=68.ARAd_ooytQJIeTqqZRJU10iH-IpUSSXXoo99KN7Aqa9sRApQg9L67eLQUDJagSl59DLRZK-O4k0hQksR4p-5EosD3mISmQO4bOuzuYHOGeuPiBCHy11fJzwZMmuRKe0zhL00ajc&__tn__=-R  

̰
Սևանն այն պահուստն է, որին դիմում ենք, երբ նեղն ենք ընկնում ազգովի կամ պետականությամբ. Հակոբ Հակոբյան

16:16 28.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի ելույթին: Նա նշեց՝ 2011թ., երբ Սևանի մակարդակն արդեն 4 մետրով բարձր էր, դա տալիս էր Արփա-Սևան թունելը վերանորոգելու հնարավորություն: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել 2007-ին: Դա, ըստ պատգամավորի, մտածված գործողություն էր, այն է՝ սկզբում ջրի մակարդակը […]

̰
Ռուսական ռազմաբազայի հրետանավորները վերացրել են պայմանական հակառակորդի ճամբարը

15:58 28.08.2018

Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին տեղեկացնում է Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը: Բարձր լեռնային «Ալագյազ» զորավարժարանում հրետանավորները՝ անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հիման վրա կատարել են պայմանական հակառակորդի թիրախների հետախուզման և տվյալների նախապատրաստական աշխատանքներ հրետանային կրակ իրականացնելու […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Արա Բաբլոյանի հետ

15:46 28.08.2018

Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին […]

̰
Ճապոնիայում անոմալ շոգից դարձյալ զոհեր են եղել

15:39 28.08.2018

Ճապոնիայում օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում անոմալ շոգ եղանակի պատճառով երկու մարդ է զոհվել, 5890 մարդ հոսպիտալացվել է: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ երկրի հրշեջ ծառայությունից, որում ներառված է նաև շտապօգնության ծառայությունը: Հաղորդվում է, սրան նախորդող շաբաթվա ընթացքում, երբ եղանակն անհամեմատ ավելի զով է եղել, բուժհաստատություններ է դիմել 3669 մարդ: Ստացվում է, որ […]

̰
Ավագանու ընտրությունների ընթացքում իրավունքների պաշտպանության նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

15:32 28.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության […]

̰
Վիեննայի կենդանաբանական այգում նկարիչ-պանդա է հայտնվել

15:29 28.08.2018

Վիեննայի կենդանաբանական այգում պանդան բամբուկե վրձնով աբստրակտ ոճի մինիմալիստական լուսանկարներ է նկարում, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ կենդանու նկարած ստեղծագործությունները վաճառվում են 500 դոլարով: Պանդայի նկարները հնարավոր է ձեռք բերել և՛ համացանցից, և՛ կենդանաբանական այգուց: Աղբյուրի փոխանցմամբ՝ նկարիչ-պանդան արդեն 18 տարեկան է, նրա անունը Յանգ-Յանգ է: Նկարների վաճառքից գոյացած գումարը կենդանաբանական այգու աշխատակիցներն օգտագործելու […]

̰
Հանրապետության հրապարակից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով կին է բերման ենթարկվել

15:20 28.08.2018

Երեկ Հանրապետության հրապարակում առևտրով զբաղվողների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է գրանցվել, որի հետևանքով մի կին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Կինը երեկ բերման է ենթարկվել օգոստոսի 27-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, այժմ դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնական […]

̰
Սպասում ենք Վերաքննիչ դատարանի բողոքի մերժման պարզաբանմանը. Խաչատուրովի փաստաբան

15:18 28.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից, այժմ վճռաբեկ բողոք ներկայացնելու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սպասում ենք դատարանի մերժման պարզաբանմանը: Մենք ներկայացրել էինք Յուրի Խաչատուրովի նկատմամբ արված […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է կատարել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

15:16 28.08.2018

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում, հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնական Գենադիե Պետրիկան և ԳՆԱՆ գրասենյակի […]

̰
Թուրքիան ցանկանում է ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսում

15:12 28.08.2018

Թուրք զինվորականները ցանկանում են ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետությունում՝  Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով  թուրքական Yeni Safak թերթին: Նշվում է, որ Թուրքիան նաև դիտարկում է Հյուսիսային Կիպրոսում գտնվող ավիաբազայի վերականգնումը, որը նախկինում օգտագործվել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից:    

̰
Դեն Բիլզերյանը Արցախ է մեկնել ՊՆ ուղղաթիռով

15:06 28.08.2018

Երեկ Հայաստան ժամանած միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր մեկնել է Արցախ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռով: Այս մասին ShantNews.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հատուկ ընթացակարգով մենք ուղղաթիռը տրամադրել ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ առավոտյան Դեն Բիլզերյանը և իր ընկերները լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են Արցախ մեկնելու ճանապարհին:  

̰
Չինաստանում երեխան ավելի քան 30 րոպե կախված է մնացել պատշգամբի ճաղավանդակից

15:04 28.08.2018

Չինաստանում 4-ամյա երեխան քիչ է մնացել ընկնի պատշգամբից, երբ փորձել է բարձրանալ ճաղավանդակների վրա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ դեպքի պահին աղջնակը տանը մենակ է եղել, բարձրացել է ճաղերի վրա ու չի ընկել միայն այն պատճառով, որ գլուխը մնացել է ճաղերի արանքում: Հաղորդվում է, որ երեխան այդպես կախված է մնացել ավելի […]

̰
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն. Թուրքիայի ԱԳՆ

14:54 28.08.2018

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]

̰
Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որ պահի ազդեցության տակ որոշումներ կայացնենք. Բաբկեն Պիպոյան

14:44 28.08.2018

«Գյուղատնտեսությունը այն ոլորտը չէ, որ պահի ազդեցության տակ և այս տարվա կտրվածքով մենք վերլուծություններ անենք և շուկան գնահատենք: Սա շատ ավելի խորը արմատներ ունեցող պրոբլեմ է»,- ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հեռանկարի» տաղավարում գյուղմթերքի շուկայում ստեղծված իրավիճակի քննարկելիս: Պիպոյանը, խոսելով թանկացումների և ոլորտում գնային կառավարման մասին, նշեց, որ նախորդ […]

̰
Արսեն Թորոսյանը ՌԴ պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ

14:36 28.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում այդ երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման […]

̰
Ամեն նոր կառավարություն պետք է լսի ընդդիմությանը և չկատարի հնի սխալները. Շարմազանով

14:27 28.08.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի արտահերթ նիստի ժամանակ կարևորեց Սևանա լճից լրացուցիչ ջրառի հարցով քննարկման կազմակերպումը: Նրա խոսքերով՝ ԱԺ-ն պետք է ոչ թե ընդդիմություն-իշխանություն ներքաղաքական պայքարի, իրար դեմ քարեր նետելու դիրքորոշում ցուցաբերի, այլ պետական մոտեցում ունենա: Շարմազանովը նշեց՝ պետք է հարցին մոտենալ լրջությամբ: «Այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական իրավիճակի կամ իրադրության փոփոխության […]

̰
BACK_TO_TOP