TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.1 oC
Admin

Admin

Հայաստանում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը

19:11 27.07.2018

«Մուրացան» հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ օրեր առաջ Երևանում ինսուլինային պոմպի միջոցով երեխա է ծնվել: Ծննդաբերող կինը դիաբետի բուժում է ստանում: Սա Հայաստանում ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքն էր: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ պաշտոնական կայքէջից: Բժիշկների խոսքերով՝ գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգով պոմպային ինսուլինաթերապիան համարվում է դիաբետի դեպքում հղիության վարման նախընտրելի մեթոդ […]

̰
«Արսենալ»-ում կարծես ընտանիքում լինեմ. Հենրիխ Մխիթարյան

18:51 27.07.2018

«Արսենալ» տեղափոխվելու առաջին պահից սկսած զգացի այս թիմի ջերմությունը: Այն ընտանիքի է նման, որտեղ բոլորը միմյանց մասին հոգ են տանում»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը: Մխիթարյանը խոսել է նաև երկու ակումբների խաղային առանձնահատկությունների ու այդ առանձնահատկությունների՝ իրեն առավել հոգեհարազատ տարբերակի մասին: «Արսենալ»-ը միշտ հարձակվողական ֆուտբոլ է խաղացել: Մոուրինյոի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այլ խաղ է ցուցադրում: Ես […]

̰
Մակրոնը հերքել է սիրեկան ունենալու մասին լուրը. Le Parisien

18:34 27.07.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է լուրն այն մասին, թե անվտանգության նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալան իր սիրեկանն է, տեղեկացնում է Le Parisien-ը: «Ալեքսանդր Բենալան երբեք չի ունեցել ատոմային ծածկագրեր, Ալեքսանդր Բենալան երբեք չի ունեցել 10 հազար եվրո, Ալեքսանդր Բենալան երբեք չի եղել իմ սիրեկանը»,- կատակել է Մակրոնը: Նշենք՝  Le Monde-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, […]

̰
Այսօր տեղի կունենա Լուսնի ամենաերկար ամբողջական խավարումը, որը գրանցվել է վերջին 100 տարում

18:26 27.07.2018

Այսօր Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին 1 դարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը, տեղեկացնում է BBC-ն: Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի […]

̰
Ո՞ր դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել պաշտոնաթող նախագահը․ պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

18:20 27.07.2018

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով խախտվում է Սահմանադրությունը և ի՞նչ հիմքերով է հնարավոր նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել: Այս հարցն այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողներն ուղղել են ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, որին ի պատասխան՝ նա ասել է․ «Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահն ինչպիսի լիազորություններ ունի: Ավելին՝ Սահմանադրությունը նախատեսել է նաև, թե ինչ […]

̰
ԵԱՏՄ-ն ստեղծում է ավիավթարները քննող մարմին. Փաշինյան

18:12 27.07.2018

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության երկրները կհամաձայնեցնեն օդային պատահարների հետաքննությամբ զբաղվող նոր միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը: «Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման հարցի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ, ըստ փորձագետների գնահատականների, այս հարցի վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել ընթացիկ տարում: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպես […]

̰
ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը համարում եմ ծայրաստիճան մտահոգիչ. Դավիթ Հարությունյան

17:58 27.07.2018

«ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում»,- հուլիսի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Որպես մեկնաբանություն նա նշեց, որ մտահոգվելու համար բազմաթիվ պատճառներ կային: Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, նաև մամլո հաղորդագրության մեջ պետք է ներկայացված լինեին: «Ես այնտեղ տեսնում եմ լուրջ, […]

̰
Սերգեյ Բագրատյանն ուշադրություն է հրավիրում արտախորհրդարանական ուժերի առաջարկների վրա

17:47 27.07.2018

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող քննարկումների ժամանակ  ուշադրություն է հրավիրել արտախորհրդարանական ուժերի առաջարկների վրա: Բագրատյանը մասնավորապես առանձնացրել է «Ժառանգություն» կուսակցության 2 առաջարկները, որոնք վերաբերում են ԱԺ ընտրություններին ընտրական գրավի նվազեցման, ՏԻՄ ընտրությունների, համայնքի ղեկավարի ընտրությունների մասնակցության սահմանափակման հետ: «ԱԺ ընտրություններին ընտրագրավի նվազեցումը մինչև 5 մլն դրամ լինի: Դրանից բացի՝ շատ […]

̰
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

17:37 27.07.2018

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի Talk to Al Jazeera ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ներկայից հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: «Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի […]

̰
Կատարվում է քննություն զինծառայող Ժորիկ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. կա ձերբակալված

17:29 27.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Զինծառայող Ժ. Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների […]

̰
ԵՏՀ-ն եվրոպական արտադրողներին մեղադրել է դեմպինգ իրականացնելու մեջ

17:23 27.07.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է ԵՏՄ հերբիցիդների շուկայում եվրոպական արտադրողների կողմից դեմպինգային միջոցների կիրառումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Դուք գիտեք, որ հանձնաժողովը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հերբիցիդ արտադրողներից հայտարարություն է ստացել, որ եվրոպական որոշ խոշոր կազմակերպություններ դեմպինգ են իրականացնում այս շուկայում: Հետաքննությունը ցույց տվեց, որ մեր արտադրողների մտահոգությունն արդարացի է, իսկապես, նման բան կա»,- […]

̰
Մարսը պատած հսկայական փոշու փոթորիկը մոտենում է ավարտին. ՆԱՍԱ

17:20 27.07.2018

Մարս մոլորակի ուղեծրում գտնվող խումբն արձանագրել է, որ մոլորակի գրեթե ամբողջ տարածքն ընդգրկող փոշու փոթորիկը   ավարտվում է, հաղորդում է ՆԱՍԱ-ն: Երկուշաբթի օրվանից ավելի շատ փոշի է ընկնում Մարսի մակերևույթին, քան բարձրանում օդ, իսկ դա նշանակում է, որ փոթորիկը ավարտին է մոտենում: Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ն հունիսի սկզբին էր հայտարարել, որ մոլորակի վրա փոթորիկ է սկսվել, որը կարող […]

̰
Եթե Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, կարող էր բերել լրացուցիչ զոհերի. Դավիթ Հարությունյան

17:17 27.07.2018

«Այն իրավիճակը, որ ստեղծվել էր 2008-ի մարտի 1-ին, շատ ծանր իրավիճակ էր, և չեմ կարող մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել: Իրավիճակը այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսինն էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի. սա իմ գնահատականն է»,- հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար […]

̰
ՊԵԿ նախագահը՝ սուպերմարկետներում հայտնաբերված թերությունները շտկելու մասին

17:13 27.07.2018

ԱԱԾ-ն սուպերմարկետներում խոշոր չափերի խախտումներ էր հայտնաբերել, իսկ ինչո՞ւ է դա արել ԱԱԾ-ն, ոչ թե ՊԵԿ-ը: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց. «Մեր կարծիքով՝ տարբերություն չկա. այն համակարգված թերությունը կամ չարաշահումը, որ կար, նաև ազգային անվտանգության խնդիր կարող էր լինել, որովհետև տվյալ գործունեության ոլորտում համակարգային խնդիրներ կան, այս դեպքում ԱԱԾ-ն էլ կարող […]

̰
Մենք բոլոր հասցեներով այցելություններ ենք կատարում. ՊԵԿ նախագահ

17:05 27.07.2018

Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է կատարում այն ընկերություններում կամ այն հարկ վճարողներին է ստուգում, որոնք ավտոմատացված համակարգով բնորոշվում են որպես «ռիսկային»: Այս մասին «Հեռանկար»-ի տաղավարում նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ընդգծեց՝ «ռիսկային» բնորոշման մեջ մարդկային գործոն չկա. մարդկային գործոնից ելնելով չեն որոշում ռիսկային հարկ վճարողներին: «Ավտոմատացված համակարգը տվյալ հարկ վճարողին բնորոշում է որպես […]

̰
Փարիզում հրդեհ է բռնկվել. 2500 մարդ տարհանվել է

16:56 27.07.2018

Փարիզի արվարձաններից մեկում՝ Իսսի Լե Մուլինոյում, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել է 2.500 մարդ, հաղորդում է է Parisien-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փարիզյան օղակաձև ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Microsoft և Accor ընկերությունների աշտարակների մոտակայքում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով մի քանի թաղամասում անջատվել է էլեկտրականությունը: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: […]

̰
ՀՀ վարչապետն Ալիևի հետ հանդիպելու ու բանակցելու պատրաստակամություն է հայտնել

16:54 27.07.2018

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի Talk to Al Jazeer ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո  Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն […]

̰
Կադիրովի զարմիկը դարձել է Գրոզնիի քաղաքապետ

16:39 27.07.2018

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի զարմիկը դարձել է Գրոզնիի քաղաքապետ: Կադիրովի քրոջ՝ Զուլայի որդի Իբրահիմ Զաքրիևի օգտին է քվեարկել Գրոզնիի քաղաքային դումայի 27 պատգամավորներից 23-ը, տեղեկացնում է REGNUM-ը: Չեչնիայի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զաքրիևը փոխարինում է Մուսլիմ Խուչևին, վերջինս ստանձնել է ՌԴ-ում գտնվող այդ հանրապետության վարչապետի պաշտոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զաքրիևը նախկինում աշխատել է Չեչնիայի ֆինանսների նախարարությունում, եղել […]

̰
«Երկիր, որը պետք է տեսնել». Nas Daily-ն Հայաստանի մասին ամփոփիչ հոլովակ է նկարահանել

16:31 27.07.2018

Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով Հայաստան այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին: Բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության: Հիշեցնենք՝ Nas Daily-ն պատմությունը սկսել էր հայկական ջրի մասին տեսանյութով, որտեղ […]

̰
Աշտարակում և հարակից գյուղերում գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

16:21 27.07.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  30-ին՝ ժամը 11:00-ից  մինչև ժամը 15:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ձախ ափ, Նարեկ, Արայի,  Բագավան, Գիտավան-1, Գիտավան-2 թաղամասերի և Օշական, Ոսկեվազ, Սասունիկ  գյուղական համայնքների և նշված տարածքներում գտնվող  կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:

̰
Ուկրաինացի նախկին զինվորականն ինքնահրկիզվել է՝ բողոքելով իրեն բանակից հեռացնելու դեմ

16:11 27.07.2018

Ուկրաինացի նախկին զինվորական Սերգեյ Ուլյանովը երկրի պաշտպանության նախարարության դիմաց այրել է իրեն՝ ի նշան բողոքի, որ հեռացվել է բանակից, հաղորդում է Daily Mail-ը: Նշվում է՝ բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան: Ուլյանովը հայտարարել էր լրագրողներին, որ իրեն հեռացրել էին բանակից, և ինքը ամեն կերպ ցանկացել է վերականգնել նախկին աշխատանքը: Նախկին զինվորականն ասել է, որ այս քայլով […]

̰
Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

16:02 27.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի նկատմամբ «մեծ պատժամիջոցներ» կիրառել, եթե ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվի: «ԱՄՆ-ն մեծ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ պաստոր Էնդրյու Բրանսոնին՝ մեծ քրիստոնյայի, ընտանիքին նվիրված և հիանալի մի մարդու այսքան երկար ժամանակ անազատության մեջ պահելու համար»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ Բրանսոնը […]

̰
Կերտելով պատմություն. «Ալաշկերտ»-ը հաղթեց և շատ մոտ է ԵԼ-ի 3-րդ փուլին

15:54 27.07.2018

Երևանի «Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցում է Նիկշիչ քաղաքը ներկայացնող «Սուտյեսկա»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը: Առաջին հանդիպումը երևանյան ակումբն անցկացրել է մրցակցի հարկի տակ և ավարտվել է Սուքիասյանի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը 11-րդ րոպեին սուր անկյունից կատարած հարվածով հեղինակել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը: «Ալաշկերտ»-ն առաջին խաղում տիրում էր նախաձեռնությանը […]

̰
Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

15:53 27.07.2018

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Միևնույն […]

̰
Յուրի Խաչատուրովին կալանավորման հիմքերը չեն պարզաբանել. դատական նիստն ընդմիջվել է

15:42 27.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008 թ. մարտի 1-ի դրությամբ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, տեղյակ չի եղել այսօր կայանալիք նիստի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: Վերջինս հայտնեց, որ ծանուցվելուն պես՝ 15:00-ին, Խաչատուրովը ներկայացել է դատարան: Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալին պարզաբանված չեն եղել առաջադրված մեղադրանքի բնույթն ու հիմքը, […]

̰
Ի՞նչ պետք չէ ուտել ամռանը․ խորհուրդներ սննդաբանից

15:35 27.07.2018

Ամռան շոգին ճիշտ սնվելը կօգնի խուսափել թունավորումներից և աղիքային վարակներից: Սննդաբան Գայանե Շահխաթունին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ամռանը մեր օրգանիզմի ջրի պահանջը 30%-ով ավելանում է, քանի որ շատ ջուր ենք կորցնում: «Ամռանը ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք իրենց մեջ շատ ջուր են պարունակում՝ միրգ, բանջարեղեն, կաթնաթթվային սնունդ (մածուն, կեֆիր, թան, ակրոշկա): Շոգին խորհուրդ չեմ […]

̰
Յուրի Խաչատուրովն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

15:18 27.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, նա բացասական պատասխան տվեց: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այսօր հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: Վերջինս 2008 թ. մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

̰
Կոլումբիայում «մաֆիան» պատրաստ է 70 հազար դոլար վճարել շան սպանության համար

15:13 27.07.2018

Կոլումբիայի ոստիկանության Սոմբրա անունով շունը օգնել է ավելի քան 10 տոննա կոկաին հայտնաբերել, ինչը զայրույթ է առաջացրել տեղական «մաֆիայի» պարագլխի մոտ, տեղեկացնում է ТСН-ը: Շունը արդեն 6 տարի է, ինչ աշխատում է ոստիկանությունում և օգնել է ավելի քան 250 հանցագործ հայտնաբերել: «Մաֆիայի» առաջնորդը այնքան է զայրացել շան վրա, որ կենդանուն սպանողին 70 հազար դոլար է խոստացել: Ոստիկանությունը […]

̰
Կոռուպցիայի համակարգային դրսևորումներ չկան, պետք է ավելի ուշադիր լինենք, որ առանձին դրսևորումներ էլ չլինեն. Դավիթ Անանյան

15:03 27.07.2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է մաքսակետում խաղի կանոնների, կաշառք վերցնելու հնարավորությունների և այլնի մասին: Անդրադառնալով երեկ համացանցում տարածված դեպքին, երբ տղամարդը մաքսակետում կոտրում է իր բերած լվացքի մեքենան, քանի որ դրա մաքսազերծման համար գումար էին պահանջել, Անանյանը նշեց, որ մաքսակետում խաղի կանոնները հաճախ կարող են տարընթերցումների տեղիք տալ, նաև բարդ լինել ընկալման […]

̰
Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8 տասնյակը

14:55 27.07.2018

Հունաստանի Աթենք քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, 30 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ Հունական Katimerini պարբերականը փոխանցում է երկրի պաշտպանության նախարար Նիկոս Տոսկայի հայտարարությունն այն մասին, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր բռնկման հետևանք լինել: Նա հայտնել է, որ արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելով պարզվել է, որ […]

̰
BACK_TO_TOP