TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ինդոնեզիայի դատարանը մահապատժի է ենթարկել ԻՊ-ի հետ կապ ունեցող քարոզչին

14:46 22.06.2018

Ինդոնեզիայի դատարանը մահապատժի է ենթարկել իսլամական քարոզիչ Աման Աբդուրահմանին։ Նա համարվում է ԻՊ խմբավորման գաղափարական առաջնորդը և 2016-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատվիրատուն։ Հաղորդվում է, որ բանտում գտնվելու ընթացքում նա հանդիպումներ է կազմակերպել մարդկանց հետ, ովքեր այս տարվա մայիսին Սուրաբայա քաղաքում եկեղեցիների և ոստիկանական բաժանմունքների մոտ պայթյուններ են իրականացրել:

̰
8 զոհ, 35 վիրավոր. ավտոբուսային խոշոր վթար Գվատեմալայում

14:21 22.06.2018

Գվատեմալայում աղետի է ենթարկվել 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, ևս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Ավտոբուսի ուղևորները գնում էին մասնակցելու սպորտային մրցումների, ավտոբուսը 70-մետրանոց անդունդն է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղևորության ժամանակ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Տեղեկությունների համաձայն՝ վարորդը […]

̰
Մելանյա Թրամփի բաճկոնի գրության պատճառով աղմուկ է բարձրացել

13:34 22.06.2018

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի բաճկոնը խիստ քննադատությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Ինձ չի հետաքրքրում, իսկ ձե՞զ»: Նա այդ բաճկոնով Տեխաս է մեկնել՝ այցելելու ապօրինի ներգաղթյալներին: Մելանյա Թրամփի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հագուստի ընտրությունը թաքնված իմաստ չի ունեցել, բայց և այնպես, դա մեծ աղմուկ  է […]

̰
Էրդողանը քննադատել է «F-35»-երի մատակարարման մասին ԱՄՆ սենատի արգելքը

12:52 22.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարման արգելքի մասին ԱՄՆ-ի Սենատի որոշումը: Նա հայտարարել է, որ Թուրքիան 800 միլիոն դոլար է վճարել ամերիկյան «F-35» կործանիչ-ռմբակոծիչի մատակարարման համար: «Չեմ կարծում, որ կլինի այնպես, ինչպես ԱՄՆ-ի Սենատն է ցանկանում, հավատում եմ, որ պարոն Թրամփը կկանխի արգելքը»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, […]

̰
Արմավիրի մարզում 10 րոպե տևած կարկուտի հետևանքները. վնասվել են ցանքատարածություններ

17:03 20.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունները, վնասել պտուղն ու […]

̰
Արցախի նախագահի խորհրդականն` առաջնագծում իրավիճակի մասին

12:10 20.06.2018

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջնագծում առկա իրավիճակին. «1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: 2. Մոտ […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել (ԼՐԱՑՎԱԾ)

11:12 20.06.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Այդ մասին գրված է ՀՀ ԱԳ նախարուրթյան ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրերը և գործունեությունը՝ ուղղված հետևողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու […]

̰ ̰
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

10:21 20.06.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի հետ: Այդ մասին թվիթերյան իր գրառման մեջ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Սա նրանց առաջին հանդիպումն է, որի ժամանակ նրանք մտքեր են փոխանակել կառավարության բարեփոխման և ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտաքին քաղաքական հարցերի […]

̰
Շվեդիայի հարավում տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի թիվը հասել է 3-ի

14:31 19.06.2018

Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը, նախնական տվյալներով՝ հասել է երեքի: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր երկու զոհի՝ 18-ամյա և 29-ամյա երիտասարդների մասին: Փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած: Ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չկան, և կրակոցների դրդապատճառները անհայտ են: Թերթի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի […]

̰
Մակեդոնիայում շարունակվում են բողոքի ցույցերը

11:40 19.06.2018

Արդեն երկրորդ գիշերը հարյուրավոր ցուցարարներ երթի են դուրս եկել Մակեդոնիայում։ Ազգայնականները շարունակում են բոյկոտել երկրի անվանափոխման համաձայնագիրը: Հիշեցնենք` Մակեդոնիայի և Հունաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, Մակեդոնիան այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Փոխարենն, Աթենքը խոստանում է վերջ տալ Մակեդոնիայի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունների արգելափակմանը: Սակայն Մակեդոնիայի ազգայնականները դեմ են արտահայտվում և նույնիսկ ընթացող […]

̰
McDonald’s-ը հրաժարվում է պլաստիկե ձողիկներից

14:16 15.06.2018

McDonald’s-ը հրաժարվում է պլաստիկե ձողիկներից: Դրանք փոխարինվելու են թղթե ձողիկներով: Սննդի ցանցը այդ փոփոխությունն անելու է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 1․361 կետերում: Թղթե ձողիկների անցումը տեղի կունենա սեպտեմբերից: Այժմ մրցույթ է հայտարարվել, թե ով կարող է առաջարկել չափանիշներին համապատասխանող ձողիկները: McDonald’s-ը  վերջինն է ցանցային այս ընկերություններից, որը հրաժարվում է պլաստիկե ձողիկներից:  

̰
Նյու Յորքի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Թրամփի դեմ

13:24 15.06.2018

Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայտարարել է, որ Թրամփի և նրա հիմնադրամի դեմ հայց է ներկայացրել: Հայցի հիմքը, ըստ նրա, օրենքի մասշտաբային և համակարգային խախտումներն են: Անդերվուդը նշել է, որ բարեգործական հիմնադրամը զբաղվել է քաղաքական ապօրինի համակարգմամբ: Դա արվել է 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում: Հայցով նպատակ է դրվել լուծարել հիմնադրամը: Հայցում հիշատակված են […]

̰
Մակեդոնիայում բողոքի ցույցեր են

11:21 15.06.2018

Մակեդոնիայում արդեն երկրորդ օրն է բողոքի ցույցեր են անցկացվում՝ կապված երկրի անվանափոխության դեմ: Ազգայնականները բողոքի ցույցերն անցկացնում են խորհրդարանի շենքի մոտ: Ցույցերն սկսվեցին այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Զորան Զաևը հայտարարեց, որ Հունաստանի հետ համաձայնության են եկել փոխել երկրի անունը՝ այն անվանելով Հյուսիսային Մակեդոնիա: Դա պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով: Այդ որոշումը կայացվել […]

̰
Սիրիայում քիմիական զենքի կիրառման երկու նոր դեպք է գրանցվել

16:17 14.06.2018

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում անցած տարվա ընթացքում երկու հարձակում է տեղի ունեցել արգելված նյարդապարալիտիկ նյութի և քլորի կիրառմամբ: Ըստ կազմակերպության՝ այդ նյութերը կիրառվել են 2017 թվականի մարտի 24-ին Լաթամնե քաղաքում, սակայն առայժմ չի հաղորդվում, թե հատկապես ում կողմից: Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել, […]

̰
Վրաստանի կառավարությունը կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները

12:15 14.06.2018

Վրաստանի վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել` կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ:Սա նշանակում է, որ կառավարությունը նույն կազմով կշարունակի աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին: Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում Է կառավարության հրաժարականը: Դրանից հետո` յոթնօրյա ժամկետում, […]

̰
Բարեկամության առաջին շքանշանը Չինաստանի նախագահի ռուսաստանյան գործընկերոջը

18:16 08.06.2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության առաջին շքանշանը հանձնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտնել է, որ նախագահ Պուտինին այդ շքանշանն առաջինն է հանձնվում Չինաստանում պետական վաստակի համար պարգևատրման համակարգի ստեղծումից հետո: Ցզինպինը մասնավորապես ասել է. «Նախագահ Պուտինը, որպես համաշխարհային ազդեցություն ունեցող մեծ տերության ղեկավար, ներկայիս ռուս-չինական հարաբերությունների հիմնադիրն է և միշտ դրանց զարգացումը […]

̰
Շվեդիան առայժմ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

17:01 08.06.2018

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ներկա պահին չի կարող ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է SVT շվեդական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սրանով հանդերձ՝ Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումն ապագայում բացառված չէ:

̰
Կիմ Չեն Ինն անձամբ հավաստիացրել է, որ պատրաստ է ապամիջուկայնացման. Մայք Պոմպեո

12:19 08.06.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն անձամբ իրեն հավաստիացրել է, որ պատրաստ է ապամիջուկայնացման: Ըստ Պոմպեոյի՝ նա հասկանում է, որ Միացյալ նահանգները այլևս չի կարող վարվել նույնկերպ, ինչպես առաջ: Պոմպեոն  հույս է հայտնել, որ Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման արդյունքը կլինի Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Նրա խոսքով՝ […]

̰
Լավրովը խոսել է, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան

14:23 07.06.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն […]

̰
Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

12:37 07.06.2018

Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես գրել է, որ հանդիպումն սկսվել է: https://www.facebook.com/photo.php?fbid=10156436805744839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater Ի դեպ, ժամը 13։00-ին նախատեսված է երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

̰
Կիմ Չեն Ինը «ձեռք ու ոտք է ընկել». Ռուդի Գիլիանի

12:11 07.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը բառացիորեն «ձեռք ու ոտք է ընկել»՝ խնդրելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն իրականացնել: Ռուդի Գիլիանիի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Նա, մասնավորապես, ասել է, որ Կիմ Չեն Ինն սկզբում ասել է, թե իրենք միջուկային պատերազմ կսկսեն և կհաղթեն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ից […]

̰ ̰
«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

16:13 06.06.2018

  2018թ  հունիսի 6-ից «Яндекс»-ը Հայաստանում գործարկեց  «Музыка» հավելվածը:  Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով: Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր վճարովի բաժանորդագրվել: Հավելվածը գործարկելուց առաջ  ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդ որում, «Яндекс.Музыка»-ի խմբագրությունը […]

̰
Արեգ Կյուրեղյանի հարցի քննությունը

16:03 06.06.2018

Արեգ Կյուրեղյանի հարցի քննությունը

̰
Արցախի՝ արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը

15:23 06.06.2018

Արցախի՝ արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ասուլիս է տալիս։ https://www.facebook.com/Artsakhpress.am/videos/1297867177015609/?hc_ref=ARRiZ7hJKFVNMIT0Mz_IXMqviV3Xs74l7zoyDXfalFuUCnilWp04QCCe_VW9fn5mtto

̰
Սեքս-սկանդալի համար Քլինթոնը ներողություն չի խնդրել Մոնիկա Լևինսկիից

14:55 05.06.2018

Սեքս-սկանդալի համար Քլինթոնը ներողություն չի խնդրել Մոնիկա Լևինսկիից: Այդ մասին ԱՄՆ 42-րդ նախագահը հայտնել է  NBC-ին տված հարցազրույցում:  Քլինթոնը նշել է, որ 20 տարի առաջ տեղի ունեցածից հետո երբեք չի խոսել այդ կնոջ հետ: Ես հրապարակավ հայտարարել եմ, և ոչ մեկ անգամ, որ ցավում եմ»,- ասել է Քլինթոնը: Բայց ավելացրել է, որ անհրաժեշտ չի համարում Լևինսկիից […]

̰
«Ճի՞շտ է, որ Դուք «ցար» եք». ավստրիացի լրագրողի հարցը Պուտինին

12:27 05.06.2018

Ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողն այսպիսի հարց է ուղղել. «18 տարի Դուք կամ նախագահ եք, կամ վարչապետ: Ոմանք ասում են, որ երկիրը, որը ժողովրդավարության ճանապարհին էր, ավտորիտար համակարգի եք վերածել, որ Դուք, այսպես ասած, «ցար» եք: Դա ճի՞շտ է»: Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
Կոռուպցիոն սկանդալից հետո ԵԽԽՎ-ում փոխվում է ադրբեջանական պատվիրակության կազմը

11:30 05.06.2018

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կներկայանա թարմացված կազմով։ Պատճառը ադրբեջանցի պատվիրակների շուրջ կոռուպցիոն սկանդալի բացահայտումներն են: Մասնավորապես, դեռ այս տարվա հունվարին հեռացան ադրբեջանցի երկու պատվիրակներ՝ Էլխան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը: Նրանց շուրջ աղմուկից շատ չանցած՝ այս տարվա մայիսին կոռուպցիոներների ցանկում ավելացավ նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի անունը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը մայիսի […]

̰
Starbucks-ի տնօրենը հայտարարել է հրաժարականի մասին

11:04 05.06.2018

Սուրճի «Starbucks» համաշխարհային ցանցի գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պաշտոնապես նա կհեռանա հունիսի 26-ին: Դրանով հանդերձ նա կպահպանի գլխավոր գործադիր տնօրենի պատվավոր կոչումը:  Նրան կփոխարինի հանրախանութների JC Penney ցանցի նախկին տնօրենը: Շուլցի հեռանալուն զուգահեռ սկսել են շշուկներ տարածվել այն մասին, որ նա քաղաքական հավականություններ ունի: Շատերը կարծում են, որ Բարաք Օբամայի […]

̰
BACK_TO_TOP