TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC
Admin

Admin

Լոռու մարզի անտառում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

21:27 08.08.2018

Լոռու մարզի անտառում կորած քաղաքացուն մահացած են գտել: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քաղաքացու մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 8-ին՝ ժամը 13:45-ին: Ավելի վաղ նախարարությունից տեղեկություն էր տարածվել այն մասին, որ օգոստոսի 7-ին` ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» […]

̰
ԱՄՆ-ը հրապարակել է 25% մաքսատուրքով ներկրվող չինական ապրանքների ցանկը

20:46 08.08.2018

ԱՄՆ-ը հրապարակել է Չինաստանից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց համար ավելի վաղ մինչև 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել: Այս մասին հայտնում է Regnum-ը: Հրապարակված ցանկում ներառվել են դեռևս հունիսի 15-ին առաջարկված 284 ապրանքներից 279-ը: Աղբյուրը հայտնում է, որ 16 միլիարդ դոլարի ապրանքների՝ 25 տոկոս մաքսատուրքի կիրառումը կգործի արդեն օգոստոսի 23-ից: Ներկայացված ապրանքնատեսակների ցանկում են հայտնվել […]

̰
ԱՄՆ սենատորները հակառուսական փաստաթուղթ են մշակել

19:48 08.08.2018

ԱՄՆ խորհրդարանականները երկրի իշխանություններին առաջարկություն են ներկայացրել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները միասնական բազայում ընդգրկելու և այդ երկիրն «ահաբեկչության հովանավոր» հայտարարելու վերաբերյալ: Այս մասին նշվում է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ անվտանգության պաշտպանության մասին ակտ 2018» ծավալուն փաստաթղթում: Նախագիծը հեղինակել են մի քանի սենատորները: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այս փաստաթուղթն ինչ-որ չափով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած […]

̰
Թուրքիայում տեղումների հետևանքով 4 կամուրջ Է փլվել

19:40 08.08.2018

Թուրքիայի հյուսիսային Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում 4 կամուրջ է փլվել։ Պատճառ են հանդիսացել տեղատարափ անձրևները։ Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը հայտնել է 4 վիրավորի մասին։ «Մեր գյուղերում հորդառատ անձրևներից հետո 4 կամուրջ է փլվել, ևս մեկի փլուզման վտանգը պահպանվում է: Տեքստիլ ֆաբրիկայի 165 աշխատողի տարհանման անհրաժեշտություն կա: Փրկարարներն ուղղաթիռներով տարհանում են իրականացնում։ Զոհվածների մասին դեռևս […]

̰
Շվեյցարիան և Օմանը միջնորդություն են առաջարկել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում

18:52 08.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Շվեյցարիան և Օմանը միջնորդություն են առաջարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում։ Զարիֆը, մասնավորապես խոսել է Շվեյցարիայի դեսպանության մասին, նշելով, որ Շվեյցարիան ԱՄՆ-ի շահերն է պաշտպանում Իրանում, և որ այդ երկիրը Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ուղերձներ է փոխանցում արդեն 39 տարի։ Զարիֆի խոսքերով՝ հակամարտության էսկալացիան կանխելու նպատակով հանդես են գալիս […]

̰
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

18:44 08.08.2018

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնածու: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- նշել է նա: Հիշեցնենք՝ օգոստոսի […]

̰
Բուժաշխատակիցը Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու համար քաղաքացուց կաշառք է վերցրել

18:24 08.08.2018

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար […]

̰
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ

18:18 08.08.2018

Օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո այսօր Shantnews-ի հետ զրույցում նշել է, որ իր համոզմամբ՝ իրադրությունը Վերին Լարսում կշարունակվի մինչև օգոստոսի վերջ: Նախարարի խոսքերով՝ Լարսում այսօր մեքենաների լուրջ կուտակում կա: Մոտ 3 կմ ձգվող լեռնային նեղ ճանապարհի վրա 550- 600 բեռնատար մեքենաներից բացի, […]

̰
Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ազատ արձակել Շանթ Հարությունյանին

18:10 08.08.2018

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ողջունելով «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության՝ նաև Պահպանողական կուսակցությանը հասցեագրված կոչը, Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր մոտեցումը. պարոն Շանթ Հարությունյանը անվիճարկելիորեն քաղաքական բանտարկյալ է՝ որպես այդպիսին ճանաչված նաև վարչապետի կողմից: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատազրկումը պայմանավորված է եղել նախ՝ արևմտյան արժեհամակարգի իրական դավանողներին մեկուսացնելու ռուսական իմպերիական […]

̰
Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց ազատ արձակելու միջնորդությունը

18:02 08.08.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստում դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության համար ներկայացվել էին նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները։ Պատգամավորները նաև 500 հազարական դրամ գրավ էին մուծել դատարան։ Սակայն ամբաստանյալին ազատելու միջնորդությունը […]

̰
Շարմազանովը համոզիչ չի համարում Քոչարյանին կալանքի տակ պահելու պատճառաբանությունը

18:00 08.08.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ իր մոտ գնալով ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ: Անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության […]

̰
ՊՆ-ն կոչ է արել հանրությանը դիտարկումներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացի վերաբերյալ

17:54 08.08.2018

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որով զինվորներին, նրանց ծնողներին ու շահագրգիռ այլ կողմերին կոչ է անում իրենց կարծիքն արտահայտել՝ զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում: Հայտարարության մեջ նշվում է, որ ՊՆ-ն մեծապես կարևորում է շահագրգիռ կողմերի կարծիքն այս հարցի […]

̰
Ոստիկանության պետը աշխատանքային այց է կատարել Լոռու և Շիրակի մարզեր

17:47 08.08.2018

Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վալերի Օսիպյանն անդրադարձել է 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն […]

̰
Առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի. Պետական վերահսկողական ծառայություն

17:37 08.08.2018

Պետական վերահսկողական ծառայությունը նոր բացահայտում է արել: Պարզվում է, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ առողջական մի շարք խնդիրներ է ունեցել: Արամն ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի: Այն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության խանգարմամբ, խոսակցական ակտը […]

̰
Բնապահպանական 2 ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ, պետք է այն կանգնեցնել. Փաշինյան

17:22 08.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, տեղեկացնում է  ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը նշել է, որ երկրում անտառահատումները երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների, և մարդկանց մի մեծ խումբ մասնագիտացել է այդ […]

̰
ԱԱԾ-ն առաջիկայում տեղեկատվություն կտարածի

17:15 08.08.2018

ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է շրջանառվող լուրերը՝ Հովիկ Աբրահամյանի տանը կատարվող խուզարկության վերաբերյալ: ԱԱԾ-ից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջիկայում ԱԱԾ-ն տեղեկատվություն կտարածի: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել, վերջիններս այցելել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի […]

̰
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար ուշադիր լինել

17:14 08.08.2018

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Տավուշի մարզ կմեկնի

17:14 08.08.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ: Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջևանում և Դիլիջանում»,- գրել է վարչապետը:  

̰
Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները

17:12 08.08.2018

Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին,  հայտնում է shamshyan.com կայքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

̰
Բացահայտվել է Արմավիրում ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը

17:04 08.08.2018

Արմավիր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքների բացահայտման շրջանակում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, դիմակավորված անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գործող խանութներից […]

̰
Արծվաշենի անկումից անցել է 26 տարի

16:57 08.08.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արծվաշենը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է բռնազավթված մնալ արդեն 26 տարի: Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ Գեղարքունիքի մարզում։ Նախքան Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի շրջան) ձևավորումը, Արծվաշենը Դիլիջանի շրջանի կազմում է […]

̰
ԱԻՆ-ը արգելել է 12 ԱԳԼՃԿ-ների  շահագործումը

16:48 08.08.2018

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին վթարների […]

̰
Հայաստանը չկարողացավ անցնել Տանկային բիաթլոնի եզրափակիչ

16:25 08.08.2018

Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։ Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական […]

̰
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ է արձակվել

16:16 08.08.2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխվեց և նա նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Եղիազարյանին: Հիշեցնենք, որ ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը […]

̰
Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Սիրիային

16:07 08.08.2018

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Զինուժ» հաղորդաշարը: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք են կատարել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը՝ բեռնված շուրջ 100 տոննա սննդամթերքով: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու, տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա է մեկնել նաև հայ զինվորական […]

̰
ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գինու և կոնյակի գործարան

15:59 08.08.2018

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ՝ օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է գործարանի տնօրենը: Նրա խոսքերով՝ ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից: Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ […]

̰
Իրանի ազգային օլիմպիական ակադեմիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:02 08.08.2018

Իրանի ազգային օլիմպիական ակադեմիայում պայթյուն է որոտացել, հաղորդում է Mignews-ը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, որոնք այդ պահին գտնվել են կաթսայանոցում: Այժմ պարզվում են դեպքի մանրամասները, հայտնի է, որ պայթյունից հետո փլուզում կամ հրդեհ չի եղել:

̰
Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդես է բացվել Ռումինիայում

14:50 08.08.2018

Օգոստոսի 2-ին Ռումինիայի Ռոման քաղաքի արվեստի պատկերասրահում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «100-ամյակ՝ Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասի տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:  Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի հետ համատեղ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Ռումինիայի […]

̰
Վթար Արտաշատ-Երևան ճանապարհին. տուժել է 9-ամյա երեխա

14:29 08.08.2018

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 8-ին, վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 2 անձ: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 08:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել: Պարզվել է, որ Երևան-Երասխ 65-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում` Ազատավան գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1958 թ.) դուրս […]

̰
Հայ տանկիստները հաջողությամբ հաղթահարում են բիաթլոնի կիսաեզրափակչի խոչընդոտները

14:09 08.08.2018

Այսօր Հայաստանի լավագույն տանկիստները տանկային բիաթլոնի կիսաեզրափակչում մրցում են եզրափակչի ուղեգրի համար: Հայաստանի մրցակիցները հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի, ինչպես նաև Մոնղոլիայի ու Վենեսուելայի տանկիստներ են: Կիսաեզրափակիչների բոլոր 12 մասնակիցներից եզրափակիչ կանցնեն լավագույն արդյունք ցույց տված 4 երկրների տանկիստները: Ալաբինո զորավարժարանում առավոտից ընթացքող մրցույթում հայ տանկիստները բավական հաջողությամբ են հաղթահարում խոչընդոտները և խոցում թիրախները՝ Ռուսաստանի թիմի […]

̰
BACK_TO_TOP