Ուղղությունը՝ Երևանի ավագանու ընտրություններ. ո՞ր ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրապայքարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Ուղղությունը՝ Երևանի ավագանու ընտրություններ. ո՞ր ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրապայքարին

18:00 11.08.2018

Քաղաքական ուժերը շարունակում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել: Օգոստոսի 16-ին ՀՀ կառավարություն կներկայացվի Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին նախագիծը:

Ըստ այդմ՝ լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ավագանին իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու քաղաքապետին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը:

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:

Կառավարությունը ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ մեկտեղ նաև նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ. դրանք անցկացվում են ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումից հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Երևանի ավագանու ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի կեսերին:

Ո՞ր ուժերն են հայտարարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին: Այստեղ միաժամանակ որոշել են հնարավոր համագործակցության հարցով բանակցել քաղաքական այլ ուժերի հետ:

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ևս որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

«Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է խմբակցության անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում հաջորդում են Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը:

ՀՀԿ-ն դեռ չի շտապում հաստատել Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցությունը: Shantnews.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշել է, որ դեռ այդ մասին որոշում չունեն, քանի որ գործադիր մարմնի անդամների մեծ մասը գտնվում են արձակուրդում:

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ-ում: Ոմանք առաջարկում են չմասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ կադրային և ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով, մյուսներն էլ հակված են մասնակցել և հաղթահարել նվազագույն շեմը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել: Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ՝ միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող առաջին ուժերից էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվել է՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Ի դեպ, օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Նոյեմբերյանում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Shantnews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենց կուսակցությունը, հնարավոր է, դաշինքով մասնակցի ընտրություններին, բայց հնարավոր է, որ դա չլինի ԵԼՔ դաշինքը, այլ լինի բոլորովին նոր դաշինք: Փաշինյանը նշել է, որ հաստատ է մեկ բան՝ իրենք հանդես են գալու իրենց թեկնածուով:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրեց՝ առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- նշել է նա:

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն նաև Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը և Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորելու է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մտադիր են Երևանի ավագանու ընտրություններում առաջադրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Ամենայն հավանականությամբ Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև գործող ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով Երևանի քաղաքապետի ընտրության առաջին փուլում առաջադրված միակ թեկնածուն էր:

 

 

Պատրաստեց Անուշ Թորոսյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

18:40 26.07.2025

Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

BACK_TO_TOP