TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար. Փաշինյանը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման մասին

19:14 25.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Պաշտպանիչ դիմակների վերաբերյալ նա նշեց, որ դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին էլ հարկավոր է պահպանել սահմանված կանոնները: Նրա խոսքերով՝ պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար: «Համավարակի հաղթահարման հիմնական գործիքը մեզնից […]

̰
Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը 5G ցանցի վերաբերյալ

19:07 25.05.2020

Հայաստանում 5G ցանցի տեղադրման վերաբերյալ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին նշված է «Յուքոմ», «Beeline Հայաստան» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։ «Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող […]

̰
Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հետ քննարկել է «Թռչնոց բույն» որբանոցի գործունեությանն առնչվող հարցեր

18:55 25.05.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Լիբանանի հայ համայնքի վիճակով: Մասնավորապես անդրադարձ է եղել «Թռչնոց բույն» որբանոց-մանկատան գործունեությանը, խնդիրներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության մի շարք […]

̰
Քաջարանում տեղի ունեցած հավաքի հետևանքով նոր օջախային բռնկումը չի բացառվում. Լիանա Թորոսյան

18:48 25.05.2020

Կորոնավիրուսը դարձել է հրատապության և օրակարգային խնդիր, և այսօր ունենք այնպիսի վիճակագրություն, երբ օր օրի ունենում ենք ավելի մեծ թվով հաստատված դեպքեր: Այսօր՝ մայիսի 25-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Վերջին մի քանի օրվա ընթացքում ունենք թվերի աճ, […]

̰
Արցախի ԱԺ նախագահը շարունակում է քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները

18:46 25.05.2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակելու նպատակով հանդիպումները: Օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում: Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Արցախի […]

̰
Հորիզոն

18:41 25.05.2020

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ

18:40 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ: Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու […]

̰
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. վիճակագրական տվյալներ

18:35 25.05.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի […]

̰ ̰
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

18:28 25.05.2020

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ժամը 18:00-ի դրությամբ Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է: Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէր։

̰
COVID-19 հաստատված պացիենտի հոսպիտալացման ցուցումները. ԱՆ

18:23 25.05.2020

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման: Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով   պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու […]

̰
Մխիթար Հայրապետյանը մեդալ է հանձնել գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի այրուն

18:20 25.05.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիայում ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին հետմահու շնորհվել է Երախտագիտության մեդալ: «Այն անձամբ հանձնեցի վաստակաշատ շախմատիստի տիկնոջը՝ ափսոսանք հայտնելով, որ Արսեն Եղիազարյանին անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել, սակայն նրա անցած ճանապարհը և շախմատի […]

̰
Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ԱԺ-ում են

18:12 25.05.2020

ԱԺ-ում մեկնարկել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականն է և վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ […]

̰
Դավիթ Տոնոյանը զինվորական հոսպիտալում մասնակցել է վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը

18:05 25.05.2020

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված […]

̰
Հորիզոն 18.00

18:00 25.05.2020

̰
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

17:43 25.05.2020

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ։ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ 2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած […]

̰
Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

17:36 25.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման […]

̰
Ստուգումներ երկաթուղային տրանսպորտում․ հայտնաբերվել են խախտումներ

17:30 25.05.2020

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ» կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ վագոններում հայտնաբերվել են առանց […]

̰
COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը

17:23 25.05.2020

Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»:

̰
Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ներառյալ. ի՞նչ սահմանափակումներ են գործելու

17:17 25.05.2020

ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Սևան քաղաքը փակ է լինելու մինչև հունիսի 3-ը ժամը 23։59-ը։ Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի»:

̰
«Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել Սամվել Բաբայանի հետ. Արայիկ Հարությունյան

17:12 25.05.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր իմ գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր եմ ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման […]

̰
Հնարավո՞ր է՝ բժշկական դիմակների գինը նվազի. հարց ՏՄՊՊՀ նախագահին

17:07 25.05.2020

«Մեր կողմից սխալ է միջամտությունը գների իջեցման կարգավորման հարցում: Լսել ենք անհանգստացնող երևույթների մասին, այդ իսկ պատճառով վարույթ ենք հարուցելու»,- անդրադառնալով բժշկական դիմակների թեմային՝ այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա դիմակների գների իջեցումը հնարավոր համարեց, բայց թե գինը որքանով կնվազի, ասաց, որ չի կարող հստակ ասել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Խորվաթիան զբոսաշրջային սեզոնը հայտարարել է բացված

17:04 25.05.2020

Մարտից գործող սահմանափակումները խորվաթական իշխանությունները չեղարկել են, իսկ զբոսաշրջային ոլորտը սկսել է աշխատանքը: Այդ մասին հայտարարել է չեխական տուրօպերատորների ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Յան Պապեժը: Ըստ նրա՝ Չեխիայից ժամանած առաջին զբոսաշրջիկները մայիսի 21-ին մեքենայով ժամանել են Խորվաթիա՝ գրեթե առանց ձգձգումների հատելով Ավստրիայի և Սլովենիայի սահմանները:  

̰
Թումանյանի ոստիկանները հերթական ստուգայցի ընթացքում ապօրինի ծառահատումներ են բացահայտել

17:00 25.05.2020

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ […]

̰
Խորհրդարանական ընդմիջումն ավարտվել է. «Լուսավոր Հայաստան»-ը վերադառնում է աշխատանքի

16:55 25.05.2020

Այսօր լրագրողների հետ հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշել է, որ «խորհրդարանական ընդմիջում» էին վերցրել՝ սպասելով քաղաքական գնահատականի, սակայն գնահատականը չի եղել, ըստ այդմ, իրենք վերադառնում են խորհրդարան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

16:54 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին: Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը […]

̰
Ոստիկանությունը բարեգործական հիմնարկ չէ, ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ. Արմեն Խաչատրյան

16:35 25.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Կապանի դեպքերին: «Ծանր հանցագործության փաստով Քննչական կոմիտե ընդունվել է գործ, կատարվում են քննչական գործողություններ, դրանց մասն են կազմում ձերբակալությունները: Դրանից հետո հավաքվել են նրանց հարազատները կամ ընկերները և փորձում են հայտնել իրենց դիրքորոշումը և կամքը, որ գործը քննվի Կապանում, ինչն ընդունելի չէ, […]

̰
Արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին

16:30 25.05.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին: «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է՝ խորությամբ ընկալելու և […]

̰
Ճապոնիայում արտակարգ դրությունը չեղարկել են

16:20 25.05.2020

Ճապոնիայի կառավարությունը չեղյալ է հայտարարել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին մայիսի 25-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն: Հիշեցնենք, որ Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 39-ում արտակարգ դրության ռեժիմը վաղաժամկետ չեղարկվել է կառավարության որոշմամբ: Աբեն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ իրավիճակների ռեժիմը կարող է չեղյալ […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. վարորդներին հորդորում են զգոն լինել

16:10 25.05.2020

ՀՀ ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։ «Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP