TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC
Admin

Admin

Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի

17:31 07.08.2018

ՀՀ ԱԻՆ-ից  հայտնում են, որ oգոստոսի 7-ին նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարել է ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ […]

̰
Ոստիկանությունը որևէ քաղաքացու անտեղի մեղադրանք չի ներկայացնի. Օսիպյան

17:22 07.08.2018

ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքով ու որևէ քաղաքացու անտեղի մեղադրանք չի ներկայացնում, բերման չի ենթարկում։ Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ մեկնաբանելով ոստիկանության վերաբերյալ քննադատությունը, ըստ որի՝ ոստիկանները խաղի պես բռնում ու բաց են թողնում տարբեր անձանց։ «Եթե կան այդպիսի բերման ենթարկվածներ, ապա դրա անհրաժեշտությունը կա։ Լինում են բերման […]

̰
Եթե նպատակը լիներ մեր կուսակցության արագ հաղթանակը, ընտրությունները շատ շուտ կկազմակերպեինք. Տիգրան Ավինյան

17:13 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ ինչպիսին կլինի մրցակցությունը կայանալիք համապետական ընտրությունների ժամանակ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ դիտարկմանը, թե, ըստ կանխատեսումների՝ թեժ պայքարը լինելու է, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իր թիմի ու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի միջև: Հարցին՝ հնարավո՞ր է վարկած, որ իրենց թիմը թեկուզ չնչին թվերով պարտվի, նա […]

̰
Մենք որևէ անգամ այս հարցը չենք քննարկել. Տիգրան Ավինյանը՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության մասին

17:05 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին ֆեյսբուքյան օգտատերերը հարց ուղղեցին՝ արդյո՞ք իրենց կուսակցությունը «պինդ որոշել է», որ Հրազդանում քաղաքապետ պետք է նշանակվի Սասուն Միքայելյանի որդին: Ավինյանը պատասխանեց, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս հարցը որևէ անգամ չեն քննարկել, հետևաբար կարող է ասել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պինդ որևէ բան չի որոշում»:

̰
Վարչապետը մասնակցել է Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորությանը

17:03 07.08.2018

Այսօր ԳԱԱ-ում տեղի է ունեցել  ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հրաժեշտի վերջին արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, Մեծ գիտնականը մահացավ 96 տարեկանում: Համբարձումյանը ծնունդով գյումրեցի էր: 42 տարեկանում նա արդեն ակադեմիկոս էր: Շուրջ 20 տարի եղել է  ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի  ինստիտուտի տնօրեն, իսկ 1977-1991 թթ-ին Երևանի պետական համալսարանի ռեկտորն էր: […]

̰
Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում

16:56 07.08.2018

«Պաշտպանության նախարարության և ոստիկանության գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- այսպիսի հայտարարություն է այսօր արել վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, որը ներկայացրել է իր ղեկավարած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի՝ այդ ոլորտում վերջին մի քանի տարում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ Մանուկյանի՝ գնումների մեծ մասը կատարվում են տարվա սկզբին և վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է […]

̰
Արդեն իսկ պետբյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար. Տիգրան Ավինյան

16:36 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ այս պահին բյուջետային քննարկումներ են, սակայն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատկերը դրական է, և եթե միտումն այս կերպ շարունակվի, կարծում է՝ մոտ ապագայում կարող են քննարկել նաև այդ հարցը: Փոխվարչապետը, անդրադառնալով բյուջե […]

̰
Հայ մարտիկի անունով Սիրիայում դպրոց կանվանակոչեն

16:32 07.08.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով Հալեպի դպրոցներից մեկը կանվանակոչվի սիրիական կառավարական ուժերի մարտիկ, զինյալների դեմ մարտերում հերոսաբար ընկած Գրիգոր Աշնակելյանի պատվին։ Զոհված զինծառայողի ընտանիքին այցելել են Սիրիայի նախագահն ու նրա կինը, ինչից հետո Ասադը կառավարությանը հրահանգել է Հալեպի դպրոցներից մեկն անվանակոչել Աշնակելյանի անունով։ Նշենք, որ սիրիական հակամարտության սկզբնական շրջանում տեղի հայկական համայնքը որոշել էր ակտիվ […]

̰
«Քայլ դեպի տուն» ծրագիրն աննախադեպ է միաժամանակյա մասնակցության առումով

16:25 07.08.2018

Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից, լրագրողների հետ զրույցում ասաց «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ ծրագիրը միտված է լինելու խթանելու հայապահպանությանը և հայրենադարձությանը: «Ծրագրի առաջին հատվածն ուսումնական բաղադրիչն է, որը ներառում է իր մեջ  հայոց լեզվի արագացված  ուսուցման դասընթացներ, […]

̰
ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների՝ ՀՀԿ-ի ստորագրահավաքին միանալը վերլուծելու կարիք կա. Տիգրան Ավինյան

16:13 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք […]

̰
Փոքրիկ Սարգիսն իր ռուս դայակներին հայերեն է սովորեցնում

16:09 07.08.2018

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ փոքրիկ Սարգիսը, որն ապրում է Ռուսաստանի քաղաքներից մեկում, իր դայակներին հայերեն է սովորեցնում: Փոքրիկը, ցույց տալով իր աչքերը, քիթը, ռուսերեն բառերի փոխարեն ասում է հայերեն տարբերակները և ստիպում դայակ-դաստիարակին կրկնել իր հետևից:

̰
Գյուղնախը դիզվառելիքի մատակարարին շուկայականից թանկ տրամադրել է ավելի քան 105 մլն դրամ սուբսիդիա. հարուցվել է քրգործ

15:55 07.08.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, […]

̰
Ֆրանկֆուրտի օդանավակայանում հրատապ տարհանում է իրականացվել

15:34 07.08.2018

Գերմանիայի ոստիկանությունը տարհանում է կազմակերպել Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալներից մեկում այն բանից հետո, երբ անհայտ անձն անցել է անվտանգության գոտին ու անհետացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Արդյունքում տերմինալում ուղեբեռի բեռնումը դադարեցվել է: Մարդկանց մոտ կեսը տարհանվել է։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ ⚠⚠ Bearking News ⚠⚠In area A of Terminal 1 at the #Frankfurt #airport, […]

̰
Բացօթյա տաղավարներում վաճառվող շաուրման ու մայոնեզով բուտերբրոդները վտանգավոր են առողջության համար. փորձագետ

15:23 07.08.2018

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է բացօթյա տաղավարներում վաճառվող սննդի խնդրին՝ նշելով, որ ոլորտի պատասխանատուները պետք է մեծ ուշադրություն դարձնեն դրան, հատկապես ամռանը: Գրիգոր Գրիգորյանի խոսքերով՝ ամռանն ավելի շատ նայում են մրգին ու բանջարեղենին, սակայն, դրանից բացի՝ կան նաև շաուրմա, բուտերբրոդներ և արագ սննդի խմորային այլ տեսակներ, […]

̰
Եվրահանձնաժողովը կարող է աշնանը կրճատել նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մուտքը Եվրոպա

15:14 07.08.2018

Եվրահանձնաժողովը մտադիր է կրճատել անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների դիմաց այլ երկրների քաղաքացիներին տրվող անձնագրերի ու կեցության թույլտվության փաստաթղթերի քանակը։ Խոսքը հատկապես վերաբերում է Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ այլ պետություններից ժամանողներին։ Այս մասին հայտնում է Der Spiegel լրատվամիջոցը։ Պատճառն այն է, որ այս «ոսկե» փաստաթղթղերը կարող են փողերի լվացման, ինչպես նաև եվրոպական տարածքում անվտանգության խաթարման […]

̰
Արարատի Գետափնյա և Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը ժամը 12:00-ից դադարեցված է, կվերականգնվի 20:00-ին

15:06 07.08.2018

Սնուցող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով ս․թ․ օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-20։00-ն, դադարեցվում է Արարատի մարզի Գետափնյա և Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հայ շախմատիստները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում

14:57 07.08.2018

Հայ գրոսմայստերները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Հեղինակավոր մրցաշարում իրենց ուժերը կչափեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Էդուարդ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը: Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 15-ին: Մրցաշարի հաղթողը կստանա 13 հազար ԱՄՆ դոլար:  

̰
Այս տարի հայ պատանի մարզիկները 86 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում. փոխնախարար

14:48 07.08.2018

2018 թվականը բարեհաջող է հայկական սպորտի համար։ Այս կարծիքին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար (նախկինում՝ նախարար) Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ թեև տարին դեռ չի ավարտվել, բայց հայ մարզիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ «2018 թվականին մինչ օրս Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել է 86 մեդալ` 30 ոսկե, 24 արծաթե […]

̰
Արցախի մի խումբ պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրագիր են ներկայացրել

14:42 07.08.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու համար՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ […]

̰
Նաիրիտցիներին այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ. Արարատ Միրզոյան

14:34 07.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել  է, որ նաիրիտցիներին արդեն իսկ 5 ամսվա աշխատավարձ է վճարվել: «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ […]

̰
Հայաստանը հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի շատ մարզիկներ կունենա . փոխնախարար

14:25 07.08.2018

«Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավելի շատ մարզիկ կունենա, քան Ռիոյում էին: Հայաստանը կներկայանա նաև նոր մարզաձևերով, որոնցով հանդես չէինք գալիս նախորդ խաղերին: Կընդլայնենք մարզաձևերի աշխարհագրությունը»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում հաջորդ Օլիմպիական խաղերին սկսել են պատրաստվել նախորդի ավարտից հետո։ Հաջորդ օլիմպիադան նախատեսվում է անցկացնել […]

̰
Անծանոթը սուր առարկայով հարվածներ է հասցրել երիտասարդի կրծքավանդակին

14:23 07.08.2018

Օգոստոսի 7-ին՝ ժամը 1:20-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին՝ հետին պատի կտրած-ծակած  վերքով բուժօգնության է դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Նշվում է, որ  21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության ժամանակ: […]

̰
28-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է «Վարդա» գիշերային ակումբի տնօրենը

14:21 07.08.2018

28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է օգոստոսի 6-ի վաղ առավոտյան՝ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» […]

̰
Գեղարդի ճանապարհին մաքրման աշխատանքներն սկսվել են

14:05 07.08.2018

Գեղարդի վանք տանող ճանապարհին մաքրման աշխատանքներն սկսվել են. այս մասին  Shantnews.am-ին հայտնել է Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը: Թե երբ կավարտվեն ճանապարհը քարաբեկորներից ու հողից ազատելու աշխատանքները, գյուղապետը դժվարացել է նշել, բայց ասել է, որ տարածքով անցնել թույլատրվում է, հատկապես հետիոտներին: Շարժը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ ծանր տեխնիկայի աշխատանքի համար խոչընդոտներ են ստեղծվում: Ինչպես հայտնի է՝ […]

̰
ԵՄ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Մոգերինի

14:00 07.08.2018

«Եվրոպական միությունը նորից հայտարարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը սատարելու իր դիրքորոշման մասին»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ անդրադառնալով ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 10-ամյակին։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ափսոսանք է հայտնել, որ ռուսական զորքերը շարունակում են մնալ այդ երկրի տարածքում (նկատի ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում […]

̰
Ոչ նիստ ենք արել, ոչ որոշում կա. ՀՀԿ-ն՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը սատարելու մասին

13:52 07.08.2018

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Հանրապետական կուսակցությունը, հնարավոր է, Երևանի ավագանու ապագա ընտրություններին սատարի Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման բան չկա, ես չգիտեմ՝ ինչ հղում են արել և որտեղից են վերցրել այդ լուրը, մենք ոչ նիստ ենք արել, ոչ էլ որոշում կա»,- ասաց նա: Հարցին՝ իսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով […]

̰
ՍԱՊԾ-ն իրավունք չունի խաբել հասարակությանը. փորձագետ

13:48 07.08.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, ոլորտի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում սննդի որակի վերաբերյալ հրապարակումներին՝ նշելով, որ լրատվամիջոցներում դրանք հիմնականում կցկտուր են և հանրությանը չեն տալիս ամբողջական տեղեկատվություն: Ըստ փորձագետի՝ ԶԼՄ-ն պարտավոր չէ խորանալ երևույթների մեջ, եթե ոլորտի պատասխանատու մարմինները չեն կատարում իրենց գործառույթները: Այսինքն՝ որպեսզի լրատվամիջոցը հանրությանը տեղեկացնի այս […]

̰
ԿԳ փոխնախարարը հանդիպել է իր վրացի գործընկերոջ հետ

13:46 07.08.2018

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալեքսանդր Թևզաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը և բարեփոխումները, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է հուլիսի վիճակագրությունը

13:38 07.08.2018

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10 հազար 41 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2117 հեռախոսազանգի: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից: Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնում են, որ նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 101 բողոքի: 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության […]

̰
Վրաստանում վթարի ենթարկված ավտոբուսում հայեր չեն եղել. ԱԳՆ

13:32 07.08.2018

Վրաստանում վթարի ենթարկված ավտոբուսում հայեր չեն եղել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Պատահարի հետևանքով զոհվել էր 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել էր այդ տարածքում գտնվող  բուժհաստատություններ:  

̰
BACK_TO_TOP