Ադրբեջանում «լրտեսների գործով» զինվորականներից մեկի կինը պատմել է ամուսնու սպանության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում «լրտեսների գործով» զինվորականներից մեկի կինը պատմել է ամուսնու սպանության մասին

15:22 26.07.2018

Հուլիսի 25-ին Ադրբեջանի Թարթառի շրջանի զորամասերից մեկում 2017թ․ ձերբակալված մի խումբ զինվորականների գործով պարզվել է ևս մեկի ճակատագիրը։ Թարթառի շրջանի Ջամիլի գյուղի բնակիչ, նույն շրջանի զորամասերից մեկի վարորդ, պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բինեթովի կինը պատմել է ամուսնու սպանության մասին և նշել, որ վերջինիս ևս մահանալուց հետո անմեղ են ճանաչել, տեղեկացնում է razm.info-ն:

Հագվերդիևան նշել է, որ 2017թ․ մայիսի 8-ին իր ամուսինը աշխատանքի է գնացել և չի վերադարձել։ Հետո իրեն զանգել են զորամասից, ասել, որ «դիմակավոր մարդիկ եկել ձերբակալել էին»։ Թե ովքեր են եղել ձերբակալողները՝ չեն հայտնել։

Արդեն մայիսի 16-ին բերվել է ամուսնու դիակը, թույլ չի տրվել դիակը բացել և ասվել է, որ հայրենիքի դավաճան է, ծախվել է։

Զինվորականի կինը պատմել է, որ մի քանի ամիս առաջ իրեն պատկան մարմինները հայտնել են, որ ամուսինը անմեղ է եղել և իր սպանությունն էլ սխալմունք էր․ «Ասում են 1000-ավոր մարդիկ այս գործով եկել, վկայություն են տվել, և դրանցից ոչ մեկում ամուսնուս անունը չկա…»:

2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի է դարձել այդ գործով ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է:

Հուլիսի 18-ին ԵԽ «Խոշտանգումների կամ պատիժը կրելու ընթացքում արժանապատվության ոտնահարման ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման» հանձնաժողովը հրապարակել էր Ադրբեջանի բանտերում անցկացրած ուսումնասիրությունների իր զեկույցը, որտեղ նշվում էր, թե ինչ դաժան տանջանքների են ենթարկել ձերբակալված զինվորականներին։

Զեկույցում նշվել էր նաև, որ Թարթառի զորամասերում պահվելուց հետո ձերբակալվածներին տեղափոխել են Մինգեչաուրի շրջանի չօգտագործվող զորամասեր, որտեղ պահվել են ևս 2 օր և նորից ռազմական ոստիկանության կողմից ենթարկվել տանջանքների։

Այժմ ադրբեջանական բանտերում կան այս գործով ձերբակալված մի շարք անձինք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

BACK_TO_TOP