TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.1 oC
Admin

Admin

Մենք չենք կարողանում հասկանալ` ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում. Արամ Օրբելյան

13:49 28.07.2018

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ: «Ինչևէ, պարոն Քոչարյանը գնալու էր՝ անկախ նրանից՝ որպես վկա՞ էր կանչվում, թե՞ որպես մեղադրյալ»,- ասել է Օրբելյանը: Փաստաբանի խոսքով՝  Մարտի մեկի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը պատկանում է Հայաստանին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

13:33 28.07.2018

Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նախատեսված ՀԱՊԿ կանոնադրությամբ, եթե հանկարծ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հայտնվի անազատության մեջ: «Այդ հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշելիքն է: Կա խորհրդի […]

̰
Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը  կատարվածի մասին

12:54 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է. «Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական  հուզիչ է եղել: Ըստ Սահակյանի՝  չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: «Հավատացեք, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է խախտումների մասին

12:28 28.07.2018

«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ  մեղադրանք են առաջադրում: «Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության […]

̰
Քրեական գործը, որը սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ կապ չունի ՀՀ օրենքների հետ

12:22 28.07.2018

«Եվ գործը և կալանավորումը բացարձակապես ապօրինի է, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա», – այսօր անդրադառնալով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմաննը, ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ Սողոմանյանի՝ ներկա իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

12:16 28.07.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում: Ռոբերտ Քոչարյանի կողմից […]

̰
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ

11:39 28.07.2018

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։ «Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը, ասել է Կիմ Բալայանը։ Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի […]

̰
«Հիմնադիր Խորհրդարան»-ը ողջունել է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարվող գործողությունները

11:25 28.07.2018

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հայտարարություն են տարածել, որով ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու ուղղությամբ՝ նոր իշխանությունների օրոք՝ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերն ու այն համարել Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն: «Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ 1998 – 2008 թվականներին մեր իրականության […]

̰
ԱԳ փոխնախարարը Բունդեսթագում Հայաստանի հարցերով զեկուցողի հետ քննարկել է ԵՄ-ի հետ հարաբերությունները

22:57 27.07.2018

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության բաժնի հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով […]

̰
ԱՆ-ն պարզաբանել է ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացրած խմբի անդամի հայտարարությունը

22:45 27.07.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր`«Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»: Հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
«Մուսա լեռ» ռեստորանի մոտ ավտոմեքենա է այրվել

22:33 27.07.2018

Հուլիսի 27-ին՝ ժամը 18:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուսա լեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:43-ին: Տուժածներ չկան: Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

22:22 27.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, թե Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է […]

̰
Բաղրամյան պողոտայում հետիոտնի են վրաերթի ենթարկել

21:55 27.07.2018

Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր […]

̰
ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկություն չունի Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

21:42 27.07.2018

ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TASS-ին: «Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը […]

̰
Twitter-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է

21:31 27.07.2018

Bloomberg-ը տեղեկացրել է, որ Twitter սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է 20% -ով: Նշվում է, որ նման իրավիճակը պայմանավորված է 2018 թվականի երկրորդ եռամսյակի վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ:  Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը նվազել է 1 միլիոնով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ տարվա ընթացքում Facebook-ի կապիտալը նվազել է ավելի քան 100 մլրդ […]

̰
Փոխհատուցում կստանան նաև 2016 և 2015թթ. զոհված զինծառայողների ընտանիքները

21:22 27.07.2018

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ […]

̰
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին և այցելել Էրմիտաժ

21:15 27.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ […]

̰
Կազմվել է վերջին 50 տարիների ամենաոճային երաժիշտների վարկանշային աղյուսակը

21:11 27.07.2018

Հանրաճանաչ Esquire պարբերականը կազմել է ամենաոճային տղամարդ երաժիշտների վարկանշային աղյուսակը: Ցուցակում տեղ են գտել, այսպես կոչված «կուլտային երգիչներն ու կատարողները»՝ անկախ երաժշտության ոճից, ազգից և այլ տարբերություններից: Ըստ պարբերականի՝ խոսքն այն երաժիշտների մասին է, որոնց ոճը տղամարդկանց շրջանում ազդել է տղամարդկանց նորաձևության վրա: Ցուցակում ընդգրկված են Բոբ Դիլանի, Բոբ Մառլիի, Դեյվիդ Բոուիի, Քիթ Ռիչարդսի, Միք Ջագերի, Էլվիս Փրեսլիի […]

̰
Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար

21:00 27.07.2018

Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ […]

̰
Twitter-ը ջնջել է մեկ միլիոն կեղծ օգտահաշիվ

20:47 27.07.2018

Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում կեղծ օգտահաշիվների մաքրման պատճառով Twitter- ի օգտատերերի թիվը նվազել է մոտ մեկ միլիոնով՝ հասնելով 335 միլիոնի, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, Twitter- ը պնդում է, որ 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ամենօրյա ակտիվ օգտատերերի միջին թիվը ավելացել է 11% -ով: Ընկերությունը հայտարարել է, որ երրորդ եռամսյակում, մի քանի տարի […]

̰
Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը

20:26 27.07.2018

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի օրենքները: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Յըլդըրըմի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սպառնալով Անկարային կարող է ազդել թուրքական արդարադատության վրա: «Թրամփը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարություններից»,- ասել է Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը հրապարակվելու է ժամը 23:30-ին

20:11 27.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը հրապարակելու է ժամը 23:30-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արա Մնացականյանը: Նա հայտնեց, որ դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ, և ժամը 23:30-ին վճիռը հրապարակվելու է:

̰
Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով. Գյուղատնտեսության նախարարություն

20:05 27.07.2018

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։ Հարկ […]

̰
Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի՝ մինչև 15 տարեկանների չեմպիոն

19:54 27.07.2018

Իտալիայի Միլան քաղաքում ընթանում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել 85 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։  Այսօր հանդես է եկել Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը: Նա պոկել է 115 կգ, հրել է 146 կգ ու երկամարտի 261 կգ արդյունքով դարձել  Եվրոպայի չեմպիոն: Հրում վարժությունում ցույց տված արդյունքն էլ Եվրոպայի ռեկորդի կրկնություն […]

̰
Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ. վարչապետը հանդիպել է Մեդվեդևի հետ

19:49 27.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած […]

̰
Նախկինում գործող հարկային ռեժիմը հարկման արդարության սկզբունքի հետ որևէ աղերս չուներ. ՊԵԿ նախագահ

19:45 27.07.2018

Հյուսիս-հարավում ՊԵԿ-ը դեռ գործողություններ չի իրականացրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ իրենք դեռ տեղեկատվություն են մշակում: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հարկային-մաքսայինի աշխատակիցը բիզնես ունենալու իրավունք ունի, և այդ դեպքում նա արտոնություններ ստանում է, Անանյանը պատասխանեց, որ այդ սահմանը շատ նուրբ է: ՊԵԿ նախագահը նշեց, որ կա տեսակետ, համաձայն որի՝ մաքսայինի աշխատակցի՝ բիզնես ունենալու պարագայում կոռուպցիոն ռիսկերը […]

̰
Իոսիֆ Կոբզոնը մահամերձ է

19:27 27.07.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ծանր վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Ավելի վաղ Կոբզոնի կինը հայտնել էր, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել պլանային բուժման կուրս անցնելու համար: ԽՍՀՄ ժողովրդական արտիստն ավելի քան 10 տարի պայքարում է քաղցկեղի դեմ: Իոսիֆ Կոբզոնը բազմաթիվ համերգների է մասնակցել Երևանում։ Հայտնի երգերից են «А у нас […]

̰
Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը. Փաշինյան

19:26 27.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության […]

̰
Սոցաջակցության Մասիսի գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել

19:19 27.07.2018

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ: «Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա […]

̰
Եթե վնասները չվճարված հարկերի տեսքով վերականգնվում են, դա ևս պատժամիջոց է. ՊԵԿ նախագահ

19:18 27.07.2018

«Մենք չենք ուզում, որ բիզնեսմենները հայտնվեն ճաղերի հետևում, մենք ուզում ենք ունենալ օրինապահ բիզնեսմեններ, որոնք հարկեր կվճարեն»,- «Հեռանկար»-ի տաղավարում այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ընդգծեց՝ եթե ամեն հարկային իրավախախտման արդյունքում բիզնեսմենին տանեն դատեն, ապա ուղղակի բիզնեսմենների պակաս կունենան և իրենց հարկային պլանները չեն կատարի: «Իրականում մենք կարծում ենք, որ եթե պետությանը պատճառված […]

̰
BACK_TO_TOP