TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
Admin

Admin

Սյունիքի նախկին մարզպետը դատարանում պարտվեց

18:56 18.08.2018

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը: Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին, տեղեկացնում է Armlur-ը: Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը […]

̰
Երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը. Արփինե Հովհաննիսյան

18:55 18.08.2018

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքին և նա նույնպես իր գրառման մեջ ամփոփել է վարչապետի գործունեության 100 օրը: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև «Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան» Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ […]

̰
Նիկոլ Փաշինյանի նշանակման 100 օրվա իրադարձությունն էր, հավանաբար, այդ պատճառով. Մանե Թանդիլյանը` հարթակում չլինելու մասին

18:51 18.08.2018

«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հանրապետության հրապարակում, ինչպես ասվում է՝ միասնականության հանրահավաքին, իրենց կուսակցությունից հարթակում որևէ մեկը չկար: Հարցին, […]

̰
Խաղաղ օվկիանոսում թափ է հավաքում հաշվով 6-րդ «Լեյն» փոթորիկը

18:45 18.08.2018

Խաղաղ օվկիանոսում թափ է հավաքում 6-րդ` «Լեյն» փոթորիկը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Նշվում է, որ այս պահին ցամաքի համար վտանգ չկա, բայց մասնագետները ոչինչ չեն բացառում: Աղբյուրի փոխանցմամբ՝ փոթորիկը կազմավորվել է մեքսիկական նահանգից հարավ՝ Ներքին Կալիֆորնիայի շրջանում և շարժվում է դեպի հյուսիս- արևմուտք:  

̰
«Հյուսիս- հարավ»ճանապարհի Լանջիկ-Թալին ու Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

18:40 18.08.2018

Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով  կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են: «Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե […]

̰
Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

18:35 18.08.2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան մասին իր ցավակցությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր Twitter-ի միկրոբլոգում. «Խորապես ցավ եմ ապրում՝ իմանալով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը՝ ուժեղացնելու ՄԱԿ-ում ցեղասպանությունների դեմ պայքարի մակարդակի բարձրացումը»,- գրել է Զոհրաբ […]

̰
Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ՝ շարքային. Աշոտյանը՝ Փաշինյանին

18:33 18.08.2018

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին անցկացրած հանրահավաքին: «Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի […]

̰
Ի՞նչ է անցումային արդարադատությունն ու ի՞նչ կտա այն Հայաստանին

18:30 18.08.2018

Երեկ հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ կառավարությունը  ծրագրում է սկսել դատական համակարգի «առողջացման» աշխատանքերը: Անցումային արդարադատության մարմիներ ստեղծելու պատճառը, ըստ վարչապետի, ոչ միայն դատական համակարգի կոռումպացված դեմքերն են,  այլև օրենդրական բազմաթիվ բացերը: Ի՞նչ […]

̰
«Քայլ դեպի տունն» այսօր շատ ջերմ ընդունելության արժանացավ պաշտպանության նախարարությունում. Մխիթար Հայրապետյան

18:23 18.08.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Քայլ դեպի տունն» այսօր շատ ջերմ ընդունելության արժանացավ պաշտպանության նախարարությունում: « Դրա համար շնորհակալ եմ նախարար Դավիթ Տոնոյանին և իր աշխատակիցներին:Սփյուռքի և պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը նոր թափ է ստանում»,- գրել է նախարարը:

̰
Արցախցիների մասնակցությունը երեկվա հանրահավաքին միտված էր հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

18:23 18.08.2018

Արցախցիների մասնակցությունը երեկվա հանրահավաքին միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱՀ նախկին վարչապետ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին: «Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած […]

̰
Այսօր քաղաքացիական ակտիվիզմը սոցիալական լիֆտի պես մի բան է դառել. Տիգրան Հակոբյան

17:55 18.08.2018

«Այս հեղափոխությունը բացեց տասնյակ հազարավոր հասակական խմբերի ձայնը, այդ մարդիկ նախկինում կամ ձայնազուրկ են եղել կամ վախենում էին իրենց կարծիքը արտահայտել»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Տիգրան Հակոբյանի բնորոշմամբ ներկայիս քաղաքացիական ակտիվիստների շարժումները շատ ժամանակ հաջողության հասնելու համար իշխանական դիմակն է հագնում և սկսում է օգտագործել իշխանության […]

̰
Մտահոգության առարկա են վարչապետի հայտարարությունները, որոնք սպառնալիք են «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դավիթ Հարությունյան

17:29 18.08.2018

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում հնչեցրած որոշ արտահայտությունների: «Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում […]

̰
Հետհեղափոխական հասարակության մեջ ազատության օդը հարբեցնող է. Տիգրան Հակոբյան

17:15 18.08.2018

«Եթե մենք նայենք այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են Հայաստանում, ապա կարելի է ասել, որ կան ժողովրդավարության դասական հատկանիշները»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը իր այդ ամբոխահաճո մոտեցումներով փորձում է շտկման ենթարկել իր կառավարության գործունեության ուղենիշը: «Միակ բանը, որ ինձ մտահոգում […]

̰
Թամանյանը կարծես հատուկ է այդքան մեծ հրապարակներ ստեղծել. Տիգրան Հակոբյան

16:45 18.08.2018

«Հայաստանում ժողովրդի պահանջով ձևավորված իշխանությունը իսկապես դեմոկրատական է»: Հեռանկարի տաղավարում Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա հասարակական ու քաղաքական արդյունքների մասին խոսելիս ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նշել է, որ վարչապետը խոսել է ուղիղ դեմոկրատական սկզբունքների մասին: «Ժողովրդավարության երկու տեսակ կա: Եվ Փաշինյանը բերեց հին Հունաստանի և ավելի […]

̰
Մոսկվայում այսօր հրաժեշտ տվեցին Էդուարդ Ուսպենսկուն

16:18 18.08.2018

Մոսկվայում սկսվել է գրող Էդուարդ Ուսպենսկու հետ հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է ТАСС-ը՝ արարողությունը տեղի է ունենում Գրականության Կենտրոնական տանը: Նրան հրաժեշտ տալու են եկել հարյուրավոր մարդիկ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է գրող, սցենարիստ, մանկագիր Էդուարրդ Ուսպենսկին։ Վերջին տարիներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։

̰
ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաները վերացված են. Դավիթ Անանյան

16:18 18.08.2018

Asekose.am-ի տեղեկություններով, Մոսկվա կինոթաատրոնի դահլիճում  ՊԵԿ-ն այսօր մեծ  հավաք էր կազմակերպել՝ հարկային և մաքսային բլոկների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահը խոսել է  ոլորտում առավել շոշափելի փոփոխություններ իրագործելու քայլերի մասին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վճռական ու հաստատակամ են երկրում տնտեսական ու հարկային օրինականություն հաստատելու,  համակարգում  կոռուպցիան վերացնելու և այդ առումով հայտարարված  նպատակները մինչև վերջ […]

̰
ԱՄՆ-ում  76 հոգի տուժել է թմրանյութի մասսայական գերդոզավորումից

15:53 18.08.2018

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվենի ոստիկանությունը ահազանգ է ստացել թմրանյութերից զանգվածային գերդոզավորումից տուժածների մասին: Հայտնի է, որ 76 հոգու անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է  BBC-ն: Նշվում է, որ սինթետիկ թմրանյութը զոհերը ձեռք են բերել Նյու Հեյվենի այգուց, որը գտնվում է Եյլի համալսարանի մոտակայքում: Հայտնի է, […]

̰
Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

14:55 18.08.2018

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման […]

̰
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

14:41 18.08.2018

Կարճատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին տեղեկացնում  է The Guardian-ը՝ վկայակոչելով Անանի ընտանիքի և հիմնադրամի հայտարարությունը։ Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա պաշտոնավարել է 1997-ից 2006 թվականներին։ Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։  

̰
Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր Macbook-ը

14:25 18.08.2018

Apple ընկերությունը կներկայացնի նոր Macbook-ը այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտնում է Digitimes-ը: Macbook-ը կաշխատի Intel պրոցեսորով Kaby Lake միկրոճարտարապետությամբ, որը արտադրվել է 14 նանոմետր տեխնոլոգիայով: Ամենայն հավանակությամբ նոթբուքը կդառնա Macbook Air-ի ալտերնատիվ տարբերակը: Նոթբուքը կարժենա 1200 դոլար: Նշենք, որ այ սեպտեմբերին Apple ընկերությունը կներկայացնի 3 նոր iPhone և երկու iPad Pro: ինչպես նաև հայտարարելու […]

̰
Նավթի համաշխարհային գներն աճել են

14:18 18.08.2018

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 71,86 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,45 դոլարով և […]

̰
ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

14:16 18.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մարզադաշտը տարհանվել է այն բանից հետո, երբ դպրոցական ֆուտբոլային հանդիպման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «Советский спорт»-ը: Ինչպես տեղեկացնում է WPEC-ն՝ միջադեպը տեղի է ունեցել Վելլինգտոն գյուղում: Տուժածների մասին դեռ չի հաղորդվել:

̰
Apple-ը չի թարմացնի  iPad Mini-ները

14:09 18.08.2018

Apple ընկերությունը 2018-ին iPad Mini պլանշետների համար ծրագրի թարմացում չի թողարկի: Ընկերությունը այդ սերնդի պլանշետների համար նոր ծրագրեր դեռևս չունի: Այս մասին նշում է Digitimes-ը իր վերլուծական հոդվածում: Թարմացման փոխարեն Apple-ը կներկայացնի թարմացված երկու iPad Pro 12.9 և 11 դյույմ անկյունագծային էկրանով: Հայտնի է, որ այդ պլանշետները կունենան USB-C միակցիչ՝ արագ լիցքավորելու և Face-ID-ի 3D […]

̰
Արսեն Թորոսյանը Կոտայքի մարզի բուժկենտրոններ է այցելել

14:09 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին: «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։ Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Աբովյան քաղաքում […]

̰
Երևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը

13:58 18.08.2018

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին: « «Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ, այլ իր իշխանությունը ամրագրելու համար։ Բառացի իր ելույթում ասում է՝ «որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պարագայում, այլ […]

̰
Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել

13:48 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել: Նա անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խոսնակը՝ Լիանա Եղիազարյանը: Նախարարն իր՝ կուսակցական դառնալը կայանալիք ընտրությունների հետ չի կապում, այլ՝ կուսակցության գաղափարներին հարելու հետ, քանի որ ի սկզբանե ներգրավված է եղել համատեղ ծրագրերում:

̰
Ֆլորիդայում 5 մարդու կյանք խլած հրաձիգին 5 ցմահ ժամկետի և 120 տարվա ազատազրկման են դատապարտել

13:41 18.08.2018

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դատարանը Էստեբան Սանտյագոյին  դատապարտել է հինգ ցմահ ժամկետի և 120 տարվա ազատազրկման։ Նա 2017թ.-ին կրակ է արձակել օդանավակայանում և հինգ մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն հղում անելով տեղական լրատվականներին։ Դատավոր Բեթ Բլումը վճիռն հրապպարակելիս հայտարարել է, որ օդանավակայանում նրա գործողությունները կարելի է որակել «չարիքի 85 վայրկյան»:  Դեպքից այդքան […]

̰
Ռոբերտ Քոչարյանն իր կամքով չէ վերադառնում քաղաքականություն. քաղաքագետ

13:20 18.08.2018

ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, իր ցանկությունով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է: Քանի որ նա Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, պարզ […]

̰
Օգոստոսի 12-ից 18-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊԲ

13:16 18.08.2018

Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

13:09 18.08.2018

Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան […]

̰
BACK_TO_TOP