17:40 27.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:
17:39 27.08.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ հրապարակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում Լևոն Ղազարյանի («Երրորդմասցի Լյովիկ») սպանության գործով դատավճիռը, տեղեկացնում է iravaban.net-ը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից հայտնել են, որ ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը դատապարտվել են 18 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի […]
17:26 27.08.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը: Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման: «Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- […]
17:20 27.08.2018
ՌԴ զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմականի օկրուգի ներկայացուցչին: Նշվում է, որ այդ շարժական խմբերով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են պլանավորում իրականացնել օգոստոսի 30-ին Վոլգոգրադի երկրամասի «Մարինովկա» օդանավակայանում: Զինավարժությունների արդյունքում ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության մասնագետները կբացահայտեն, կխոցեն […]
17:12 27.08.2018
«Գումարները մինչ այս ճիշտ չէին բաշխվում հիվանդանոցների միջև և հիվանդանոցների ներսում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Նախարարը նշել է, որ մեծ ջանքեր են թափում, որ ոլորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն, և հույս է հայտնել, որ բոլոր այդ կոչերն ու հորդորները չեն մնա օդում, կստանան համապատասխան արձագանք: «Ու արդեն […]
17:05 27.08.2018
Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որում նա հայտնել էր, որ իրենք ժամանակին առաջարկել են այլ թեկնածուների: «Այդ ժամանակ մեզ չլսեցին: Քննարկելով այդ հարցը՝ այսօր արդեն խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր»,- ասել էր Բելառուսի նախագահը «Беларусь 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը մասնավորապես գրել է. […]
16:57 27.08.2018
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների: Առաջին փոլում ներկայացվել են հայցվոր կողմի փաստարկները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին երկու երկրների միջև կնքված Բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի կետերի խախտման համար: Դատական լսումները սկսել են Իրանի կողմից ներկայացված փաստարկների […]
16:50 27.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից: Բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով […]
16:34 27.08.2018
Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կառուցվածքին և ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում: Նա ընդգծել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մրցունակ վարձատրությամբ մտավոր ներուժը նախարարությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը: […]
16:33 27.08.2018
«Ինձ համար միշտ դժվար է առանձնացնել ամենաները և չեմ կարող առանձնացնել անցած 100 օրից ամենակարևոր գործերը, որ արել ենք: Սա դեռ սկիզբն է, առաջիկայում շատ կարևոր բաներ ունենք անելու: Ես կարող եմ ասել՝ մեր հիմնական ուղղություններից մեկն է առողջության առաջնային պահպանման դերի բարձրացումը, մենք ձգտելու ենք հիվանդանոցից բժշկությունը տեղափոխել դեպի առաջին օղակ, հիվանդաբուժությունից անցնել կանխարգելիչ […]
16:23 27.08.2018
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը շարունակել է շրջայցը շուկաներում՝ գյուղմթերքի գներին ծանոթանալու նպատակով: Նա ֆեյսբուքյան իր էջում կրկին ուղիղ միացմամբ տեղեկացրել է. «Նաև երրորդ մասում եմ ծանոթանում գյուղմթերքի գներին»: Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող շուկայում վարչապետը ծանոթացել է միրգ, բանջարեղենի գներին ու դրանք համեմատել «Գումի շուկայի» գների հետ: Նա արձանագրել է, որ «Գումի շուկայում» կային մթերքներ, որ ավելի […]
16:22 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել Տիգրան Սուրիկի Խաչատրյանին կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին […]
16:18 27.08.2018
Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների հավաք, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար […]
16:15 27.08.2018
Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ գործող կարգի՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ թափուր պաշտոնը համալրելու համար: «Ես երաշխավորում եմ մրցույթի արդար և […]
15:48 27.08.2018
Նյու Յորքում մահացել է դրամատուրգ ու սցենարիստ Նիլ Սայմոնը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Սայմոնը 91 տարեկան էր, նա մահացել է Մանհեթենի հիվանդանոցներից մեկում: Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի ու ճանաչված դրամտուրգներից մեկն է: Նրա հեղինակած պիեսներն են «Այգում ոտաբոբիկ», «Տարօրինակ զույգը», «Աստղապատ աղջիկը» և այլն: Նա ստացել է պատվավոր «Թոնի» և Պուլիցերյան մրցանակները:
15:40 27.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, պատմական չի համարում: Ըստ նրա՝ այցը պատմական կարող են բնութագրել քաղաքական գործիչները՝ ելնելով իրենց հռետորաբանությունից, իսկ ինքը՝ որպես քաղաքագետ, այդ ամենին նայում է մասնագետի աչքերով ու տրամաբանությամբ: Իսկանդարյանի պնդմամբ՝ Մերկելի այցը վաղուց պլանավորված արարողակարգային միջոցառում էր ու առավելապես տարածաշրջանի […]
15:39 27.08.2018
«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը այսօր կեսօրին Հյուսիսային պողոտայում ճաշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ: Նրանց հանդիպումից լուսանկարներ է հրապարակել «Սպուտնիկ Արմենիա» լրատվականը: Դեն Բիլզերյանը մտադիր է մի քանի օր մնալ Հայաստանում: Հայտնի է, որ այսօր նախատեսում է իր ընկերուհու հետ գնալ Սևան: ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել են, որ նա մասնավոր անձ է […]
15:34 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից հայտնում են, որ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։ Նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում: Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն […]
15:26 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարիամ Գալստյանին և Նանե Հարությունյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետների և ազգային պատասխանատուների համար լրացուցիչ դասընթացին մասնակցելու և Իրականացման դիտարկման խմբի 9-րդ […]
15:24 27.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր […]
15:10 27.08.2018
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]
15:00 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
14:57 27.08.2018
Այս ամռան ընթացքում Չինաստանում գրանցված հեղեղումներն ու թայֆունները, ընդհանուր առմամբ, 25․9 մլրդ յուանի (3․8 մլրդ դոլար) վնաս են հասցրել այդ երկրի տնտեսությանը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ առավել մեծ վնասներ կրել է արևելյան Շանդուն նահանգը: Այստեղ վնասի չափը հասնում է 10 մլրդ յուան (1․45 մլրդ դոլար): Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, […]
14:48 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ նշանակելու մասին։ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը:
14:43 27.08.2018
Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա գարեջրի փառատոն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Հովհաննես Ղազարյանն ասել է, որ նման նախաձեռնությամբ Արցախում առաջին անգամ են հանդես գալու: «Փառատոնին կազմակերպելու ենք գարեջրի անվճար հյուրասիրություն: Բացի դրանից՝ նախատեսվում է նաև համերգային ծրագիր, որին ելույթներով հանդես կգա Ստեփանակերտի փողային նվագախումբը»,- նշել է Ղազարյանը: Նրա խոսքերով՝ […]
14:41 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Արման Զարգարյանին 2018 թվականի օգոստոսի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի […]
14:33 27.08.2018
ՌԴ Կալմիկիայի Հանրապետության Կասպյան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում է Русарминфо-ն: «ՃՏՊ-ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։00-ին, ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին: Վթարը տեղի է ունեցել Subaru մակնիշի ավտոմեքենայի՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու հետևանքով: Տեղում ստացված վնասվածքներից մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ»,- ասված է ՌԴ […]
14:30 27.08.2018
Ղազախստանի Հանրապետությունում օգոստոսի 28-29-ը անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
14:23 27.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ […]
14:20 27.08.2018
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը ազատվել է […]