14:32 13.08.2018
Օգոստոսի 4-ի ցերեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարձակում էր տեղի ունեցել: Դեպքից րոպեներ անց Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել. հայտնել էին, որ դիմակավորված 2 անձինք Հաղթանակ թաղամասի տներից մեկի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակել են տան տիրոջ ոտքին, պատճառել մարմնական վնասվածք, բայց, երբ տան տերը շարունակել է դիմադրել, փախել են: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած […]
14:29 13.08.2018
Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսեց 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց տվեց բացարձակ լավագույն […]
14:05 13.08.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտագաղթի ծավալների մասին սոցցանցերում առկա քննարկումներին: «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ՝ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1 022 հազ. մարդ։ Չի կարելի, առանց հասկանալու, նման թվեր հրապարակել։ 1989-1991 թթ. […]
14:02 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին, նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ ավտոգազալիցքավորման […]
14:00 13.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային […]
13:30 13.08.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ, տեղեկացնում է ԱԻՆ-ը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 193 կենցաղային կանչ, 253 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ […]
13:20 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ […]
13:15 13.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 12, կաշառակերության 11, թմրամիջոցի հայտնաբերման 9, խարդախության 8, խուլիգանության 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի իրացման 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 4, պաշտոնեական կեղծիք կամ անփութության […]
13:05 13.08.2018
Արթուր Վարդանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրա կնոջ խոսքերով՝ նրա համար հստակ ախտորոշում չի իրականացվում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից լիազորված իրավաբան Հայկազ Մակարյանը։ Մակարյանը պնդում է, որ այս պայմաններում Վարդանյանին պետք է բաց թողնեն, քանի որ նա, միևնույն է, չի փախչելու։ Իրավաբանի խոսքերով՝ Արթուր Վարդանյանն […]
13:02 13.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին լուրերին: «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/1872489612786638
12:51 13.08.2018
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հաղորդում է shamshyan.com-ը: Ժամը 07:40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ 39-ամյա Արամ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուսլան Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
12:41 13.08.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մոտեցել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներին, որոնք այսօր վաղ առավոտից փակել են խանութները, դուրս եկել փողոց՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից: Անանյանը հայտնել է, որ եկել է՝ պարզելու՝ որևէ անօրինական բան կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Առևտրականներին լսելուց հետո ՊԵԿ-ի նախագահը հայտնեց, որ տեսնում է ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր, և […]
12:39 13.08.2018
Ամեն տարի օգոստոսի 13-ին նշվում է «Ձախլիկների միջազգային օր»-ը: Տոնը նշվում է 1992 թվականից: Ձախլիկների իրավունքների պաշտպանության շարժումն սկսվել էր դեռևս 1980-ականներին, ԱՄՆ ում, երբ մի խումբ քաղաքացիներ որոշել էին աջակցել ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին, որը ձախլիկ էր և ցանկանում էր զենքը ձախ կողմից ամրացնել հագուստին: Թեև այսօր աշխարհի բնակչության 17 %-ը ձախլիկ է, սակայն այսօր […]
12:33 13.08.2018
ՀՀ ԶՈՒ-ն երբեք առաջինը չի կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net- ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը թիրախային պատասխան է տալիս»,- նշել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ ադրբեջանական […]
12:28 13.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբանը՝ Մայք Քոենը, հերքում է լուրերը, թե երկրի ղեկավարը կարևորագույն հանդիպումներից մեկից հետո ինչ-որ կարևոր փաստաթուղթ է ծամել և կուլ տվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Իրավաբանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով այս հարցով իրեն դիմող տասնյակ լրագրողների հարցերին: «Բոլոր այն լրագրողների համար, որոնք ինձ էին զանգահարում Օմարոսայի […]
12:16 13.08.2018
Մշակույթի նախարարությունը դիմել է Ոստիկանություն ու խնդրել պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք խաթարել են «Կումայրի» պատմական միջուկի՝ մասնավորապես Աբովյան փողոցի պատմական միջավայրը: Պարզվում է՝ պատասխանատուն Գյումրիի քաղաքապետարանն է: Ըստ նախարարության՝ Տիկնիկային թատրոնի պատին առանց թույլտվության իրականացվել են խճանկարի տեղադրման աշխատանքներ: Խնդիրը նաև շենքի ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի որդու՝ Գարեգին Եղոյանի ուշադրության կենտրոնում է: Այս պարագայում […]
12:07 13.08.2018
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 06.08.2018թ. որոշում է կայացրել՝ սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և 2-րդ խմբի հաշմանդամ 1 զինծառայողի: Ինչպես տեղեկացնում են 1000plus.am հիմնադրամից, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ […]
11:59 13.08.2018
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը եղել է Պերսեիդ համախմբի երկնաքարային գոտու հետ Երկրագնդի հատման պիկը։ Գիշերվա ընթացքում հարյուրավոր «աստղեր» են ընկել, ինչը հնարավոր էր տեսնել տարբեր երկրների տարածքից, այդ թվում` Հայաստանից։ Հատուկ ֆոտոէֆեկտների միջոցով այդ ամենը հնարավոր է եղել լուսանկարել։
11:31 13.08.2018
Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր […]
11:13 13.08.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մարդուն ոչինչ այնքան արագ չի կարող վնասել, որքան տեսողության ու հոտառության կորուստը… Քաղաքականության մեջ էլ է այդպես… Ժողովուրդը չպետք է կորցնի քաղաքական տեսողությունն ու հոտառությունը… Դա կարող է կործանարար լինել»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=316781705555990&id=100016724891018
22:21 11.08.2018
Օկինավայում մոտ 70 հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի, նրանք դեմ են պրեֆեկտուրայի մի մասից մյուս մասն ամերիկյան ռազմաբազայի տեղափոխմանը, հաղորդում է Japan Times-ը: Ավելի վաղ, չնայած տեղական իշխանությունների և բնակչության բողոքներին՝ Ճապոնիայի կենտրոնական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Օկինավայի մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխել «Ֆուտեմա» ռազմաբազան: Ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, […]
22:05 11.08.2018
Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման, հաղորդում է econews.am-ը: Հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։ Բնապահպանության նախարարը նաև […]
22:00 11.08.2018
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը պնդում է, որ 2017 թվականին ականատես է եղել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ուտում գաղտնի փաստաթուղթը: Այս մասին գրված է նրա գրքում, որտեղից էլ մեջբերում է անում The Washington Post թերթը: Ըստ Նյումանի` նա տեսել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը ինչ-որ փաստաթուղթ ուտում Օվալաձև աշխատասենյակում իր նախկին փաստաբան […]
21:45 11.08.2018
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է armeniasputnik.am-ը: «Կուսակցության վարչության նիստում առայժմ բաց են մնացել հետևյալ հարցերը` ձևաչափը, առաջին համարը և ցուցակը։ Դրանք դեռ քննարկման փուլում են»,- ասել է Մարտիրոսյանը։ Ըստ կուսակցության վարչության նախագահի՝ հաջորդ շաբաթ կուսակցությունը կունենա նաև այդ հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է քաղաքապետի […]
21:30 11.08.2018
Ռեֆորմիստների կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին կուսակցությունը տեղեկացրել է տարածված հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստում որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է […]
21:26 11.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում օգոստոսի 11- ին պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնան Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա […]
21:15 11.08.2018
Պեկինի կենդանաբանական այգու աշխատակիցները օգնում են այգու բնակիչ կենդանիներին դիմանալ այս տարվա անոմալ շոգերին: BBC-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են այգու աշխատակիցները կենդանիներին օգնում դիմակայել շոգ եղանակին: Լեմուրներին, օրինակ, պաղպաղակ են հրամցնում, կապիկներին և փղերին հովանալ օգնում են ցնցուղները, իսկ ընձառյուծները սառույց են կրծում:
21:00 11.08.2018
Ֆեյսբուքում հայտարարվում է վաղը կայանալիք ավտոարշավի մասին: «Երիտասարդների օրվա կապակցությամբ դեպի Շուռնուխ» ավտոարշավը կմեկնարկի Երևանից: Արշավի կազմակերպիչը Մենք Շուռնուխի հետ ենք ֆեյսբուքյան նախաձեռնությունն է: Ինչպես նշված է ավտոարշավի մասին ծանուցող էջում, միջոցառման կարգախոսն է. «Առողջ երիտասարդություն, Ավանդական ընտանիք, Առաջադեմ պետություն» Շուռնուխում տեղի կունենա խաղողօրհնեքի ծես, որին կհետևի մշակութային միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Տեղում կազմակերպված […]
20:45 11.08.2018
Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալից հետո կարող է վաճառվել ցածր գնով։ ԱԹՍ-ներ արտադրող մեկ այլ ընկերություն՝ Rafael-ը, 116,6 միլիոն դոլար է առաջարկել ընկերության համար։ Այս գումարով ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ կլանել Aeronautics ընկերությանը։ Իսրայելական այս արտադրողն էր, որ ադրբեջանական բանակին մատակարարել էր Orbiter ընտանիքի հետախուզական ու մահապարտ անօդաչու թռչող […]
20:39 11.08.2018
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՌԴ ԶՈՒ ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Նա Մոսկվա էր մեկնել ռուսական Ալաբինոյի զորավարժարանում կայացած «Բանակային միջազգային խաղեր 2018»-ի փակման արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը