TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC
Admin

Admin

«Վիկիլիքս»-ի հրապարակումը չի կարող դրվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում. Սասուն Խաչատրյան

16:51 09.08.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց հնչող քննադատությանը, թե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք են առաջադրել Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա: «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է: Ապացույցները սպառիչ թվարկված են քրեական […]

̰
Հովիկ Աբրահամյանի եղբայրը կասկածյալի կարգավիճակ ունի. ՀՔԾ

16:24 09.08.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, կասկածյալի կարգավիճակ ունի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Հենրիկ Աբրահամյանը կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ: Նա ասաց, որ կա տեղեկատվություն այն մասին, որ մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, […]

̰
Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին. Նիկոլ Փաշինյան

15:58 09.08.2018

ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝ ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը. բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը. գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության […]

̰
Թուրքիայում գողության և բռնաբարության կասկածանքով Վրաստանի 2 քաղաքացու են ձերբակալել

15:50 09.08.2018

Թուրքիայում գողության և բռնաբարության կասկածանքով Վրաստանի 2 քաղաքացու են ձերբակալել, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալները օգոստոսի 1-ին հարձակվել են Անթալիա քաղաքի բնակչուհու վրա: Նրանք կապել են կնոջ ձեռքերն ու ոտքերը, ծեծի ենթարկել և թանկարժեք իրերը տնից գողացել: Ձերբակալվածներն այժմ գտնվում են մեկուսարանում: Երբ կասկածյալներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, տուժածի հարազատները ցանկացել են […]

̰
Մանրամասներ Հանրապետության հրապարակում ոտքերը մեխած քաղաքացու վիճակի մասին

15:43 09.08.2018

Հանրապետության հրապարակի նստարանին ոտքերը մեխած քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է ԵՊԲՀ-ի լրատվական բաժինը: Նշենք, որ 42-ամյա Ա. Ե.-ն այսօր ոտքերը մեխել է Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող նստարաններից մեկին: Քաղաքացուն տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր: Ա. Ե.-ն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Ներկա պահին քաղաքացու կյանքին որևէ […]

̰
0038 հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է պաշտպանության նախարարությանը. Սասուն Խաչատրյան

15:37 09.08.2018

0038 հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և հենց պաշտպանության նախարարությունը կարող է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին հորդորելով, որ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ հնչող մեղադրանքները՝ իբր իրենք չեն ուզում […]

̰
Լրագրողներն այսուհետ չեն կարող մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ

15:29 09.08.2018

Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողների համար այսուհետ կսահմանափակվի մուտքը նիստերի դահլիճ: Հիշեցնենք՝ լրագրողները նոր կառավարության օրոք հնարավորություն ունեին նիստից առաջ դահլիճին հարող միջանցքներում պաշտոնյաների հետ հարցազրույցներ ունենալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ մինչ օրս եթե լրագրողները կարողացել են մուտք գործել այդ […]

̰
ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին

15:06 09.08.2018

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ նախաքննության շահերից ելնելով՝  որևէ տեղեկություն այդ մասով չի կարող տալ: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն […]

̰
«Ազատություն նախագահին» պաստառ՝ Հանրապետության հրապարակում

14:56 09.08.2018

Հաջակցություն Հայաստանի Հանրապետության՝ անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հանրապետության հրապարակի շենքերից մեկում այսօր ցուցանակ է հայտնվել «Ազատություն նախագահին» գրությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ […]

̰
Հայաստանում շնամարտերն ավելի շատ ոչ թե հաճույք են, այլ լուրջ բիզնես

14:47 09.08.2018

Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ համացանցում լուսանկարներ են տարածվել դաժան շնամարտի մասին: Իսկ դա պատճառ է դարձել, որ «Դինգո թիմ» ՀԿ-ի ներկայացուցիչներն անդրադառնան խնդրին: «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանն ասել են, որ օրենսդրական փոփոխություններ ենթադրող նախագիծ են մշակում, որով մի շարք խստացումներ կարվեն: Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանում […]

̰
Նախնական հաշվարկներով՝ «Երևան» հիմնադրամում կա 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում. Արթուր Վանեցյան

14:11 09.08.2018

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշեց, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված, «մակերեսային» հաշվարկ՝ իրականացված ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Վանեցյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում:  

̰
Հանրապետության հրապարակում քաղաքացին մեխել է ոտքերը

14:04 09.08.2018

Այսօր կառավարության նիստին զուգահեռ Հանրապետության հրապարակում քաղաքացին միայնակ ակցիա է իրականացրել՝ ոտքերը մեխելով փայտին։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել շտապ օգնության ծառայության աշխատակիցները։ Առայժմ հայտնի չէ՝ ինչու է քաղաքացին դիմել այդ քայլին։

̰
Ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի՝ նոր պատժամիջոցներից հետո

13:57 09.08.2018

Ռուսական ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին նոր պատժամիջոցներ նշանակելու որոշումից հետո, հաղորդում է Коммерсант-ը: Նշվում է, որ Մոսկվայի բորսայի բացման ժամանակ ռուբլու արժեքը նվազել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին դոլարի և եվրոյի արժեքը աճել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ գլխավոր դատախազությունը Սկրիպալների գործի հետ կապված նոր պատժամիջոցներ է նշանակել Ռուսաստանին: Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող […]

̰
Շնամարտի լուսանկարները ասուլիսի թեմա են դարձել

13:45 09.08.2018

Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում հյուրընկալվել են «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և «Դինգո թիմ» ՀԿ կոորդինատոր Գոհար Մանուշակյանը: Ինչպես հայտնի է, երեկ  համացանցում լուսանկարներ և փաստեր են տարածվել դաժան շնամարտի մասին: Բանախոսներն անդրադարձել են խնդրին` ասելով, որ սովորաբար Քանաքեռավանում են կազմակերպվում, բայց թե որտեղ է կազամկերպվել այս մեկը, դժվարացել են նշել։ «Կենդանիների պաշտանության […]

̰
Մերի Մարգարյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը ուղարկել է դատարան

13:42 09.08.2018

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից  հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 […]

̰
Հայտնաբերված զենքերը հնարավոր է կիրառել են մարդիկ, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում. ԱԱԾ պետ

13:33 09.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում անցկացված խուզարկությանը: Նա շատ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կարող է միայն ասել՝ հայտնաբերել են զենքեր, որոնք, նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ՝ այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում: Վանեցյանը […]

̰
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը

13:24 09.08.2018

Այսօր տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Օրակարգում եղել է 5 հարց՝ նախագահի, քարտուղարի ընտրություն, հոգաբարձուների աշխատակարգի հաստատում, համալսարանում տիրող իրավիճակի մասին ռեկտորի պարտականություններ կատարողի հաղորդումը և ռեկտորի աշխատավարձ սահմանելու մասին թույլտվություն հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ Հոգաբարձունների խորհրդի 24 անդամներից ներկայացել էին 14-ը, ինչը նշանակել է, […]

̰
Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, եթե այսկերպ շարունակի․ Պարույր Հայրիկյան

13:01 09.08.2018

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը խանդավառված է Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությամբ, ժամանակին միացել է այդ շարժմանը, բայց նաև բնական ու անհրաժեշտ է համարում քննադատությունը։ Հայրիկյանի խոսքերով՝ Փաշինյանի իշխանությունը պետք է արագ փոփոխություններ իրականացներ, մինչդեռ նրա քաղաքականությունը «կիսատ-պռատական է», նրա համակիրները պնդում են՝ Փաշինյանն է ու վերջ։ Հենց այդ պատճառով, ըստ Հայրիկյանի, Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, […]

̰
Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում է, 1 կտրում. Նիկոլ Փաշինյան

12:52 09.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը: «Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք […]

̰
Պարույր Հայրիկյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատեն կալանքից

12:40 09.08.2018

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համարում է, որ կալանքի մասին որոշումը ամենավերջին տարբերակն է, որին պետք է դիմել։ Նրա խոսքերով՝ պետք է մարդուն ազատության մեջ թողնել, և երբ կփորձի միջամտել քննությանը, այդ ժամանակ նոր պետք է կալանավորել նրան, այլապես դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանն ասաց, որ Քոչարյանին կալանքից ազատելու համար պատգամավորների միջնորդությունը […]

̰
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

12:22 09.08.2018

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

̰
«1000 դրամների» օրենքի նախագիծը կտարածվի նաև 2015-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա. ՊՆ նախարար

12:16 09.08.2018

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում օրենքի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Կառավարության օգոստոսի 9-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենսդրական կարգավորումը կտարածվի նաև 2015թ. հունվարի 1-ից հետո տեղի […]

̰
500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները կունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար. արդարադատության նախարար

11:55 09.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ երկու առաջարկով, որոնք պայմանավորված են բանտային առողջապահության ոլորտի բարեփոխման և այդ ոլորտը առողջապահական ընդհանուր համակարգին ինտեգրելու հրամայականով: Նախարարի ներկայացրած նախագծերով առաջարկվում է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատություններում լիցենզավորման պայմանների մեջ ավելացնել պայման, ըստ որի՝ նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց […]

̰
Կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավար է նշանակել

11:50 09.08.2018

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակել Սարհատ Պետրոսյանին։ Սարհատ Պետրոսյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում՝ որպես դոցենտ։ Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է […]

̰
Թուրքիան «Եվրատեսիլ»-ից հրաժարվել է Կոնչիտայի պատճառով

11:41 09.08.2018

Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց և այն հեռարձակելուց: Պատճառներից մեկը, ըստ հեռուստաընկերության, «կիսաշրջազգեստով մորուքավոր ավստրիացին է»։ Խոսքը 2014-ին «Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթի մասին է, որը տղամարդ լինելով, ներկայացել է կնոջ կերպարանքով: «Մենք չենք պատրաստվում մասնակցել մրցույթին։ Մենք պատճառներ ունենք։ Լինելով հանրային հեռարձակող՝ մենք նաև չեն կարողանա ժամը […]

̰
Ինչպիսի՞ն են եղել հայտնիները երիտասարդ տարիքում

01:00 09.08.2018

Ինչպիսի՞ն են եղել  հայտնի մարդիկ երիտասարդ տարիքում: AdMe.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի տեսք են ունեցել Հիլարի Քլինթոնը, Զիգմունդ Ֆրեյդը, Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք: Ահա ինչպիսին են եղել նրանք մինչև հայտնի դառնալը: Ալբերտ Էյնշտեյն Ադոլֆ Հիտլեր Զիգմունդ Ֆրոյդ Ուինսթոն Չերչիլ Էռնեստ Հեմինգուեյ Մաո Ցզեդուն Աբրահամ Լինքոլն Մահաթմա Գանդի Սթիվեն Հոքինգ  Մարի Կյուրի Վինսենթ Վան Գոգ Հիլարի Քլինթոն […]

̰
Հայկական մշակույթն ու ավանդույթները. փառատոն Բուխարեստում

23:37 08.08.2018

Օգոստոսի 3-5-ը Բուխարեստի հայկական փողոցում անցկացվել է 5-րդ «Ստրադա Արմենեասկա» փառատոնը։ Ռումինիայի հասարակությանը ներկայացվել են հայկական մշակույթն ու ավանդույթները, ավանդական երգն ու պարը: Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Փառատոնն ընդգրկել էր նաև հայկական փողոցին հարակից հայկական եկեղեցին և Առաջնորդարանը, Դուդյան թանգարանն ու գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը: Փառատոնի օրերին ելույթ են ունեցել հայտնի արտիստներ, […]

̰
Թուրքական կայքն անդրադարձել է Արցախում կատարվող պեղումներին

23:26 08.08.2018

Պատմահնագիտական նյութեր հրապարակող թուրքական կայքն անդրադարձել է Արցախի Տիգրանակերտի տարածքում կատարվող պեղումներին՝ դրանք ներկայացնելով որպես Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» կատարվող աշխատանքներ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Արցախում պատմական տարածքների ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա հայտնել է, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին դարի կարասային հորեր: Նրա խոսքով՝ […]

̰
Իսրայելի բանակում կծառայեն ռեկորդային թվով աղջիկներ

23:18 08.08.2018

Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելու ցանկություն է հայտնել 1000 աղջիկ. դա ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, հայտնում է բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը: Դեռ 5 տարի առաջ աղջիկների շրջանում կամավորների թիվը կրկնակի պակաս էր: Հաղորդվում է, որ մարտական զորամասերում ծառայել ցանկացող աղջիկների թիվն ավելացել է կրոնասերների շրջանում: Տեղացիներից բացի, ՑԱԽԱԼ-ին միացել են երիտասարդ հայրենադարձներ։ Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերում […]

̰
Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Նոր Զելանդիայի վարչապետին փոխել դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում

21:48 08.08.2018

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև, տեղեկացնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն […]

̰
BACK_TO_TOP