TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Կալանավորված անձին գտել են պատուհանի ճաղավանդակից կախված. ՀՀ ԱՆ ՔԿԾ

13:58 11.08.2018

Օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Այս մասին տեղեկանում ենք ծառայության պաշտոնական կայքից: Հաղորդվում է, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 […]

̰
Արմավիրի մարզում գնահատում են կարկուտի հասցրած վնասի չափը

13:52 11.08.2018

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Shantnews.am-ին տեղեկացրեց, որ կարկտից ընդհանուր առմամբ 14 համայնք է տուժել: «Վնասի չափի մասին այս պահին չեմ կարող ասել, քանի որ դեռ ուսումնասիրություններ են կատարվում: Մինիմում կամփոփենք մեկ շաբաթից», – ասել է Միրիջանյանը` հավելելով, որ աջակցությունը միայն դրամական տեսքով չի լինի: Քննարկվում են հողի ջրի հարկի չեղարկման տարբերակները, վարկերի սառեցման հարցը: Ըստ գյուղացիների` […]

̰
Լարվածությունը «օգտակար» է ԶՈւ համար, որովհետև տոնուսի մեջ է պահում. Դավիթ Տոնոյան

13:10 11.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Նախիջևանի սահմանին լարվածության վերաբերյալ քննարկումներ լինո՞ւմ են ռուսական կողմի հետ, պատասխանել է. «Իհարկե, ապակայունացնող գործողությունների վերաբերյալ քննարկումներ լինում են: Երկկողմանի մտահոգություն առկա է՝ և մեր, և ՌԴ պաշտոնյաների մոտ»: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տարբերություն տեսնում է այն դեպքում, երբ լարվածությունը արցախա-ադրբեջանական սահմանին է, և այն դեպքում, […]

̰
Քաղաքացին փորձել է Իրանից ապօրինաբար հատել Արցախի պետական սահմանը. ԱՀ ոստիկանություն

13:00 11.08.2018

Օգոստոսի 10-ին Արցախի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել  ՀՀ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով […]

̰
Հանրապետության երկու մարզերում ջրանջատումներ կլինեն

12:53 11.08.2018

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-21.00 որոշ բնակավայրերում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարի: Այս մասին տեղեկանում ենք «Վիոլիա ջուր» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ջրանջատումներ կլինեն Արարատի մարզի՝ Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերում և  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

̰
Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառք տվողները դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան

12:48 11.08.2018

«Հայաստանի Հանրապետություն  ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում: Վարչապետը անդրադարձել է ընտրակեղծիքներին և ասել է, որ քաղաքացիները իրենք պետք է հաղթահարեն այս խնդիրները: Նա նաև անդրադարձել է ֆեյսբուքյան ֆեյք էջերին և ասել. «Մարդիկ ֆեյք էջեր են ստեղծում, որպեսզի […]

̰
Գիշերային ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 28-ամյա երիտասարդի սպանության համար. ՀՀ ՔԿ

12:45 11.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել գիշերային ակումբի տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ին՝ վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով: Դեպքի […]

̰
Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

12:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հարստանալ և հարստացնել երկիրը: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մենք չենք թալանելու երկիրը, մենք չենք գողանալու, բայց մենք չենք կարողանա այդ հարցը լուծել, եթե դուք ինքներդ չեք բռնում գողացողի ձեռքը: Մենք պետք է սա միասին հաղթահարենք: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է […]

̰
Եկե՛ք վերացնենք «Այգեհովիտի սինդրոմ»-ը. վարչապետի ելույթը Իջևանում

12:28 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Իջևանում ելույթ է ունեցել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու խնդրարկու, աղքատ. նա լինելու է պահանջատեր, աշխատող, բարիք ստեղծող: Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության ծվատումն է: Երեկ մենք Այգեհովիտում խոսեցինք քաղաքացիների հետ, և խոսակցության ընթացքում քաղաքացիները բողոքեցին, որ աշխատատեղ չկա, սակայն պարզվեց, որ Այգեհովիտի փռի աշխատողը երկար […]

̰
Ռուսական զենքի մատակարարման հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան

12:08 11.08.2018

Այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, երկկողմանի կատարվելու են: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական զենքի մատակարարումների հետ կապված խնդիրներ չկան:  «Համենայն դեպս, մենք դեռ այդպիսի նշաններ չենք ստանում, որ չեն արվելու»,- ասել է նա: «Կոմմերսանտ» պարբերականի հրապարակումն այն մասին, թե հնարավոր […]

̰
Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը շարունակվում է. Դավիթ Տոնոյան

12:00 11.08.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այնտեղ է ՌԴ ՊՆ հրավերով: Նախարարի խոսքով՝ այցի նպատակն է բանակային խաղերի փակման արարողությանը, ինչպես նաև տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլին մասնակցությունը: Տոնոյանը հայտնել է, որ նաև հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, մասնավորապես՝ նշել է, որ պլանավորված է նաև հանդիպում […]

̰
Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը. Նիկոլ Փաշինյան

11:55 11.08.2018

«Կառավարությունը միջոցներ տրամադրելուց հետո, պետք է համոզված լինի, որ դրանք արդյունավետ են օգտագործվում: Մամուլում վերջին շրջանում շատ են խոսում համայնքներում չարաշահումնների մասին: Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը:  Ես կոնկրետ Ազատամուտը նկատի չունեմ, այլ բոլոր համայնքները պետք է ստուգվեն կառավարության կողմից և նոր բյուջե հատկացվի: Եթե որևէ համայնքում միջոցները նպատակային չեն օգտագործվում, ապա իմաստ […]

̰
Այն համայնքները, որտեղ կլինեն աշխատանքը քաջալերող ծրագրեր, առանձնահատուկ վերաբերմունքի կարժանանան. Նիկոլ Փաշինյան

11:40 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքների ղեկավարները մտահոգություն են  հայտնել այն մասին, որ կենտրոնական ճանապարհները անմխիթար վիճակում են: Վարչապետը պատասխանել է, որ խմելու, ոռոգման ջրի և ճանապարհների վերանորոգման խնդիրը կառավարության առաջնահերթություններից է: «Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակում բոլոր միջոցները կգեներացնենք, կարծում եմ՝ առաջնահերթ պիտի սկսենք Իջևան- Նոյեմբերյան ճանապարհից: Մենք […]

̰
Այսօր ավարտվում է ՀՀ ԶՈւ ամառային զորակոչը․ ի՞նչ նորամուծություններ եղան այս ամռանը

11:38 11.08.2018

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավարտվում է հայկական բանակի հերթական զորակոչը, որի ժամկետը երկարաձգվել էր տեխնիկական պատճառներով։ Նախկինում երկու ամսվա փոխարեն վերջին տարիներին այն անցկացվում էր մեկ ամսվա ընթացքում՝ խտացված գրաֆիկով։ «Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու […]

̰
Վարչապետը համայնքների ղեկավարներին կոչ է արել ներդրողներ գտնել

11:36 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային աշխատանքային այցի շրջանակներում  համայնքների ղեկավարներից մեկը մտահոգություն է հայտնել Աշտարակում ջրագծի կառուցման խնդրի շուրջ: Վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին գտնել Ռուսաստանում, արտերկրում ապրող հաջողակ գործարարների, որոնք պատրաստակամ կլինեն ներդրումներ կատարել: «Ես ուզում եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը ես՝ որպես վարչապետ, ասեմ, թե ինչ եմ արել, իսկ դուք էլ՝ որպես […]

̰
Մենք չպետք է սահմանափակենք ներդրումային հավասար հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

11:33 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իջևանի մարզպետարան և հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Համայնքի ղեկավարները առաջարկել են, որ 50 միլիոն դրամի շրջանակներում Իջևանի համայնքներից մեկում ջրամբար կառուցվի: «Եթե մասնագիտական եզրակացությունը ցույց տա, որ այդ նախագիծը իրագործելի է, ապա այդ հարցին շատ արագ լուծում կտրվի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արթուր Վանեցյանին

21:47 10.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Ադրբեջանում սահմանափակում են դրել դոլարի վաճառքի վրա. հակասական հայտարարություններ են հնչում

20:46 10.08.2018

Ադրբեջանի բանկերի միության նախագահն այսօր հայտարարել է, որ երկրում սահմանափակում է ընդունվել արտարժույթի վաճառքի չափերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա արվել է սպեկուլյացիաներից խուսափելու համար։ «Որոշ գործարարներ մեծ ծավալներով դոլար են գնում այն հույսով, որ հետո կկարողանան ավելի թանկով վաճառել։ Դրանով իսկ նրանք լարվածություն են մտցնում շուկայում։ Հասարակ քաղաքացու ինչի՞ն է պետք միանգամից 100 հազար դոլար […]

̰
Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը. REGNUM

20:24 10.08.2018

Ռուսական REGNUM գործակալությունը գրել է. «Հայաստանը կցանկանար պահպանել ՀԱՊԿ-ի քարտուղարությունը՝ փոխելով Խաչատուրովին մեկ այլ անձով: Սակայն խնդիրն այն է, որ Երևանում ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի զարգացումներ են ստանում, և ո՞վ կարող է երաշխավորել, որ նոր քարտուղարին որևէ այլ մեղադրանք չի առաջադրվի»: Աղբյուրը նշում է, որ ՀԱՊԿ-ի երկրները, բացի Հայաստանից, ճիշտ են համարում հենց այսօր քարտուղարությունը փոխանցել […]

̰
Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր

20:16 10.08.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն […]

̰
ՔՊ-ն հնարավոր է` ԵԼՔ-ի հետ չմասնակցի ավագանու ընտրություններին. վարչապետ

20:09 10.08.2018

Նոյեմբերյանում տեղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Shantnews.am-ի թղթակցի հարցերին: Հարցին, թե սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին ինչպես է մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը պատասխանել է. ««Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավոր է, որ դաշինքով մասնակցի ընտրություններին, բայց հնարավոր է, որ դա չլինի ԵԼՔ դաշինքը, այլ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին

20:05 10.08.2018

Օգոստոսի 9-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Ֆրանիսայից Արցախ ժամանած ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամներին։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև հակամարտության կարգավորման շուրջ Արցախի դիրքորոշումը։ Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև հյուրերի հարցերին։ https://www.facebook.com/MFANKR/photos/a.576764009047497.1073741828.571284919595406/1887270884663463/?type=3&theater&ifg=1

̰
Շուռնուխի միջադեպի գործով Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր քայլերը

19:57 10.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Այս մասին նշվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրույթան մեջ։ Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ […]

̰
Զինվորները հարբած սպային փակել են զուգարանում, սակայն փակ դուռն ու պատերը նրան չեն կանգնեցրել

19:44 10.08.2018

Միջադեպը տեղի է ունեցել «Carver Barracks» զորամասում` Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կապիտանի հետ: Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո սպան քնել է, որից հետո զինվորները նրան մերկացրել են և կողպել զուգարանում: Այդ կերպ զինվորները կատակել են, հաղորդում է life.ru-ն: Սպան 6 ժամ քնելուց հետո արթնացել է և սկսել թակել դուռը: Զինվորները որոշել են օգտվել իրավիճակից և […]

̰
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար դատապարտված անձը ազատ կարձակվի

19:28 10.08.2018

Գերմանական Bild թերթը գրել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար դատապարտված Մունիր ալ  Մոտասադեքը շուտով ազատ կարձակվի: Թերթի տեղեկություններով՝ ազատվելուց հետո դատապարտյալին երկրից կհեռացնեն Մարոկկո, որտեղ ապրում են նրա կինը և երեխաները: Նշենք, որ 2007-ին նրան 15 տարով դատապարտել էին սեպտեմբերի 11-ի դեպքի հետ առնչվող խոշոր ահաբեկչական կազմակերպությանը սատարելու համար: Ըստ օրենքի՝ նա պետք է ազատ արձակվի […]

̰
ԲՈՒՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. ոստիկանություն

19:25 10.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի […]

̰
Գյուլենականների որս Թուրքիայի օդուժում

19:14 10.08.2018

Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի շրջանակներում 22 զինվորականի բերման ենթարկելու որոշում է կայացվել, հաղորդում է ermenihaber.am-ը: Թուրքիայի ռազմաօդային ուժերում ծառայություն անցկացնող նշյալ զինվորականները կոչումով լեյտենանտներ են: Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դատախազությունը պնդում է, որ զինվորականները հաճախակի կապերի մեջ են եղել գյուլենական համայնքի տարբեր իմամների հետ։ […]

̰
Նիգերում ջրհեղեղի հետևանքով 22 մարդ է զոհվել

19:00 10.08.2018

Նիգերում ջրհեղեղի հետևանքով 22 մարդու զոհվել է, երկրի հազարավոր բնակիչներ մնացել են անտուն: Այդ մասին հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների և հումանիտար գործողությունների նախարար Մագաժի Լաուանը, հաղորդում է ТАСС-ը: «22 մարդ զոհվել է, շուրջ 50 հազար հոգի՝ տուժել»,- ասել է Լաուանը: Նա հավելել է, որ ջրհեղեղը ոչնչացրել է ավելի քան 3000 տուն և 4000 հեկտար […]

̰
Մրցավարը գլխի պատռվածք է ստացել երկրպագուների նետած առարկայի պատճառով

18:51 10.08.2018

Ավստրիայում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում հանդիպել են ավստրիական «Շտուրմ» և հունական ԱԵԿ ֆուտբոլային ակումբները: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 78-րդ րոպեին, երկրպագուները խաղադաշտ են նետել բաժակ, որը հարվածել է եզրային մրցավար Ֆրեդրիկ Քլիվերին, վերջինս գլխի լուրջ պատռվածք է ստացել։ Հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել խաղը և թիմերը լքել են խաղադաշտը։ Երկար դադարից հետո նրանք […]

̰
Բրիտանիայում աճուրդում վաճառվել է Ստալինի բրոնզե դիմակը

18:24 10.08.2018

Մեծ Բրիտանիայում՝ The Canterbury Auction Galleries աճուրդում 17.3 հազար դոլարով վաճառվել է Իոսիֆ Ստալինի՝ հետմահու պատրաստված բրոնզե դիմակն ու ձեռքերի կրկնօրինակը: Այս մասին տեղեկացնում է rusnext.ru-ն: 31.7 սմ երկարություն ունեցող դիմակի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում: Առևտրային տան հաղորդած տվյալներով՝ դիմակն աճուրդի է հանել մի բրիտանացի, որը պնդում է, որ դիմակը հայտնաբերել է իր պապիկի տան […]

̰
BACK_TO_TOP