20:30 11.08.2018
Լեգենդար Kiss ռոք խմբի երկրպագուները նկարազարդել են Հյուսիսային Իսպանիայում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարի ճակատային մասը: Վանդալները բեղեր են նկարել 12-րդ դարի արձանի վրա և ներքևում թողել խմբի անունով մակագրություն: Արձանի «դիմահարդարումը» Kiss-ի թմբկահար Էրիկ Սինգերի բեմական կերպարն է կրկնում, հաղորդում է The Local-ը: Տեղական ոստիկանության աշխատակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են հուշարձանի նկարը և կոչ […]
20:05 11.08.2018
2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և […]
19:59 11.08.2018
Այսօր Մոսկվայում կայացավ Տանկային բիաթլոն միջազգային մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ 4 պետությունների պայքարում առաջինը եզրագծին հասավ Ռուսաստանը՝ 1 ժամ 29 րոպե 55 վայրկյանի ընթացքում։ Ռուսաստանցի տանկիստների հետ կատաղի պայքար էին մղում բելառուսցիները, որոնք վերջին շրջաններից մեկի ժամանակ որոշեցին փոխել իրենց տանկը, ինչի պատճառով զգալի ժամանակ կորցրին։ Բելառուսի հապաղման պատճառով երկրորդ տեղը գրավեց Չինաստանը (1 ժամ […]
19:40 11.08.2018
2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը, որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի […]
19:30 11.08.2018
Վինսկոսինի համալսարանի ամերիկացի հոգեբանների կողմից մշակված վիդեո խաղը սովորեցրել է դեռահասներին զգալ այլ մարդու ապրումները, հաղորդում է npj Science Education ամսագիրը: Ենթադրվում է, որ ապրումակցումը մարզելու համար ստեղծված խաղերը կարող են օգնել այն հիվանդներին, ովքեր ուրիշների տրամադրությունը զգալու հետ խնդիրներ ունեն: «Kaidor Crystals» կոչվող խաղում պետք է շփվել այլմոլորակայինների հետ, ովքեր չեն հասկանում մարդկային լեզուն: […]
19:18 11.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ավարտվեց: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում: «Տավուշի մարզի այցը ամփոփում ենք Դիլիջանի «Քարահունջ» գինեդարանում»,- գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2125524027767981/
19:15 11.08.2018
Գյումրիում արդեն չորրորդ անգամ նշում են երիտասարդների միջազգային օրը։ Այն երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օրն է։ Միջոցառումների շարքը սկսվեց Գյումրիի Շառլ Անզնավուրի անվան հրապարակից՝ հեծանվաերթով՝ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացման նպատակով։ Թատերական հրապարակում տեղադրված տեղեկատվական տաղավարում էլ Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցները […]
19:00 11.08.2018
Դոնալդ Թրամփի աստղը հեռացնելու մասին ԱՄՆ իշխանությունների առաջարկից հետո՝ օգոստոսի 9-ի գիշերը ակտիվիստները ինքնակպչուն թղթերով Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում Դոնալդ Թրամփի շուրջ 50 աստղ են ավելացրել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ակցիան նախաձեռնողը փողոցային նկարիչ է, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրան օգնել են կողմնակիցները։ «Միայն փորձե՛ք հեռացնել աստղը։ Եվս 30-ը կհայտնվի»,-հայտարարել է ակցիայի նախաձեռնողը։ Ինքնակպչուն […]
18:10 11.08.2018
Պաշտպանության նախարարության թեժ գծի ստեղծման օրվանից ստացվել են կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարություններ, և դրանք հիմա շատացել են։ Վերջին երկու ամսում 30-ից ավելի նման հայտարարություն է եղել հեռախոսազրույցների ընթացքում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն ասաց լրագրողների հետ հանդիպմանը։ «Հիմնականում ստանում ենք իրենց պատկերացմամբ զինվորական ծառայությունից խուսափած անձանց մասին, ովքեր իրենց […]
18:05 11.08.2018
Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսում ֆեյսբուքում ուղիղ եթեր չի մտնում, չի պատասխանում քաղաքացիների հարցերին, Փաշինյանն արձագանքեց. «Դա պայմանավորված է նրանով, որ լրագրողները շատ են բողոքում, որ ես ուղիղ եթեր եմ մտնում: Այս փուլում ավելի շատ պատասխանում […]
18:00 11.08.2018
Քաղաքական ուժերը շարունակում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել: Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարություն կներկայացվի Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ավագանին իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը: Համաձայն «Երևան […]
17:50 11.08.2018
Տարկետման ժամանակահատվածում փոփոխության դեպքում զինապարտը կարող է դիմում ներկայացնել ու զորակոչվել ծառայության մինչև տարկետման ժամանակի ավարտը։ Այս մասին նորամուծությունն այսօր լրագրողների ներկայացրեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ այս տարի շատ են եղել նաև սփյուռքից ծառայության համար վերադարձածները։ Նրանց բոլորին չէ, որ զորակոչել են, քանի որ կային այնպիսիները, որոնք դեռ հետազոտություն չէին անցել։ Նրանց […]
17:45 11.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպումից հետո շփվել է լրագրողների հետ: «Բիզնեսը պետք է հարկային դաշտում աշխատի, բայց 2 օր առաջ ես Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական եմ տվել միկրոբիզնեսի և արտադրական բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն չլինի, ես հույս ունեմ, որ այս հանձնարարականը ոչ ոք չի մեկնաբանի որպես օրինական դաշտից […]
17:40 11.08.2018
«Դիտակետ» ծրագիրը, որով բանակի խնդիրները բացահայտելու համար մասշտաբային հարցումներ են իրականացվում զորացրված զինծառայողների շրջանում, շարունակվում է, և դրա աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը։ Այս մասին կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հայտնեց լրագրողներին։ «Նախարարի համաձայնությամբ ներկայումս փորձում ենք համադրելիությամբ տեսնել, թե իրականում մենք արդյո՞ք կարող ենք նույն արդյունքները ստանալ, արդյո՞ք նույն […]
17:31 11.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում խոսել է լրագրողների հետ: SHANTNEWS-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առաջիկա այցի շրջանակներում ինչպե՞ս է պատրաստվում բալանսավորել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, նա ասել է, որ ամեն ինչ անելու է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով»,- նշել է վարչապետը:
17:20 11.08.2018
«Ինձ ասում են, որ Դիլիջան ազգային պարկում 5 կամ 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Սա պարզապես ծիծաղելի է, այս խնդիրը պետք է շատ արագ լուծվի: Եթե տարածքը էժան գնով տրված է վարձակալության, բայց ո՛չ քաղաքացին է կարողանում օգտվել այդ տարածքից, ո՛չ եկամուտ է գալիս. սա անիմաստ է դառնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ […]
17:15 11.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՊՆ թեժ գիծը 16 հազար զանգ է ստացել։ Իսկ միայն հուլիսին այդ զանգերի թիվը հասել է 6000-ի։ Սա պայմանավորված է զորակոչի ու նաև քաղաքական փոփոխությունների հետ, որովհետև շատերը որոշել են նոր քաղաքական իշխանությունների պայմաններում ևս մեկ անգամ փորձել լուծել խնդիրը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ մարդու […]
17:09 11.08.2018
Դիլիջանի համայնքապետարանում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վառելափայտի վաճառքի խնդրին: «Այսօր Հայաստանում օրենքով արգելված է անտառները արդյունաբերական ծավալով օգտագործելը, եթե որևէ մեկը փայտանյութ է վաճառում այս կերպ, ուրեմն դա անօրինական է, ես հանձնարարել եմ համապատասխան գերատեսչություններին զբաղվել այս խնդրով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
16:55 11.08.2018
Օրենքի փոփոխությամբ ամառային զորակոչին թույլատրվել է զորակոչել նախկին սահմանային քաշից երկու կիլոգրամով թեթև ու 4 կիլոգրամով ծանր զինապարտներին, գիշերամիզություն ու հեմոգլոբինի քանակի խախտումներ ունեցողներին։ Սրա արդյունքում այս զորակոչի ընթացքում 200 զինապարտ մեկնել է ծառայության։ Այս մասին տվյալներն այսօր զինվորական հավաքակայանում լրագրողներին ներկայացրեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ «Կան առանձնացված զորամասեր և՛ արցախյան հատվածում, և՛ ՀՀ տարածքում։ […]
16:50 11.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Դիլիջան քաղաքի տրանսպորտի խնդիրը. սեպտեմբերից մի քանի նոր Splinter միկրոավտոբուս է տրամադրվելու քաղաքին: Խոսվել է նաև «Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Բնապահպանական գրանտային ծրագիր է կիրառվելու, և հույս ունեմ, որ դրա […]
16:43 11.08.2018
Ամառային զորակոչի արդյունքները բավարարում են ակնկալիքները՝ անկախ նրանից, որ եղել են որոշ զինկոմիսարիատների ու բժշկական հաստատությունների կողմից եղել են ապօրինի տարկետումների տրամադրման փորձեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Նրա խոսքով՝ զորակոչային պլանը կատարվել է, ընդ որում՝ բարձր տոկոսով, ինչը ունի մի քանի պատճառ։ «Ունեցել ենք զինված ուժերում ծառայելու […]
16:35 11.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայելու են ամենաբարդ պայմաններով զորամասերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։ Այն հարցին, թե որ հայտնի մարդկանց ու օլիգարխների որդիներն են այս զորակոչին մեկնել ծառայության, զինվորական կոմիսարը հիշեցրեց Փաշինյանի, Տոնոյանի որդիներին, տեղեկացրեց նաև, որ ծառայության են մեկնել պաշտպանության […]
16:26 11.08.2018
Այսօր տեղի է ունենում արեգակի խավարում, որին ականատես են լինում Ռուսաստանի, Կանադայի, Գրենլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Չինաստանի բնակիչները, գրում է Gazeta.ru-ն: Արեգակի՝ 2018 թվականի վերջին խավարումը ժամը 13:46:24-ին հասել է իր առավելագույն կետին և կավարտվի 15:30:40-ին: Այս տարվա երրորդ և վերջին խավարումը հնարավոր կլինի տեսնել հյուսիսային կիսագնդում: Արեգակի առաջին խավարումը տեղի […]
16:10 11.08.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»,- տեղեկացրել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել:
16:00 11.08.2018
ԿԺԴՀ-ում հաստատված անոմալ շոգ եղանակը կարող է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ և ամենից առաջ սպառնում է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը, նախազգուշացնում է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությունը: ԿԺԴՀ-ում անձրևներ չեն տեղացել հուլիսի սկզբից, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում է 39 աստիճան ըստ Ցելսիուսի: Անձրևներ սպասվում են միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ […]
15:36 11.08.2018
Վրաստանի Նինոծմինդայի շրջանի հայաբնակ Սաթխա գյուղում սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է tert.am-ը: Երկու անձի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, մեկի հոգի ձերբակալվել է: Դեպքի մասին ՆԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել` հավելելով, որ հարուցված է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ […]
14:45 11.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ ուժեղ քամին ու կարկուտը ավերածություններ են հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրել են տուժած համայնքների ցանկը: Հարցին, թե որքան է կազմում վնասը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պատասխանել է. «Վնասի չափի մասին այս պահին չեմ կարող ասել, քանի որ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Մինիմում կամփոփենք մեկ շաբաթից», […]
14:42 11.08.2018
Հաղարծին գյուղը տոնում է իր ծննդյան 200-ամյակը: Այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը 140 հազար դոլար արժողությամբ ծրագիր է նվեր արել գյուղին: «Միացրե՛ք ձեր միտքը, նոր կյանք սկսե՛ք Ձեր երեխաների համար, նոր մտքեր, առաջարկներ ներկայացրեք և գրանտներ կշահեք ու կիրականացնեք ձեր մտքերը: Սա նոր Հայաստանն է, և նոր Հայաստանի տերը դուք եք, այս միջավայրին վերաբերվե՛ք ոնց […]
14:05 11.08.2018
ԱՀ ՊԲ-ը ներկայացրել է անցած շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը: Ըստ այդմ՝ օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան […]