20:43 13.08.2018
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշել է իրավական միջոցներ ձեռնարկել սոցիալական ցանցերում դոլարի և թուրքական լիրայի փոխարժեքի վերաբերյալ հրապարակումների հետ կապված, որոնք ստեղծում են երկրի տնտեսության վերաբերյալ բացասական ընկալում, հաղորդում է Reuters- ը: «Օգոստոսի 7-ից սոցիալական ցանցերում հայտնաբերվել է 346 էջ, որոնցում տեղ են գտել թուրքական լիրայի թուլացման վերաբերյալ «սադրիչ մեկնաբանություններ»: Այս փաստի առիթով վարույթ է […]
20:38 13.08.2018
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- հայտնում են ՀՔԾ-ից։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային […]
19:55 13.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի […]
19:46 13.08.2018
Ասում են՝ 100 օրում ի՞նչ կարելի էր անել… Ասեմ… ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: «Խնդրում եմ գրածիս մեջ հեգնանք չփնտրել, բայց մեր «դուխով» կառավարության ուշադրությունն արդեն իսկ պետք է հրավիրված լիներ ներկրումային ոլորտի վրա, որ մի ամբողջ սեզոն հողի, քարի ու բնության քմահաճույքների դեմ կռիվ տվող […]
19:28 13.08.2018
Գյուղատնտեսության նախարարությունը կսուբսիդավորի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներով աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն, […]
19:07 13.08.2018
ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ի գործին ու այդ գործով վերջին զարգացումներին, նշել է, որ այդ գործով 10 տարի շարունակ իրենք տարբեր ուսումնասիրություններ են արել, հավաքել են փաստեր, կազմել հնարավոր բոլոր հանցագործների ցանկը, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տված ոստիկանների ցուցակը, այն դատախազների անունները, ովքեր […]
18:58 13.08.2018
Դուբայում հիմնված Rasia FZE ներդրումային ընկերությունը և նրա ամերիկացի գլխավոր տնօրեն Ժոզեֆ Բորկովսկին Հայաստանի դեմ 150 մլն ԱՄՆ դոլարի պահանջ են ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Legalinfo.am-ը: Գործը վարույթ է ընդունվել սույն թվականի օգոստոսի 3-ին։ Պահանջը վերաբերում է ճանապարհային և երկաթուղային գծեր կառուցելուն և այդ հարցի շուրջ զիջումներին:
18:24 13.08.2018
Միայն վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկմամբ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների գների՝ համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ: Վերջին մեկ ամսում մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում […]
18:18 13.08.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր […]
17:52 13.08.2018
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծանր վիրավորումից հետո գամված է անկողնուն և գրեթե չի կառավարում խմբավորումը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Ալ-Բաղդադին վիրավորվել է դեռևս հունիսին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի՝ սիրիական գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ժամանակ: Ինքնաթիռները հարվածներ էին հասցրել արմատականների տեղակայման վայրին: Զոհվել էր մի քանի ահաբեկիչ, մնացածը, այդ թվում՝ ղեկավարը, ծանր վիրավորում […]
17:48 13.08.2018
Թուրքիայի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել սոցցանցերի հարյուրավոր օգտատերերի դեմ, որոնց մեղադրում է «դոլարի փոխարժեքի բարձրացմանը հրահրող» գրառումներ անելու մեջ։ Սոցցանցերի օգտատերերի նկատմամբ այսպիսի հետապնդումները սովորական են Թուրքիայում։ Նմանատիպ մի գործ էլ հարուցել է ֆինանսական հանցագործությունները հետաքննող խորհուրդը։ Այն օգտատերերին մեղադրում է «կեղծ լուրեր» տարածելու և դրանով իսկ տնտեսական շուկայում մանիպուլյացիաներ իրականացնելու մեջ։ Սակայն լիրայի անկումը […]
17:34 13.08.2018
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 06.08.2018 թվականի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումն այն մասին, որ. օգոստոսի 17-ին՝ ժամը 18.30-23.00-ը, Հանրապետության հրապարակում անցկացվելու է հավաք, օգոստոսի 17-ին՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության […]
17:26 13.08.2018
Հայաստանի կառավարության օգոստոսի 9-ի որոշմամբ՝ մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ եթե նախկինում առանց մաքսազերծելու թույլատրվում էր Հայաստան ներկրել 5 կգ միրգ կամ բանջարեղեն, ապա ըստ նոր որոշման՝ 50 կգ։ 5 կգ-ից ավելի սուրճ կամ թեյ ներմուծելու դեպքում քաղաքացիները նախկինում ստիպված էին մաքսազերծել այդ […]
17:15 13.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պետրոսյանը: ՀՀ Կոտայքի մարզպետի 2018 թ. հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018 թ. հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել […]
17:08 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ պաշտպանության նախարար, աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության և բարձր […]
17:03 13.08.2018
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ԱՄՆ-ում քրգործեր են հարուցված: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Հենց նա դադարի իբրև նախագահ պաշտոնավարել, նրան ոչ մի երկիր չի ընդունելու կամ ակնթարթորեն արտահանձնելու է ԱՄՆ-ին: Ամերիկայում նրան կարող են ձերբակալել, ինչպես Լազարենկոյին (Ուկրաինայի նախկին վարչապետը, որը դատապարտվել է […]
16:59 13.08.2018
Ռուսաստանում հարազատ դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանը մի քանի տասնյակ հազար ռուբլի պարտքեր է կուտակել կոմունալ ծառայությունների վճարումները ժամանակին չկատարելու պատճառով։ Նրա սպանությունից հետո պարտքերը կարող են փոխանցվել նրա ընտանիքին։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։ Աղջիկներն արդեն խոստովանել են, որ հոր կողմից հալածվելուց հետո հենց իրենք են սպանել նրան։ Սա նշանակում է, որ հայրը […]
16:45 13.08.2018
Հայաստանի Կենտրոնական բանկը տպագրության է ուղարկել երրորդ սերնդի հայկական նոր կոմպոզիտային թղթադրամները։ Դրանք պատրաստ կլինեն և շրջանառության մեջ կդրվեն այս աշնանը։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նախորդ աշնանը, երբ հրապարակվեցին այս թղթադրամների էսքիզները, դրանք բուռն քննարկումներ առաջացրին համացանցում. շատերի կարծիքով՝ թղթադրամների դիզայնը խնդիրներ ունի։ ԿԲ-ից ShantNews.am-ին հայտնեցին, որ այդ քննարկումներից […]
16:34 13.08.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- […]
16:22 13.08.2018
Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Սահակյանի խոսքերով՝ անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարումից հետո, եթե […]
16:16 13.08.2018
«Սպասենք դատարանի որոշմանը, և դրանից հետո արդեն մեր կարծիքը կարտահայտենք»,- այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի մասին որոշումը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազություն ուղարկած և մերժված ԱԺ 45 պատգամավորների կողմից ստորագրված միջնորդությանը, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք՝ գտնելով, որ պարոն երկրորդ նախագահ […]
15:45 13.08.2018
Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը և քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այցելել են վերոնշյալ շինհրապարակներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում […]
15:29 13.08.2018
Իրանն այս պահին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (իրանցիների մոտ նույնպես տարածված են «յան» վերջավորությամբ ազգանունները)։ «Մենք հետևողականորեն աշխատում ենք եվրոպական էլեկտրական ցանցին Իրանի միանալու ծրագրի վրա»,- նշել է նախարարն ու բացատրել, որ դրա տարբերակներից […]
15:23 13.08.2018
Կալիֆոռնիայում 30 հազար դոլար արժողությամբ ադամանդակուռ մատանին պատահաբար նետել են աղբարկղը, ու երբ նկատել են կորուստը, աղբատար մեքենան արդեն տարել էր աղբը։ Ընտանիքը դիմել է Սան Դիեգոյի իշխանություններին աղբատար մեքենայի հետագիծը պարզելու համար։ Մեքենաների վրա տեղադրված GPS համակարգի ընդունիչների շնորհիվ՝ շատ արագ հնարավոր է եղել պարզել, թե որ մեքենան է այդ օրն աղբը տարել մատանին […]
15:15 13.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Աշոտ Փաշինյանի երդման արարողությունից: «Որդիս՝ զինվորական երդում տալիս»,- լուսանկարին կից հետևյալ գրառումն է կատարել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանը սեփական դիմումի համաձայն ծառայության է մեկնել Արցախ: Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել նրա երդման արարողությունը:
15:09 13.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատներից մեկից կատարված գողության հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ ՝մեկ այլ […]
15:02 13.08.2018
Անկարան մտադիր է շարունակել Մոսկվայի հետ հարաբերություններն ամրապնդելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունը բաց է և թափանցիկ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս հայտարարությունը կատարվում է այն ժամանակ, երբ երկու պետությունների ֆինանսական շուկաներն անդունդի եզրին են ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պատճառով։ «Մեր քաղաքականությունը նպաստում է ընդհանուր շահերի պաշտպանությանը և երկու կողմերի համար էլ […]
14:58 13.08.2018
Օգոստոսի 11-ին`ժամը 11.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Կատարվում է քննություն:
14:47 13.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ մարզի դպրոցներից մեկում իրավախախտումներ են հայտնաբերվել: «Պաշտոնական. հարուցվել է քրեական գործ ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով […]
14:37 13.08.2018
Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի երկրորդ նիստում, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` […]