23:46 05.02.2019
Չինական Նոր տարին կամ Չուն ցզեն՝ գարնան տոնը, սկսվել է այսօր՝ փետրվարի 5 ին: Արևելյան օրացույցով այժմ 4717 թվականն է: Չինաստանում և բազմաթիվ արևելյան երկրներում այս տոնը ամենաերկարատևն ու ամենագլխավորն է: Ի տարբերություն արևմտյան Նոր տարվա՝ Արևելքում այն շարժական տոն է, սկսվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ դեկտեմբերի 22-ին հաջորդող երկրորդ լիալուսնի ժամանակ: Այս տարի այն […]
18:57 05.02.2019
«Չկա այդպիսի բան դա, չի համապատասխանում իրականությանը, շարունակում եմ իմ աշխատանքը Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոնում»,- հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ազատվել է աշխատանքից, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, փաստաբան Զարուհի Մեջլումյանը: «Ես պետական ծառայող եմ, ես բարձրաստիճան պաշտոնյա չեմ, ես քաղծառայող եմ: Եթե մարդկանց հաճելի […]
18:17 05.02.2019
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի հարազատներն ու պաշտպանը: Նրանք պատմել են այն մասին, որ Արթուր Հովհաննիսյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով` թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու և պահելու, նաև շորթման մեղադրանքներով: Առաջին մեղադրանքով արդարացման դատավճիռ է կայացրել ընդհանուր իրավասության դատարանը, որն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանը, իսկ երկրորդ մեղադրանքով նախատեսված 6 տարի […]
16:11 05.02.2019
Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը: «Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում […]
17:11 04.02.2019
«Կառավարության կառուցվածք չկա, գոյություն չունի այդպիսի բան, և ես կարծում եմ՝ սա մեծ բացթողում է»,- փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը: Նա նշել է, որ կառավարությունը պետք է ներկայացներ կառուցվածքը խորհրդարանին, ինչը չի արել, և կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության այն սկզբունքով, որ եթե նախարարների երկու […]
16:36 04.02.2019
«ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ԱԺ-ում, խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարման և նախագահությունը կորցնելու մասին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա […]
16:18 04.02.2019
ՀՀ ազգային ժողովում փետրվարի 4-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է` նախարարին կանչել էին, որ մտահոգությունները փարատվեն և նոր մտահոգություններ չունենան զուտ տեղեկատվական արտահոսքերի ու ընդհանրապես տեղեկատվություն չունենալու հետ կապված: «Այ, օրինակ, Բեռլինի կամ Դավոսի հանդիպումներից հետո բազմաթիվ լրագրողներ էին ինձ զանգում, հարցնում՝ կմեկնաբանե՞ք: Երբ […]
16:00 04.02.2019
Վարչական դատարանում այսօր քննվում էր Ջերմուկի և Գնդեվազի մի խումբ բնակիչների հայցն ընդդեմ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի: Նրանք դիմել են, որ դատարանն ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և Բնապահպանության նախարարի հաստատումը: Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը լրագրողներին ասել է, որ նոր երևան եկած հանգամանքներ են ներկայացրել, […]
22:57 03.02.2019
Մեր մոլորակն անշեղորեն շարժվում է դեպի կործանում, կանխատեսում են գիտնականները: Մարդկությունը շուտով կոչնչացնի թե՛ իրեն, թե ՛ այս մոլորակը, մոտավորապես այսպիսի զգացողություններ են, երբ կարդում ենք գիտական ամենաթարմ վերլուծությունները: 2018 թվականին 10 գիտական հոդվածից միջինը 8-ում ներկայացված է եղել, թե ինչպես է բնության քայքայումը բացասաբար ազդում մարդկային կենսակերպի ու օրգանիզմի վրա: Տարեցտարի այդ պատկերը դառնում է […]
22:22 02.02.2019
Ռուսաստանի ամենաշքեղ հյուրանոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Դա «Թալիոն Իմպերիալ» հյուրանոցն է, եզրակացրել են Aviasales ընկերության փորձագետները՝ ուսումնասիրելով ձմեռային արձակուրդների ընթացքում ամենահաճախ պատվիրվող հյուրանոցների գները: Հյուրաանոցն ունի տարբեր արժեքի սենյակներ: «Լյուքս» դասի սենյակն, օրինակ, արժե 700 000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: Հյուրանոցը գտնվում է 18-րդ դարի պալատի մեջ: «Լյուքս» դասի սենյակը կահավորված է հնաոճ, թանկարժեք կահույքով: Ամենաթանկ […]
17:28 02.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների, կառավարության ներկայացուցիչների ու մարզպետների հետ այսօրվա դռնփակ քննարկումից հետո պատգամավորներից շատերը խուսափում էին ԱԺ անցագրային կետում 4 ժամ սպասող լրագրողներին տեղեկություն տրամադրել, թե ինչ քննարկում էր այսօր՝ ովքե՞ր էին մասնակցում և ինչո՞ւ է հանդիպումն անցկացվում հենց շաբաթ օրը: Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մուտքն այսօր արգելվեց ԱԺ այն հիմնավորմամբ, որ […]
17:11 02.02.2019
«Միայն Պետեկամուտների կոմիտեի հետ չէ, որ լինելու է հանդիպում: Եթե մենք ուզում ենք որոշումներով ու լուծումներով հանդես գալ, իսկ մենք ուզում ենք դա, ապա չենք կարող միայն մի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքում ներկայացնել լուծում կամ առաջարկ: Խնդիրը համապարփակ կուսումնասիրենք: Այս պահին լուծում չկա: Եվս մի գերատեսչություն կուսումնասիրենք, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք կա, […]
09:35 02.02.2019
Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը, պարզվում է, ոչ Բիլ Գեյթսն է, ոչ Սթիվ Ջոբսը, ոչ Ռոքֆելլերը, ոչ էլ Ջեֆ Բեզոսը։ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ երկրագնդի վրա երբևէ ապրած ամենահարուստ մարդը եղել է Մալիի միապետ Մանսա Մուսան։ Նա անսահմանափակ օգտվել է երկրի ներքին ռեսուրսներից և ղեկավարել է ոսկու արդյունահանումը: Ոսկին վերածել […]
09:10 02.02.2019
Ֆեյսբուքյան էջը ապաակտիվացնելը նպաստում է, որպեսզի օգտատերերը ժամանակ հատկացնեն այլ զբաղմունքների համար և ավելի քիչ զբաղվեն քաղաքական քննարկումներով: Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆեյսբուքյան էջը ապաակտիվացրած օգտատերերը ավելի գոհ են կյանքից, ավելի քիչ են անհանգստանում և տագնապում, միայնության և ընկճախտի մեջ չեն ընկնում, այս մասին գրում է Engadget.е կայքը: Facebook-ից հրաժարվածները բազում հետաքրքիր զբաղմունքներ […]
08:15 02.02.2019
Չինաստանի Գուանչժոուի համասլարանի գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ բենզինով մեքենա շահագործելը կարող է հանգեցնել էրեկցիայի խանգարման: Թունավոր արտանետումների վնասակար ազդեցությունը դեռ պետք է ավելի խորը ուսումանսիրվի, սակայն JSM կայքի տվյալներով՝ կրծողների վրա ուսումնասիրոթյունները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ մեքենաներից արտանետված գազերը լրջորեն վնասում են տղամարդկանց առողջությունը: Լաբորատոր ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ օրական 4-6 […]
15:45 01.02.2019
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը: Հիշեցնենք՝ հեռուստաընկերությունը լուծարելու մասին որոշում կայացվել է հունվարի 31-ին հրավիրված կառավարության նիստում: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրիի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 […]
15:00 01.02.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Արցախի նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել 2019 թվականի անելիքները` հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և […]
14:36 01.02.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի դատաքննությունն այսօր շարունակվել է դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Արշակ Վարդանյանը, որը քննում էր այս գործը, 2018 թվականի հոկտեմբերին նշանակվեց Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր: Այսօր երկրորդ […]
15:10 31.01.2019
«2017 թվականի համեմատ, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, արտահանման ծավալներն աճել են մինչև 11 տոկոսով, դա աճ է և բավականաչափ տպավորիչ արդյունք է: Տարեկան արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ նվազում կա հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի հանքավայրի շահագործումը փետրվարից դադարեցնելու հետևանքով: «Թեղուտն […]
15:51 30.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսեց տուժող Անահիտ Ենգիբարյանին, որը շտապօգնության ֆելդշեր է եղել և ՊՊԾ գնդի գրավման օրը բրիգադի կազմում բուժօգնություն է ցույց տվել գնդում գտնվողներին: 2016 թվականի հուլիսի 17-ին բրիգադով կանչը սպասարկել են ժ. 22.30-ի սահմաններում և գնդում մնացել են մինչև ժամը 00.00-ն: Նրա խոսքերով՝ որևէ մեկն իրենց չի արգելել […]
23:00 27.01.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «հակապատվաստումային» շարժման հետևանքով արդեն մեկուկես միլիոն մարդ է մահացել: Թվում էր՝ խոլերայի և ժանտախտի համաճարակները վաղուց անցյալում են, բժիշկները պայքարում են արդեն ՄԻԱՎ-ի դեմ, սակայն մարդկությանը սպառնում են նոր վտանգներ: Ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ մարդկությանը սպառնացող ամենասարսափելի վտանգները: Բանն այն է, որ եթե նախկինում սարսափելի էին համարվում […]
17:59 27.01.2019
Տարեվերջին աստղաբաշխական պարգևավճարներ կամ, այսպես ասած, 13 -րդ աշխատավարձ սիրում են ստանալ ոչ միայն հայ պաշտոնյաները։ Խակասիայի երիտասարդ ղեկավար Վալենտին Կոնովալովը դեկտեմբերի վերջին պարգևավճարներ է բաժանել իր տեղակալներին և մարզային ղեկավարության անդամներին: 14 աշխատող ստացել է աշխատավարձի 200-ապատիկի չափով պարգևավճար՝ «Խակասիայի ղեկավարի հանձնարարությունները հաջողությամբ կատարելու համար»։ Ի դեպ, աշխատողներից շատերը գործի են անցել ընդամենը 1-2 […]
22:24 26.01.2019
86 տարեկանում մահացել է լեգենդար երգահան, դաշնակահար ու երգիչ Միշել Լեգրանը, որը մոր կողմից հայկական արմատներ է ունեցել: Հիշեցնենք, որ նրա մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը, ամուսնությունից երեք տարի անց բաժանվել է Լեգրանի հորից՝ Ռայմոնդ Լեգրանից: Փոքրիկ Միշելը 10 տարի ապրել է մոր և մայրական պապի ՝ Սարգիս Տեր-Միքայելյանի հետ: Երևանում բնակվող նրա ազգական Գեղամ Միքայելյանը պատմել […]
16:40 26.01.2019
Անգլիայի բանկը հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը բանկը կայացրել է, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել իրենց բրիտանացի գործընկերների վրա, որպեսզի նրանք կալանք դնեն Մադուրոյի միջազգային հաշիվների վրա: Վաշինգտոնը փորձում է այդ ակտիվները […]
08:15 26.01.2019
Երջանկությունը կարծես թե երկար չտևեց։ Լրատվամիջոցները գրում են, որ «Միսս Մոսկվա» Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ 5-րդ Ֆարիսի հարաբերություններն այնքան էլ իդեալական չեն: ԶԼՄ-ները հայտնում են , որ ամուսիններն ամուսնալուծության փաստաթղթեր են նախապատարստում: Ու դա ամուսնությունից ընդամենը 2 ամիս անց։ Օքսանան ամուսնությունից առաջ մահմեդականություն է ընդունել, իսկ թագավորը ամուսնությունից կարճ ժամանակ անց հրաժարվել […]
16:34 25.01.2019
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Ենիսեյան շրջանի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի մերձակայքում, հայտնում է «360» հեռուստաալիքը՝ մեջբերելով ականատեսների նկարագրությունները: Նախ տղան փորձել է զենքով մտնել դպրոց, սակայն նրան կանգնեցրել է հերթապահը: Տղան դուրս է եկել և կրակ բացել դպրոցի պատուհանների ու մոտակայքում կայանած մեքենաների ուղղությամբ: Հեռուստաալիքի հետ զրույցում դպրոցի աշակերտներից մեկը պատմել […]
16:12 25.01.2019
«ՌԴ նախագահի ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության […]
14:59 25.01.2019
ԱՄՆ հյուպատոսարանը երեք անգամ մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել դերասան Խորխե Անտոնիո Հերրերոյին: Այս մասին հաղորդում է El Sol de Tijuana պարբերականը: Ամենայն հավանականությամբ, դերասանին չի հաջողվի ներկա գտնվել Ամերիկյան կինոաակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես պատմել է դերասանը, իրեն մերժել են մուտքի արտոնագիր տալ՝ կասկածելով, որ Հերրերոն մտադիր է ԱՄՆ-ում աշխատանք փնտրել: Մեքսիկացի դերասանն ԱՄՆ հյուպատոսարանի […]
00:40 25.01.2019
Ձեռագրի ու բնավորության կապի մասին հոգեբանները բազմաթիվ ուսումասիրություններ են կատարել: Ինչո՞ւ են ոմանք գրում մանր ու խզբզած, ոմանք խոշոր, ոմանք անընթեռնելի, իսկ ոմանք էլ՝ մարգարտաշարի պես: Ահա թե ինչպիսի եզրակացությունների են հանգել հոգեբան-ձեռագրաբանները: Ուժեղ բնավորությամբ մարդիկ գրում են վստահ: Նրանց ձեռագիրը վառ է ու թղթին սեղմած տառերով: Այն մարդիկ, ովքեր տվյալ պահին տագնապած են կամ […]
00:38 25.01.2019
Նիդերլանդների գիտնականները պարզել են, որ մինչև խոր ծերություն մեծ մասամբ ապրում են նիհար և բարձրահասակ կանայք, այս տեղեկությունը հրապարակել է բրիտանական Mirror պարբերականը: Գիտնականները պարզել են, որ ուղիղ կապ կա հասակի, մարմնի քաշի և օրգանիզմի վիճակի միջև: Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 7.5 հազար կանանց և տղամադկանց: Պարզվել է, որ ակտիվ ապրելակերպը, տանը ընտանի կենդանի […]