TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC
Admin

Admin

Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը. նա ազատ է արձակվել

15:37 24.07.2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը Armtimes-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս պահին դեռ պարզ չէ՝ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվե՞լ է, թե՞ ոչ: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել […]

̰
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ահազանգել է՝ հարձակվել են իր գազալցակայանի վրա

15:36 24.07.2018

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ SHAMSHYAN.com-ը տեղեկացնում է, որ ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ […]

̰
Արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է. Հովհաննես Խանգելդյան

15:33 24.07.2018

«2018-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է 3-ով: Գրանցվել է 6072 դեպք, զոհվել է 164, տուժել՝ 5015 մարդ»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին, թունավորումներին ու […]

̰
Թեյլոր Սվիֆթը համերգի ժամանակ սայթաքել է և ընկել

15:20 24.07.2018

Հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Նյու Ջերսիում տեղի ունեցած իր համերգի ժամանակ ընկել է բեմի վրա, պատճառը անձրևն է եղել: Երգչուհու ընկնելու վիդեոն միանգամից տարածվել է համացանցում: https://twitter.com/TSwiftNZBU/status/1021247038137151488?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1021247038137151488&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fshowbiz%2Fmusic%2F3993185-teilor-svyft-upala-vo-vremia-kontserta Նշենք, որ նա ելույթ էր ունենում Նյու Ջերսիի MetLife մարզադաշտում: Համերգի ընթացքում սկսել է անձրև տեղալ և այն ժամանակ, երբ Թեյլորը երգում էր Call It What You Want երգը, […]

̰
Իտալիան 2 ինքնաթիռ է ուղարկել Հունաստան՝ անտառային հրդեհները մարելու նպատակով

15:13 24.07.2018

Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]

̰
«Բարսելոնա»-ի պորտուգալացի կիսապաշտպանը կտեղափոխվի «Յուվենթուս»

15:06 24.07.2018

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենթուս»-ում: Պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին թիմի ղեկավարությանը խնդրանքով դիմել է ակումբի նորեկ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը նույնպես վերջերս է «Յուվենթուս» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Պորտուգալիայի հավաքականում և Ռոնալդուն վստահ է, որ Գոմեշը կարող է վերադարձնել իր լավագույն որակները՝ խաղալով իր կողքին: Հայտնի […]

̰
Թրամփը համաձայնել է ռուսական գործով մի քանի հարցի պատասխանել. Bloomberg

15:00 24.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է պատասխանել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին, որոնք կապված են ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ իր և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին՝ հղում անելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, տեղեկացնում է Bloomberg-ը: Դրա փոխարեն Թրամփը պահանջել է, որպեսզի Մյուլլերն իրեն հարցեր չտա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի խառնվելու գործով դատավարությանը […]

̰
Եթե բանավեճեր չլինեն՝ կառավարության կազմը հրապարակելը ոչինչ չի տալու. Սպարտակ Սեյրանյան

14:51 24.07.2018

ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանում հուլիսի 24-ին կազմակերպված քննարկման ժամանակ արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին՝ նշելով, որ նրա բարի ցանկությունն ու մտադրությունը կիսելով հանդերձ՝ լավատեսությունը չի կիսում: Ըստ Սեյրանյանի՝ ցանկացած մեխանիզմ արհեստականորեն, այդ թվում՝ օրենքի ուժով պարտադրելու պարագայում չի կարող հավակնել, դառնալ որակյալ: Նրա խոսքերով՝ եթե բանավեճեր չլինեն, ապա Հարությունյանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-24-ը

14:40 24.07.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության […]

̰
Հարուցվել է քրգործ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ

14:32 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 23-ին՝ ժամը 22։30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորից առ այն, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը […]

̰
Երևանում մոպեդ ու ավտոմեքենա են միմյանց բախվել

14:25 24.07.2018

ՀՀ ոստիկանությունը տեղակացնում է, որ այսօր գիշերը՝  ժամը 01։00-ին, Երևանի Պարոնյան-Հնդկաստանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոպեդ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: «Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Մերձմոսկովյան առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է

14:23 24.07.2018

Մերձմոսկովյան շրջանի Մոնինո բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Կրակի բռնկումից որոշ ժամանակ անց հաջողվել է մարել, սակայն, մինչ այդ, այստեղ մոտ 600 քմ տարածություն է այրվել: «Ժամը 09:15-ն բաց հրդեհի օջախը մարվել է, աշխատանքները շարունակվում են: Զոհեր ու տուժածներ չկան»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների […]

̰
Startup-ները և ՓՄՁ-ները մինչև 5 մլն դրամի շրջանակում կարող են մասնակցել պետգնումներին. տնտեսագետ

14:20 24.07.2018

«Մեր պետական գնումների մասին օրենքում երկու չափանիշ կա՝ նվազագույն գին և տնտեսապես առավել շահավետ առաջարկ, իսկ կոռուպիցոն ռիսկերը նվազ կլինեն այն ժամանակ, երբ որ պատվիրատուն հստակ գիտի՝ ինչ է ուզում և այս տեղեկատվությունը մատչելի է բավարար թվով սուբյեկտների, որոնք իրական մրցակցություն են ունենում: Այսինքն՝ շուկայում, եթե մենք կարողանանք այսպիսի խաղի կանոններ ստեղծել, ապա մեծ հաշվով […]

̰
Femen միավորման հիմնադիրներից Օքսանա Շաչկոն ինքնասպանություն է գործել

14:14 24.07.2018

Կանանց իրավունքների համար պայքարող Femen միավորման հիմնադիրներից մեկը՝ Օքսանա Շաչկոն, ինքնասպան է եղել Փարիզում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միավորման մեկ այլ անդամի: «Այո՛, այո՛, հաստատում եմ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը: Հաղորդվում է, որ աղջիկն ինքնասպանություն է գործել Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող իր բնակարանում: Նման արարքի պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուրը հայտնում է, որ […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]

̰
Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել

14:08 24.07.2018

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]

̰
Սանտա Կլաուսները համաժողով են անում

14:07 24.07.2018

Xinhuanet.com-ը գրում է, որ Կոպենհագենում բազմաթիվ Սանտա Կլաուսներ են հավաքվել: Բանն այնն է, որ Դանիայի մայրաքաղաքում մեկնարկել է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը: Համաժողովն  անցկացվում է ամեն տարի, իսկ այս տարի միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 Սանտա Կլաուս՝ աշխարհի տարբեր երկրներից: Հուլիսի 23-ին մեկնարկած միջոցառումը տևելու է 4 օր: Մասնակիցներն արդեն հասցրել են շքերթով անցնել […]

̰
Հայ ծանրամարտիկը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

14:00 24.07.2018

Միլանում ընթացող Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների պայքարում հայ ծանրամարտիկ Գոռ Սահակյանը, 50 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է վաստակել: Այս մասին հայտնում է News.am-ը: Երկամարտում նա գրանցել է 178 կգ (80+98) արդյունք և 4-ական կգ գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը գրաված բուլղարացի ու թուրք ծանրորդներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում […]

̰
Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են ծառայությանը. ՊԲ հրամանատար

13:55 24.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, որոնք ծառայության են անցել Արցախում, ֆիզիկապես պատրաստ են բանակային ծառայությանն ու երջանիկ են, որ հենց Արցախ են զորակոչվել։ Այս մասին այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հրամանատարը նշել է, որ Արցախում են ծառայել նաև իր՝ Մնացականյանի, Արցախի նախագահի ու Ազգային […]

̰
Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխությունների ազդեցությունը զինծառայողների վրա. Գ. Հարությունյան

13:53 24.07.2018

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր  լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են  հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող […]

̰
Մտավախություն ունե՞ք, որ որոշ ուժեր, կաբինետ չներկայացնելով, ավելի մեծ առավելություն կունենան. Սերգեյ Բագրատյանը՝ Խոսրով Հարությունյանին

13:46 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին մասնակցելիս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Դուք կարող եք դա կիրառել ձեր կուսակցությունում, ներկայացնել ձեր կաբինետը: Հնարավո՞ր է, որ մտավախություն ունեք, որ այսօրվա պայմաններում կան քաղաքական ուժեր, որոնք, կաբինետը չներկայացնելով, […]

̰
Գերեզմանատան տարածքում զինամթերք է հայտնաբերվել

13:44 24.07.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Հուլիսի 23-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 42-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանն աշխատելիս հողի տակից զինամթերքով տոպրակ է դուրս եկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ տղամարդը Գեղանիստ գյուղի գերեզմանատանը՝ կնոջ հանգուցյալ մոր գերեզմանատեղում շինարարական […]

̰
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սուր հոտով հեղուկներ են հայտնաբերվել

13:40 24.07.2018

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայում հայտնաբերվել և առգրավվել են 2 ռետինե ձեռնոց, որոնք լցված […]

̰
Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]

̰
ՊԲ հրամանատարը ներկայացրել է Արցախի առաջնագծի իրավիճակը, ռազմական բախումների հավանականությունը

13:27 24.07.2018

Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվել է լրագրողների շրջայց Արցախի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր: Լրագրողները ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել մարտական հերթապահության կրման ընթացքով և տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ: Շրջայցի երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, ՊԲ շտաբում տեղի է ունեցել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2018թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: […]

̰
Պաշտպանության բանակը փորձում են ներքաշել քաղաքականության մեջ. ՊԲ հրամանատար

13:15 24.07.2018

Ահազանգեր կան, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներին փորձում են համոզել, ներքաշել քաղաքականության մեջ, մասնակից դարձնել հանրահավաքներին և այլն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ «Ահազանգներ ունենք, որ մոտենում են սպաների և զինծառայողների, որ գնան մասնակցեն հավաքների»,- նշել է հրամանատարը։ Մնացականյանի խոսքերով՝ զինծառայողներին չեն փորձել մասնակից դարձնել Արցախի նախագահի պաշտոնից Բակո Սահակյանի […]

̰
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

13:11 24.07.2018

Էջմիածնում ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեցին: «Պատվավոր քաղաքացու շնորհումը և դրանից զրկումը իրավական հետևանքներ իրենից չի ենթադրում: Հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է: Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ հարց է, որը քաղաքի բնակչության տրամադրությունը հաշվի առնելով կարծում եմ՝ դրան պետք է ուշադրություն դարձնենք: Իհարկե, դատաքննությունը […]

̰
Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել

13:10 24.07.2018

Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել, ավելի քան 22 հազարը՝ հոսպիտալացվել, հաղորդում է BBC-ն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ 35 աստիճան շոգը կպահպանվի մինչև օգոստոսի վերջ: Տվյալների համաձայն՝ հուլիսի 23-ին Կումագայա քաղաքում գրանցվել է 41 աստիճան շոգ, պատմության մեջ առաջին անգամ Տոկիոյում ջերմաստիճանի սանդղակը հատել է 40-ի սահմանը: Հնարավոր է հետաձգվեն դպրոցականների ամառային […]

̰
Էջմիածնում քննարկում են Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

12:55 24.07.2018

Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը: Oրակարգում կա 8 հարց, որոնցից մեկը Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն է: Հատկանշական է, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու բոլոր 14 անդամներն էլ Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են:

̰
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը նոր կուսակցություն է հիմնելու

12:50 24.07.2018

Քաղաքագետ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի նախկին թեկնածու, ՀՎԿ նախկին խոսնակ, Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանը որոշել է նոր կուսակցություն բացել. այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Այժմ փաստաթղթավորման փուլում ենք, առաջիկայում կհստակեցնենք կուսակցության անունը, հիմնական նպատակները և սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ գաղափարախոսության կրող: […]

̰
BACK_TO_TOP