18:43 08.07.2020
Թուրքիայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ են անցկացվել: Այդ մասին հայտնել է Fighter Jets World պորտալը: Փորձարկումները անցկացվել են թուրքական «Մյուրտեդ» ավիաբազայում: Այդ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Այսկերպ փաստորեն Թուրքիան անտեսել է ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ նման փորձարկումներ սկսելու դեպքում կարող են պատժամիջոցներ […]
09:40 08.07.2020
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վարակված է կորոնավիրուսով: Բրազիլիայի մամուլի ասոցիացիան մտադիր է դատի տալ նրան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց վարակման վտանգի տակ դնելու համար: Բանն այն է, որ նախագահը երեքշաբթի անձամբ դուրս էր եկել լրագրողների մոտ, որ նրանց տեղեկացնի իր ինքնազգացողության և COVID-19-ի թեստի դրական արդյունքի մասին: Նախագահը և նրան շրջապատած լրագրողները դիմակ են […]
17:37 03.07.2020
Ստամբուլում սկսվել է դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով դատավարությունը: Դատարանի առաջ կկանգի 20 մեղադրյալ: Դատը անցկացվել է հեռավար: Դատական այսօրվա նիստը շատ կարճ է տևել և նոր նիստ է նշանակվել նոյեմբերի 24-ին: Առաջին նիստին մասնակցել է նաև Խաշըգջիի հարսնացուն, ով վերջինն էր տեսել լրագրողին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց առաջ: «Դատական գործընթացը […]
19:33 01.07.2020
Սիրիայի հարցով այսօր հեռավար հանդիպում անցկացրած ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: Դրանում գրված է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս մասին ասում են նախագահները 2011-ից Սիրիայում փաստացի ընթացող պատերազմի ֆոնին: Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ողջունել են օգոստոսին Սիրիայում սահմանադրական խորհրդի նիստի անցկացումը և պատրաստակամություն […]
19:11 01.07.2020
Դեռ քվեարկությունը չավարտած՝ ՌԴ որոշ շրջաններում քվեներն արդեն իսկ սկսել են մշակել: Արդեն հաշվարկվել է քվեների 5,39 տոկոսը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել նրանց 69,76 տոկոսը, դեմ՝ մոտ 29,23 տոկոսը: Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: Քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է մի քանի օր: Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա […]
11:20 01.07.2020
Այսօր Սիրիայի հարցով հեռավար հանդիպում կանցկացնեն Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երեք երկրների ղեկավարների ելույթները բաց կլինեն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սա Աստանայի ձևաչափով 15-րդ հանդիպումն է: Դրանք մեկնարկել են 2017 թվականին։ Վերջին՝ 14-րդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերին։ Իսկ 2020 թ. մարտին Նուր-Սուլթանում նախատեսված հանդիպումը […]
17:21 25.06.2020
Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքի մի մասը կարող է տեղափոխվել Լեհաստան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա այդ մասին ասել է Լեհաստանի իր գործընկեր Անդրեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պատրաստվում ենք Գերմանիայում գտնվող զորքը կայուն կերպով նվազեցնել՝ հասցնելով մինչև 25 հզ-ի: Մինչ այդ մենք ունեցել ենք 52 հազար: Գերմանիան իր […]
18:40 24.06.2020
ԿԺԴՀ լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի իշխանությունը դադարեցրել է Հարավային Կորեայի նկատմամբ «ռազմական գործողությունների պլանը»: Հարավկորեական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ սկսել են ապամոնտաժել նաև քարոզչության համար սահմանին տեղակայված բարձրախոսները: Հայտնի է, որ վերջին ամիսներին Հարավային և Հյուսիսային Կորեաների հարաբերությունները խիստ լարվել էին: Հունիսի 16-ին Փհենյանը նույնիսկ պայթեցրեց Հարավային Կորեայի հետ համագործակցության միավորված շտաբը, որը […]
18:36 19.06.2020
Քովիդ-19-ով վարակվածների թվում մուսուլմանների, հուդայականների, հինդուսների, բուդդիստների մոտ մահացության ռիսկն ավելի բարձր է, քան քրիստոնյաների մոտ: Նման տվյալներ է հրապարակել Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայությունը (ONS): Համեմատության կարգով ամենից ցածրը եղել է այն մարդկանց մոտ, որոնք կրոնական որևէ պատկանելություն չունեն: «Կրոնական այդ խմբերի մահացության ռիսկի բարձր աստիճանը մեծ հաշվով կապված է աշխարհագրական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական գործոնների և […]
15:20 19.06.2020
Բելառուսում առաջիկա նախագահական ընտրությունները կարող են անկանխատեսելի արդյունքներ ունենալ: Այսպիսի կանխատեսում է արել BBC-ն: Բանն այն է, որ ըստ լրատվամիջոցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի 26-ամյա ղեկավարումից հետո մարդիկ ցանկանում են տեսնել նույնիսկ քիչ հայտնի ու քաղաքականության մեջ չեփված մարդկանց, միայն թե իշխանություն փոխվի: Նաև հայտնի է, որ երկրում միանշանակ չի ընդունվել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակումներ չմտցնելու […]
13:42 19.06.2020
Facebook-ը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հոլովակը դրանում առկա նացիստական խորհրդանշի պատճառով: Այդ մասին հայտնել է Facebook ընկերությունը: Ընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի և փոխնախագահ Մայք Փենսի պաշտոնական էջերի պաստառներում եղել է կարմիր եռանկյունի՝ գագաթով ուղղված ներքև. նշան, որը նացիստական համակենտրոնացման ճամբարներում եղել է քաղբանտարկյալների, մասնավորապես կոմունիստների համազգեստի վրա: Թրամփի շտաբը […]
19:12 12.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կորոնավիրուսի հետ կապված կհարցաքննվի Իտալիայի վարչապետը: Վարակից ամենից տուժած Բերգամո քաղաքի դատախազության քննիչները՝ Մարիա Քրիստինա Ռոտայի գլխավորությամբ, մեկնել են Հռոմ՝ հարցաքննելու երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ ստուգելու, թե որքան համարժեք են եղել նրա քայլերը կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Բանն այն է, որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և […]
10:12 12.06.2020
Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել միջազգային ավիաչվերթներ և թույլ կտա արտասահմանցի զբոսաշրջիկներին լողափեր այցելել: Առաջնահերթ նախատեսվում է բացել Կարմիր ծովի լողափերը, այդ թվում՝ Հարավային Սինայում, ապա նաև միջերկրածովյան հատվածը։ Հիշեցնենք, որ Եգիպտոսն իր օդանավակայանները փակել էր մարտին՝ փորձելով այդ կերպ կանխել կորոնավիրուսի տարածումը: Սրան զուգահեռ ԱՀԿ-ն հայտարարել է, որ աֆրիկյան տարածաշրջանում Քովիդ-19 -ի պանդեմիան սկսում […]
17:25 10.06.2020
ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում ամերիկյան զորակազմի թվաքանակը նվազեցնելու հարցը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև սեպտեմբեր 9-ը, 5 հազարով նվազեցնել Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմը: Այժմ Գերմանիայում գտնվում է ամերիկացի 34, 500 զինվորական: Ամերիկյան կողմը […]
16:33 05.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու համար և նշել, թե Իրանի հետ հնարավոր է գործարք անել: Նա այդ մասին գրել է թվիթերյան էջում՝ անդրադառնալով Իրանում ամերիկյան ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթի՝ բանտից ազատ արձակմանը: So great to have Michael home. Just arrived. Very exciting. Thank you to Iran. Don’t […]
11:49 05.06.2020
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենքերը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Մերձավոր Արևելքից, քանի որ այնտեղ ապակառուցողական դեր է խաղում: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից Ռուսաստանին հեռու պահելն ԱՄՆ-ի համար անկյունքարային է եղել 45 տարիների ընթացքում: «Իսկ այժմ նրանք այնտեղ ապակառուցողական դեր են խաղում: Եվ մենք, ուղիղ ասած, կարծում ենք, որ նրանք այնտեղից պետք է […]
19:57 03.06.2020
Եվրամիությունը մերժել է Ռուսաստանը G7-ի կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահի գաղափարը: «Ռոյթերս» գործակալության համաձայն՝ Եվրամիությունը նաև զգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ նա չի կարող միակողմանիորեն փոխել Մեծ յոթնյակի խմբի կանոնները: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեծ յոթնյակի հունիսին նախատեսված գագաթնաժողովը կհետաձգի մինչև սեպտեմբեր, կամ ավելի ուշ շրջան, միաժամանակ կընդլայնի հրավիրյալ երկրների ցանկը՝ ներառելով Ավստրալիան, […]
19:20 15.05.2020
«Ֆեյսբուքի» տեսազանգերի հարթակը կոչվում է Messenger Rooms: Այդ մասին իր էջում հայտնել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նման տեսակոնֆերանսներ կարելի է ստեղծել Facebook և Messenger հավելվածների միջոցով: Սակայն անգամ, եթե մարդը Facebook-ի և Messenger-ի օգտատեր չէ, տեսակոնֆերանսին հնարավոր է միանալ հղմամբ՝ այն բացելով հեռախոսի կամ համակարգչի բրաուզերում: Պետք է պարզապես գրել անունը և սեղմել «միանալ» […]
13:30 15.05.2020
Կորոնավիրուսի կարանտինի պատճառով փոխնակ մայրերից ծնված շուրջ 50 նորածին երեխաներ մնացել են Ուկրաինայի հյուրանոցներից մեկում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Նրանց պետք է ուղարկեին այլ երկրներ՝ Միացյալ Նահանգներ, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, քանի որ նրանց ծնողները հենց այդ երկրների քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան: Ըստ նրա՝ այս տեսանյութը […]
12:21 15.05.2020
Իսպանիայի լողափերում կառավարությունը սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ սարքեր է տեղադրում։ Առաջինը Ֆուենգիրոլա քաղաքն է: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լապտերների սյուների վրա հատուկ սքաներներ են ամրացվում, որոնք սենսորների միջոցով հետևում են լողափում հանգստացողների քանակին: Դրանից բացի, հեռախոսային հավելվածի միջոցով մարդկանց տեղյակ են պահելու այդ շրջանի առավել շատ ծանրաբեռնված հատվածների մասին։ Ներկայացվող քարտեզը մշակվել […]
16:20 08.05.2020
Ամերիկացի կասկածյալ նախկին զինվորականները Մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտնեցին, որ Կոլումբիայի կողմից մոտորանավակներով երկիր ներխուժելու փորձ անողներից երկուսը ամերիկացիներ են՝ նախկին զինվորականներ՝ 34-ամյա Լյուկ Դենմանը և 41-ամյա Էրին Բերրին, ապա հաղորդվեց, որ Վենեսուելա ներխուժման փորձի համար ձերբակալված ամերիկյան ռազմածովային ուժերի նախկին զինվորական Լյուկ Դենմանը խոստովանել է, որ իր համախոհների հետ մտադիր էր գրավել Կարակասի օդանավակայանը: […]
16:57 22.04.2020
Իրանը ռազմական առաջին արբանյակն է արձակել: Այդ մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Պատասխանատուների խոսքերով՝ արձակումը հաջողությամբ է իրականացվել: «Նուր» անվանումը կրող արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկելուն մինչ այս նախորդել էին մի քանի անհաջող փորձեր: Ըստ վերլուծաբանների՝ արբանյակի արձակումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առումով լարված պայմաններում: Այդ լարումը սրվեց հունվարին՝ […]
20:00 10.04.2020
Այսօր խորհրդանշական օր է Փարիզում: Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից մեկ տարի անց փոքրիկ արարողություն է տեղի ունեցել: Այն նվիրված է եղել Ավագ ուրբաթ օրվան: Ըստ եկեղեցական արարողության՝ Քրիստոսի Փշե Պսակի առաջ կատարվել է փակ արարողություն: Տաճարում մեկ տարի անց հնչել է «Ավե Մարիա»-ն: Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել 2019-ի ապրիլի […]
18:40 17.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում […]
16:48 11.03.2020
Ամեն ինչ սկսվել էր Պետական դումայի արձակման ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկմամբ, որի մասին մի քանի ամիս արդեն շշուկներ էին պտտվում: Բայց այդ հարցով քննարկումը չստացվեց, ու սահմանադրական փոփոխությունների հարցերը քննարկելիս հանկարծ ամբիոնին է մոտենում պատգամավորներից մեկը՝ մեզ հայտնի առաջին կին տիեզերագնաց, հիմա արդեն քաղաքական գործիչ Վալենտինա Տերեշկովան և նման հայտարարություն անում. «Փոփոխությունների […]
10:08 06.03.2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո հարաբերական անդորր է Իդլիբի գրեթե ողջ տարածքում: Հրադադարի մասին պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել կեսգիշերին: Սա հետևեց մինչ այժմ Իդլիբում ընթացող ռազմական թեժ գործողությունների փուլին, որից հետո Թուրքիան հայտարարեց նոր օպերացիա սկսելու մասին, որը կրում էր «Գարնանային վահան» անունը: Փորձագետները կարծում էին նույնիսկ, որ […]
09:57 06.03.2020
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը: «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյո՞ք «հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։ Նրա խոսքով՝ իրենք, սակայն, չեն կարող նման […]
10:30 28.02.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ-ն ու դրա անդամ պետություններին՝ այդ կառույցի, ըստ նրա, անմխիթար վիճակում լինելու համար: Նրա խոսքով՝ այն ազատությունները, որոնք ժամանակին հռչակվել են, այժմ գոյություն չունեն կամ ամբողջական ծավալով չեն գործում: Կապիտալի, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը գլխավոր սկզբունքներից է եղել, սակայն դրան նույնիսկ չեն հասել: Նրա խոսքով՝ պատճառն այլ […]
19:53 26.02.2020
Կորոնավիրուսի չինական վիճակագրությունը ԱՀԿ պաշտոնական վերջին տվյալներով՝ աշխարհում զոհերի թիվը հասել է 2764-ի, որից 2715-ը՝ Չինաստանում։ Վարակվածների թիվը 81 հազար է, 78 հազարը՝ Չինաստանում: Կորոնավիրուսի տարածման արագությունը Չինաստանում զգալիորեն նվազել է: Եթե նախորդ օրերին 24 ժամում զոհերի թիվը 100-ի սահմանում էր, ապա այժմ կիսով չափ կրճատվել է: Զգալի փոփոխություն է նկատվում նաև նոր դեպքերի գրանցման […]
10:10 26.02.2020
Պարզվում է` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը զանգահարել է Սպիտակ տուն, որպեսզի իշխանություններին զգուշացնի ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մասին: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարկ Սամերսը: Մասնավորապես, նա ասել է, որ Ասանժը պահանջել է միացնել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և ասել է, որ շտապ է, քանի որ գաղտնի փաստաթղթղերը հայտնվել են երրորդ ձեռքում, և պետք […]