17:17 26.07.2018
ԱՄն Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում ոստիկանն արձագանքել է թափառականի խնդրանքին ու օգնել նրան աշխատանք գտնելու հարցում: Այս մասին հայտնում է iz.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ անօթևան տղամարդը ոստիկանին խնդրել է հարցազրույցի ներկայանալուց առաջ օգնել սափրվել: Ոստիկանը չի մերժել ու հենց փողոցում էլ սափրել է տղամարդուն: Այդ պահը ֆիքսել են անցորդներն ու տեսանյութը տեղադրել համացանցում: Ավելի ուշ Fox […]
17:10 26.07.2018
Իտալիայում «ռոբոտ-կենտավրոս» է ստեղծվել, որը երկու մետաղյա ձեռք ու անիվների վրա չորս ոտք ունի, տեղեկացնում է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ռոբոտը հեշտությամբ կարող է հաղթահարել անհարթ ճանապարհներն ու հարմարվել ցանկացած տեղանքի: Ռոբոտը ստեղծողներն ասել են, որ այն ծանր է և 1.5 մետր բարձրություն ունի: «Ռոբոտը ճարպիկ է և կարող է օգտակար լինել աղետների ժամանակ»,- նշել են […]
17:01 26.07.2018
Սինգապուրում շարունակվում է «Արսենալ»-ի նախամրցաշրջանային հավաքը: Դրան մասնակցում է անգլիական ֆուտբոլային ակումբի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը թիմի հերթական մարզման ընթացքում գեղեցիկ գոլ է խփել Պետր Չեխի դարպասը: «Կրակոց». այսպես է մակագրել հայ ֆուտբոլիստն Instagram-ի ու ֆեյսբուքյան էջերում հրապարակված տեսանյութը:
16:59 26.07.2018
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. – խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, – հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, […]
16:48 26.07.2018
CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ բիթքոինի արժեքը 20 բորսաներից ստացված տվյալների արդյունքում՝ նվազել է 1․07%-ով՝ հասնելով 8․21 հազար դոլարի, տեղեկացնում է РИА Новости-ն: Այլ վիրտուալ արժեքները տնտեսական շուկայում տարբեր դինամիկա են դրսևորել՝ Ethereum-ը նվազել է 0․05%-ով, Ripple-ը թանկացել է 1․11%-ով, իսկ Bitcoin Cash-ը՝ էժանացել 1․77%-ով: CoinMarketCap-ի տվյալներով՝ վիրտուալ արժեքների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 300․9 միլիարդ դոլար: […]
16:41 26.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Ընթանում է հարցաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել է մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով: Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և […]
16:40 26.07.2018
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության շենք մտավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Խաչատուրովը ևս այսօր հարցաքննվելու է: ՀՔԾ-ն նախապես հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարցաքննվելու է հուլիսի վերջին: Նա հայտնեց, որ եկել է Մարտի 1-ի գործով հարցաքննության: Հիշեցնենք, որ այսօր պետք է հարցաքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: SHANTNEWS.am-ը […]
16:38 26.07.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում չարագործը կոտրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված աստղը: Հաղորդվում է, որ գործիքը, որով տղամարդը կոտրել է այն, դրված է եղել կիթառի պայուսակի մեջ, որը գցել է աստղի վրա: Իր գործողության մասին խուլիգանն անձամբ է հայտնել Լոս Անջելեսի ոստիկանությանը և հետագայում հանձնվել իշխանություններին: Նրա արարքի շարժառիթները դեռ հայտնի չեն: Դոնալդ Թրամփին այդ աստղը […]
16:27 26.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքից ազատում է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին. «Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես […]
16:23 26.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել […]
16:15 26.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Մշակույթի նախարարությանն այս հարցում մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Սա գյումրեցիների 30 […]
15:47 26.07.2018
2018թ. հունվարին հոգեկան առողջության խնդիրներով ու գիշերամիզությամբ զորակոչված և զորակոչի հաջորդ օրվանից իսկ հարբուխի, ապա՝ թոքաբորբի պատճառով հոսպիտալացված Ս. Ք.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ս. Ք.-ի քրոջ ահազանգով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարին դիմել է դեռևս 2018 թ. մարտի 29-ին, […]
15:34 26.07.2018
Դիլիջանի ուսկենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով ՊԵԿ բացահայտած չարաշահումներն ընդհանուր առմամբ 2․3 միլիարդի գործարքների վերաբերյալ են: Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրություններն ուղարկվել են իրենց քննչական մարմնին, ապա մանրամասնեց՝ գնման ընթացակարգերի չպահպանման հետ կապված որոշակի ուսումնասիրության նյութեր […]
15:30 26.07.2018
Երբեք օդի մաքրությամբ ու կանաչ տարածքներով աչքի չընկնող Գյումրիում, պարզվում է, ծառերը խանգարում են շինարարությանը։ «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում, ու նշանակություն չունի՝ դրանք բնակիչնե՞րն են տնկել, մրգատո՞ւ են, թե՞ դեկորատիվ։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ մայթեզրերին է, համայնքային սեփականություն է, հայտնում է SHANTNEWS.AM-ը։ «Մայթի […]
15:22 26.07.2018
Հուլիսի 25-ին Ադրբեջանի Թարթառի շրջանի զորամասերից մեկում 2017թ․ ձերբակալված մի խումբ զինվորականների գործով պարզվել է ևս մեկի ճակատագիրը։ Թարթառի շրջանի Ջամիլի գյուղի բնակիչ, նույն շրջանի զորամասերից մեկի վարորդ, պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բինեթովի կինը պատմել է ամուսնու սպանության մասին և նշել, որ վերջինիս ևս մահանալուց հետո անմեղ են ճանաչել, տեղեկացնում է razm.info-ն: Հագվերդիևան նշել է, որ 2017թ․ մայիսի […]
15:14 26.07.2018
Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:02 26.07.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը նամակ է գրել հիմնադրամի նվիրատուներին, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հարգելի նվիրատուներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության ախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ պարոն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: […]
14:56 26.07.2018
Հայաստանում ռուսական բանակի բացակայության դեպքում «Ղարաբաղում բոլոր հայերին կսպանեին»: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «60 րոպե» հաղորդման ընթացքում: «Ղարաբաղում հայերին վաղուց սպանած կլինեին: Միայն այն պատճառով, որ մեր բանակը Հայաստանում է տեղակայված՝ Ղարաբաղի հայերը հանգիստ ու խաղաղ պայմաններում են ապրում»,- հայտարարել է Ժիրինովսկին: Դրանից բացի՝ […]
14:43 26.07.2018
ԱՄՆ ում տարբեր գիտական կազմակերպությունների կլիմատոլոգներ առաջին անգամ ապացուցել են մարդու ազդեցությունը երկրի մթնոլորտի ստորին շերտի տարեկան ջերմաստիճանի տատանման վրա: Հետազոտությունը տպագրվել է Science ամսագրում: Մարդու՝ կլիմայի վրա ազդեցությունը պարզելու համար գիտնականները տարիների ընթացքում ստացված տվյալները համեմատել են տեսական մոդելի արդյունքների հետ, այս հանգամանքը օգնում է տարբերակել անտրոպոգեն գործոնը բնական ցիկլից: Այս ձևով ապացուցվել է […]
14:30 26.07.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 26-ին՝ kառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ հարցին՝ ինչպիսի՞ն է այսօր հարկային բեռը փոքր և միջին ձեռնարկությունների համար: Անանյանը նախ ընդգծեց՝ կարևոր է հասկանալ՝ համեմատությունն ինչի նկատմամբ է արվում, ապա նշեց. «Ես մի առիթով հայտարարել եմ՝ մենք տնտեսության որոշ ճյուղերի համար այնքան էլ տնտեսությանը միտված օրենսդրություն չունենք, բայց գնահատել՝ […]
14:19 26.07.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված աննախադեպ մեծ քանակությամբ նամակներին: Վարչապետը նշել է, որ իրենք խնդիր ունեն նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Ես ուզում եմ հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարպետներին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին և նաև Երևան քաղաքի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված […]
14:03 26.07.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ազատամուտ համայնքի բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ գրությունը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից այսօր ուղարկվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին: «Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման […]
13:41 26.07.2018
Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, հիմա այդպես չէ: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ եթե գործարարը կարծում է, որ սխալ վարչարարություն է իրականացվել, ապա իրենք տվել են կազմհսկողական վարչության կոնտակտային տվյալները, խնդրել, որ դիմեն […]
13:29 26.07.2018
CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ բնակիչ Դավիթ Թոմասը ամբողջ կյանքում սպասել է ծով տեսնելու օրվան: Կիրակի օրը Ֆլորիդայի Փանայա Սիթի լողափում Դավիթ Թոմասի երազանքն իրականություն է դարձել: Շնորհիվ իր ընկերների առատաձեռնության և հատուկ լողափի սայլակի շնորհիվ, Թոմասը, որը ծնվել է ուղեղային կաթվածով, կարողացել է ոտքերով զգալ ավազը և վայելել աղի օվկիանոսի օդը` կյանքում առաջին անգամ: 36-ամյա […]
13:21 26.07.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 26-ին կառավարության նիստից առաջ անդրադարձավ Բագրատաշենի մաքսակետում գրանցված միջադեպին: Նա հիշեցրեց, որ այս թեմայով ՊԵԿ-ն արդեն հաղորդագրություն է տարածել, ապա նշեց՝ տեսանյութում պատկերված անձի անուն-ազգանունն էլ է բացահայտված, վարքագիծն էլ է ներկայացված. վերջինս 2010-2017թթ. հինգ անգամ քաղաքացիություն է փոխել, վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանահատման 13 դեպք է ունեցել: «Անձին ասում […]
13:15 26.07.2018
Զորակոչի ընթացքում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ կառվարության որոշման նախագիծը քննարկելիս: «Դա ցավալի փաստ է: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող է այդ ոլորտում այդպիսի չարաշահումներ տեղի ունենան պաշտոնատար անձանք կողմից: Սա ուղղակի խայտառակություն […]
12:40 26.07.2018
Կառավարությունը հավանություն է տվել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ օրենքի նախագծին: Նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ զորակոչի երկարաձգումը պայմանավորված է բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նախարարը նշել է, որ զորակոչի երկարաձգումը չի ազդելու զորացրումների վրա:
12:33 26.07.2018
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Գրին ֆարմեր» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալու վերաբերյալ նախագծին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է հիմնել առաջադեմ տեխնոլոգիաներով այգիներ, որոնց շնորհիվ 150 աշխատատեղ կստեղծվի: Ծրագրի իրականացման համար ներդրվելու է շուրջ 2 միլիարդ դրամ:
12:24 26.07.2018
Երեկ՝ հուլիսի 25-ին` ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի պատերը մասամբ փլուզվել են: Արդյունքում 2 քաղաքացի հոսպիտալացվել է: SHANTNEWS.AM-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, […]
11:50 26.07.2018
Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է: «Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին […]