20:17 17.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում խոսել է Արցախի խնդրի մասին: «Ես Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու: Ես պատրաստ եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք պատրաստ ենք ջախջախել հակառակորդին, բայց մենք պատերազմ […]
20:14 17.08.2018
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: «Այսօր Հայաստանում չկա բանանի, շաքարավազի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ, և դա ժողովրդի մենաշնորհն է: Դուք հասկացաք, որ հեղափոխությունը պիտի անի ձեզանից յուրաքանչյուրը, և դուք դա արեցիք: Հիմա ձեզանից յուրաքանչյուրը կարող է իրականացնել տնտեսական հեղափոխություն, սա է մեր հեղափոխության իմաստը»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ասաց, […]
20:11 17.08.2018
«Մենք բացահայտում ենք երկրի բոլոր թալանչիներին, մեր խնդիրը բանտերը լցնելը չէ, այլ գողացված գումարները պետությանը վերադարձնելը: Այսօր իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Այսօր շատ քաղաքացիներ են խոսում, որ այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս: Անվստահություն կա դատական համակարգի հանդեպ, բայց մենք չպետք է տրվենք դատական իշխանություններին խառնվելու գայթակղությանը: Ես հրաժարվել […]
20:02 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց՝ այս տարի 29 986-ով ավելի մարդ է ժամանել, քան մեկնել, ապա նշեց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից շուրջ 6 000-ով ավելի էր: Փաշինյանը հայտնեց, որ վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա համեմատությամբ 34 000-ով ավելի օտարերկրացի, ինչն, ըստ էության, նշանակում է […]
19:55 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց՝ տնտեսությունում լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Նա նշեց՝ տնտեսական աճի այն մոդելը, որ կա, ձեռնտու չէ, ուստի ցանկանում են՝ այդ մոդելը փոխվի, որովհետև հասկանում են՝ շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Վարչապետը խոստացավ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական […]
19:53 17.08.2018
Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում: Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել իրականացվող ծրագրերի միջազգային համագործակցության շրջանակը, էլեկտրոնային կառավարման օրակարգը բնապահպանության նախարարության թույլտվությունների տրամադրման ոլորտում: Փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքերով՝ որսորդության թույլտվությունների նոր կարգի շնորհիվ էապես օրինական դաշտ է բերվել որոսորդական գործունեությունը, և պետք է խրախուսել թույլտվություն ստացող որսորդներին ու […]
19:47 17.08.2018
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Новое время»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Նոր ուժերի շարժումը» կմասնակցի Ուկրաինայում 2019 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Սաակաշվիլին նշել է նաև, որ Ուկրաինա կվերադառնա այն ժամանակ, երբ այնտեղից հեռանա նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Սաակաշվիլին նպատակադրված է Ուկրաինա վերադառնալուց հետո դատական ճանապարհով վերականգնել իր քաղաքացիությունը։ «Շատ պարզ է՝ խախտել են իմ […]
19:43 17.08.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն ուղիղ միացմամբ ցուցադրել է ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին հետևող ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին: ՀՀ դեսպանության ուղիղ միացմանը կից գրված է. «Հետևում ենք ուղիղ եթերին՝ Երևանից»:
19:42 17.08.2018
Սիրված դերասան Վարդան Պետրոսյանն ընտանիքի հետ Հանրապետության հրապարակում է՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Կյամ եք, չէ՞»: https://www.facebook.com/photo.php?fbid=1995699910482081&set=a.270908919627864&type=3&theater
19:41 17.08.2018
«Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը սրանից հետո հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Փաշինյանը ելույթի ընթացքում անդրադարձել է հանրաքվեի ինստիտուտի կայացմանը և նշել, որ առաջիկայում կզարգանա և կկատարելագործվի համաժողովրդական հանրաքվեի ինստիտուտը: «Սովորաբար հեղափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական անկումներ, և […]
19:38 17.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Վարչապետը ողջունել է քաղաքացիներին և նշել, որ միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկանում, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: «Բոլորը կարծում էին, թե Հայաստանը վերջնականապես հանձնվել է: Աշխարհում այդպիսի բան չի եղել, որ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ուներ […]
19:31 17.08.2018
Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրը, այդ առիթով վարչապետը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում: Վարչապետը Հանրապետության հրապարակում ներկայացրեց իր կողքին բեմում կանգնած կառավարության անդամներին և հորդորեց քաղաքացիներին ծափերով ողջունել նրանց: «Սիրելի՛ ժողովուրդ, այսօր բացառիկ օր է, հիմա այստեղ են գտնվում ՀՀ-ի 100 հազարավոր քաղաքացիներ, այստեղ են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր […]
19:27 17.08.2018
Բրյուսելում եվրոպական կառույցները սուգ են հայտարարել՝ կապված իտալական Ջենովա քաղաքում Մորանդի կամրջի փլուզման հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սփարը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Կամրջի փլուզման հետևանքով 38 մարդ էր զոհվել: «Եվրահանձնաժողովի ղեկավարն Իտալիայում կամրջի ողբերգական փլուզման հետ կապված որոշում է կայացրել, ըստ որի՝ մինչև օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ […]
19:14 17.08.2018
«Ալաշկերտ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացել են աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» և «Ալաշկերտի» ցանկությունները, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, որը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Տեղեկացնում ենք, […]
19:09 17.08.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները […]
18:50 17.08.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող պատանեկան ճամբարի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Նշվում է, որ Աշոտ Ղուլյանը, ոջունելով պատանիներին, կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումն Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև […]
18:46 17.08.2018
Քաղաքաշինության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առաջին կիսամյակում թեժ գծով ստացվել է մոտ 1500 հեռախոսազանգ. «Քաղաքացիներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորինս արագ լուծումներ տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարն օրվա ընթացքում ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր: «Թեժ գծի» 011-621-769 հեռախոսահամարով 2018 թվականի առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 1500 հեռախոսազանգ: […]
18:42 17.08.2018
Մեր համայնքների չզարգացվածության պատճառը բդեշխային քաղաքականություն է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Շատ-շատ համայնքների ղեկավարներ բառացիորեն իրենց դրսևորում էին տանտիրոջ մոտեցումներով, և իրենց թվում էր, թե իրենց սեփականությունն է (խմբ.-համայնքը), և այդ թալանը հենց սկսվում է ներքևից մինչև վերև: Որքան էլ փորձում էին ժամանակին ցույց տալ, որ […]
18:37 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել […]
18:10 17.08.2018
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը: Ինչպես նշում է Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտը, պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն է արվում: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի […]
17:48 17.08.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան […]
17:43 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի պողոտայում է: Վարչապետը ողջունել է քաղաքացիներին և այժմ երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: « Դուխո՞վ եք»,- հարցրեց վարչապետը քաղաքացիներին: Ի պատասխան՝ քաղաքացիները բղավեցին. «Մենք ենք տերը մեր երկրի»: Նիկոլ Փաշինյանը քայլերթի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, նա անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե վերջինս լինելու է Նոր Հայաստանի […]
17:37 17.08.2018
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և հավելում, որ նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 […]
17:16 17.08.2018
Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ […]
16:59 17.08.2018
Խորհրդային միության տարիներին ջրացատկը Հայաստանում բավականին զարգացած է եղել, և հայ ջրացատկորդները բազում հաջողություններ են գրանցել ինչպես Խորհրդային միության տարածքում, այնպես էլ համաշխարհային արենայում։ Անկախ Հայաստանում պրոֆեսիոնալ լողավազանների փակվելուց հետո ջրային մարզաձևերն անուշադրության են մատնվել, բայց այսօր վստահ կարելի է ասել, որ ջրացատկը վերադառնում է Հայաստան։ Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում […]
16:36 17.08.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է […]
15:32 17.08.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, կից հետևյալ գրառումն արել. «Անկեղծ ասած՝ այս երիտասարդին չեմ ճանաչում, անունն էլ չգիտեմ, անգամ չեմ հիշում՝ երբ, որտեղ է արվել սույն լուսանկարը, սակայն երեկ ինձ ուղարկեցին ֆոտոն, հավանեցի ու որոշեցի կիսվել ձեզ հետ: Գիտեք, մեր ժողովուրդն արդեն ժպտում է, չնայած դեռ առկա բազմաթիվ դժվարություններին […]
15:26 17.08.2018
1827 թվականի օգոստոսին գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զինվորների և նրանց շարքերում մարտնչող 130 հայ կամավորների բացառիկ խիզախության շնորհիվ, ծանր կորուստների գնով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը փրկվեց Աբաս-Միրզայի գլխավորած պարսկական զորքերի վերահաս կողոպուտից և ավերումից: Ճակատամարտում զոհված զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհին կառուցված հուշահամալիրում այսօր ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և […]
15:23 17.08.2018
Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, աջակցել է նաև «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը: «Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է […]