09:43 15.12.2018
«Հաշվի առնելով հետհեղափոխական վիճակը, եթե դիտարկում ենք բազմաթիվ, նաև արաբական երկրների փորձը, միանշանակ էր, որ մենք պիտի ունենայինք այս պատկերը, և հեղափոխական ուժը պետք է վերցներ մեծամասնությունը: Այդտեղ ոչ մի անակնկալ չկար: Նոր խորհրդարանում ԲՀԿ-ն կունենա 26 պատգաավոր, այն վստահության քվեն, որ տրվեց ԲՀԿ-ին, դա մեծ քվե է, և մենք կփորձենք մեզ տրված քվեն արդարացնել»,- […]
08:30 15.12.2018
Դանիացի գիտնականները կարծում են, որ 2000թ․-ից հետո ծնվածները կարող են ապրել 100 տարի և ավելի: Ընդ որում, հասուն տարիքում նրանք շատ ավելի երիատսարդ տեսք են ունենալու և ավելի առողջ են լինելու, քան այժմյան տարեցները: Բանն այն է, որ անընդհատ զարգացող գիտությունն ու բժշկությունն առաջիկա 100-ամյակում կարող են արմատապես դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Ահա թե ինչպես. Քայլ […]
16:38 14.12.2018
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության գործունեության հետաքննության ժամանակ Ստամբուլի դատախազությունը ձերբակալել է 219 թուրք զինվորականների: Հիշեցնենք, որ Թուրքիաի կառավարությունը FETO-ն համարում է համարում ահաբեկչական: Ձերբակալված զինվորականների թվում կա 4 գնդապետ: Հիշեցնենք նաև, որ 2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ թուրք զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեց: Ստամբուլում ու Անակարայում նրանց և ոստիկանների միջև բախումներ […]
14:39 14.12.2018
Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները համոզված են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել քաղցրահամ ջրի պակասի: Գիտնականներն օգտագործել են 43 օդերևութաբանական և 160 երկրի ջրային ավազանների կայանների տվյալները: Նրանք եզրակացրել են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է առատ տեղումների, սակայն գետերում ջրի քանակը նվազում է: Խոնավությունը չի հասնում գետերին, այլ ներծծվում է չորացած, ցամաքած հողի մեջ, քանի որ […]
18:38 12.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե ինչու է բացակայում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր: Ընդմիջումից հետո պաշտպանը ներկայացավ նիստին: Նիստին ներկա էր նաև տուժողը՝ «Կենտրոնի […]
15:34 12.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավված նրա հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հեռացվեց վարույթից: Որպես իրավահաջորդ ներգրավվեց նրա այրին՝ Արփինե Թումասյանը, ով դեռ քրեական գործի սկզբից ուներ այդ կարգավիճակը: Բանն այնն է, որ մի քանի դատական նիստ առաջ նրա սկեսրայրը՝ […]
13:00 12.12.2018
Կալիֆոռնիայում Facebook-ի մի քանի գրասենյակներ տարհանել են պայթուցիկի տեղադրման մասին անանուն զանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Մենլո Պարկ քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրենց նյույորքցի գործընկերներից ստացել են տեղեկություն այն մասին, թե անանուն մի զանգահարող ասել է, որ ռումբ է տեղադրված Սան Մատեո շրջանում՝ Ջեֆֆերսոն Դրայվ 200 հասցեի գրասենյակում: Այդ և տարածքի մի քանի այլ գրասենյակներ […]
12:39 12.12.2018
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել բուլղարական Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը օդաչուական խցիկի վնասված ապակին է եղել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Ուղևորները և անձնակազմը չպլանավորված վայրէջքից չեն տուժել, չի եղել ո՛չ խուճապ, ո՛չ անհարմարություն: Օդանավի անձնակազմը մեծ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռն իջեցրել է: Նշվում է նաև, որ օդանավում, ի թիվս այլ ուղևորների, եղել […]
15:08 11.12.2018
Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է 2 միլիոն դրամ գրավով, այն հիմնավորմամբ, որ գրավը «ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք է»: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան Վահե Դանիելյանը: Քրեական գործն այժմ դատաքննության փուլում է: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար […]
12:56 11.12.2018
Մինչև դեկտեմբերի 7-ը Երևանի մամուլի ակումբը մոնիթորինգի է ենթարկել 6 համապետական հեռուստաալիք, 2 առցանց հարթարկ՝ News.am և 1.am, և 7 մարզային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես է լուսաբանվում նախընտրական քարոզարշավը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այն պահից, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մտավ քարոզարշավի մեջ, նրանց […]
12:23 10.12.2018
Մատենադարանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցին։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ 72 […]
14:55 09.12.2018
Մայրաքաղաքի թիվ 6/19 ընտրատեղամասում քվեարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուրեն Սահակյանը: Նա ասել է, որ քվեարկել է հանուն հեղափոխական Հայաստանի: «Հեղափոխական Հայաստանում հաղթելն այլընտրանք չունի: Ես Սաթենի, իմ, բոլորի համար ուզում եմ ազատ, արդար համերաշխ Հայաստան: Ես ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունը կհաղթի, և հին քաղաքական համակարգը չի հայտնվի Ազգային Ժողովում»,- ասել […]
14:09 09.12.2018
«Միսս տիեզերք 2018» տիտղոսի հավակնորդ, Սիերա Լեոնեի ներկայացուցիչ Էսթեր Բանգուրան Թաիլանդ ուղևորվելիս անհետացել է: Այս մասին հաղորդում է El Naciona թերթը: Աղջիկը Թայլանդ էր ուղևորվել նավով, ոչ թե ինքնաթիռով, ինչպես մնացած մասնակիցները: Դեկտեմբերի 5-ին նա արդեն պետք է հասած լիներ: Մինչ այժմ նրա մասին ոչ մի լուր չկա: Ինստագրամի իր էջում Էսթերը վերջին նկարը հրապարակել է նոյեմբերի 29-ին: […]
14:01 09.12.2018
Չինական Սանյա քաղաքում ավարտվել է «Միսս աշխարհ-2018» գեղեցկության մրցույթը: Ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը ստացել է միքսիկուհի Վանես Պոնսե Դե Լեոն: Այս տարի այդ տիտղոսի համար պայքարում էր 118 երկրի գեղեցկուհի: Հայաստանի ներկայացուցիչ Արենա Զեյնալյանը, հիշեցնենք, չհասավ եզրափակիչ փուլ և դուրս մնաց մրցույթից:
19:22 08.12.2018
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի վարչապետի կաբինետը փորձում է համոզել Թերեզա Մեյին Brexit-ի ավելի բարենպաստ պայմաններ պահանջել Մեծ Բրիտանիայի համար: Այն դեպքում, եթե Բրյուսելը դեկտեմբերի 11-ին չհաստատի առաջարկված նախագիծը, Մեյն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի լքել պաշտոնը: Մեյի վարչակազմի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի աջակցում համաձայնագրի առաջարկված տարբերակին, իսկ երեք նախարարներ համաձայն չեն Մեյի հետ և պատրաստ […]
20:09 07.12.2018
2019 թվականին ամենամոդայիկ գույնը լինելու է «կենսախինդ» կորալը: Մասնագետները պնդում են, որ ոսկեգույն երանգով կենսուրախ կորալը մի տեսակ հանգիստ, անհոգ կյանքի ու գործունեության խորհրդանիշ է, ասոցացվում է նաև լավատեսության և ուրախության ձգտման հետ: Սա պնդում է Pantone լաբորատորիան, որն արդեն 20 տարի շարունակ որոշում է տարվա ամենանորաձև գույները և ուղղորդում դիզայներներին ու ոճաբաններին:
14:03 07.12.2018
«Այն աշխատանքը, որ մենք նախատեսել էինք, իրականացրինք, կիրառեցինք որոշակի հնարքներ, ներկայացրինք մեր գաղափարական ու քաղաքական ծրագրերը, քրիստոնեական վերականգնման վերաբերյալ պատկերացումները: Մենք ժողովրդին ներկայացրել ենք ոչ թե դոկտրինաներ, այլ Երևանի քաղաքագիտական դպրոցի մշակումները: Քրիստոնեական վերածննդի շարժումը կազմակերպեցինք որպես քաղաքական կառույց, առաջարկեցինք սոցիալական շուկայական տնտեսության տեսություն: Եթե մենք եղանք ԱԺ-ում, այս կոնցեպցիան կվերաձևենք օրենքների: Մենք պետության վերաբերյալ […]
12:25 07.12.2018
«Պտտվելով մարզերում և մայրաքաղաքում`հասկանում ենք, որ մեր գաղափարները հոգեհարազատ են, և մենք տեսնում ենք տագնապ` նախկին ուժերի վերադարձի հետ կապված: Հին ուժերն ի վիճակի չեն լինելու լուծել խնդիրները: Ուշադրություն դարձրեք հսկայական կապիտալի վրա, որը ծախսվում է այս քարոզարշավի վրա: Նկատի ունեմ այն հսկայական գովազդային վահանակները, որոնք արժեն հազարավոր դոլարներ, նաև այն, որ, եթե հիշում եք, […]
00:50 07.12.2018
Եղիսաբեթ 2 -րդ թագուհու այցելությունը բարեգործական կազմակերպություն հիշարժան է դարձել մի երեխայի շնորհիվ, այս մասին հաղորդում է ТСН հեռուստաալիքը: 9-ամյա տղաn, որին, ի դեպ, վերջերս են որդեգրել, ծանոթացել է թագուհու հետ: Նրա ծնողները խոնարհվել են, սակայն փոքրիկը շփոթվել է: Նա ծնկաչոք փորձել է թաքնվել թագուհուց, հետո փորձել է ճողոպրել սենյակից: Թագուհուն երեխայի պահվածքը բավականին զվարճալի […]
20:02 04.12.2018
Google Earth-ի արբանյակային պատկերներում բլոգերներից մեկը նկատել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող ջրածածկ եղած հնագույն քաղաքի հետքեր: Տեսանյութը տեղադրվել է բլոգերի YouTube-յան ալիքում: Օգտատիրոջ ուշադրությունը գրավել են «քաղաքի» ճշգրիտ գծագիրները: Բնակավայրի երկարությունը մոտավորապես 1.6 կմ է, իսկ լայնությունը՝ շուրջ 1 կմ: Այն գտնվում է օվկիանոսի ափից մոտ 2.5 կմ հեռավորության վրա՝ 30 մետր խորությամբ: […]
19:29 04.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ անցած 25 տարին հեշտ չի եղել ժողովրդի համար: Հիմա հասել ենք մի հանգրվանի, որտեղից, ըստ նրա, կարող ենք նոր էջ սկսել: «Միաբևեռ իշխանություն երկրում չի կարող լինել: Անհրաժեշտ է երկրորդ բևեռը, իսկ դա կարող են լինել միայն «Սասնա […]
18:27 04.12.2018
Նախընտրական քարոզչության ութերորդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ապարանի ընտրողների հետ: Այս տարածաշրջանը հարուստ է գյուղատնտեսական մթերքների բազմազանությամբ, սակայն խնդիրները նույնն են, ինչպես մնացած համայնքներում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու փոխարեն ապարանցիները վերջին տարիներին ավելի հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի: Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ հանրապետության ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններ բարձր տոկոսադրույքներով […]
15:24 04.12.2018
Նախընտրական քարոզչության 8-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն այցելել են Վարդենիս: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի ռեյտինգային թեկնածուին, հետո հիշեցրել իրենց օրենսդրական աշխատանքի փորձը՝ 250 օրենսդրական նախագիծ, որոնք կյանքի են կոչվել և դրական փոփոխություններ բերել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքում: Նախընտրական հաջորդ կանգառը Մարտունին էր: Արթուր Բաղդասարյանն այնտեղ ևս հիշեցրել է, որ հարյուր հազարավոր […]
13:51 04.12.2018
Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ բլոգերների վարկանիշային աղյուսակը, ըստ որի՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող յութուբյան բլոգերը Ryan ToysReview ալիքի հեղինակն է՝ 7-ամյա Ռայանը, որի տարեկան եկամուտը կազմում է 22 մլն դոլար: Տղայի տեսաբլոգը 17 մլն հետևորդ ունի: Ռայանը պատմում է խաղալիքների մասին: Տեսաբլոգը կառավարելու հարցում նրան առայժմ օգնում են ծնողները: Մեկ տարվա ընթացքում նրա տեսանյութերը դիտվել […]
12:36 04.12.2018
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է անցնող տարվա լավագույն երգերի 100-յակը: Թոփ հնգյակի միակ տղամարդը Դոնալդ Գլովերն է Childish Gambino բեմական կեղծանունով: Նրա This is America թրեքը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում երգչուհի Ժանել Մոնեի Make Me Feel երգն է: Այս երգը հայտնի է որպես «բիսեքսուալների հիմն»: Երրորդ տեղում է Արիանա Գրանդեն իր No […]
17:06 03.12.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը շարունակում է համայնքներում և մայրաքաղաքում հանդիպել ընտրողների հետ: Կիրակի, բացի համայնքային հանդիպումներից, նախատեսված էր ՀՅԴ հանրահավաքը Իջևանում: Մինչ այդ, քարոզչական խմբերը այցելել էին Տավուշի մարզի այլ համայնքներ, տարածել կուսակցության նախընտրական ծրագրերը, զրուցել բնակիչների հետ: «Ընտրել փորձված քաղաքական ուժի, որն ունի ասելիք, ծրագիր, ընտրողի կողքին է՝ անկախ ընտրություններից և ունի կադրեր, որոնք […]
14:04 03.12.2018
«Ամեն տարի մեռ լեռնաշխարհում գոյանում է 7 մլրդ խմ ջրային պաշար: Մեզ մաքսիմում պետք է 1 մլրդ խմ ոռոգման ջուր, անգամ, եթե 24 ժամ ոռոգման ջուր լինի, բայց մենք գնում, Սևանից ենք ջուր ուզում: Առաջիկա տարիներին պետք է փոքր ջրամբարներ կառուցենք»,- խոսելով նախընտրական ծրագրերից՝ Վեդիում ասել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ամբողջ աշխարհի […]
13:59 03.12.2018
Մեզ պետք չի, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր կառավարության օրինականությունը: Այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, մեր դաշինքը ոչ մի հարամ ձենի անհրաժեշտություն չունի: Ոչ մեկը թող չփորձի որևէ ապօրինություն թույլ տալ, որևէ քաղաքացու իրավունքը սահմանափակի, առավել ևս, եթե մեկին պիտի ասեն՝ գնա, քվեարկի […]
13:10 03.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Վեդիում: «Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 30 մլն դոլարով: Սա նաև վեդեցիների շնորհքն է: Մյուս տարի այս ծավալը պետք է մեծանա: Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է եղանակային պայմաններից: Մենք 21-րդ դարում ենք գտնվում, և 21- րդ […]