13:23 26.05.2020
Այսօր ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով: Խոսքը մարդասպանին Բաքվին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման մասին է: Սաֆարովը 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 2012-ին նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ նրան ներում էր […]
13:16 26.05.2020
Կառավարությունը մտադիր է հասնել համայնքների խոշորացման։ Կան մի քանի բացառություններ, երբ կառավարությունը հետ կկանգնի այդ որոշումից կոնկրետ դեպքերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Առաջինը ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերն են, որոնք կարող են միավորվել միայն իրար հետ` ըստ նախարարի։ Երկրորդ դեպքում, ըստ Պապիկյանի, փոքր համայնքները պետք է ապացուցեն, որ կենսունակ են […]
13:02 26.05.2020
«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։ Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»,- ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում Մարտի 1-ի […]
12:56 26.05.2020
Ի՞նչ պայմաններում է աշխատում հասարակական տրանսպորտը: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։ Նա նաև նշեց, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է նաև մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմերի խորքային ախտահանումը, […]
12:45 26.05.2020
Օրակարգային հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամի՝ օրակարգից դուրս հարց տալու համար Երևանի քաղաքապետը դիտողություն արեց, ապա խոստացավ, որ նման թեմայով էլ ոչինչ չի ասելու՝ երբ ինչ հարց ուզում են, կարող են տալ: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց, որ օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ […]
12:42 26.05.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների երեք հավանական օրեր էր նշանակել՝ փետրվարին, մայիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ մայիսին նախանշված օրը ընտրություն չի անցկացվել կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է։ Նա հավանական համարեց, որ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մինչ այդ, ըստ Պապիկյանի, ԿԸՀ-ն կարող է նաև այլ […]
12:40 26.05.2020
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ապաքինվել է 11 մարդ, հայտնում է «Ալիք մեդիան»: Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 732 դեպք, ապաքինվել է 537 մարդ: Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 300 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:
12:32 26.05.2020
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության […]
12:30 26.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում գրել է հետևյալը. «Դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը»:
12:27 26.05.2020
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Օրակարգում է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը, որը մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության անդամը առաջարկել է հանել: Առաջարկը միանշանակ չի ընդունվել և քվեարկությամբ հարցը մնացել է օրակարգում: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշել է, որ այդպիսի հարցի բարձրացումը ամոթ […]
12:21 26.05.2020
Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը, որն էլ հղում է անում երկրի պաշտպանության նախարարությանը։ Մահացածներից նշվում է միայն 1956թ. ծնված Յուսուբով Մանաֆ Նյուսուբաթ օղլուի (Yusubov Mənaf Nüsubət […]
12:00 26.05.2020
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։ Հիվանդանոց էին մեկնել […]
11:56 26.05.2020
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա: Նույն օրը նշված վայրում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի […]
11:44 26.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Առաջին անգամ դպրոց գնացող երեխաների ծնողներին առաջարկում եմ ծանոթանալ այս տեսանյութի կարգավորումներին, որպեսզի գրանցման ժամանակ խնդիրներ չլինեն: Անպայման համակարգում ստուգեք կապերը երեխայի ու ծնողի, երեխայի ու իր քրոջ կամ եղբոր միջև»:
11:40 26.05.2020
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նիստին ներկայանալու և դիմակ կրելու համար: Նաև նշեց, որ մարտից սկսած իրենք բոլոր հանդիպումները դիմակով են անցկացրել, և մինչև վերջին ժամանակները դեպք չէր գրանցվել:
11:02 26.05.2020
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում: Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ կտամ մի շարք սկզբունքային հանձնարարականներ ու կանեմ կարևոր հայտարարություններ: Հանդիպմանը կարող եք հետևել ֆեյսբուքյան իմ էջով՝ ուղիղ եթերում, ժամը 15։00-ին»:
23:36 25.05.2020
Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ամերիկացի հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը, նշել են իրենց ամուսնության 6-րդ տարեդարձը։ «Թվիթերում» Քարդաշյանը Քանյեի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «6 տարի է անցել, և դեռ մի ամբողջ հավերժություն առջևում է»։ https://twitter.com/KimKardashian/status/1264681087545905152?fbclid=IwAR2PFU8c48-NTFyqCmC0JhvBpBTO8Ho8WbAtNFKZI73RygfR7Sz_t1YtLow
23:19 25.05.2020
Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և նրա կինը ՝ կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց որդու՝ X Æ a-12-ի տարօրինակ անունը, որն արտասանվում է հետևյալ կերպ՝ «Իքս Էշ Էյ թվել Մասկ կամ Իքս Էշ Արխանգել Մասկ»: Երեխայի անվանափոխության մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր օգտահաշվում։ Երգչուհին չի հստակեցրել՝ թույլատրել են արդյոք նահանգի […]
21:59 25.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միշտ է ինքնուրույն գրառումներ անում Twitter և Facebook սոցիալական ցանցերում: Երբեմն նա իր միտքը թելադրում է օգնականին, որն էլ գրառումը կատարում և հրապարակում է: Այդ մասին ԱՄՆ նախագահը ասել է լրագրող Շերիլ Ատկինսոնի հետ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել մայիսի 24-ին: «Երբեմն ես եմ գրառումը կատարում, օրինակ` գիշերը կամ […]
21:40 25.05.2020
Կորոնավիրուսի տարածման կանախարգելիչ միջոցների ձեռնարկումը առաջին հերթին տվյալ անձի առողջության պահպանման համար է: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում […]
20:40 25.05.2020
Հայաստանում կորոնավիրուսային վիճակը բավական վտանգավոր է: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը խոսել է նաև դիմակ կրելու անհրաժեշտությունից, ասել է, որ դա պարտադիր է առևտրի բոլոր մասնակիցների համար, նույն մեքենայում գտնվող բոլոր անձանց համար: Փաշինյանը նշել է, որ իրենց «սխալը» այն է, որ չափից ավելի մեծ վստահություն են տածել մարդկանց […]
19:47 25.05.2020
Կորոնավիրուսից մահացել է Ստուպինի շրջանային կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ Ալեքսեյ Մարտինովը։ Այս մասին հայտնում է բուժհաստատության կայքը։ «Նա գլխավորել է մի խումբ բժիշկների, որոնք ապրիլի 17-ին ընդունել են առաջին հոսպիտալացվածներին՝ վարակված COVID-19-ով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են հիվանդանոցում, Մարտինովը չի կարողացել ավարտին հասցնել երկշաբաթյա հերթափոխը, քանի որ վատ է զգացել: Նրա կորոնավիրուսի թեստը դրական […]
19:26 25.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։ Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։ Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից […]
19:19 25.05.2020
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։ Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի […]
19:15 25.05.2020
Սոֆիայում բողոքի ակցիա են կազմակերպել պարային խմբերը, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով դեռևս զրկված են իրենց աշխատանքից ու փորձերի հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, որ մարզիկներին թույլատրվել է մարզվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: В Софии прошла акция протеста танцевальных коллективов, которые из-за введенных в связи с пандемией коронавируса ограничений по-прежнему лишены возможности заниматься […]