21:45 25.08.2018
Լուսանկարիչները կարող են գեղեցիկ և ազդեցիկ կադրեր ստանալ նաև առանց պրոֆեսիոնալ տեսախցիկների: IPPAWARDS ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մասնագետներն առանձնացնում և մրցանակներ են հանձնում iPhone-ով արված լավագույն լուսանկարներին: Shantnews.am-ը ներկայացնում է մրցանակաբաշխության` այս տարվա հաղթող լուսանկարները: «Գրան պրի» «Գրան պրին» ստացել է փաստավավերագրող լուսանկարիչ Յաշմին Սալամը: Այս նկարն արված է iPhone 7-ով: Նկարում պատկերված են ռոհինջա երեխաները […]
21:40 25.08.2018
Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը պատմել է, որ չի սպասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարսանիքի հրավերը կընդունի և կգա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարը պատմել է, որ հրավիրել է նախարարներին և մյուս երկրների ղեկավարներին, քանի որ այդպես ընդունված է: Ավստրիացի դիվանագետի խոսքով՝ հունիսի 5-ին Պուտինի՝ Վիեննա կատարած այցի ժամանակ ինքը հրավիրել […]
21:30 25.08.2018
Գյումրեցի նկարիչ Ալեքսեյ Մանուկյանը քաղաքն ու մարդկանց արվեստի միջոցով ներկայացնելու համար ընտրել է քաղաքային դիտահորերի արտատպումները։ Դիտահորերն արվեստագետը դիտարկում է որպես «աշխարհի հետ կապող ենթակառուցվածք»։ Դասական ստեղծագործություններից անցումը ժամանակակից արվեստի եղել է այն ժամանակ, երբ Ալեքսեյը բնակություն է հաստատել Գերմանիայում, բայց կափարիչներն արտատպելու տեխնոլոգիային մանկուց է տիրապետել։ «Մտահաղացումը զարգացում է ապրել ժամանակի ընթացքում ու գալիս […]
21:11 25.08.2018
Խոշոր անտառային հրդեհը, որը բռնկվել էր Բեռլինի հարավ-արևմուտքում, հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է korrespondent-ը: Բրանդենբուրգի դաշնային հողի հակահրդեհային պաշտպանության պատասխանատու Ռայմոնդ Էնգելը նշել է, որ կրակն այս պահին չի ծավալվում, սակայն հրդեհի օջախները դեռ լիարժեք մարված չեն: Այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհների ընդհանուր ծավալը մոտ 400 հեկտար տարածք է ընդգրկել: […]
21:00 25.08.2018
Գաղտնիք չէ, որ օդի աղտոտումը կյանքը կրճատում է: Meddaily.ru-ն հայտնում է, որ գիտնականները հաշվարկել են՝ աշխարհի տարբեր անկյուններում որքանով է կրճատվում կյանքի տևողությունն այդ գործոնի հետևանքով: Օդի աղտոտումը Երկրի վրա կյանքի ակնկալելի տևողությունը կրճատում է մոտավորապես 1 տարով, իսկ Ասիայի ու Աֆրիկայի առավել աղտոտված երկրներում՝ 1,5-2 տարով: Ռուսաստանում, ըստ այդ հաշվարկների, կեղտոտ օդը կյանքը կրճատում […]
20:40 25.08.2018
Օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
20:17 25.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ […]
20:00 25.08.2018
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելն ու իր 21-ամյա ընկերուհի Թինա Կունակին ամուսնացել են: Ամուսնությունը գրանցել են փոքրիկ Բիգարդ քաղաքում, որը գտնվում է հարավարևտյան Ֆրանսիայում Բիարիցցայից ոչ հեռու, որտեղ, ի դեպ, նորապսակ զույգը առանձնատուն ունի: https://www.instagram.com/p/Bm3XNSSHbt4/?taken-by=vincentcassel Հարսանիքին հրավիրված են եղել միայն զույգի ընտանիքի անդամները և ամենամոտ ընկերները: Հայտնի հյուրերից են եղել ռեժիսոր Ժիլ Լելուշը, դերասանուհիներ Լեյլա […]
19:40 25.08.2018
Ճապոնական Yamazaki 50 Years անվանումով վիսկին Հոնգկոնգում տեղի ունեցած աճուրդի ընթացքում վաճառվել է 343 հազար դոլարով, տեղեկացնում է ТАСС-ը: Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում գրանցված 3-րդ դեպքն է, երբ Ճապոնական վիսկին միջազգային աճուրդներում ռեկորդային գնով է վաճառվել: Վիսկիի գնորդը ցանկացել է գաղտնի մնալ, այս պահին միայն հայտնի է, որ պատվերը կատարվել է Ասիայից: Ընթացիկ տարվա […]
19:31 25.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով այսօր Ստեփանակերտ է մեկնել, որի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: «Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարը մակագրել է վարչապետը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, զինծառայությունն անցկացնում է Արցախում:
18:44 25.08.2018
Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ, այդ մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- գրել […]
18:40 25.08.2018
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու առևտրի կոմիտեն Twitter-ի ղեկավար Ջեք Դորսիին հրավիրել է վկայություն տալու սոցիալական կայքում ալգորիթմների մշակման և տեղադրված տեղեկատվությանը հետևելու համար: Նշվում է, որ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 5-ին: «Հանձնաժողովը մտադիր է դժվար հարցեր տալ այն մասին, թե ինչպես է Twitter-ը հետևում և վերահսկում տեղեկատվությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որ պարոն […]
18:20 25.08.2018
Թուրքիայի ժողովրդի վճռականությունը հաջողության գլխավոր երաշխիքն է տնտեսության վրա հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Թուրքիան կանգնած է տնտեսական սպառնալիքների առաջ և թուրք ժողովրդի նվիրվածությամբ, անկախությամբ, հայրենիքի և ապագայի համար կկարողանանք հաղթահարել: Տնտեսության վրա հարձակման ժամանակ մեր հաջողության կարևոր երաշխիքը մեր ժողովրդի ամրությունն ու վճռականությունն է»,- ասել է Էրդողանը: էրդողանը […]
18:10 25.08.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի առաջին բաժնի պետ Մանուել Մելիքյանին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանի հայտարարությանը, ըստ որի մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ: Մանուել Մելիքյանը նշել է, որ իրենց կատարած պետական վերահսկողության շրջանակներում ուոսումնասիրություն են կատարել ներմուծող կազմակերպությունների մոտ և դիտարկել են աղ ներմուծող թվով […]
17:58 25.08.2018
Օգոստոսի 23-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նրա անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:
17:45 25.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված գրության մեջ նշված է Երևան քաղաքում ընտրողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն: «ՀՀ կառավարության 16.08.2018 թ. թիվ 899 «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի […]
17:41 25.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 25-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:
17:38 25.08.2018
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը Twitter-ի իր իկրոբլոգում տեղեկացրել է, որ Նավալնիին ձերբակալել են: «Նավալնիին տան շքամուտքի մոտից ձերբակալել են 2 ժամ առաջ»,- գրել է մամուլի քարտուղարը: Навального задержали 2 часа назад у подъезда дома. Сейчас он находится в ОВД Даниловский. За что задержали, не говорят. Телефон отобрали — Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 25, […]
17:32 25.08.2018
«Մեկ տարի պարտադիր ծառայությունը կօգնի փախստականներին ավելի լավ ինտեգրվել գերմանական հասարակության մեջ»,- հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատ կուսակցության գլխավոր քարտուղար Աննեգրետ-Կրամփ-Կարենբաուերը Funke-ին տված հարցազրույցի ընթացքում, տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքական գործիչը չի հստակեցրել՝ նա նկատի ունի միայն այլընտրանքային ծառայությունը, թե նաև զինվորականը: Նա նաև նշել է, որ գերմանացի երիտասարդների համար նախատեսված զինվորական ընդհանուր վերածննդի գաղափարը աջակցություն է գտել իր կուսակիցների […]
17:09 25.08.2018
Դա բացարձակ սուտ է. այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադանռալով այն տեղեկություններին, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևան» հիմնադրամի հետ կապված պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Նման բան չկա: Գործը ձգձգվում է միայն այն բանի համար, որովհետև պետք են մասնագիտական […]
17:03 25.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ […]
17:00 25.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում հրապարակումներ էր անում: Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]
16:50 25.08.2018
Չիլիի դատարանը որոշել է ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանքի տակ առնել Ավգուստո Պինոչետին պատկանող 1,6 միլիոն դոլարը, տեղեկացնում է ТАСС-ը: Ըստ փաստաթղթի՝ կալանքի տակ է բերվում այն ունեցվածքը, որը պատկանել է նրան կամ նրա ընկերություններից որևէ մեկին: Դատարանի կարծիքով Պինոչետիի կինը և ժառանգները չեն կարող հույս ունենալ, որ կժառանգեն ունեցվածքը, այն բանի հիման վրա, որ […]
16:40 25.08.2018
Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]
16:30 25.08.2018
«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը և իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը, տեղեկացնում է ТАСС-ը: Իրերի տերը պատմել է, որ 1980-ական թվականներին ինքն ապրում էր Ռուբինշտեյն փողոցի վրա գտնվող «Լենինգրադյան»ռոք ակումբի կողքին և ծանոթ էր Ցոյի հետ: Վիկտոր Ցոյը մի անգամ մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը: Հետագայում […]
16:00 25.08.2018
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարևոր էր՝ նկատի ունենալով, որ Գերմանիան թե՛ աշխարհի խոշորագույն տնտեսություններից, տերություններից է, և թե՛ ԵՄ լոկոմոտիվը: «Կարևոր եմ համարում, որ Ղարաբաղյան հարցով հստակ ուղերձներ հղվեցին, որ հակամարտության կարգավորումը խաղաղ պետք է լինի, նաև այն, որ Մերկելն այցելեց Ցեղասպանության թանգարան: Կարևոր եմ համարում, որ, ինչպես […]
15:47 25.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա: Ավելի վաղ PanArmenian.net-ը, հղում անելով […]
15:35 25.08.2018
Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մոտավորապես 4000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Տարհանված մարդկանց, որոնք մոտ 100-ն են, թույլ են տվել վերադառնալ տներ օգոստոսի 24-ի կեսօրին: Հրդեհի […]
15:34 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար: […]
15:34 25.08.2018
Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին ժամանել է Դուբլինի օդանավակայան: Սա 40 տարվա մեջ Իռլանդիա կատարած իր առաջին այցն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Պապը նախատեսում է հանդիպել սեռական բռնության զոհերի հետ: Այս այցը համընկել է 3 տարին մեկ իրականացվող կաթոլիկ ժողովի հետ: Այն կավարտվի 500 000 մարդկանց ներկայությամբ օգոստոսի 26-ին Ֆենիքս այգում: