23:45 07.08.2018
ՀՀ ոստիկանապետի՝ Շիրակի մարզ այցի ընթացքում լրագրողները նրանից հարցրել են՝ սպասվո՞ւմ են արդյոք նոր աղմկահարույց բացահայտումներ։ «Ինչի՞ չէ, սպասեք»,- ժպիտով պատասխանել է Օսիպյանն ու մանրամասնել, որ դրանք կարող են լինել բոլոր ոլորտներում։ Հարցին, թե Շիրակի մարզում ո՞ր ոլորտներն են ավելի ցավոտ, ոստիկանապետը պատասխանել է. «Կլինեն՝ կտեսնեք։ Եկեք ես առաջ չընկնեմ, չզարգացնեմ, չշտապենք զարգացնել հանգամանքները, ժամանակը […]
23:40 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննչական մարմինների գործողություններին որևէ գնահատական չի տալիս: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցին՝ արդյո՞ք ամբողջությամբ օրինականության շրջանակում են քննչական մարմինների գործողությունները, Ավինյանը պատասխանեց. «Իմ անձը չէ, որ պետք է այս գնահատականը տա: Ես համոզված եմ, որ կլինեն սխալներ, և դրանք պետք է հաշվի առնվեն, որպեսզի ապագայում այդ համակարգերում համապատասխան գործողություններ իրականացվեն: […]
23:28 07.08.2018
Եվրոպայում անոմալ ջերմությունը հանգեցրել է վերջին տասնամյակներում բանջարեղենի հետ կապված ամենամեծ խնդիրներին: Այս մասին հայտարարել է Միրգ և բանջարեղեն արտադրողների եվրոպական ասոցիացիան, հաղորդում է Euractive-ը: «Հուլիս ամսվա ընթացքում երկարատև շոգ և չոր եղանակով պայմանավորված՝ մայրցամաքի մեծ մասում կտրուկ նվազել է բանջարեղենի բերքատվությունը: Ներկա իրավիճակը բանջարաբույծների համար ամենալուրջն է վերջին 40 տարիների ընթացքում»,- ասված է ասոցիացիայի […]
23:22 07.08.2018
Այսօր երեկոյան լրանում է ռուս-վրացական պատերազմի 10-ամյակը, որի արդյունքում Աբխազիան ու Հարավային Օսիան վերջնականապես անջատվեցին Վրաստանից, իսկ Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, որը հիմա կառավարության ղեկավարն է։ Այսօր հրապարակված հարցազրույցում Մեդվեդևն ասում է, որ այդ պատերազմից խուսափելու հնարավորություն կար, բայց այն ժամանակվա վրացի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անպատասխանատու, ոչ բարոյական […]
23:15 07.08.2018
Բելառուսական խոշորագույն համացանցային tut.by կայքի գրասենյակում խուզարկություն է կատարվել՝ կապված պետական «БелТА» լրատվական գործակալության վճարովի տեղեկատվությանն անօրինական հասանելիություն ստանալու հետ, հաղորդում է «Интерфакс-Запад»-ը: Նշվում է, որ 2 տարի շարունակ կայքի աշխատակիցները մոտ 15 հազար ապօրինի հասանելիություն են ունեցել վճարովի կոնտենտին։ Աշխատակիցներին կասկածում են տվյալների անօրինական ձեռքբերման և օգտագործման մեջ։ Արդյունքում՝ բերման են ենթարկվել գլխավոր խմբագիրը, խմբագիրը և […]
22:50 07.08.2018
«Wildside Production» պրոդյուսերական ընկերությունը բոլոր տարիքների հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մրցույթ է հայտարարել՝ «Երիտասարդ Պապը» սերիալում նկարահանվելու համար։ Ընդ որում՝ մրցույթին կարող են մասնակցել նաև դերասանական փորձ չունեցող մարդիկ։ Սերիալի՝ հայերի մասնակցությամբ դրվագները նկարահանվելու են այս տարվա նոյեմբերին, Հռոմում։ Սա հայտնի սերիալի շարունակությունն է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի աշնանը։ Եվրոպական մի քանի […]
22:30 07.08.2018
Առաջիկայում սպասվող ընտրություններին ընդառաջ արդյո՞ք կարիք չկա փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկն այս հարցն ուղղեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս նկատեց՝ ԿԸՀ-ն ենթադրվում էր, որ պետք է լիներ անկախ մարմին, բարձր լեգիտիմություն ունեցող, ապա նշեց՝ նախկինում եղել են խնդիրներ, որոնք կապված են եղել ոչ միայն ԿԸՀ-ների, այլև ՏԸՀ-ների հետ, […]
22:05 07.08.2018
Աֆղանստանի Լոգար նահանգում առնվազն 50 խաղաղ բնակիչ ու անվտանգության աշխատակից է զոհվել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի ու «Թալիբան» խմբավորման անդամների հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Pajhwok-ը՝ վկայակոչելով նահանգային խորհրդի անդամ Աբդուլ Վալի Վաքիլին: «Անվտանգության ուժերի 35 աշխատակից ու խաղաղ բնակիչ է զոհվել գրոհայինների հետ բախման հետևանքով»,- ասել է նահանգային պաշտոնյան: Բացի դրանից, նա նաև […]
21:55 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հիշեցրին՝ իտալական «Ռենկո» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում նոր ՋԷԿ-ի շինարարություն սկսել՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայկական կողմի պատճառով այդ գործարքը չկայացավ: «Նմանատիպ գործարքներում մի շատ կարևոր բան կա, որ պետք է արձանագրենք. մասնավորապես՝ «Ռենկո»-ի դեպքն այսպես ասած «պետություն-մասնավոր համագործակցության» շրջանակում պետք է դիտարկենք: «Ռենկո»-ն […]
21:54 07.08.2018
2018թ. օգոստոսի 7-9-ը Մինսկում անցկացվող «Զինված ուժերում կապի կազմակերպման և կապի միջոցների զարգացման հեռանկարները» թեմայով երկկողմ աշխատանքային հանդիպմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի զորքերի պետ – կապի և ԱԿՀ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
21:52 07.08.2018
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական և մշակութային ոլորտներում: […]
21:47 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հետ կապված լուծումներ կլինեն, սակայն ոչ թե ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլ կլինեն կոնկրետ ոլորտային լուծումներ: «Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցակցային, որտեղ կարող ես մրցել այլ երկրների հետ. եթե կա ոլորտ, որտեղ մրցունակ ես, պետք է դրան հնարավորինս աջակցել, մենք միանշանակ մրցունակ ենք տեխնոլոգիական արտադրության մեջ, արդի գյուղատնտեսության, […]
21:45 07.08.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սահմանափակել է տարբեր ռազմական օբյեկտներում բջջային սարքավորումների օգտագործումը, տեղեկացնում է Associated Press-ը: Զիվորականներն ստիպված կլինեն հրաժարվել սմարթֆոններից և GPS-ով հագեցած այլ սարքավորումներից: Պենտագոնի հուշագրի համաձայն՝ դա արվում է զինվորի գտնվելու վայրը չբացահայտելու նպատակով: Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականներն իրենք կորոշեն օգտագործել սարքավորումներ, թե՝ ոչ:
21:33 07.08.2018
Ինդիանայի բնակիչ 22-ամյա Բրոք Մեյսթերը, ըստ բնության բոլոր օրենքների, պետք է մահացած լիներ, սակայն, ի զարմանս բժիշկների, հրաշք է տեղի ունեցել: Բրոքի պատմությունն ավելի ցնցող է, քանի որ դեռահասության շրջանում նա ուղեղի քաղցկեղ է հաղթահարել: Տղան մեքենայում ընկերոջ հետ է եղել, երբ հանկարծ մեքենան ճանապարհի սառույցի վրա կորցրել է կառավարումը և ընկել զառիթափից: Բրոքը հիշում […]
21:14 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հարց ուղղեցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ թանկանում է՝ գազարը, ձմերուկը, բենզինը, մինչդեռ էժանացել են միայն շաքարավազն ու բանանը: «Անկեղծ ասած՝ այս տվյալները վերջին երկու օրվա տվյալներ են, և պատճառներն ինձ համար դեռ պարզ չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության, նաև արտահանման մեծ […]
21:07 07.08.2018
Ռուսաստանի մամուլը շարունակում է խոսել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի և իր կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին: Ինչպես գրում է «Дни»-ն, բաժանության պատճառը երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականն է՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան: Հայրենի Տուլայում բոլորն ապշած են Պետրոսյանի և Բրուխունովայի սիրավեպից: Նրանց միջև 43 տարվա տարիքային տարբերության կա: Ըստ ասեկոսեների՝ Տատյանան երեխայի է սպասում Պետրոսյանից: «Հարևաններն ասում են, որ Տանյան հղի է: […]
20:44 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի կարծում, որ Հայաստանում անձի պաշտամունք է ստեղծվում: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդեն իսկ ստեղծված է կոմիքսների գիրք, որի հերոսները թավշյա հեղափոխության առաջնորդներն են, նաև առաջարկվում էր ստեղծել թանգարան, արդյո՞ք այս ամենն անձի պաշտամունքի չի վերածվում, Ավինյանը նշեց. «Չեմ կարծում: Կոմիքսների գրքի բացմանը ես նույնպես մասնակցել եմ, այնտեղ անձի […]
20:33 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ իր երկու ամենակարևոր այցերից մեկը եղել է Աստանա կատարած այցը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից երկու փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Այս մասին նա նշեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ մասնավորեցնելով, որ այդ այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ըստ Ավինյանի՝ այդ առումով այցը շատ կարևոր էր, որովհետև փաստացի երկու […]
20:00 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը: «Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա […]
19:41 07.08.2018
Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Daimler ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դադարեցնում է իրանական ընկերությունների հետ համատեղ Mercedes բեռնատարների արտադրության և վաճառքի նախագծի իրականացումը: Daimler-ի ներկայացուցիչը հավելել է, որ այդ նախագիծը սահմանափակ մասշտաբներ ուներ, և […]
19:31 07.08.2018
Նախորդ տարի ՀՀ կառավարության թեժ գծին ստացվել է մոտավորապես 9 000 զանգ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն մոտավորապես 43 հազար զանգ, այսինքն՝ զանգերի թիվը նվազագույնը տասնապատկվել է: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ զանգերի հիմնական մասը բաժին է ընկնում հեղափոխությանը հաջորդող ամիսներին, նույնը վերաբերում է նամակներին, նաև արտերկրից ստացված նամակներին […]
19:22 07.08.2018
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի և 6 պետությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի վիժեցմանն ու հիասթափություն են հարուցում։ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը նման հայտարարությամբ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ը։ «Դա Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտման պրակտիկայի շարունակման, միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման ցայտուն օրինակ է»,– նշվում է այդ հայտարարության մեջ։ […]
19:04 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանրությունը դեռ իր համար կբացահայտի Հայկ Մարության քաղաքական գործչին: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ անձամբ ինքը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին: Նա ասաց, որ առաջարկել էր նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս ասել է, որ կրթության և գիտության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: «Հայկ Մարությանն իր նոր դերում, […]
18:55 07.08.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հետևել է Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ վաղ գարնանից մեկնարկած շինարարության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը հանգույցի ստորգետնյա 500-մետրանոց հատվածում կառուցել է ջրահեռացման նոր […]
18:44 07.08.2018
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռագբիր Սինգհ Սանգերան, որը ծագումով Հնդկաստանից է, իր այգում աճեցրել է հսկայական չափերի հասնող վարունգ: Բանջարեղենն ունի 130 սմ երկարություն և հավակնում է իր չափերով համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է BBC-ն: Միևնույն ժամանակ բրիտանացի մասնագետները նշել են, որ դա վարունգի սովորական տեսակ չէ, այլ հայկական տեսակի՝ դդմազգիներին պատկանող բանջարեղեն: Բրիտանացին […]
18:27 07.08.2018
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությունում, կոռուպցիան իսպառ վերացված է»,– նման հայտարարություն է այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում արել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ապա ոստիկանապետը բացատրել է, որ գուցե կլինեն մարդիկ ու նաև որոշ գործընկերներ, որոնք դա չեն հասկացել, բայց այդ դեպքում, Օսիպյանի խոսքերով, նրանք կկրեն օրենքով նախատեսված առավելագույն պատիժը։
18:18 07.08.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը (կալանք) փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Հայտարարության մեջ նշվում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: […]
18:12 07.08.2018
«Ես չեմ կարծում, թե կառավարության որևէ անդամ իր որոշումները կայացնում է՝ ֆեյսբուքյան տրամադրություններից ելնելով, այնուամենայնիվ, ֆեյքերի դեմ պայքարում ոլորտի մասնակիցները պետք է մեդիագրագիտությունը բարձրացնեն»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հարցին՝ արդյոք ֆեյքերի դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա՞, նա պատասխանեց, որ ինքը վտանգ չի տեսնում ֆեյքերի գործողության մեջ, հատկապես հաշվի առնելով, որ […]
18:00 07.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, որտեղ լրագրողները նրան տեղեկացրել են, որ ճանապարհային ոստիկանությունը վերջին շրջանում ակտիվացել է, իրականացնում է ռեյդեր և այլն։ «Ճանապարհային ոստիկանության ակտիվ լինելուց մի՛ վախեցեք, և այդ բառերից էլ՝ ռեյդեր, մի՛ վախեցեք։ Ուղղակի կան վարորդներ, որոնք կոպիտ, կրկնում եմ՝ կոպիտ, խախտումներ են թույլ տալիս, և ազդում են, բացասաբար […]
17:50 07.08.2018
Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանում, ականի պայթյունից երկու բնակիչ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը: «Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են»,- ասված է «Ինտերֆաքս»-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ այն տեղանքում, որտեղ գրանցվել է […]