13:53 18.02.2019
«Ծննդօգնությունը շատ կարևոր է երկրի առողջապահական ու ժողովրդագրական ցուցանիշների համար»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունները: Ուսումնասիրության ընթացքում հաշվի է առնվել բուժհաստատության տեխնիկական հագեցվածության մակարդակն ու տարեկան ընդունվող ծնունդների […]
12:54 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հարց է ուղղվել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես, փետրվարի 17-ին հանրապետության մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել, բայց ինքնառաջադրվածներ եղել են: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրվել է այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, Լենա Նազարյանը պատասխանել է, […]
12:40 18.02.2019
«Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ են, բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ազգային ժողովի լիագումար նիստի դահլիճում , եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների քննարկման ժամանակ այդ առաջարկները ներկայացնել: Եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ կառավարությունը կներառի»,- խոսելով կառավարության ծրագրին դեմ քվերակած խմբակցությունների՝ մասնավորապես ԲՀԿ դիրքորոշման մասին, ասել է ԱԺ փոխնախագահ Լենա […]
23:29 16.02.2019
Vogue ամսագրի բրազիլական տարբերակի մենեջեր Դոնաթա Մեյերլեսը որոշել է իր 50-ամյակը նշել արտասովոր շքեղությամբ: Ընկերների համար կազմակերպել է «ստրկատիրական» երեկույթ: Հյուրերը լավ զվարճացել են, իսկ սոցկայքերի օգտատերերը՝ բարկացել: Երեկույթն անց է կացվել «ստրկատիրական» լավագույն ավանդույթներով: Սևամորթ կանայք սպասուհիների հագուստներով սպասարկել են հյուրերին: Սոցկայքերի օգտատերերին հատկապես բարկացրել է գահին բազմած Մեյերլեսի լուսանկարը՝շրջապատված երկու «ստրկուհիներով»: Լրագրողը փորձել […]
23:15 16.02.2019
ԱՄՆ Նյու Ջերսիի բնակիչ Ջուլիա Մեոն դատի է տվել Apple ընկերությանը՝ մեղադրելով իր հոր մահվան համար, գրում է Patently Apple կայքը: Տղամարդը մահացել է իր տանը՝ հրդեհի ժամանակ: Հրդեհի պատճառը Ջուլիայի կարծիքով iPad -ի մարտկոցի բռնկումն է եղել: Եթե իսկապես ապացուցվի, որ հրդեհի պատճառը պլանշետի մարտկոցի բռնկումն է, Apple-ը ստիպված կլինի պատասխանատվություն կրել մահվան համար: Ջուլիան դատարանից […]
17:28 16.02.2019
Վենեսուելայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր սադրանքներին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի զինված ուժերի մշտական տեղակայման ծրագիր է առաջարկել՝ երկիրը հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանելու համար: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները և Կոլումբիան ռազմական միջամտություն են նախապատրաստում, իսկ մոբիլիզացված զինված ուժերին օժանդակելն իր սահմանադրական պարտքն է: Քաղաքական գործիչը նշել է, որ անհրաժեշտ է ամրացնել երկրի […]
15:38 16.02.2019
Կինոարվեստի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար»-ի շուրջ թեժ կրքեր են բորբոքվում: Կազմակերպիչները հրաժարվել են չհեռարձակել 4 անվանակարգերի մրցանակաբաշխությունը՝ հանուն եթերային ժամանակի կրճատման: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարություն է տարածել, որում նշում է, թե բոլոր 24 անվանակարգերում մրցանակաբաշխությունը կկայանա սովորական ձևաչափով: Կազմակերպիչներն այդ քայլին են դիմել, որպեսզի մեծացնեն լսարանը՝ այն բանից հետո, երբ 2018 թվականին «Օսկար»-ի դիտումների թիվը […]
14:46 16.02.2019
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահ է, որ ամերիկացիները ոչ միայն շատ շուտով կրկին վայրէջք կկատարեն Լուսնի վրա, այլև կբնակվեն այնտեղ: Նա հայտարարել է, որ 47 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ը մտադիր է կրկին լուսնագնացների խումբ ուղարկել Լուսին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախատեսվում է ոչ թե պարզապես թռիչք, այլ առաքելություն, որի նպատակն է լինելու պատրաստվել Լուսնի վրա […]
16:40 14.02.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ին տված պարզաբանման ժամանակ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ դիմումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմումը ներկայացրել էին 2019 թվականի հունվարի 18-ին: «Այս կարգավորմամբ՝ Վճռաբեկ […]
15:30 13.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է: ատարանը հարցաքննում է նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հարց ուղղեց, թե արդյոք այցելել է փոխոստիկանապետը վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին: Տուժողը պատասխանեց` այո: Ամբաստանյալը ճշտեց` որերորդ օրն է այցելել: Տուժողն ասաց` 8-րդ: Պատմեց, որ նրան տեսել է գիտակից վիճակում: Ամբաստանյալը նշեց, որ տուժողի և ենթադրարար […]
13:07 13.02.2019
ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ այսօր դատարանում ցուցմունք էր տալիս նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա հարցաքննությունն ավարտելուց հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց տուժողի դիրքորոշումը համաներման վերաբերյալ: Հիշեցնենք, որ, ըստ համաներման մասին օրենքի, այն տարածվում է ամբաստանյալների վրա, եթե տուժողները չեն առարկում: Նախորդ դատական նիստի ժամանակ հարցաքննված ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առարկել էր համաներում կիրառելու […]
12:36 13.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը շարունակում է նախկին փոխոստիկանապետ, քրեական գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք` այն կիսատ էր մնացել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները պարբերաբար խախտում էին նիստի կարգուկանոնը, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերն այսուհետ անցկացնել դռնակ, արգելել աջակիցների մուտքը դահլիճ` բացառությամբ ԶԼՄ-ների: Աջակիցները հրաժարվում էին հեռանալ […]
19:35 11.02.2019
Աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները փակ խորհրդակցություն են անցկացրել, որը տևել է մեկ ժամից քիչ ավելի: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քննարկումից հետո լրագրողներին ասել է, որ օրակարգում երկու հարց է եղել ՝ քաղաքական վերլուծական խումբը ներկայացրել է աշխատանքային խմբի արդյունքները և որոշ դիտարկումներ կառավարության ծրագրի վերաբերյալ: «Հանձնաժողովներում կան հարցեր այդ ծրագրի […]
16:05 11.02.2019
Տրված խոստումները որևէ կերպ չեն արտացոլվել կառավարության ծրագրում, և այն ռեֆորմները, որոնք ընթացքի մեջ են, ևս որևէ կերպ չեն ընդգրկվել այդ ծրագրում: Արդյո՞ք դրանք չեն ընդգրկվելու, և ի՞նչ է նշանակում այն, որ տրված խոստումները, որով այս իշխանությունը եկել է իշխանության, ներառված չեն ծրագրում: Խոսելով կառավարության ծրագրի մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսավարկային ու բյուջետային […]
15:50 11.02.2019
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքն այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը, որը ոչ միայն խորհրդարանական, այլև միջազգային հարթակներում աշխատելու հարուստ փորձ ունի: Մանուկյանն ընտրվել է միաձայն:
12:50 11.02.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Հովհաննես Իգիթյանի թեկնածությունը, ով այդ հանձնաժողովում աշխատելու փորձ ունի: Իգիթյանն առաջին գումարման Ազգային ժողովում գլխավորել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Վերջինս ասել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում աշխատելու են ընդհանուր հետաքրքրություններ գտնելու ուղղությամբ: Բացի այդ, շարունակելու են զարգացնել արտաքին դիվանագիտության […]
23:01 10.02.2019
Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, ուսանողուհի Մեդդին իր պահարանում մի օր հայտնաբերեց անծանոթ տղամարդու: Պարզվեց, որ այդ տղամարդն արդեն երկար ժամանակ ապրում է իր զգեստապահարանում: Ավելին ՝ հաճախ կրում է Մեդդիի հագուստները, հաղորդում է FOX 8 հեռուստաալիքը: Երբ Մեդդիի իրերը սկսեցին անհետանալ, իսկ սենյակում անհասկանալի աղմուկ էր երբեմն լսվում, նա կասկածեց, որ կամ սենյակում ուրվական կա, կամ ինչ-որ կենդանի է […]
23:59 09.02.2019
«Քաղաքավարի սպասարկումը պատվաբեր աշխատանք է»՝ այսպիսի խորհրդային կարգախոս կար: Սակայն թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ հիմա՝ հետխորհրդային տարածքում, սպասարկման ոլորտն ու առևտուրը շարունակում են մնալ ցանկալի մակարդակից ցածր: Եթե խորհրդային տարիներին սպասարկումը կատարվում էր մեծ մասամբ «մուննաթախառն» դեմքով, որը նշանակում էր՝ «ես մենակ եմ, իսկ դուք շատ եք, դիմացեք ու լռեք», հիմա թեև մրցակցությունը ստիպում […]
19:39 09.02.2019
ՌԴ Կեմերովոյի շրջանի զոհված հանքափորների ընտանիքները 3 մլն ռուբլի փոխհատուցում կստանան, տեղեկացնում է մարզային իշխանության պաշտոնական կայքէջը: Մարզի իշխանությունները զոհերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի կհատկացնեն 100 հազարական ռուբլի և առանձին դրամական փոխհատուցում հուղարկավորության համար: Բացի այդ` զոհերի երեխաները կստանան անվճար բուժօգնություն և կրթություն: Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին հանքափորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, ինչի հետևանքով զոհվել էր 8 […]
16:12 09.02.2019
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերակենդանացման բաժնի ղեկավար Անատոլի Գնունու տեղեկացմամբ՝ հիվանդի վիճակը միջին ծանրության է: Բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն՝ նա պետք է շարունակի բուժում ստանալ այդ հիվանդանոցում: Թե որքան կբուժվի Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում, Անատոլի Գնունին դժվարացավ նշել: Ասաց, որ դեկոմպենսացիայի վիճակից պիտի հասնի կոմպենսացված վիճակի: «Կատարվեցին բազմաթիվ հետազոտություննր, […]
15:10 09.02.2019
Լոնդոնի կենդանաբանական այգում սգում են Մելաթի անունով էգ վագրի մահը: Նրան առաջին իսկ հանդիպման ժամանակ սպանել է փեսացուն՝ Ասիմը, հաղորդել են կենդանաբանական այգու աշխատակիցները: Ուրբաթ օրը կենդանաբանական այգու աշխատակիցները Ասիմին փորձել են ծանոթացնել Մելաթիի հետ` հուսալով, որ նրանք հետագայում կբազմանան, որպեսզի վագրերի պոպուլյացիան փրկվի, սակայն այդ ուրբաթը դարձել է Մելաթիի կյանքում վերջինը: Վագրերը մինչ այդ […]
15:00 09.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի դեմ և պահանջում նրա հրաժարականը: Բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Աժ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն ասաց, որ խնդիրը լուծելու համար իրավական կարգավորումներ են պետք, իսկ համայնքի ղեկավարի հետ ինքը կոնկրետ չի փորձել երկխոսություն սկսել: Զարզանդ Գրիգորյանի հետ […]
14:11 09.02.2019
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում, որ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դադարեցնի իր աշխատանքային լիազորությունների կատարումը: Համայնքապետը, ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Համայնքապետարանի դռները փակ են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների հետ հանդիպման են եկել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: Պատգամավորներն ասում են, որ խնդրին […]
13:10 09.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
00:56 08.02.2019
Բրիտանական կինոակադեմիան ջնջել է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերի անունն իրենց մրցանակի հավակնորդների ցուցակից: Կազմակերպության պատասխանատուները տեղեկացրել են, որ ռեժիսորն այլևս չի նշվում որպես ֆիլմի համահեղինակ, իսկ ֆիլմը շարունակում է մնալ «Լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակի հավակնորդ: Բանն այն է, որ ռեժիսորը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: 4 տղամարդ զանգվածային լրատվամիջոցներին պատմել են, որ դեռ անչափահաս […]
23:51 07.02.2019
Բրազիլացի սենատոր Անա Պաուլա դա Սիլվան իր երդման արարողության ժամանակ ցնցել է բոլորին: Սենատորը կոտրում է բոլոր պատկերացումները պաշտոնական այդ արարողության ժամանակ ընդունված հագուկապի մասին: Նա ներկայացել է արարողությանը կարմիր պիջակով ու չափազանց «անկեղծ» զգեստով: Այդ հագուստը խառնաշփոթ է առաջացրել թե՛ քաղաքական շրջանակներում, և թե՛ համացանցում: «Նա հագել է դա, քանի որ ոչ ոք չի կարող […]
14:38 06.02.2019
«Հաստատում եմ իմ նախաքննական ցուցմունքները, ըստ էության ոստիկանապետն ամեն ինչ ասաց»,- ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը ևս այս գործով տուժող է հանդես գալիս դատարանում: 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին փոխոստիկանապետը պատմեց հետևյալը․ «Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ինձ զանգահարեցին ոստիկանության հերթապահ մասից և հայտնեցին, որ […]
14:17 06.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր լարված է ընթանում: Հարցաքննվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ, ըստ մեղադրանքի, պատանդ է պահվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Երբ ոստիկանապետն իր մոտ մեկ ժամ տևած ցուցմունքն ավարտեց, զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերիյ Օսիպյանին հարցրեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը […]
13:32 06.02.2019
«Եթե մենք ձեզ վատ էինք վերաբերվում գնդի տարածքում, ինչո՞ւ էիք ասում, որ մեզ բոլորիս սիրում և հարգում եք»,- հարցրեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը այսօրվա դատական նիստի ժամանակ, երբ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք էր տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Սո´ւտ եք ասում»,- պատասխանեց Վալերիյ Օսիպյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցաքննության ավարտին ճշտեց ոստիկանապետի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում […]
13:17 06.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանական գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ: «Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ, […]