14:30 23.02.2019
«Էն բանկային քաղաքականությունը, որ մինչ այժմ եղել է, ավելի շատ վաշխառուական քաղաքականություն է, որ ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից խլելուն: Մենք էսօր մեզ զգում ենք հուսալքված և լքված վիճակում: Մեծ քայլ էր, իհարկե, որ ֆիզիկական անձանց բանկային պարտքերն ու տոկոսները ներվեցին, սակայն ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ էդ առումով չեղավ: էս պայմաններում մարդը ո՞նց […]
14:22 23.02.2019
«Լոռու մարզի արդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսն ապահովում էին «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլարանը: Դրանք հիմա չեն աշխատում, և մարզի արդյունաբերական ցուցանիշները բավականին ցածր են: Լուծումը մենք պետք է փնտրենք ոչ թե դրանց վերագործարկման, այլ դրանց հնարավորություններն օգտագործելու մեջ: Ուզում եմ առաջարկել «Ալավերդին` որպես պղձահանքերի տուրիզմ» ծրագիրը: Մենք, պարո´ն վարչապետ, Ձեզ ուղղված նամակ ունենք, որի արդյունքում […]
13:47 23.02.2019
«Ներդրողների համար շատ հստակ պետք է պահպանվի մրցակցային դաշտը: Մեծ առավելություն են ձեռք բերում այն տնտեսվարողները, ովքեր արդյունավետ և ճիշտ են աշխատում: Եթե ժամանակին մարդիկ հաջողում էին, որովհետև կապակցված էին այս կամ այն մարդու հետ, հիմա դաշտն այնքան է հավասար, որ ներդրումի մենաշնորհ չկա, որ ճիշտ աշխատող, հմուտ ու տեսլական ունեցող գործարաները շատ արագ պիտի […]
13:28 23.02.2019
«Ոչ թե ոնց անեմ, որ խոչընդոտեմ, այլ ինչո՞ւ չանենք սա. այսպիսի մտածելակերպ պետք է լինի Հայաստանում, որպեսզի զարգանա ներդրումային ու բիզնես դաշտը: Ներդրումներ գրավողը պետք է լինի նախագծի հեղինակը` ինչո՞ւ գալ Հայաստան, ինչո՞ւ ներդրում անել: Ինքը պիտի գա, որովհետև այստեղ հնարավոր է գումար աշխատել,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ ասել է «Կանգուն» փորձագետների ակումբի […]
13:14 23.02.2019
«Հայերի մեջ հայերը կարողանում են խնդիր լուծել: Հայերը կարողանում են բարդ խնդիրներ լուծել: Դա է պատճառը, որը տեխնոլոգիաները մեր երկրում դարձել են իրական հնարավորութուն: Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որը զարգանում է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխահում: Պետք չէ հետ մնալ աշխարհից: Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս նոր ուղղությունների՝ նոր […]
12:52 23.02.2019
«Հայաստանը ու մանավանդ Լոռու մարզն ունի սքանչելի բնություն, խոհանոց, ճարտարապետություն, մարդիկ, մեծ պոտենցիալ, սակայն չկան ենթակառուցվածքներ: Դրանից պետք է մենք սկսենք, որ մարդիկ իրենց ամենահասարակ կարիքները կարողանան բավարարել: Ակտիվ տուրիզմի հարցը բավական զարգացած է աշխարհում, և այդ սեգմենտը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Ես համոզված եմ, որ դա այստեղ լավ կաշխատի»,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» […]
12:35 23.02.2019
«Գործարար ոլորտում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով: Ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարարի որոշում կայացնելուց»,- «Իմ քայլը հանու Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա […]
11:44 23.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը: «Ներկայացնելու ենք մոտ 50 ծրագիր տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, լինելու է նաև էքսպո ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու է լոռեցի արտադրողների արտադրանքը, լինելու է պանելային քննարկում մի քանի խոշոր բիզնեսմենների ու տնտեսական զարգացման նախարարի […]
20:00 22.02.2019
Լավ է, երբ գիրք են կարդում պաշտոնյաները, մեջբերումներ կատարում մեծերից, սակայն դա պետք է լինի ոչ թե մեկ օր, այլ միշտ, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում, խոսելով թումանյանական օրերի ընթացքում պաշտոնյաների վերաբերմունքի մասին, ասել է «Անտարես» մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Հիացած եմ, երբ Լիլիթ Մակունցը սկսեց բալիկի համար գիրք կարդալ ու մոտավորապես 250 000 […]
19:50 22.02.2019
«Մեր Օլիմպիադայի հաղթողը, իսկ Օլիմպիադան հենց հիմա մեկնարկում է, այս տարի իր ծնողին տարավ Հռոմ: Աշխարհում ասեք երեխա, 13 տարեկան դպրոցական, որ կարողանա իր շնորհքի, ընթերցելու ունակությամբ իր ծնողին տանել Հռոմ: Դա հնարավոր է միայն Հայաստանում»,- ասել է Շանթ ՀԸ «Հեռանկար» ծրագրի տաղավարում հյուրընկալված «Անտարես» մեդիահոլգինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իրենց կողմից տարվող գրքի […]
19:39 22.02.2019
«Մենք վախենում ենք՝ մեր գրքերն ունենան էլեկտրոնային տեսք, քանի որ գրագողությունը Հայաստանում սարսափելի շատ է: Էսօր անգամ, երբ մենք թղթե գիրք ենք տպագրում, հաջորդ օրը սքան են անում և տեղադրում համացանցում: Երբ ասում ենք՝ դու գրագող ես, ասում է՝ ես ի՞նչ եմ անում որ, մենակ լավություն եմ անում ուրիշներին: Ասում եմ՝ գիտե՞ս, որ դու իմ […]
16:28 22.02.2019
«Մեր հասարակությունը շատ ջղային է դարձել, Հոկտեմբերի 27, Մարտի 1, տարբեր շատ պատճառներով: Ջղային մարդուն հեշտ է հավասարակշռությունից հանելը, և նա ավելի շատ է միտված պատերազմի: Երբ մենք հանգիստ վիճակում ենք, ավելի քիչ ենք կռիվ անում, քան երբ ջղային ենք: Չի նշանակում, որ հասարակության մեջ չկան իմաստուններ, որ էդ ջղային էմոցիան դարձնում են փաստ ու […]
16:22 22.02.2019
«Ինձ դուր է գալիս, որ վարչապետն ամեն անգամ տարբեր գրախանութներ է այցելում, նա շատ զգույշ է վարվում, որ մրցակցությունը չտուժի, շատ ուշադիր է էդ հարցում»,- խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գիրք նվիրելու օրը գրախանութ այցելելու և գրքեր նվիրելու մասին, ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Գրախանութները շատացել են, […]
14:36 22.02.2019
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների` Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի և մյուսների դատաքննությունը Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի չունեցավ: Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ դատավորը բյուլետենի մեջ է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 22-ին: Հիշեցնենք, որ այս ամբաստանյալների գործով արդեն չորրորդ դատավորն է փոխվում: Սկզբում գործը քննում […]
12:23 22.02.2019
«Ես ինձ էդ օրերին զգում եմ, ինչպես կանայք Մարտի 8-ին՝ ուշադրության կենտրոնում: Գուցե սպասելիքներդ ավելի շատ են, քան ուշադրության կենտոնում ես»,- հյուրընկալվելով «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում և խոսելով Թումանյանի 150-ամյակի, Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերի մասին, ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրսյանը: «Կուզենայի, որ գիրքը «սրբային» վիճակից վերադառնար անկողին և ամենօրյա շփման […]
23:37 21.02.2019
Մոսկվայի օդանավակայաններում մոտ 3 տասնյակ չվերթ է հետաձգվել եղանակի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Յանդեքս չվացուցակ» ծառայությունից: «Վնուկովո» օդանավակայանում 9 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 6 չվերթ է հետաձգվել, 8-ը՝ չեղարկվել, Շերեմետևոյում 4 չվերթ է հետաձգվել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Մոսկվայում առաջիկա օրերին ձյուն և ուժեղ քամի է սպասվում:
22:24 21.02.2019
«Իմ անձնական ուսումնասիրությամբ՝ նվերները լինում են սիմվոլիկ՝ որևէ հայկական արտադրության իր, երբ որևէ մեկը կարծում է, որ շատ լավ կլինի, որ ես դրանք կրեմ, որը մեծ արժեք չունի, և արժեքավոր նվերներ: Իմ փորձից ելնելով՝ ես նույնկերպ դնում եմ և հետ եմ ուղարկում նվերները նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, դուք […]
21:44 21.02.2019
«Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի և հետո՝ թերթի գլխավոր խմբագիր, գրել եմ խմբագրականներ, դրանից առաջ նյութեր, ռեպորտաժներ, առավելևս՝ խմբագրականներ, որոնք լուրջ քննադատության են արժանացել, ես միայն մի բանից եմ վախեցել միշտ, դա եղել է մշտական, որպեսզի չգրեմ մի բան, որը կկարդան օրինակ Բաղրամյան 26-ի կաբինետներում, աշխատասենյակներում, միջանցքներում, կամ մարդիկ , որոնք շատ ներգրավված […]
21:04 21.02.2019
«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել ամուսնուս ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով՝ չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից, ես ֆորումում չեմ հայտնվել: Ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ […]
15:23 21.02.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ: Ներկայացնելով 6 ամսվա հաշվետվությունը՝ լրագրողներին ասել է «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել, երկուսն էլ՝ դրամահավաքի նպատակով: Առաջինի համար ծախսվել է 832 […]
15:01 21.02.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը դեռ չունի գրասենյակ և գույք, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են սեփական լափթոփերով, բայց կառավարական շենքում տեղավորվելու հարց ևս չի քննարկվում: Այս մասին, ներկայացնելով «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների 6 ամսվա հաշվետվությունը, ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: «Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն և ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի […]
12:54 21.02.2019
Baring Vostok ներդրումային հիմնադրամի ղեկավար Մայքլ Կալվիին մեղադրանք է առաջադրված «Արևելյան» բանկից առանձնապես խոշոր չափի` 2.5 մլրդ ռուբլու հափշտակության համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափի հափշտակություն»: Այս գործով անցնող ևս 5 մարդու մեղադրանք կառաջադրվի այսօր, հաղորդում է գործակալությունը: […]
23:38 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ցուցմունք է տվել ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը: Նա 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահ է եղել: «Հարվածի ձայն լսեցի, մտածեցի՝ վթար է: Եկան, ձեռքերս կապեցին, տարան հանգստի սենյակ: Մյուս ոստիկաններին էլ բերեցին: Ճնշումս բարձրացավ, ես սրտի խնդիր ունեի: Երկար ժամանակ մնացել եմ շտապօգնության […]
22:18 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ ուշագրավ երկխոսություն էր սկսվել պաշտպան Զարուհի Փոստանջյանի, դատավոր Մեսրոպ Մակյանի և տուժող ոստիկան Վիգեն Մարտիրոսյանի միջև: Տուժողը պատմեց, որ գնդի տարածքում 2016 թվականի հուլիսի 17-ի դեպքերի ժամանակ հոգեբանական ճնշման է ենթարկվել, սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը, ինչին ի պատասխան պաշտպան Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել, թե կոնկրետ ինչպիսի՞ […]
14:40 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանը լսել է ՊՊԾ գնդի ներսում 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահություն իրականացրած ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանին: Տուժողը պատմում է, որ նշված օրը գնդի ներսում տեսել է ինքնաձիգով զինված բազմաթիվ անձանց: Առաջինը նշեց Մարտիրոս Հակոբյանին, ով կանգնեցրել է իրեն, հետո մոտեցել է Արեգ Կյուրեղյանը: «Գնդի տարածում […]
13:19 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ տուժողներն այսօր շարունակում են ցուցմունք տալ: Այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել Լյուդվիգ Չալաբյանը, որը շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն է եղել: «Մեզ ուղարկեցին հերթապահության. ասեցին` մտեք գունդ, մինչև տասներկուսը-մեկը մնացել ենք գնդում: Խառնաշփոթ վիճակ էր»,- պատմեց տուժողը: Պետական մեղադրողի այն հարցին, թե ո՞ր ամսին էր դեպքը, տուժողը […]
23:19 19.02.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ինչպես հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի ավտոմատացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտի մոնիթորինգի ընդհանուր համակարգի կատարելագործման, տեխնոլոգիաների […]
12:58 19.02.2019
Հնդկական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ օդում ճակատային բախման հետևանքով կործանվել են AeroIndia-2019 ավիասրահի աշխատանքների մեկնարկի նախապատրաստական թռիչքի ժամանակ: Երկու օդաչուները հասցրել են դուրս նետվել, սակայն նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Հնդկական ինքնաթիռներն ընկել են Բանգալոր քաղաքի Իելահանկա ավիաբազայի մոտակայքում:
12:42 19.02.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է Մոսկվային «երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու մտադրությունների մեջ»: Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ: «Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետականությունը, ստեղծել այսպես կոչված Խորհրդային Միության երկրորդ տարբերակը»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը: Պորոշենկոն նաև երախտագիտություն է հայտնել Տուսկին Կիևին օժանդակելու […]
12:23 19.02.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակությամբ ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր 6,28 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագրի մեկնարկը կազդարարվի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթից: