14:00 08.08.2018
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանի՝ ՔՀԿ-ներ այցին ընդառաջ: «Պարզվում է՝ «արտակարգ իրավիճակը» Արմավիր ՔԿՀ-ում կապված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցի հետ։ Դատապարտյալներն ասում են՝ աննախադեպ մի իրարանցում է սկսվել, հանում են ոչ միայն վարագույրները, այլև դատապարտյալներին ասվել է չհագնել շորտեր, մայկաներ և […]
13:50 08.08.2018
Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]
13:36 08.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու խաբեությամբ համակարգիչ հափշտակելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հունիսի 18-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել որպես գնորդ ներկայացած անձի հետ իր համակարգիչը վաճառելու հարցի շուրջ։ […]
13:16 08.08.2018
Այսօր Հայաստանի լավագույն տանկիստները տանկային բիաթլոնի կիսաեզրափակչում մրցելու են եզրափակչի ուղեգրի համար: Հայաստանի մրցակիցները լինելու են հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի, ինչպես նաև Մոնղոլիայի ու Վենեսուելայի տանկիստները: Կիսաեզրափակիչների բոլոր 12 մասնակիցներից եզրափակիչ կանցնեն լավագույն արդյունք ցույց տված 4 երկրների տանկիստները: Նախատեսված էր, որ այս կիսաեզրափակիչը սկսվելու էր ժամը 11:00-ին, սակայն եղանակային պայմանները խափանել են բնականոն ընթացքը: […]
13:11 08.08.2018
Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, որը հանրահայտ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, մեկնաբանել է մոսկովայի ակումբներից մեկում իր մասնակցությամբ կռիվը: Նա իր ինստագրամյան էջում պատմել է, որ իրեն արդեն լավ է զգում միջադեպից հետո: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում՝ Voice կարաոկե բարում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում եղբոր հետ: Նասերին պատմել է, որ […]
12:35 08.08.2018
Երևանի Սարի Թաղի 6-րդ փողոցի բնակիչներին տարիներ շարունակ հուզող խնդիրը լուծվել է: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» տեղամասի կողմից տեղի քայքայված ու վթարված մետաղական 92 մետրանոց ջրագիծը փոխարինվել է պոլիէթիլենայինով: Միաժամանակ դրանից սնուցվող 10 բաժանորդների մուտքագծերի միացումներ են տրվել՝ նորից պոլիէթիլենային խողովակներով, ինչպես նաև տեղադրվել են համապատասխան փականներ։ Կանոնավոր […]
12:15 08.08.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է անցկացրել, որի նպատակն է գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ, հայտնում է Երևանի Քաղաքապետարանի լրատվական բաժինը: Խորհրդակցությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, համապատասխան բաժինների […]
11:46 08.08.2018
Ամերիկյան հանրահայտ երգչուհի Դեմի Լովատոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ այն բանից հետո, երբ թմրանյութերի չարաշահումից հետո առողջական խնդիրներ էր ունեցել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ երգչուհին հիվանդանոցում մնացել է մոտ երկու շաբաթ, դուրս է գրվել միայն անցած հանգստյան օրերին: Այս առումով Լովատոն ինստագրամյան իր էջում գրել է, որ «շարունակում է պայքարը […]
11:38 08.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]
11:33 08.08.2018
Ռուս պաշտոնյաների ու պետական հիմնարկների աշխատակիցների՝ ռուսական Sailfish բջջային օպերացիոն համակարգին անցման համար կպահանջվի ավելի քան 160 միլիարդ ռուբլի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: 2021 թ. այս օպերացիոն համակարգով սմարթֆոններին պետք է անցնեն պետական մարմինների, բյուջետային հաստատությունների և պետական մասնակցությամբ կազմակերպությունների 7,9 միլիոն աշխատակիցներ: Մինչև 2021-ի տարեվերջ պաշտոնյաների՝ Sailfish համակարգին անցման վրա ծրագրվում է ծախսել […]
10:50 08.08.2018
Քիմ Քարդաշյանի քրոջ՝ հայտնի մոդել Քենդալ Ջենների դոբերմանը, հարձակվել է 4 տարեկան աղջկա վրա, հաղորդում է Корреспондент.net-ը: Աստղն ընկերոջ հետ այդ պահին գտնվել է ռեստորանում, երբ շունը կծել է իր կողքին գտնվող 4-ամյա աղջկան: Մինչ երեխայի մայրը գնացել էր սառույցի հետևից, Քենդալն ընկերոջ հետ լքել է ռեստորանը: Աղջկա մայրը ոստիկանություն է դիմել և հնարավոր է՝ մոդելը […]
10:45 08.08.2018
Հարավչինական ծովի տարածքին հավակնում ու իրենց իրավունքները վիճարկում են միանգամից 5 պետություն, որոնցից առավել հզոր է Չինաստանը։ Վերջինս 2013 թվականից սկսած բազմաթիվ արհեստական կղզիներ է ստեղծել տարածքում՝ ռազմական վերահսկողություն սահմանելու համար։ Չինաստանի հետ այս ծովի նկատմամբ վերահսկողությանը հավակնում են Թայվանը, Ֆիլիպինները, Մալայզիան ու Վիետնամը։ Այստեղ շահեր ունի նաև Միացյալ Նահանգները, որն օգնում է տարբեր կողմերին, […]
10:40 08.08.2018
ՏՏ ոլորտի հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ ամուսնացած թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ընկճված է ու երբեմն կարծում է, որ լավ մայր չէ իրենց դստեր համար։ Այս մասին ասել է ինքը՝ թենիսիստուհին՝ ներկայացնելով ընդհանուր ընկճվածության նաև մյուս պատճառները։ «Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական, այնպես էլ անձնական տեսանկյունից։ Կոնտայից կրեցի կարիերայիս ամենախոշոր պարտությունը, սակայն դա […]
10:34 08.08.2018
Մի քանի շաբաթ առաջ սկսվեց «Kiki Challenge» ֆլեշմոբը, որի մասնակիցներն ընթացքի ժամանակ իջնում են մեքենայից և պարում Դրեյքի «In My Feelings» երգի տակ: Kiki-ին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ տարբեր երկրներից: Սակայն ամենալավ տարբերակը, թերևս, հնդիկ հողագործներինն է: Ավտոմեքենայի փոխարեն սայլ է, բայց դա նրանց պարելուն չի խանգարում, գրում է meduza.io-ն:
10:12 08.08.2018
Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի […]
10:00 08.08.2018
Երևանն ու Գյումրին ներառվել են այն քաղաքների ցանկում, որտեղ նախընտրում են այցելել Ռուսաստանի այն զբոսաշրջիկները, որոնց տարիքն անցնում է 55-ից։ Այս մասին տեղեկությունները հավաքել է ռուսական զբոսաշրջային օպերատոր UFS.Travel-ը։ Ռուսաստանցի մեծահասակ զբոսաշրջիկները նախընտրում են այնպիսի տեղեր, որտեղ նրանց կուղեկցի ռուսախոս զբոսավարն ու որին կարող են դիմել օգնության համար։ Այս համատեքստում տարեց ռուսաստանցիների սիրելի քաղաքներից են […]
07:57 08.08.2018
Ֆրանսիայի քաղաքացին ցանկացել է դստեր հետ նավակով հասնել Սիրիա և միանալ ահաբեկիչներին, հաղորդում է BFMTV-ն: 45 տարեկան տղամարդուն բերման են ենթարկել երկրի հարավային Էռո դեպարտամենտ: Տղամարդու մասին իրավապահ մարմիններին տեղեկություններ է հաղորդել նրա կինը: Բերման է ենթարկվել նաև տղամարդու 21-ամյա հանցակիցը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչների հետ համագործակցելու համար:
07:53 08.08.2018
«Logitech» ընկերությունն «Apple»-ի հետ համատեղ անլար լիցքավորման հենակ-սարք է ստեղծել iPhone 8, 8 Plus և X-ի համար, հայտնում է 9to5mac տեղեկատվական բլոգը: Նշվում է, որ սարքը համաժամանակեցված չէ Apple Watch -ի և AirPods-ի հետ: AirPower կոչվող այս սարքը կթողարկվի սեպտեմբերին:
01:00 08.08.2018
«Քարր» և «Ֆերգյուսոն» հրդեհները, որոնք Կալիֆոռնիայի տարածքում արդեն կլանել են 115 հազար հեկտար տարածք և 8 մարդու մահվան պատճառ դարձել, տեսանելի են նույնիսկ Միջազգային տիեզերակայանից։Այսօր NASA-ն հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհի մասշտաբները։ Լուսանկարներում երևում է և՛ այրված տեղանքը (սև, մուգ գույնի հատվածները), և՛ ծխի քուլաները։
00:50 08.08.2018
ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]
00:49 08.08.2018
Երկրաշարժի պատճառով Ինդոնեզիայում ավերվել է մզկիթ, ու դրա ավերակների տակ է մնացել 50-ից ավելի մարդ։ Երկրաշարժը երկհարկանի մզկիթը քանդել է այն պահին, երբ մի քանի տասնյակ մարդ նամազ էր անում այնտեղ։ Մզկիթի ավերակների տակից մարդկանց դուրսբերումը կատարվում է մարդկային ուժերով, քանի որ տեխնիկական միջոցներ չկան։ Ինդոնեզիայում երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ 6,6-7 բալ ուժգնությամբ […]
00:47 08.08.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: «Ներկայացրի վերջին օրերին Երևանի և Հանրապետության տարբեր շրջաններում հոսանքի անջատումների, ցածր լարման, սպասարկման որակի և այլ խնդիրների հետ կապված քաղաքացիների դժգոհությունները: Երկուստեք արձանագրեցինք, որ քաղաքացիների արդարացի դժգոհություններին հարկավոր է հնարավորինս արագ լուծումներ […]
00:40 08.08.2018
«Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն՝ համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով … Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը … Բայց դա մի կողմ … Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում … Ուրիշ ոչինչ չունեմ ասելու»,– այսօր ֆեյսբուքյան […]
00:34 08.08.2018
Հանրապետության տարբեր մարզեր այցելելու նախաձեռնության շրջանակում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր այցելել է նաև Շիրակ, եղել Գյումրիում և խորհրդակցություն անցկացրել շիրակցի գործընկերների հետ։ Օսիպյանը մատնացույց է արել Շիրակի ոստիկանների բացթողումները, հանձնարարականներ է տվել ու շիրակցի ոստիկանների ուշադրությունը հրավիրել հատկապես մի քանի հանցատեսակների վրա։ «Մեր գործում ամեն ինչը կարևոր է, բայց ուշադրություն հրավիրեցի այն հանցատեսակների վրա, […]
00:31 08.08.2018
Օգոստոսի 12-18-ը Երևանի պատվիրակությունը մասնակցելու է Ռյազանում կայանալիք հնագույն քաղաքների միջազգային համաժողովին, որտեղ ներկայացված են լինելու 500 և ավելի տարիների պատմություն ունեցող քաղաքները: Նպատակը միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, մշակութային և զբոսաշրջային կապերի ամրապնդումը։ Երևանի պատվիրակությունը կներկայացնեն ավագ խոհարարներ Սուսաննա Ղուկասյանը, Արո Գույումջյանը, Էդգար Գրիգորյանը, Արայիկ Ամզայանն ու Էդգար Եգանյանը և «Yerevan Food Fest» փառատոնի ղեկավար […]
00:16 08.08.2018
Քլոե Քարդաշյանն իր երկրպագուներին ցույց է տվել փոքրիկ դստերը, ում անունը Թրու Թոմսոն է: Փոքրիկի լուսանկարն այնքան է դուր եկել Instagram-ի օգտատերերին, որ այն 1 օրում 4 միլիոն հավանություն է ստացել: Լուսանկարում երեխան նստած է՝ հենված բարձին, և ուղիղ նայում է տեսախցիկին: Թրուի հագին սպիտակ կիսաթափանցիկ զգեստ է: Kyankus ?? My Life A post shared […]
23:55 07.08.2018
Խոսակցությունները, թե ոստիկանությունը համագործակցում է հանցավոր տարրերի հետ ու նրանց կատարած հանցագործությունները չի բացահայտում, լսել է նաև Վալերիյ Օսիպյանը, երբ դեռ ՀՀ ոստիկանապետ չէր։ Սակայն այդ համագործակցության մասին որևէ փաստ չունի։ Իսկ իր պաշտոնավարման ընթացքում բացառում է նման բան։ «Հանցագործի տեղը միայն իր տեղն է, իսկ իր տեղը քրեակատարողական հիմնարկն է և վերջ։ Չի կարող […]
23:50 07.08.2018
Այսօրվանից ոստիկանությունն սկսում է ստուգել Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ցուցակները, որպեսզի բացառվեն անհամապատասխանությունները, վերացվեն անճշտությունները։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետը։ Մեկնաբանելով այն հարցը, որ սա նոր կառավարության օրոք ոստիկանության առաջին խոշոր միջոցառումն է լինելու և առաջին փորձությունը՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը մեծապես պատասխանատու է ընտրությունների պատշաճ անցկացման համար։ «Ես գտնում […]