19:11 27.07.2018
«Մուրացան» հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ օրեր առաջ Երևանում ինսուլինային պոմպի միջոցով երեխա է ծնվել: Ծննդաբերող կինը դիաբետի բուժում է ստանում: Սա Հայաստանում ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքն էր: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ պաշտոնական կայքէջից:
Բժիշկների խոսքերով՝ գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգով պոմպային ինսուլինաթերապիան համարվում է դիաբետի դեպքում հղիության վարման նախընտրելի մեթոդ և հնարավորություն է տալիս գլյուկոզան պահպանել թիրախային խիստ նեղ սահմաններում` փոքրացնելով դիաբետի հետ կապված մոր և երեխայի առողջական ռիսկերը:
Անցումը պոմպային ինսուլինաթերապիայի կատարվել է հղիության 8-րդ շաբաթում, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Քալանթարյանի կողմից: Հղիությունն ընթացել է առանց բարդությունների: Ծննդալուծումը կատարվել է հղիության 37-րդ շաբաթում՝ պլանավորված կեսարյան հատման ճանապարհով: Երեխան առողջ է: Մոր դիաբետի հսկողությունը պոմպի միջոցով շարունակվում է:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են:
10:00 15.05.2025
Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրելԹեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ […] ...
09:50 15.05.2025
Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններովԻսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...