13:03 18.08.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
12:57 18.08.2018
Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն […]
12:50 18.08.2018
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում […]
12:44 18.08.2018
Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երեկվար հանրահավաքի մասին. «Լոռի այսպիսի ուրախ պատում կա: Երկու գյուղ թշնամի են լինում: Մի գյուղում թնդանթի արկ են ճարում, մտցնում վառարանի մեջ, ծխնելույզը ուղղում դեպի հակառակորդ գյուղը և կրակը վառում: Արկը պայթում է, տունն ավերում: – Պահ,- կանչում են գյուղացիք,- եթե այստեղ այսպիսի ավեր արեց, բա ինչ սոսկալի […]
01:05 18.08.2018
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել շոգի պատճառով հրաժարվել սեքսից, հայտնում է Associated Press-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Խուլիո Սալասը: Կարիբյան ծովի ափին իրենց հանգիստը վայելող բնակիչներին և զբոսաշրջիկներին նա նաև խորհուրդ է տվել շատ հեղուկներ օգտագործել և լայն հագուստ կրել։ Սալասի խոսքով՝ 40 աստիճան շոգի պատճառով քաղաքի […]
00:57 18.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու և թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]
00:40 18.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բարեխիղճ և բեղմնավոր աշխատանքի համար այսօր նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Մակարյանին համատեղ աշխատանքի համար՝ շնորհավորելով Հայաստանի […]
00:39 18.08.2018
2018 թվականի հուլիսին օտարերկրացիները Վրաստանում 431 միլիոն դոլար են ծախսել, տեղեկացնում է Новости-Грузия-ն: Առաջին 7 ամիսներին օտարերկրյա զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները կազմել են 1 միլիարդ 792 միլիոն դոլար: Հունվար-հուլիսին Վրաստան է այցելել է 4.6 միլիոն զբոսաշրջիկ:
00:13 18.08.2018
Ինդոնեզիայի Սումատրա կղզում թույլ են տվել կրակել անտառը հրկիզողների վրա, բայց միայն այն դեպքում, երբ տեսնեն նրանց հանցագործության պահին, տեղեկացնում է Аntara news-ը: Ըստ վիճակագրության՝ նման հրդեհների 99%-ը տեղի է ունենում անպատասխանատու մարդկանց պատճառով: Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ն Ինդոնեզիայի Սումատրա կղզում անցկացվելու է «Ասիական խաղեր» մարզական մրցաշարը: Ինդոնեզիայի նախագահը հորդորել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի […]
23:29 17.08.2018
Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար է հատկացրել Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն»-ից ազատագրված տարածքների վերականգնման համար։ Սա մինչ օրս ամենամեծ ներդրումն է ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիայի նախագծերի ֆինանսավորման մեջ, որոնք ուղղված են Ռաքքայի և Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող այլ շրջանների վերականգնմանը: Ֆինանսական միջոցները կուղղվեն բնակավայրերի, առողջապահական և կրթական հաստատությունների, գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման, ճանապարհների վերականգնմանն ու […]
22:56 17.08.2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-2018 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի […]
22:44 17.08.2018
Օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄԷ դեսպանության ու իրավապահ մարմինների համագործակցությունն ու համոզմունք հայտնեց, որ գործընկերությունն ավելի կխորանա՝ ի […]
22:25 17.08.2018
Մոսկվան Վաշինգտոնին ուղղված վճռական բողոք է արտահայտել՝ ԱՄՆ-ի կողմից ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների հանդեպ միջազգային իրավունքի նորմերի շարունակական կոպիտ խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Համապատասխան բողոքի նոտան դիվանագիտական խողովակներով ԱՄՆ պետդեպարտամենտ է ուղարկվել: Գերատեսչությունում ընդգծել են, որ ընթացիկ իրավիճակի հետևանքները «դուրս են գալիս ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակից և առնչվում են միջազգային հանրության հետաքրքրություններին»: Խնդրի նկատմամբ […]
22:18 17.08.2018
Թուրքիան մտադիր է սկսել այն արտադրանքի տեղական արտադրությունը, որի ներմուծումը գերազանցում է 30 միլիարդ դոլարը: Այդ մասին հայտարարել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը: «Մենք առաջնային արտադրանքի տեղական արտադրություն ծավալելու աշխատանք ենք սկսում, որի ներմուծումը կազմում է առնվազն 30 մլրդ դոլար: Զարգացման գործակալությունները 500 մլն լիրայի (83 մլն դոլար) աջակցություն կցուցաբերեն 1,5 հազար […]
22:08 17.08.2018
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի «Tesla» ընկերությանը մեղադրում են աշխատակիցներին լրտեսելու մեջ։ Այս մասին հայտարարել է «Tesla»-ի նախկին աշխատակից Կարլ Հանսենը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանսենը Մասկի ընկերությանը նաև անգործության մեջ է մեղադրել և նշել, որ ընկերության գործարաններից մեկում մեքսիկական կարտելներին թմրանյութեր են վաճառում։ Իսկ «Tesla»-ում հայտարարել են, որ լուրջ են վերաբերվել Հանսենի մեղադրանքներին և […]
21:58 17.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ առանձին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը։ Ըստ Ենգիբարյանի՝ ավագանու ընտրություններին առանձին մասնակցելը դեռ չի նշանակում, որ այդ ձևաչափով են մասնակցելու նաև խորհրդարանական ընտրություններին։ ««Ելք» դաշինքի խմբակցությունը գործում է Ազգային […]
21:47 17.08.2018
Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն անջատվում է Պաշտպանության նախարարությունից։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը: «Գործընթացն արդեն ընթացքի մեջ է»,– նշել է նա։ Նրա խոսքով՝ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն կգործի որպես առանձին կառույց, որը թույլ կտա նրան ունենալ ֆինանսավորման առանձին աղբյուրներ և ծախսերի […]
21:39 17.08.2018
Պորտուգալական Օրիկա քաղաքի մոտակայքում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը։ Նշվում է, որ կայանի արտադրած էներգիան կբավականացնի 25 000 ընտանիքի, իսկ սովորական ջերմային էլեկտրակայանների համեմատ այն տարեկան 50 000 տոննա ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում: Այս նոր արևային էլեկտրակայանի գործարկմամբ Պորտուգալիան համարյա հասել է 2020 թվականի համար նախատեսված վերականգնվող […]
21:30 17.08.2018
Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ […]
21:14 17.08.2018
ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի (ծնված` 2011թ.) տեղափոխումը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Երեխան ունի լուրջ այրվածքներ. բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով մարմնի շուրջ 40 տոկոսն այրվել է: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի […]
21:05 17.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերել են թմրանյութի մեծ «արտադրամաս»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Խուզարկությամբ հայտնաբերվել է տնկված 208 հատ մինչև 4 մետր բարձրության կանեփի թուփ: […]
21:00 17.08.2018
Մադրիդի «Ռեալ»-ը բողոք է ներկայացրել (ՖԻՖԱ) Միլանի «Ինտեր»-ի դեմ, քանի որ վերջինս, առանց ակումբի գիտության, պայմանավորվածություն է ձեռք բերել Խորվաթիայի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ: Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարկացել է, որ առանց ֆուտբոլային ակումբի ղեկավարության իմացության ուրիշ ակումբներ բանակցել են իրենց ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Պերեսը նշել է, […]
20:53 17.08.2018
Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Վարչապետը ելույթի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է երթն սկսել հենց Արցախի փողոցից. «Բոլորդ հիշում եք, որ ինձ բերման ենթարկեցին Արցախի փողոցից, իսկ այսօր այն մարդիկ, ովքեր ինձ բերման ենթարկեցին, հիմա իմ անվտանգությունն են պահպանում»: Վարչապետը հանրահավաքը […]
20:49 17.08.2018
Այսօր լրացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 100 օրը, այդ առիթով վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: «Մարտի 1-ի գործն ամբողջապես բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Հիմա սահմանադրական հնարավորությունների համաձայն՝ ես պետք է հրաժարական տամ և երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, որպեսզի լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական այլ […]
20:40 17.08.2018
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատացման մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում ինչ ասես՝ ասում են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, որ՝ վայ, էս ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ […]
20:34 17.08.2018
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: «Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ: Մենք կարծում ենք, որ նախարարությունների և պետական մարմինների թիվը պետք է կրճատվի, բայց այժմ մենք կենտրոնացել ենք ներդրումների վրա: Կոչ եմ անում ներդրողներին գալ Հայաստան և ակտիվ ներդրումներ անել, մենք երաշխավորում ենք սեփականության, […]
20:26 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 […]
20:24 17.08.2018
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն էությունն ազգային շահերի պաշտպանությունն է: Այս մասին օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք եք մեզ լիազորել»,- ասաց նա: Փաշինյանը նաև անդրադարձավ մեկ այլ երևույթի. «Իշխանությունները նախորդ տարիներին իրենց կեցվածքով այնպես են արել, որ տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ՝ այդ […]
20:22 17.08.2018
«Ճիշտ մեկնարկ է տրվել»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության 100-օրյա աշխատանքին: «Բնականաբար, շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կա մի կարևոր իրողություն, որ բոլորին պարզ է այսուհետ, որ կոռուպցիային հասարակությունը «ոչ» է ասել և ասել է հստակ: Եվ կառավարությունն, ի դեմս վարչապետի, հետամուտ […]