TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.1 oC
Admin

Admin

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է կառավարության կազմ ներկայացնեն. Խոսրով Հարությունյանի առաջարկը

12:47 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես եկավ առաջարկով: Պատգամավորի առաջարկը հետևյալն էր՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն նախ պետք է պարտավորվի ներկայացնել այն կառավարության կազմը, որով մտադիր է հանդես գալ ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում: Այս դեպքում, ըստ պատգամավորի, հանրությունը հասկանում է՝ ինչ կազմով է այդ ուժը պատրաստվում իրականացնել նախընտրական […]

̰
Հուլիսի 26-ից ջերմաստիճանը կրկին կհասնի +40, +41 աստիճանի. Գագիկ Սուրենյան

12:43 24.07.2018

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: «Հուլիսի 26-ից Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40…+41 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Ռոնալդուի ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա երիտասարդի ֆիզիկական տվյալների հետ

12:36 24.07.2018

Վերջերս «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն բժշկական հետազոտություն է անցել և բժիշկները զարմացել են հետազոտությունների արդյունքի վրա: Այս մասին տեղեկացնում է լրագրող Մատեո Բոնետին: Պորտուգալացի ֆուտբոլիստը 20-ամյա երիտասարդին վայել ֆիզիկական վիճակում է: Ռոնալդուի օրգանիզմում ճարպերը 7 տոկոս են, մինչդեռ նրա տարիքում միջին ցուցանիշը կազմում է 10-11 տոկոս: Մարմնի մկանային զանգվածը 50 տոկոս է. նրա տարիքում այն […]

̰
Երևանում 61-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

12:30 24.07.2018

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ՝ կեսգիշերին մոտ, 61-ամյա մի կնոջ են վրաերթի ենթարկել: «Հուլիսի 23-ին՝ ժամը 11։40-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի եւ Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Բարեկամավանի ուղղությամբ կրակոցներից փոքր-ինչ վնասվել է տներից մեկի տանիքը. գյուղապետ

12:16 24.07.2018

Հուլիսի 22-ի երեկոյան ադրբեջանական դիրքապահների կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղն ու հարակից հայկական դիրքերը։ Գյուղի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը ShantNews.am-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմի արձակած գնդակներից մի քանիսը դիպել են գյուղացիներից մեկի տան տանիքին, կրակոցների պատճառով վնասները մեծ չեն։ Կրակոցների մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
«Հորիզոն»

12:15 24.07.2018

̰
«Գնումների մասին» օրենքը, ընդհանուր առմամբ, համահունչ է եվրոպական փորձին. տնտեսագետ

12:10 24.07.2018

«Գնումների մասին» օրենքը, ընդհանուր առմամբ, համահունչ է եվրոպական փորձին: Այս խոսքերն ամիսներ առաջ ասել էր տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որն այժմ լինլեով վարչապետի խորհրդական՝ «Հեռանկար»-ի տաղավարում, մեկնաբանելով իր այս խոսքերը, նշեց, որ ինքը շարունակում է մնալ այդ կարծիքին: «Կան փաստեր և իրողություններ, որոնք դժվար է ժխտել: Հայաստանն անդամակցել է լավագույն փորձին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների […]

̰
ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ

12:03 24.07.2018

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության  մեջ: Ավելի վաղը SHANTNEWS.am-ը հայտնել է, որ անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը […]

̰
Գեներալ Մանվելի մոտ հայտնաբերված «ՈՒԱԶ»-ները Արցախի բանակինը չեն. պարզաբանել է ՊԲ հրամանատարը

11:58 24.07.2018

Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]

̰
Երևանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը

11:56 24.07.2018

Հուլիսի 23-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը` ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և […]

̰
Սիլիկյան թաղամասի բնակիչներն անցել են ինքնապաշտպանության. Նաիրա Զոհրաբյան

11:54 24.07.2018

ԱԺ պատգամավոր Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սիլիկյան թաղամասի հրդեհված աղբավայրի մասին: «Երեկ ողջ գիշեր Սիլիկյան թաղամասի բնակիչները թույլ չեն տվել, որ «Սանիթեք» ընկերությունն իր վարձակալած Զիլ մեքենաներով քաղաքի աղբը թափի չթույլատրված և արհեստականորեն ձևավորված «աղբավայրում»՝ բնակիչների քթի տակ: Հարակից բնակավայրերի բնակիչները ողջ գիշեր հերթապահել են և թույլ չեն տվել մեքենաներին դատարկել […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն որևէ առնչություն չունի հարուցված քրգործի հետ. հայտարարություն

11:50 24.07.2018

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից հաղորդագրությունում առկա […]

̰
Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

11:43 24.07.2018

Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ  իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]

̰
Ինձ շարունակում են ապօրինաբար պահել կիսափակ ռեժիմի պայմաններում. դատապարտյալը դիմել է գլխավոր դատախազին

11:36 24.07.2018

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Վարդանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ իրեն ապօրինաբար են պահում անազատության մեջ: «ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արմավիր ՔԿՀ դատապարտյալ, քաղբանտարկյալ Արկադի Վարդանյանից Սույն թվականի հուլիսի 8-ին լրացել է իմ վաղաժամկետ ազատման օրենքով սահմանված ժամկետը: Սակայն մինչ օրս Արմավիր ՔԿՀ պատասխանատու պաշտոնյաներից, ինչպես նաև գլխավոր դատախազության համապատասխան վերահսկող ատյանի […]

̰
ԱԺ-ն պարզաբանում է տարածել նոր ուղեգորգերի գնման վերաբերյալ

11:09 24.07.2018

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն արձագանքել է ԱԺ-ի կողմից նոր ուղեգորգեր ձեռք բերելու տեղեկատվության վերաբերյալ հրապարակմանը: Ֆեյսբուքյան իր էջում Սարոյանը գրել է. «Հայտնում ենք, որ նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը […]

̰
̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան

22:02 23.07.2018

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի  պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]

̰
Խոշոր ավտովթար «Հյուսիս -Հարավ» նոր կառուցվող ճանապարհին

21:58 23.07.2018

Այսօր` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան – Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և շրջվել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով վարորդ Յ․ Վալեսյանն […]

̰
Նեթանյահուն կհանդիպի Լավրովի հետ

21:51 23.07.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկուշաբթի օրը Երուսաղեմում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ՝ Սիրիայի հարցով քննարկումներ ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է TASS-ը: «Ես այսօր կհանդիպեմ ռուսական պատվիրակության հետ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի գլխավորությամբ: Հանդիպումը կանցկացվի ՌԴ […]

̰
Հայաստանը հեղափոխությունից հետո՝ սպասելիքներն ու նոր մարտահրավերները․ քննարկում Գյումրիում

21:45 23.07.2018

Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը: Քննարկումների […]

̰
ՀԿ-ները պահանջում են Էթիկայի հանձնաժողով ձևավորել և քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

21:38 23.07.2018

Հայաստանի մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջելով սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը: «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել […]

̰
«1000 դրամների» հիմնադրամը ևս 5 հատուցում է կատարել զոհված ու հաշմված զինծառայողների ընտանիքներին

21:32 23.07.2018

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և 2-րդ խմբի հաշմանդամ երկու զինծառայողի: ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ: 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի […]

̰
1 ամիս պահանջվեց Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար. Արսեն Խառատյան

21:20 23.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ վերականգնվել է Սարիգյուղ-Ոսկեպար հատվածի ճանապարհը: «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու […]

̰
Կուբայի առաջնորդն ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ

21:11 23.07.2018

Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը ԱՄՆ-ի՝ 1960-ականների սկզբներից գործող տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Դիաս-Կանելը հայտարարել է, որ զրույցի քիչ թեմաներ են մնացել, բայց դրան հակառակ՝ շատ բան կա անելու, ուղղելու, ստեղծելու: «Հեշտ չի լինելու դա անել, որովհետև մեր զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ շրջափակումը, […]

̰
Չինաստանում առևտրականը դանակահարել է ոստիկանին ձմերուկի անօրինական վաճառքն արգելելու համար

21:02 23.07.2018

Չինաստանում ձմերուկ վաճառող առևտրականները դանակահարել են ոստիկանության սպաներից մեկին, երբ ոստիկանները փորձել են արգելել նրանց՝ միրգը ճանապարհին վաճառել: Այս մասին հայտնում է Mirror-ը: Պարզվել է, որ նրանք այդ վայրում անօրինական առևտրով են զբաղվել: Միջադեպն արձանագրվել է ականատեսների կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները տարբեր կողմեր փախչում այն բանից հետո, երբ առևտրականները հանում են […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ադրբեջանին

21:01 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]

̰
Փաշինյանը ցանկանում է ոչ թե ցրել ՀՀԿ-ն, այլ դա ապահովել օրինական դաշտում` իշխանությունն ստանալով

20:55 23.07.2018

Ինձ համար դժվար է պատկերացնել, որ «Ծիրանը» («Երկիր Ծիրանի» կուսակցություն-խմբ.) շատ ավելի ձայն կհավաքի, քան փաշինյանականները», – այսօր լրագրողներին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրություններին: Ըստ քաղաքագետի՝ այն աջակցությունը, որն այսօր ունի նոր իշխանությունը, չունի և ոչ մեկ: Ալեքսանդր Իսկանդարյանն ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ-ի պարագայում հիմա  այսպիսի իրավիճակ […]

̰
Շեշտը պետք է դնել այնպիսի զինատեսակների ստեղծման վրա, որոնք թույլ կտան բավարարել հայկական բանակի կարիքները. Դավիթ Տոնոյան

20:48 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, որի մասին խոսում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Հարցին՝ այս ոլորտում ի՞նչ է կատարվում, կա՞ն կոնկրետ ձեռքբերումներ, Տոնոյանը պատասխանել է. «Հայաստանում ռազմարդյունաբերական սեկտորի զարգացումը մշտական և պլանային բնույթ է կրում՝ անկախ նրանից, թե երկրում որ քաղաքական ուժն է իշխանության […]

̰
Թուրքական կայքը ներկայացրել է ցեղասպանությունից հետո Չիլի գաղթած հայ ընտանիքի պատմությունը

20:43 23.07.2018

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած Բալոյանների ընտանիքի պատմությունը։ Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է`  օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել է պատմական Խարբերդում, որտեղ նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր։ Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, թուրք պաշտոնյան գնել […]

̰
Երուսաղեմի Լացի պատից 100 կիլոգրամանոց քար է ընկել

20:29 23.07.2018

Երուսաղեմի Լացի պատից մեծ քար է ընկել, հայտնում է Associated Press- լրատվական գործակալությունը: Պատից մեծ քարն ընկել է այցելուների համար նախատեսված տարածքում, հայտնի է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ քարը  կշռել է 100 կգ: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այս երևույթը անվանել է մեծահույն հրաշք, քանի որ 100 կիլոգրամանոց քարը ընկել է աղոթող […]

̰
BACK_TO_TOP