TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Հրդեհ Լորիս Մելիքովի փողոցում

12:51 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղները (5 քմ): […]

̰
ՀՀԿ-ն ընդդիմադիր չէ, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է. Րաֆֆի Հովհաննիսյան

12:43 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]

̰
Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]

̰
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինավարժանքներ են սկսվել

12:26 20.08.2018

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ,  տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին: «Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորումներում, որոնք տեղաբաշխված են Ռոստովի մարզում, Ստավրոպոլի երկրամասում և Կուբանում, մեկնարկել են հատուկ մարտավարական զինավարժանքները: Հատուկ մարտավարական զինավարժանքներին մասնակցում […]

̰
«Ժառանգություն»-ը քաղաքապետի երեք հավանական թեկնածու ունի. Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց թվում է

12:25 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]

̰
Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

12:23 20.08.2018

Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է: Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունը օգոստոսի 13-ից 17-ն ստացել է 2667 դիմում և գրություն

12:19 20.08.2018

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից 17-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2667 դիմում և գրություն, իսկ «Թեժ գիծ» ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 573 հեռախոսազանգի: ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 26 բողոքի: Նշվում է, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից […]

̰
Ռուսաստանը հրաժարվել է սեփական ուղղաթիռակիրների շինարարությունից

12:11 20.08.2018

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառուցելու ուղղաթիռակիրներ, հայտնում է Interfax-ը: «Հարցերը, կապված Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավիակրի շինարարության հետ, ներկայումս գտնվում են քննարկման փուլում, իսկ ուղղաթիռակրի շինարարության հարցի վերաբերյալ կարող եմ հստակ ասել, որ ուղղաթիռակիրներ  չեն կառուցվելու»,- ասել է Մանտուրովը: Նրա խոսքով՝ նավեր, որոնք ի վիճակի են կրել ուղղաթիռներ, […]

̰
Սննդային թունավորում Արցախում

12:05 20.08.2018

Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել Երևան ք. բնակիչ 1966թ. ծնված Ա. Մ-ն, ՀՀ Արարատի մարզի բնակիչներ` 1987թ. ծնված Գ. Ա.-ն, 1991թ. ծնված Մ. Պ.-ն, 1995թ. ծնված Ա. Պ.-ն, 2001թ. ծնված. […]

̰
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

11:50 20.08.2018

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և […]

̰
Համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող հեռախոսների վաճառքն ավելացել է

11:41 20.08.2018

Համաշխարհային շուկայում 5%-ով աճել է համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող և միայն զանգեր ու հաղորդագրություններ ստանալու հնարավորություն ունեցող հեռախոսների առքն ու վաճառքը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ վերջին շրջանում նման հեռախոսների վաճառքի մեծամասշտաբ աճը նոր է գրանցվել: Հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում սմարթֆոնների և համացանց մուտք գործելու հնարավորություն ունեցող հեռախոսների […]

̰
Ինդոնեզիայի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի

11:34 20.08.2018

Նվազագույնը 5 մարդ է զոհվել երկրաշարժի նոր ցնցման հետևանքով, որը տեղի է ունեցել ինդոնեզական Լոմբոկ կղզու մերձակայքում: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումները, իսկ գրեթե 12 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝  6,9 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումները առաջացրել են սողանքներ, […]

̰
«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետությանը

11:14 20.08.2018

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Բացառիկում տեղ է գտել  հոբելյանական տարվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպես նաև բազմապիսի հոդվածներ։ Մի շարք հոդվածներ նվիրված են 100-ամյակի […]

̰
Արա Ղազարյան

22:07 18.08.2018

̰
Եզակի երևույթ՝ Լուսինը կմոտենա չորս մոլորակներին

21:50 18.08.2018

Օգոստոսին Լուսինը կմոտենա չորս մոլորակներին: Անամպ եղանակին հնարավոր կլինի դիտել այդ տեսարանը՝ գրում է telegraf.com-ը: Երկիր մոլորակի արբանյակը կմոտենա Ուրանին, Սատուրնին, Մարսին և Նեպտունին: Օգոստոսի 21-ին կմոտենա Սատուրնին, օգոստոսի 23-ին՝ Մարսին, 27-ին՝ Նեպտունին, իսկ 31-ին՝ Ուրանին: Երևույթը հնարավոր կլինի դիտել արևի մայր մտնելուց մեկ ժամ անց:

̰
Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 37,5 տոննա սալորի ներմուծումը

21:45 18.08.2018

Ռուսաստանի «Россельхознадзор» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին, հաղորդում է minval.az-ը։ Ներմուծումը թույլ չտալու պատճառը եղել է խմբաքանակներում արևելյան պտղակերի (թիթեռ)  առկայությունն է եղել։ ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկայում չհայտնված […]

̰
Կոլումբիացի կիսապաշտպանը միացել է Արարատ-Արմենիային

21:30 18.08.2018

Հայաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 29-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Ջիովաննի Մարտինեսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Ֆուտբոլիստը տարբեր տարիներին հանդես է եկել կոլումբիական «Քուինդիո», «Կորտուլուա», Պերուի «Հունկայո» և մի շարք այլ անվանի ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է կոլումբիական «Դեպորտիվո Պաստո» ակումբի անդամ: «Արարատ-Արմենիա» ակումբում Մարտինեսը հանդես կգա 17 համարի ներքո:

̰
Վրաստանում 2.1 մլն դոլար արժողությամբ տարբեր տեսակի թմրանյութեր են այրել

21:15 18.08.2018

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 200 կգ տարբեր տեսակի թմրանյութեր են ոչնչացրել, որն առգրավել էին տարբեր ժամանակահատվածներում երկրի ողջ տարածքում, հաղորդում է տեղեկացնում է Новости-Грузия-ն: Խոսքը թմրանյութերի և հոգեմետ միջոցների մասին է, որոնք առգրավվել են 700 քրեական գործի շրջանակներում: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 5.5 մլն լարի՝ ավելի քան 2.1 մլն դոլար: Բարձր […]

̰
Լուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ

21:00 18.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր գլխավորած երկիրը ժողովրդավարական պետություն է, և այնտեղ դիկտատուրա հնարավոր չէ, հայտարարել է Լուկաշենկոն նոր կառավարության նշանակման շրջանակներում, գրում է belta.by-ն: «Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու բլոկներով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում իրականացնել […]

̰
Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում նշել է նորամուտը

20:50 18.08.2018

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշել է Իտալիայի առաջնությունում: Մեկնարկային տուրում Իտալիայի չեմպիոնները հյուրընկալվել են «Կևոյին»: Ռոնալդուն կենտրոնական հարձակվողի դիրքում է, հաղորդում է eurosport.ru: «Յուվենտուսի» մեկնարկային կազմը. Շչեսնի, Կանսելու, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Դուգլաս Կոստա, Կուադրադո, Դիբալա, Ռոնալդու: Հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 20:00-ին: Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» […]

̰
ԿԺԴՀ-ն Թրամփին կոչ է արել համարձակ որոշումներ կայացնել

20:45 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, գրում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով ԿԺԴՀ իշխող կուսակցության պաշտոնական թերթին: Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի […]

̰
«Թուրքիան կշարունակի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները». Էրդողան

20:41 18.08.2018

Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև ելույթի ժամանակ, գրում է slam-today.ru-ն: «Այն, ինչ թուրքական բանակը ձեռնարկել է Ջարաբլուսում, Էլ Բաբում և Աֆրինում, կշարունակվի նաև Սիրիայի այլ շրջաններում, ընդհուպ Իրաքի սահման: Մենք արմատախիլ կանենք Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական սպառնալիքները՝ […]

̰
ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

20:37 18.08.2018

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի […]

̰
Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան

20:10 18.08.2018

ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Զուտ սահմանադրական վերլուծություն» խորագրով վերլուծական է գրել, որտեղ անդրադառնում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին: Ilur.am-ում հրապարակված հոդվածում Ջհանգիրյանը նշում է. «Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել […]

̰
Պուտինը պարել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

19:31 18.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին և պարել է հարսնացուի հետ: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները Պուտինը պաշտոնական արարողության ավարտից հետո հեռացել է, իսկ նրա և Ավստրիայի ԱԳ նախարարի պարելիս արված լուսանկարները լույսի արագությամբ տարածվել են համացանցում: Путин после гуляний на свадьбе в Австрии отправился на переговоры с Меркель pic.twitter.com/5W7JW9sxBf […]

̰
Անցումային արդարադատություն. հակիրճ տեղեկանք դրա վերաբերյալ

19:30 18.08.2018

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը հակիրճ տեղեկատվական տեղեկանք է պատրաստել անցումային արդարադատության վերաբերյալ. Հասկացությունը և ընդհանուր նկարագիրը. Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և […]

̰
Սեպտեմբերի 22-ին կկայանա ՀՖՖ նախագահի ընտրությունը

19:10 18.08.2018

Նախօրեին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում են, որ գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը: ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է սեպտեմբերի 22-ին, սկիզբը: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Նշենք, որ ՀՖՖ […]

̰
Google-ը բացում է իր առաջին ֆիրմային խանութը

19:00 18.08.2018

Google-ն իր արտադրանքի առաջին ֆիրմային խանութը բացելու է Չիկագոյում: Ինչպես հայտնել են ընկերությունից՝ այն գտնվելու է Google-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու, տեղեկացնում է Telegraph-ը: Հայտնի է, որ առաջին խանութը բացվելու է վարձակալված տարածքում: Այն զբաղեցնելու է 1300 քառակուսի մետր տարածք:

̰
Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է. Հայկ Մարտիրոսյան

18:57 18.08.2018

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված «անցումային արդարադատության» թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին: «Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների […]

̰
Գործադիրը պետք է «անցումային արդարադատության» հետ կապված մի քանի բան հաշվի առնի. Արա Զոհրաբյան

18:57 18.08.2018

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը անդրադարձել է « անցումային արդարադատություն » եզրույթին և իր ֆեյսբուքյան  էջում գրել է, որ եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն մի քանի բան հաշվի առնի. Գրառումը ներկայացում ենք ստորև. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն […]

̰
BACK_TO_TOP